Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման նպատակով արագ փչացող բեռի՝ օդային տրանսպորտով տեղափոխման դեպքում առաջացած ծախսերի նվազեցմանն ուղղված միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Միջոցառման նպատակն է Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման նպատակով արագ փչացող բեռի (այսուհետ՝ բեռ)՝ օդային տրանսպորտով տեղափոխումը մատչելի դարձնելը՝ ծախսերի մասնակի փոխհատուցման (այսուհետ՝ փոխհատուցում) եղանակով։

Միջոցառման իմաստով բեռ է համարվում Հայաստանի Հանրապետության ծագման՝

  • թարմ միրգը, թարմ բանջարեղենը, թարմ հատապտուղը և թարմ ծաղիկները.
  • թարմ պաղեցված տավարի, խոզի և թռչնի միսը.
  • թարմ պաղեցված ձուկը։ 

Միջոցառման շրջանակում օդային տրանսպորտի միջոցով բեռի տեղափոխման ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն) Շահառուներին մատուցում է Հայաստանի Հանրապետության տարածքից օդային բեռնափոխադրման գործունեություն իրականացնող ցանկացած կազմակերպություն։

Շահառուներին ծառայության մատուցման արժեքը մասնակի փոխհատուցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից։  Ծառայության մատուցման արժեքը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից մասնակի փոխհատուցվում է տվյալ տարվա համար Շահառուներին մատուցված ծառայությունների մասով, բայց ոչ ավելի, քան տվյալ տարվա համար պետական բյուջեի մասին օրենքով սահմանված սահմանաչափից (գումարից) ավելի՝ առաջնայնությունը տալով ներկայացված հայտերին՝ ըստ ներկայացման ժամանակագրության։

  • Քննարկվել է

    20.12.2023 - 04.01.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Տնտեսական

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3517

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: