Հիշել նախագիծը

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին»

 

ՆԱԽԱԳԻԾ

 

      ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 43.2 հոդածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Աղբի տեղադրման վայրը տնօրինողների կամ համայնքի ղեկավարի կողմից աղբավայրի մոնիթորինգի իրականացման կարգը խախտելը՝

      առաջացնում է տուգանքի նշանակում աղբի տեղադրման վայրը տնօրինողների կամ համայնքի ղեկավարի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի  հարյուրապատիկի չափով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է 2024 թվականի հունվարի 1-ից:

  • Քննարկվել է

    29.08.2023 - 13.09.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1592

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ