Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 20.12.2023 - 04.01.2024

«Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման նպատակով արագ փչացող բեռի՝ օդային տրանսպորտով տեղափոխման դեպքում առաջացած ծախսերի նվազեցմանն ուղղված միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Միջոցառման նպատակն է Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման նպատակով արագ փչացող բեռի (այսուհետ՝ բեռ)՝ օդային տրանսպորտով տեղափոխումը մատչելի դարձնելը՝ ծախսերի մասնակի փոխհատուցման (այսուհետ՝ փոխհատուցում) եղանակով։ Միջոցառման իմաստով բեռ է համարվում Հայաստանի Հանրապետության ծագման՝ թարմ միրգը, թարմ բանջարեղենը, թարմ հատապտուղը և թարմ ծաղիկները. թարմ պաղեցված տավարի, խոզի և թռչնի միսը. թարմ պաղեցված ձուկը։  Միջոցառման շրջանակում օդային տրանսպորտի միջոցով բեռի տեղափոխման ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն) Շահառուներին մատուցում է Հայաստանի Հանրապետության տարածքից օդային բեռնափոխադրման գործունեություն իրականացնող ցանկացած կազմակերպություն։ Շահառուներին ծառայության մատուցման արժեքը մասնակի փոխհատուցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից։  Ծառայության մատուցման արժեքը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից մասնակի փոխհատուցվում է տվյալ տարվա համար Շահառուներին մատուցված ծառայությունների մասով, բայց ոչ ավելի, քան տվյալ տարվա համար պետական բյուջեի մասին օրենքով սահմանված սահմանաչափից (գումարից) ավելի՝ առաջնայնությունը տալով ներկայացված հայտերին՝ ըստ ներկայացման ժամանակագրության։
0 965

Քննարկվել է 01.12.2023 - 16.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ 2023 թվականի ….. …….. -ի N ….-Ն «ՀՀ-ՈՒՄ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՍԱՀԱՄԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԲԱԶԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետությունում դեղերի ներդրման ծախսերի նվազեցման և արտադրության խթանման, արտադրության ծախսերի նվազեցման, արտադրատեսականու ընդլայնման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ՝ Կառավարություն) տրամադրում է օժանդակություն ՀՀ-ում արտադրվող դեղերի կլինիկական և/կամ կենսահամարժեքության հետազոտությունների ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով։  Կառավարության կողմից տրամադրվող օժանդակությունը. 1) կլինիկական հետազոտությունների ծախսերի 50% համաֆինանսավորումն է, բայց ոչ ավելի, քան յուրաքանչյուր հետազոտության համար 25 մլն դրամ, 2) կենսահամարժեքության հետազոտությունների ծախսերի 50% համաֆինանսավորումն է, բայց ոչ ավելի, քան յուրաքանչյուր հետազոտության համար 30 մլն դրամ։
0 1597

Քննարկվել է 01.12.2023 - 16.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ 2023 թվականի ….. …….. -ի N ….-Ն ԴԵՂԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԵԱՏՄ, ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԴԵՂՈՐԱՅՔԻ, ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԻՐԱՌՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՆԵՐԻ 50 % ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ, ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԴԵՂԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ 50 %-Ի ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության դեղերի արտադրության ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից (այսուհետ՝ Շահառու) արտադրվող դեղերի ԵԱՏՄ գրանցումների փորձաքննությունների վճարների 50 % սուբսիդավորման, ռազմավարական նշանակություն ունեցող դեղորայքի գրանցման փորձաքննության վճարների 50% սուբսիդավորման, միայն Հայաստանում կիրառման ենթակա դեղամիջոցների գրանցման փորձաքննության վճարների 50% սուբսիդավորման, արտերկրում հայկական արտադրության դեղերի գրանցման ծախսերի 50 %-ի համաֆինանսավորման հետ կապված հարաբերությունները
2 1589

Քննարկվել է 08.11.2023 - 23.11.2023

«ՍԱՐՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԳԱՄՅԱ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Սարքաշինության ոլորտը սահմանվում է որպես բարձր ճշգրտությամբ և գիտատարության բարձր մակարդակով բնորոշվող օպտիկական, էլեկտրոնային, մեխանիկական և մեքենաշինական արտադրանքով զբաղվող ընկերությունների համախումբ: Ոլորտը ներառում է տնտեսական գործունեության հետևյալ հատվածները․ 1․ համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքի արտադրություն (ընդգրկում է էլեկտրոնային բաղադրամասերի,  համակարգիչների և ծայրամասային սարքվածքների, կապի սարքավորանքի, կենցաղային էլեկտրոնային սարքավորանքի, չափիչ, ստուգիչ, փորձարկիչ և նավագնացական գործիքների ու սարքերի, ժամացույցների (ձեռքի և այլ), ճառագայթահարող, էլեկտրաբժշկական և էլեկտրաբուժական սարքավորանքի, օպտիկական գործիքների և լուսանկարչական սարքավորանքի, մագնիսական և օպտիկական տեղեկատվական կրիչների արտադրությունները): 2․ էլեկտրական սարքավորանքի արտադրություն (ընդգրկում է էլեկտրաշարժիչների, գեներատորների, տրանսֆորմատորների, էլեկտրաբաշխիչ և կարգավորիչ սարքերի,  մարտկոցների և կուտակիչների, Էլեկտրահաղորդալարերի և դրանց միացման սարքվածքների, Էլեկտրական լուսավորման սարքավորանքի, կենցաղային սարքերի, այլ էլեկտրական սարքավորանքի արտադրությունները)։ 3․ մեքենաների և սարքավորանքի արտադրություն, չներառված ուրիշ խմբավորումներում (ընդգրկում է ընդհանուր նշանակության մեքենաների, ընդհանուր նշանակության այլ մեքենաների, գյուղատնտեսության և անտառային տնտեսության համար մեքենաների, մետաղագործության համար մեքենաների և հաստոցների, հատուկ նշանակության այլ մեքենաների արտադրությունները)։ Ոլորտի հիմնական արտադրատեսակներն են համարվում չափիչ և ստուգող սարքավորումները (անկյունաչափեր, աղաչափեր), ջերմակարգավորիչ սարքերը, բյուրեղների աճեցումը, օպտիկական և լազերային սարքավորումները, կապի միջոցները և համակարգերը, բժշկական և արդյունաբերական նշանակության գերկարծր և բարձր ճշգրտության գործիքները, Էլեկտրատեխնիկական սարքավորումները, կրթական լաբորատորիաների արտադրությունը։ Սարքաշինությունը ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի 1902-Լ որոշմամբ հաստատվել է որպես արդյունաբերության զարգացման հինգ գերակա ոլորտներից մեկը։ Սույն ծրագրում ներկայացվում է ոլորտում առկա իրավիճակը, սահմանվում են ոլորտի ծրագրի նպատակները, թիրախները, սկզբունքները, վեր են հանվում հիմնական խնդիրները և առաջարկվում են դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումները։
0 1134

Քննարկվել է 24.10.2023 - 08.11.2023

«ՈՍԿԵՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԴԱՄԱՆԴԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԳԱՄՅԱ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագիծ  Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ ինչպես նախորդ տասնամյակում, այնպես էլ ներկայումս մեծ կարևորություն է տրվում ոսկերչության և ադամանդագործության ոլորտի զարգացմանը, քանի որ այն  ստեղծում է բարձր ավելացված արժեք, ապահովում է հումքից վերջնական արտադրանք արժեշղթան, ունի արտահանման լոգիստիկայի կազմակերպման ավելի պարզ հնարավորություն և կլանում է մեծաքանակ աշխատուժ` լուծելով զբաղվածության խնդիրներ։ Ոսկերչության և ադամանդագործության ոլորտը ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» 1902-Լ որոշմամբ հաստատվել է որպես արդյունաբերության զարգացման հինգ գերակա ոլորտներից մեկը: Ոսկերչությունը և ադամանդագործությունը արտադրության/մշակման և արտահանման ծավալները 2022 թվականին 2021 թվականի համեմատությամբ աճել են։ Ներկայումս արտահանման ընդլայնման տեսանկյունից նպաստավոր պայմաններ է ստեղծում նաև ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի միջոցառումների պլանը՝ ուղղված ԵԱՏՄ անդամ երկրների ոսկերչական արտադրանքի առաջմղմանը երրորդ երկրների շուկաներում։   Ոսկերչության և ադամանդագործական արդյունաբերության ոլորտը Հայաստանում կարելի է որակել որպես կայուն զարգացող, սակայն Հայաստանի Հանրապետության ոսկերչական և ադամանդագործական ընկերությունները զգալի ներդրումներ պետք է իրականացնեն արտադրական տարածքները և սարքավորումները կատարելագործելու, համաշխարհային մակարդակով բրենդի ճանաչելիության բարձրացման, միջազգային զարգացումներին համընթաց քայլելու ուղղությամբ։ Ոլորտի զարգացման կարևոր նախապայման է նաև արտահանման ներուժի զարգացումը, այդ թվում արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը։ Ոլորտի զարգացման հնարավորությունների շարքում կարելի է դասել նաև նորարարական լուծումներով և ստեղծագործական մտքով դիզայներների, միջազգային հարթակներով ոլորտի արտադրանքի ներկայացվածության ապահովումը։  
0 1382

Քննարկվել է 23.11.2022 - 08.12.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է սահմանել փոխհատուցում նաև մի շարք արդյունաբերական նպատակներով կազմակերպությունների կողմից օգտագործվող այն յուղերի ակցիզային հարկի համար, որոնք չեն ընդգրկվել փոխհատուցման ենթակա յուղերի ցանկում։ 
1 2283

Քննարկվել է 05.04.2022 - 20.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 727-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի «Ազատ տնտեսական գոտու կազմակերպչի ընտրության, հաշվետվություն ներկայացնելու, շահագործողի սկզբնական և հերթական հայտարարագրերի ներկայացման, ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու, վկայականի տրամադրման գործողության ժամկետի երկարաձգման և դադարեցման, հանձնաժողովի ձևավորման և գործունեության, ազատ տնտեսական գոտում պարզեցված (մեկ պատուհանի) սկզբունքով պետության կողմից ծառայությունների մատուցման կարգերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի N 1521-Ն և 2012 թվականի մարտի 15-ի N 292-Ն որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին» N 727-Ն որոշման մեջ:
0 2791

Քննարկվել է 31.03.2022 - 15.04.2022

«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՆԳ ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապե­տության տնտեսությունում իրականացվող քաղաքականությունը նպատա­կաուղղված է արդյունաբերության մրցունակության բարելավմանը և ճյուղի զարգացմանը, արդյունաբերության ճյուղի արտադրողականության բարձրացմանը, արդյունաբերական արտադրանքի արտահանման դիվերսիֆիկացմանը, տեղական արդյունաբերական արտադրանքի՝ ներքին շուկայում տեսակարար կշռի ավելացմանը, նոր ներդրումների ներգրավվմանը: Նախագծի ընդունմամբ նախատեսվում է հավանություն տալ արդյունաբերության գերակա ոլորտների զարգացման հայեցակարգին՝ նախանշելով զարգացման հիմնական ռազմավարական ուղղությունները։ Նախագծի ընդունման արդյունքում գերակա ոլորտները կհամախմբվեն միասնական օրակարգի շուրջ, պետության աջակցության գործիքակազմը զգալիորեն կբարձրացնի տնտեսվարողների միջազգային մրցունակությունը: Կստեղծվեն պայմաններ Հայաստանի մշակող արդյունաբերության միջազգային մրցունակության աճի համար:
1 5048

Քննարկվել է 17.02.2020 - 03.03.2020

ՀՀ կառավարության «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» որոշման  Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի և շուկայի զարգացման ծրագրի իրականացման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել կատարել եռամսյակային միջծրագրային բաշխում
0 6488