Հիշել նախագիծը

«Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2018 թվականի միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ծրագրի մշակման անհրաժեշտությունը բխում է 12.01.2017թ. № 122-Ն որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) 51-րդ կետի պահանջից։

  1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և նպատակը

Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից 2017 թվականի հոկտեմբերի 31-ին հրապարակած` «Գործարարությամբ զբաղվելը 2018- բարեփոխումների իրականացում՝ աշխատատեղերի ստեղծման համար» վարկանիշային զեկույցի տվյալներով, որը կազմվում է գործարարների և պետական մարմինների կողմից լրացրած հարցաթերթիկների ամփոփման հիման վրա` Հայաստանը 190 երկրների շարքում զբաղեցրել է 47-րդ տեղը: Հայաստանը նախորդ տարվա համեմատ արձանագրել է 0,59 % աճ «Հեռավորությունը լավագույն արդյունքից» ցուցանիշով` գրանցելով 72,51 միավոր:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Ձեռնարկատիրական զարգացման համար կարևոր է պետական կարգավորումների, ծառայությունների և վարչարարական ընթացակարգերի պարզ, թափանցիկ և քիչ ծախսատար միջավայր ձևավորելու, հավասար մրցակցային պայմաններ և գործարարությանն օժանդակող զարգացած շուկայական ենթակառուցվածքներ ապահովելու քաղաքականությունը: Չնայած մի շարք ոլորտներում Հայաստանի արձանագրած լուրջ հաջողություններին` բիզնեսով զբաղվելու համար անհրաժեշտ պայմանների բարելավումն իրականացվում է ոչ համաչափ և որոշ ոլորտներում առկա են խնդիրներ` առավելապես վարչարարական բնույթի: Այդ խնդիրները լուծելու և գործարար միջավայրի զարգացման համաչափությունն ապահովելու նպատակով առաջարկվում է իրականացնել  գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագիրը: Միաժամանակ, մշակվել և ս.թ. նոյեմբերի 27-ին ընդունվել է «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի № 1373-Ա որոշումը, որով ստեղծվել է Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում Հայաստանի Հանրապետության դիրքի բարելավման աշխատանքները համակարգող միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատվել դրա անհատական կազմը` զեկույցի արդյունքներով ԵԱՏՄ անդամ երկրներում առաջատար դառնալու համար ՀՀ թիրախներն ապահովող այնպիսի միջոցառումներ մշակելու նպատակով, որոնց իրականացման արդյունքում կապահովվի զեկույցում Հայաս­տանի Հանրապետության դիրքի կտրուկ առաջընթացը։

  1. Իրավական ակտի ընդունման դեպքում ակնկալվող արդյունքը

          Սույն նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել ՀՀ գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականությունը:  Ակնկալվում է առաջին հերթին թեթևացնել այլ երկրների համեմատությամբ կատարելագործման մեծ պոտենցիալ ունեցող ոլորտներում առկա վարչարարական և ֆինանսական բեռը` միաժամանակ ապահովելով վերջին տարիներին հաջողություններ գրանցած ոլորտների զարգացումը:

Նախագծով հաստատվող հավելվածում սահմանվող միջոցառումների իրականացման արդյունքում կնվազի պետական և համայնքային մարմինների հետ շփման վարչարարական բեռը, կկրճատվեն կոռուպցիոն ռիսկերը, կբարձրացվի գործարարներին ծառայություններ մատուցող մարմինների գործունեության թափանցիկությունը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձի

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված են եղել ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման կառավարման մարմինները:

 

Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք

1

Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը

 

Այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում

2

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը

 

Չի հակասում Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին

3

Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

 

----

 

                                   Տեղեկանք հասարակության մասնակցության մասին

1

Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը

 

Նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: 

2

Հասարակության մասնակցությունը նախագծմանը և/կամ քննարկումներին

 

Միջոցառումների մի մասը ձևավորվել է գործարար համայնքի հետ պարբերաբար կազմակերպվող հանդիպումներում հնչեցված առաջարկների հիման վրա:

3

Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

 

---


 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2018 թվականի միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունումը պետական բյուջեում (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում) ծախսերի կամ եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսում:

  • Քննարկվել է

    29.12.2017 - 18.01.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Տնտեսական

  • Նախարարություն

    Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

Հանրային քննարկում

18.01.2018 10:45

mmuradyan@mineconomy.am

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 706

Տպել