Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2016 թվա­կանի հոկ­­տեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հար­կա­­յին օրենս­­գրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 109-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի բ. ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ. դրամական միջոցները եկամուտ են համարվում դրանց ստացման հարկային տարում, եթե այլ բան նախատեսված չէ սույն կետի «բ1», «բ2», «բ3» և «բ4» ենթակետերով.

բ1. պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում ստացված նպա­տա­կա­յին դրամական միջոցները եկամուտ են համարվում այն հարկային տարում, երբ այդ դրա­մա­կան միջոցները կամ այդ դրամական միջոցներով ձեռք բերված, կառուցված, ստեղծված կամ մշակ­ված ակտիվները ճանաչվում են որպես ծախս կամ կորուստ՝ անկախ այդ ծախսը կամ կորուստը համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից,

բ2. պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում որպես արդեն իսկ կատար­ված ծախսերի կամ ստացված վնասների փոխհատուցում ստացված նպատակային դրա­մա­կան միջոցները եկամուտ են համարվում դրանց ստացման հարկային տարում, բացա­ռու­թյամբ սույն կետի բ3. ենթակետով նախա­տեսված դեպքերի,

բ3. պետության կողմից ֆինանսավորվող` գյուղատնտեսության ոլորտի պետական աջակ­ցու­թյան ծրագրերի շրջանակներում շահութահարկ վճարողների կողմից որպես ձեռք բերված, կառուց­ված, ստեղծված կամ մշակված ակտիվների գծով արդեն իսկ կատարված ծախսերի փոխ­հատուցում ստացված նպատակային դրամական միջոցները եկամուտ են համարվում այն հար­կային տարում, երբ ձեռք բերված, կառուցված, ստեղծված կամ մշակված ակտիվները ճանաչ­­վում են որպես ծախս կամ կորուստ՝ անկախ այդ ծախսը կամ կորուստը համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից,

բ4. օտարերկրյա պետությունների, միջազգային, միջպետական (միջկառավարական) կազ­­մա­կերպու­թյունների կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում «Գյու­ղա­տնտե­սա­կան կոոպերատիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ստեղծված գյու­ղատնտեսական կոոպերատիվի ստացած նպատակային դրամական միջոցները  եկամուտ են համարվում այն հարկային տարում, երբ այդ դրամական միջոցները կամ այդ դրամական միջոց­ներով ձեռք բերված, կառուցված, ստեղծված կամ մշակված ակտիվները ճանաչվում են որպես ծախս կամ կորուստ՝ անկախ այդ ծախսը կամ կորուստը համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից:»:

Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը, և կիրառվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների նկատ­մամբ:

  • Քննարկվել է

    20.09.2023 - 12.10.2023

  • Տեսակ

    Օրենսգիրք

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Պետական եկամուտներ, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2969

Տպել