Հիշել նախագիծը

«Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2018 թվականի միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ

Ն Ա Խ Ա Գ Ի Ծ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՙ----՚ ---------------------------- 2018 ԹՎԱԿԱՆԻ   N ------ -Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

  1. Հավանություն տալ Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2018 թվա­կանի միջոցառումների ծրագրին` համաձայն հավելվածի:
  2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկա­վարներին՝ ապահովել, որ մինչև յուրաքանչյուր ամսվա 5-րդ աշխա­տանքային օրը միջոցառման համար պատասխանատու մարմինը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն ներկայացնի տեղեկատվություն Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2018 թվականի միջոցառումների ծրագրում ընդգրկված միջոցառումների կատարման ընթացքի մասին՝ բացառությամբ այն միջոցառումների, որոնց պատասխանատու մարմինը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն է: Տեղեկատվության մեջ պետք է մանրամասն արտա­ցոլվեն իրականացված կամ իրականացվող միջոցառումները և դրանց ազդեցությունը, մասնավորապես, միջոցառման կատարման արդյունքում ընթացակարգերի, դրանց ժամկետ­ների և (կամ) ծախսի կրճատման վրա:
  3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին՝ ամփոփել ներկայացված տեղեկատվությունը և մինչև յուրաքանչյուր ամսվա 10-րդ աշխա­տանքային օրը կատարված աշխատանք­ների ընթացքի մասին հաշվետվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահի և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմեր:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                   

 

Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ ՀՀ կառավարության ---- թվականի N ---- 

որոշման

ծրագիր

Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2018 թվականի միջոցառումների

 

 

Առաջարկվող միջոցառումը

Նպատակը

Պատասխանատու մարմինը

Կատարման ժամկետը

Միջոցառման իրականացման համար պահանջվող գումարի աղբյուրը

1

2

3

4

5

6

1. Ընկերությունների հիմնում

 

 

 

1)

Ընկերությունների գրանցման հետ միաժամանակ բանկային հաշվի բացման հնարավորության ստեղծում

Մեկ պատուհան-մեկ կանգառ սկզբունքի կիրառում

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ կենտրոնական բանկ

(համաձայնությամբ)

31.10.2018

Ֆինանսավորում չի պահանջվում

2)

Իրավաբանական անձանց պետական գրանցման գործընթացի ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով իրականացման, այդ թվում ընկերությունների կանոնադրության և այլ փոփոխությունների (վերակազմավորում, լուծարում և այլն) կատարման հնարավորության ստեղծում։

Իրավաբանական անձանց պետական գրանցման գործընթացի մատչելիության և հասանելիության ապահովում

ՀՀ արդարադատության նախարարություն

31.10.2018

Ֆինանսավորում չի պահանջվում

3)

Իրավաբանական անձի կողմից փաստաթուղթը կնիքով վավերացնելու անհրաժեշտության բացակայության վերաբերյալ իրազեկվածության բարձրացում

 

Գործարար շրջանառության մեջ կնիքի կիրառության հնարավորինս բացառում

ՀՀ արդարադատության նախարարություն

«Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամ

(համաձայնությամբ)

Սկսած 10.01.2018թ.-ից

Ֆինանսավորում չի պահանջվում

2. Շինարարական թույլտվություններ

1)

Երևանի քաղաքապետարանի Մեկ պատուհան դիմումները մուտքագրվելուց հետո, քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրում կառուցա­պատողներին՝ սահմանված ժամկետների ու պահանջների ապահովմամբ։

Գործող կարգավորումների ժամկետների պահպանման միջոցով շահառուների վստահության բարձրացում 

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

շարունակական

 

 

Ֆինանսավորում չի պահանջվում

2)

Երևանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» գրասենյակներում՝ քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացներին ու վարչարարությանը լիարժեք տիրապետող մասնագետների ապահովում

Ակնկալվում է երաշխավորել դիմումատուների նկատմամբ իրավաչափ վարչարարության իրականացումը

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

 

30.01.2018թ.

 

 

Ֆինանսավորում չի պահանջվում

3)

Կառուցապատման թույլտվությունների տրման գործընթացների հանրային իրազեկում

Գործող կարգավորումների շրջանակում շահառուների իրավունքների լիարժեք իրացման նպատակով իրազեկվածության բարձրացում

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

 

 

«Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամ

(համաձայնությամբ)

Սկսած 10.01.2018թ.-ից շարունակական

 

 

 

Սկսած 10.01.2018թ.-ից շարունակական

 

Ֆինանսավորում չի պահանջվում

4)

Նախագծման թույլտվության (Ճարտարապետահատակագծային առաջա­դրանքի) տրման փուլում ՝անհրաժեշտ տեխնիկական պայմանները լիարժեք և  սահմանված ժամկետներում՝ Նախագծման թույլտվության հետ միաժա­մա­նակ, «Մեկ պատուհան» գրասենյակներից կառուցապատողներին տրամա­դրում

 

Գործող կարգավորումների շրջանակում շահառուների համար հնարավորինս կրճատել վարչարարական ընթացակարգերը

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

(համաձայնությամբ)

 

 

«Հայաստանի էլեկտրական ցանցեր » ՓԲԸ

(hամաձայնությամբ)

 

 

«Վեոլիա ջուր»

ՓԲԸ

(hամաձայնությամբ)

 

 

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ

(hամաձայնությամբ)

 

Սկսած 10.01.2018թ.-ից շարունակական

 

Ֆինանսավորում չի պահանջվում

5)

ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշմամբ հաստատված կարգում փոփոխությունների և լրացումների իրականացում, կրճատելով քաղաքաշինության ոլորտում թույլտվությունների տրամադրման համար պահանջվող քայլերը և ժամանակատարությունը՝ հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը։

Սահմանել քաղաքաշինության ոլորտում թույլտվությունների տրամադրման գործընթացը կանո­նա­կարգելու և ընթացակարգին մասնակից բոլոր մարմինների և կազմակերպություն­ների համար փոխադարձ ընդունելի և կառուցապատողների համար պարզ և հստակ ընթացակարգ։

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե

 

Երևանի քաղաքապետարան

(համաձայնությամբ)

 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

(համաձայնությամբ)

 

 

«Հայաստանի էլեկտրական ցանցեր » ՓԲԸ

(hամաձայնությամբ)

 

 

«Վեոլիա ջուր»

ՓԲԸ

(hամաձայնությամբ)

 

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ

(hամաձայնությամբ)

 

30.03.2018թ.

 

Ֆինանսավորում չի պահանջվում

3. Էլեկտրաէներգիայի մատակարարման ցանցին միացում

1)

Էլեկտրամատակարարման ցանցին միացման սահմանված ժամկետների ապահովում

Ակնկալվում է ապահովել միացման օրերի փաստացի տևողության համապատասխանեցումը իրավական ակտով սահմանված ժամկետներին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»

ՓԲԸ

(համաձայնությամբ)

 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

(համաձայնությամբ)

 

Սկսած

08.01.2018թ.-ից

Ֆինանսավորում չի պահանջվում

2)

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում ավտոմատ մոնիթորինգի և էլեկտրամատակարարման վերականգնման մեխանիզմների ներդրում

Էլեկտրական էներգիայի հաշվառման և հսկման համակարգերի ներդրում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»

ՓԲԸ

(համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 21-ի №414Ա և 2017 թվականի նոյեմբերի 15-ի №489Ա որոշումներով սահմանված ժամկետներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»

ՓԲԸ

միջոցների հաշվին

3)

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում ավտոմատ մոնիթորինգի և էլեկտրամատակարարման վերականգնման մեխանիզմների ներդրման ժամանակացույցի տրամադրում՝ առանձնացնելով Երևան քաղաքը

Էլեկտրական էներգիայի հաշվառման և հսկման համակարգերի ներդրում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»

ՓԲԸ

(համաձայնությամբ)

 

20.02.2018թ․

Ֆինանսավորում չի պահանջվում

4)

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում ավտոմատ մոնիթորինգի և էլեկտրամատակարարման վերականգնման մեխանիզմների ներդրման ժամանակացույցին համապատասխան իրակացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվության ներկայացում

Էլեկտրական էներգիայի հաշվառման և հսկման համակարգերի ներդրման ընթացքի վերաբերյալ մշտադիտարկման իրականացում

 

 

 

 

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»

ՓԲԸ

(համաձայնությամբ)

 

Եռամսյակային պարբերականությամբ

մինչև եռամսյակին հաջորդող 2-րդ ամսվա 10-րդ աշխատանքային օրը

Ֆինանսավորում չի պահանջվում

4. Սեփականության գրանցում

1)

Անշարժ գույքի գործարքները պարտադիր նոտարական վավերացման անհրաժեշտության բացակայության վերաբերյալ իրազեկվածության բարձրացում

Գործող կարգավորումների առավալելություններից օգտվելու նպատակով շահառուների իրազեկվածության բարձրացում

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

 

«Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամ

(համաձայնությամբ)

Սկսած 10.01.2018թ.-ից շարունակական

 

Ֆինանսավորում չի պահանջվում

2)

Անշարժ գույքի հետ կապված գործարքների տեսակների և  Նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի օրինակելի ձևերի վերաբերյալ իրազեկվածության բարձրացում՝ ներկայացնելով դրանց առավելությունները

Գործող կարգավորումների առավալելություններից օգտվելու նպատակով շահառուների իրազեկվածության բարձրացում

 

 

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

 

«Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամ

(համաձայնությամբ)

Սկսած 10.01.2018թ.-ից շարունակական

 

Ֆինանսավորում չի պահանջվում

5. Վարկերի ստացում

1)

Ապահովված իրավունքի իրավական կիրառության ապահովում գույքի օգտագործման արդյունքում ստացված պտուղների, արտադրանքի և եկամուտների նկատմամբ՝ անկախ պայմանագրում նախատեսված լինելու հանգամանքից

Ապահովված պարտատերերի իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացում

ՀՀ արդարադատության նախարարություն

30.09.2018թ․

Ֆինանսավորում չի պահանջվում

2)

Ապահովված իրավունքի առարկայի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու իրավական կարգավորման կիրառության ապահովում՝ սահմանելով դատարանի որոշմամբ այդ գույքը ֆինանսական առողջացման ծրագրում ներգրավելու հնարավորություն

Պարտապանի և ապահովված պարատիրոջ շահերի պաշտապանության հավասարակշում

ՀՀ արդարադատության նախարարություն

30.11.2018թ․

Ֆինանսավորում չի պահանջվում

3)

Շահառուների շրջանում իրականացված բարեփոխումների վերաբերյալ իրազեկվածության բարձրացում

Գործող կարգավորումների առավալելություններից օգտվելու նպատակով շահառուների իրազեկվածության բարձրացում

ՀՀ արդարադատության նախարարություն

 

«Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամ

(համաձայնությամբ)

Սկսած 10.01.2018թ.-ից շարունակական

 

Ֆինանսավորում չի պահանջվում

             

 

 

6. Փոքր բաժնետերերի պաշտպանություն

1)

Փոքր բաժնետերերի պաշտպանության նպատակով «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունների իրականացում։

Ակնկալվում է ամրապնդել փոքր բաժնետերերի (փայատերերի)  շահերի պաշտպանության մեխանիզմը, ապահովել փոխկապակցվածության և շահագրգռվածության առկայությամբ կնքվող գործարքների թափանցիկությունը, բարձրացնել ընկերությունների թափանցիկության և հաշվետվողականության մակարդակը:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

31.03.2018թ.

Ֆինանսավորում չի պահանջվում

2)

Շահառուների շրջանում իրականացված բարեփոխումների վերաբերյալ իրազեկվածության բարձրացում:

Գործող կարգավորումների առավալելություններից օգտվելու նպատակով շահառուների իրազեկվածության բարձրացում

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

 

«Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամ

(համաձայնությամբ)

Սկսած 10.01.2018թ.-ից շարունակական

 

Ֆինանսավորում չի պահանջվում

7. Հարկերի վճարում

1)

ԱԱՀ դեբետային գումարների վերադարձի իրականացում հնարավոր կարճ ժամկետներում, մասնավորապես՝ դիմումը ստանալուց հետո 4 շաբաթվա ընթացքում։

Ակնկալվում է հնարավորինս արագ ապահովել ԱԱՀ դեբետային գումարների ստացումը։

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

Սկսած 10.01.2018թ.-ից շարունակական

 

 Օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ

 

 

 

2)

Տնտեսավարող սուբյեկտների կողմից 2017 թվականի 4-րդ եռամսյակի բնապահպանական և բնօգտագործ­ման հաշվարկ-հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ներկայացման ուղղությամբ աշխատանքների իրականացում։

Ակնկալվում է կրճատել հարկ վճարողների կողմից ներկայացվող փաստաթղթերի կազմման ժամանակը:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ բնապահպանության նախարարություն

Սկսած 10.01.2018թ.-ից շարունակական

 

Ֆինանսավորում չի պահանջվում

3)

Շահառուների շրջանում իրականացված բարեփոխումների վերաբերյալ իրազեկվածության բարձրացում

Գործող կարգավորումների առավալելություններից օգտվելու նպատակով շահառուների իրազեկվածության բարձրացում

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ ֆինանսների նախարարություն

«Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամ

(համաձայնությամբ)

Սկսած 10.01.2018թ.-ից շարունակական

 

Ֆինանսավորում չի պահանջվում

8. Արտաքին առևտուր

1)

Արտաքին տնտեսական գործունեության մեջ ներգրավված տնտեսավարող սուբյեկտների առանձին գործողությունների (ժամանակատարության, ծախսատարության և մաքսային մարմիններին ներկայացվող փաստաթղթերի) վերաբերյալ հաշվառման իրականացում

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

 

Սկսած 10.01.2018թ.-ից շարունակական

 

Ֆինանսավորում չի պահանջվում

2)

Արտաքին տնտեսական գործունեության մեջ ներգրավված տնտեսավարող սուբյեկտների առանձին գործողությունների (ժամանակատարության, ծախսատարության և մաքսային մարմիններին ներկայացվող փաստաթղթերի) կրճատման ուղղված միջոցառումների իրականացում

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

 

Սկսած 10.01.2018թ.-ից շարունակական

 

Ֆինանսավորում չի պահանջվում

3)

Շահառուների շրջանում իրականացված բարեփոխումների վերաբերյալ իրազեկվածության բարձրացում

Գործող կարգավորումների առավալելություններից օգտվելու նպատակով շահառուների իրազեկվածության բարձրացում

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

«Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամ

(համաձայնությամբ)

Սկսած 10.01.2018թ.-ից շարունակական

 

Ֆինանսավորում չի պահանջվում

9. Պայմանագրերի կիրարկում

1)

Pro-bono իրավաբանական ծառայություններ մատուցող անձանց խրախուսման մեխանիզմների ներդնում:

Արդարադատության մատչելիության ապահովում

ՀՀ արդարադատության նախարարություն

 

 

 

30.09.2018թ.

Ֆինանսավորում չի պահանջվում

2)

Պարզեցված վարույթի կարգով քաղաքացիական գործերի քննության նախատեսում:

Քաղաքացիական գործի քննության ժամկետների կրճատում, արդյունավետության բարձրացում

ՀՀ արդարադատության նախարարություն

31.03.2018թ.

Ֆինանսավորում չի պահանջվում

3)

Դատական գործերի վարման էլեկտրոնային համակարգի զարգացում:

Արդարադատության մատչելիություն,

գործերի քննության ժամկետների կրճատում

ՀՀ արդարադատության նախարարություն

30.09.2018թ.

Պետական բյուջե,

օրենքով չարգելված այլ միջոցներ

4)

Դատական տեղեկատվական համակարգի կատարելագործում:

Տեղեկատվության հասանելիություն, դատավարական փաստաթղթերի մատչելիություն, ժամանակային ծախսերի նվազեցում

 

ՀՀ արդարադատության նախարարություն

30.09.2018թ.

Պետական բյուջե

օրենքով չարգելված այլ միջոցներ

5)

Դատարանի կողմից էլեկտրոնային եղանակով դատավարական փաստաթղթեր առաքելու հնարավորության նախատեսում:

Արդարադատության մատչելիություն,

ժամանակային ծախսերի նվազեցում

ՀՀ արդարադատության նախարարություն

30.09.2018թ.

Պետական բյուջե,

օրենքով չարգելված այլ միջոցներ

6)

Շահառուների շրջանում իրականացված բարեփոխումների վերաբերյալ իրազեկվածության բարձրացում:

Գործող կարգավորումների առավալելություններից օգտվելու նպատակով շահառուների իրազեկվածության բարձրացում

 

ՀՀ արդարադատության նախարարություն

 

«Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամ

(համաձայնությամբ)

Սկսած 10.01.2018թ.-ից շարունակական

 

Ֆինանսավորում չի պահանջվում

10. Սնանկության ճանաչում

1)

Սնանկության դատարանի՝ որպես մասնագիտացված դատարանի ստեղծում

Գործերի առավել որակյալ քննության ապահովում

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ դատական դեպարտամենտ (համաձայնությամբ)

31.03.2018թ.

Ֆինանսավորում չի պահանջվում

2)

Պետական մարմինների տեղեկատվական բազաներին սնանկության կառավարիչների՝ էլեկտրոնային հասանելիության ապահովում

Սնանկության կառավարիչների աշխատանքի դյուրացում և արդյունավետության բարձրացում

ՀՀ արդարադատության նախարարություն

31.03.2018թ.

Ֆինանսավորում չի պահանջվում

3)

Սնանկության վարույթի ընթացքում պարտապանի կողմից իր համար անբարենպաստ պայմանագրերի կատարումից հրաժարվելու հնարավորության նախատեսում

Ֆինանսական առողջացման ծրագրի արդյունավետ իրագործում և տնտեսվարող սուբյեկտի բնականոն գործունեության վերականգնում

ՀՀ արդարադատության նախարարություն

31.03.2018թ.

Ֆինանսավորում չի պահանջվում

4)

Սնանկության վարույթի ընթացքում կատարվող գործողությունների համար հստակ ժամկետների սահմանում

 

Սնանկության վարույթի արդյունավետության բարձրացում և ժամկետների կրճատում

ՀՀ արդարադատության նախարարություն

31.03.2018թ.

Ֆինանսավորում չի պահանջվում

5)

Պարտատերերի առանձնացում ըստ դասերի

                                                                

Պահանջների բավարարման արդյունավետության բարձրացում

ՀՀ արդարադատության նախարարություն

31.03.2018թ.

Ֆինանսավորում չի պահանջվում

6)

Սնանկության վարույթի ընթացքում

պարտապանի կողմից վարկեր ստանալու հնարավորության նախատեսում

Ֆինանսական առողջացման արդյունավետ իրականացում, ինչպես նաև ստանձնած պարտավորությունների իրականացում

ՀՀ արդարադատության նախարարություն

31.03.2018թ.

Ֆինանսավորում չի պահանջվում

7)

Շահառուների շրջանում իրականացված բարեփոխումների վերաբերյալ իրազեկվածության բարձրացում

Գործող կարգավորումների առավալելություններից օգտվելու նպատակով շահառուների իրազեկվածության բարձրացում

ՀՀ արդարադատության նախարարություն

 

«Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամ

(համաձայնությամբ)

Սկսած 10.01.2018թ.-ից շարունակական

 

Ֆինանսավորում չի պահանջվում

11. Այլ միջոցառումներ

1)

Բարեփոխումներին աջակցելու նպատակով պետություն-մասնավոր հատված համագործակցության ոլորտային խմբերի ձևավորում:

Երկխոսության միջոցով վեր հանել ոլորտում առկա խնդիրները և համատեղ ջանքերով մշակել խնդիրների լուծնան կարճաժամկետ և երկարաժամկետ միջոցառումներ։

ՀՀ արդարադատության նախարարություն

Իրավական բարեփոխումների ոլորտային խումբ

Իրավաբանական անձանց գրանցման և անհատ ձեռնարկատերերի հաշվառման գործընթացների բարելավման ոլորտային խումբ

 

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

Գործարար միջավայրի կարգավորման որակի բարձրացման և Մրցակցության զարգացման և հակամենաշնորհային քաղաքականության բարելավման ոլորտային խմբեր

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե

 

Երևանի քաղաքապետարան

(համաձայնությամբ)

 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

(համաձայնությամբ)

 

Քաղաքաշինության ոլորտում իրականացվող գործունեության իրավական կարգավորման կատարելագործման և էներգետիկ ենթակառուցվածքների հասանելիության բարձրացման ոլորտային խումբ

 

ՀՀ ԿԱ ՊԵԿ

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

Մաքսային և հարկային վարչարարության կատարելագործման ոլորտային խմբեր

 

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

Գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման ոլորտում մատուցվող պետական ծառայությունների որակի բարձրացման ոլորտային խումբ

28.02.2018թ.

Ֆինանսավորում չի պահանջվում

 

  • Քննարկվել է

    29.12.2017 - 18.01.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Տնտեսական

  • Նախարարություն

    Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

Հանրային քննարկում

18.01.2018 10:45

mmuradyan@mineconomy.am

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1203

Տպել