Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1186-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

 

                                                                                                  Նախագիծ

                                                                                            

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

 2023 թվականի N     -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1186-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

          Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի «Ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններին պատկանող տրանսպորտային միջոցների ներգրավման ժամանակահատվածում տրանսպորտային միջոցների օգտագործման, տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի, իսկ խաղաղ ժամանակ նաև բաց թողնված օգուտի համարժեք փոխհատուցման կարգը սահմանելու մասին» N 1186-Ն որոշման հավելվածում (այսուհետ՝ կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

      1) կարգի 4-րդ կետում «ուղղությամբ ձևավորված շուկայական միջինացված» բառերը փոխարինել «ուղղությամբ (առանց վարորդի և վառելիքաքսուքային նյութերի ծախսի ներառման) ձևավորված շուկայական միջին» բառերով.

       2) կարգի 6-րդ կետում «միջոցներին» բառը փոխարինել «միջոցին» բառով, իսկ «միջինացված» բառը փոխարինել «միջին» բառով.

       3) կարգի 6-րդ կետից հետո լրացնել 6.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

       «6.1. Սույն կարգի 4-րդ և 5-րդ կետերի համաձայն համարժեք փոխհատուցման չափը որոշվում է «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կենտրոն) կողմից, որի նպատակով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կենտրոն է ներկայացնում տրանսպորտային միջոցը ներգրավելիս կազմված տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի ակտի և սույն կարգի 9-րդ կետում նախատեսված արձանագրության պատճենները:».

       4) կարգի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

       «9. Ներգրաված տրանսպորտային միջոցը ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմնին վերադարձնելու օրը կազմվում է արձանագրություն՝ երկու օրինակից, որում նշվում են տրանսպորտային միջոցի օգտագործման ժամանակահատվածը, տրանսպորտային միջոցին նյութական վնաս հասցված լինելու դեպքում՝ վնաս հասցված տրանսպորտային միջոցի մասերի, սարքավորումների կամ հանգույցների ցանկը և վնասվածքների բնույթը, հասցված նյութական վնասի դիմաց համարժեք փոխհատուցում տալու կամ հասցված վնասը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ուժերով և միջոցներով վերականգնելու հնարավորությունը, ինչպես նաև բաց թողնված օգուտը հիմնավորող փաստաթղթեր ներկայացված լինելու դեպքում՝ այդ փաստաթղթերում առկա տեղեկատվությունը: Կազմված արձանագրության երկու օրինակները ստորագրվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության իրավասու պաշտոնատար անձի և ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմնի ներկայացուցչի կողմից:».

       5) կարգի 10-րդ կետի առաջին նախադասությունում «դիմաց՝» բառը փոխարինել «և» շաղկապով, իսկ «ողջամիտ ժամկետում» բառերը փոխարինել «ներգրաված տրանսպորտային միջոցը ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմնին վերադարձնելու օրվանից հետո ոչ ուշ, քան 90 օրացուցային օրվա ընթացքում» բառերով:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Քննարկվել է

    16.11.2023 - 02.12.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1346

Տպել