Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ 2023 թվականի ….. …….. -ի N ….-Ն ԴԵՂԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԵԱՏՄ, ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԴԵՂՈՐԱՅՔԻ, ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԻՐԱՌՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՆԵՐԻ 50 % ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ, ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԴԵՂԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ 50 %-Ի ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 ՀՀ դեղ արտադրողների միություն 04.12.2023 13:41:28 Առաջարկում ենք Ընթացիկ իրավիճակը և խնդիրները 4-րդ պարբերությունից հետո ավելացնել հետևյալ լրացումը. 2021 թվականի հուլիսի 1-ից ԵԱՏՄ դեղորայքային գրանցումների միասնական կարգին անցում կատարելուց հետո հայրենական արտադրողները պարտավորվում են դեղերի գրանցումներն իրականացնել առավել բարձր արժեքներով, քան նախկինում: 2022 թվականի մայիսի 19-ի N 715-Ն որոշման Հավելվածով սահմանված են ԵԱՏՄ գրանցման համար 2 100 000 (երկու միլիոն հարյուր հազար), ԵԱՏՄ վերագրանցման համար 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ գումար: Ներկայումս տեղական արտադրողները գործունեություն են ծավալում միասնական շուկայում, ինչն ունի մի շարք առավելություններ, սակայն, դեղերի գրանցման փորձաքննության այդչափ բարձր վճարները սահմանափակում են արտադրողի նոր արտադրանք թողարկելու հնարավորությունները՝ այդպիսով խոչընդոտելով տեղական արտադրատեսականու ընդլայնմանը:
2 ՀՀ դեղ արտադրողների միություն 04.12.2023 13:41:28 Առաջարկում ենք Ընթացիկ իրավիճակը և խնդիրները 5-րդ պարբերության. պետական աջակցության հնարավոր գործիք է նաև ... լրացնել հետևյալով՝ Դեղորայքային պատրաստուկների և բժշկական օգտագործման դեղագործական նյութերի ցանկի մասին ԵՏՀԿոլեգիայի 2022 թվականի դեկտեբերի 20-ի № 47 հանձնարարականով հաստատված ...