Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Վարդուհի Սողոմոնյան 01.08.2023 12:01:37 «Ակադեմիական քաղաքի հիմնական տեղամասում կառուցվելու է նաև ազգային ստադիոն՝ անհրաժեշտ հարակից ենթակառուցվածքներով, ստադիոնի տարողունակությունը նախատեսվելու է մինչև 35 000 հանդիսատեսի համար։ Ստադիոնի ենթակառուցվածքները (ավտոկայանատեղիներ, լողավազաններ, մարզասրահներ) մրցաշարերից կամ այլ միջոցառումներից ազատ ժամանակահատվածում օգտագործվելու է կլաստերների կարիքների համար:» Նախագիծը ներկայացվում է որպես կրթական միջավայր, բայց այս կետում նշվում է «մրցաշարերից կամ այլ միջոցառումներից ազատ ժամանակահատվածում օգտագործվելու է կլաստերների կարիքների համար», այսինքն էս նախագիծը այլ ուղղվածություն ունի: Բացի այդ կա ժամանցային ենթակառուցվածքների կետ, որտեղ կինոն, որը Վարչապետի ելույթներում հիշատակվում էր որպես կրթություն դառնում է ժամանց: Հայեցակարգը հակասում է սկզբնական մտքին: Նմանատիպ նախագիծը կարելի է իրականացնել Երևան Պարկի շուրջ և ոչ մի զոհաբերություն ի դեմս Հայֆիլմի անհասկանալի ներկայության չի լինի: ԿԳՄՍ նախարարը պնդում է իր ելույթում, որ «Ակադեմիական քաղաքում» կարելի է ասել ապրելու են 40.000 մարդ ու ենթադրվում է կառուցել ստադիոն 35000 մարդ տարողությամբ: Սա ենթադրում է, որ ԲՈԼՈՐԸ պարտավոր են այցելել այդ մարզադաշտը: Հրազդան մարզադաշտի տարողությունը 50000+ մարդ է Երևանի մեկ միլիոն ժողովուրդի ֆոնին, բայց ոչ ոգ չի ասում վերանորոգենք: Արդյոք հաշվարկներ են տեղի ունեց, թե ինչպես ասում է ԿԳՄՍ նախարարը տեղի է ունեցել «չոր հաշվարկ»: Իրոք, զգացվում է կրթության պակասորդը: Արվեստների կլաստերի մասը շատ է զվարճացնում, որովհետև անհեթեթություն է «Արվեստների համալսարանի կազմում նախատեսվում է նաև միջին մասնագիտական կրթության ծրագրերի ներառում՝ ուղղված կինոյի և այլ ոլորտներում անհրաժեշտ կադրերի պատրաստմանը։» «Կինո» բառը դրվել է իբրև «Հայֆիլմի» ոչնչացման հիմնավորո՞ւմ: Նախարարությունը, որը այսօր սպասարկում է «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքը մի քիչ լուրջ պետք է նկարագրեր այս հատվածը ու մասնագիտական բառ օգտագործել: Ու ի՞նչ է նշանակում «ուղղված կինոյի և այլ ոլորտներում անհրաժեշտ կադրերի պատրաստմանը»: Ո՞ւմ անհրաժեշտ, ի՞նչ կադրերի: Խիստ կասկածում եմ, որ նման հետազոտություն առկա է: «Հետազոտություն» բառը ամենահնչեղն է համ նախագծում, համ քարոզչություն անողների շրջանակում: Երևում է տարածք չի հերիքել նման հետազոտություն կատարելու համար: Ցավում եմ: Ուզում եմ կառուցողական առաջարկ անել, բայց դժվար է փոխել մի նախագիծ, որը ոչ հիմք ունի, ոչ հենք: Էս նախագծով վառվեցին ութ ամիս առաջ: Նման նախագծերը տարիներով են մշակվում, իսկ նախագիծը ենթադրում է, որ 2030 մենք արդեն 500-ի ցանկի մեջ չորս բուհ պետք է ունենանք: Մի քիչ իրատես եղեք: Այս նախագիծը մշակել են մարդիկ, ովքեր սովորել են Օքսֆորդո՞ւմ, թե նույն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանո՞ւմ երազելով Օքսֆորդի մասին, բայց ոնց ասում են «Եթե սարը չի գալիս Մուհամեդի մոտ, Մուհամեդը կգնա սարի մոտ»: Նախագիծը խիստ վերամշակման կարիք ունի ու ԿԳՄՍ նախարարի պնդումներով, որ սեպտեմբերին ինչ-որ աշխատանքներ պետք է սկսեն արդեն ցույց է տալիս, որ «հանրությանը» ներկայացրել են դեմոկրատ լինելու համար: Եթե իսկապես լուրջ եք վերաբերվում այս նախագծին վերանայեք համ բովանդակայինը, համ ենթակառուցվածքայինը: Բացատրեք հանրությանը, ինչո՞ւ է ազգային արժեք ներկայանող Հայաստանի միակ պետական կինոստուդիան ոչնչացվում է (ու մի փորձեք պնդել հակառակը), երբ այլ հետխորհրդային պետություններում պետական կինոստուդիաները պահպանվել են: Շնորհակալություն Ընդունվել է ի գիտություն:
2 Albert Margaryan 01.08.2023 12:11:00 Վայ ձեր տունը շինվի: Էսի նախագիծ ա? Արժեհամակարգի փոփոխություն ա: Մշակողի դիպլոմը ստուգեք երևի էն կաշառքի դիմաց դիպլոմ ստացողներից ա եղել: Խայտարակություն ա, այյ մարդ: Ամոթ Ընդունվել է ի գիտություն:
3 Սառա Խաչատրյան 01.08.2023 12:38:25 Այս ԱԳԼՃԿն (ԿԳՄՍՆ) կրթության զոհ է դարձնում բոլոր այլ ոլորտները: Բոլորս պարբերաբար լսում ենք ու գիտենք, որ կրթությունը շատ կարևոր է, որ այն անհրաժեշտ է, դա սրա-նրա հիմքն է և բազմաթիվ այսպիսի հայտարարություններ, որոնք  անիմաստ են ու ոչինչ չեն փոխում: Պատճառն այն է, որ ասողներն ու այդպես մտածողները շատ հազվադեպ են բացատրում, թե ինչու է դա կարևոր: Մենք կրթությունը դիտարկում ենք, որպես աշխատանք ունենալու կամ փող աշխատելու միջոց: Հենց այդ պատճառով մենք ավելի ու ավելի շատ ենք հանդիպում մարդկանց, որոնք հիանալի մասնագետներ են, սովորել են լավագույն համալսարաններում, բայց այդքանը:  Դրան զուգահեռ տեխնոլոգիաները ստեղծել են մի իրավիճակ, որը թույլ է տալիս  գումար աշխատել նաև առանց կրթության կամ առանց մասնագիտության: Միաժամանակ մենք տեսնում ենք բազմաթիվ հաջողակ մարդկանց, որոնք  չունեն կրթություն, բիզնեսով են զբաղվում և շատ ավելի հաջողակ են ու հարուստ: Այսօր կան համաշխարհային մասշտաբի «ինֆլյուընսըրներ», որոնք ուղիղ ասում են՝ կրթություն ընդհանրապես պետք չէ: Խնդիրն այն է, որ այդտեղ կա ճշմարտություն:  Կա ճշմարտություն, քանի դեռ մենք կրթություն ստանում եք միայն փող աշխատելու, սոցիալական դիրքի կամ մասնագետ լինելու նպատակով: Կա ճշմարտություն քանի դեռ պետությունը կրթությունն ու մարդուն դիտարկում է որպես տնտեսության համար հումք: Այդտեղ կա ճշմարտություն, որովհետև կրթական հաստատություններն ու կոնգլոմերատները ավելի ագրեսիվ են դարձել գաղափարախոսությունների առաջխաղացման հարցում: Այսօրվա կրթությունը մասնատված է: Երբ անհատը ֆրագմենտար պատկերացումներ ունի աշխարհի մասին նրան հեշտ է դրդել այս կամ այն գործողության, նրան դժվար է կայացնել ճիշտ որոշումներ, նրան հեշտ է դարձնել տնտեսության կցորդ, հեշտ է մանիպուլացնել: Գիտելիքը չի կարող կտրված լինել ու լինել միայն այս կամ այն բանի մասին: Այն պետք է փոխկապակցված լինի, պետք է իմանալ, հասկանալ, կարողանալ տեսնել, գտնել պատճառահետևանքային կապերը: Որտեղ չկան ու չեն երևում այդ կապերը, որտեղ չկա հնարավորինս ամբողջական պատկերը այնտեղ չկա գիտելիք: Ու խոսքը հենց այս նախագծի մասին է: Ոմն մեկը քնել արդնացել է ու ասել «ուզում եմ մի քաղաք, որտեղ կլինեն ՀՀ բոլոր բուհերը, որտեղ կլինի հանրակացարան, որտեղ ուսանողը կկարողանա նգա կինո/փատրոն/համերգ/ստրիպտիզ ու որ պարտադիր լինի մարզադաշտ, որովհետև ժամանակին պետք է սպորտով զբաղվեի: Ու, հա, ամենակրևորը էս քաղաքը կլինի զբոսաշրջային կենտրոն ու կներգրավի օտարերկրյացիներին, որոնք տեսնելով այդ հրաշք քաղաքը կուզեն այդտեղ սովորել ու այդպես մենք կկրկնապատկենք արտասահմանցիների քանակը ՀՀ բուհերում ու կմտնենք համաշխարհային ցուցակների մեջ»: Ու սրա հետևում չկա կրթության որակի մասին խոսք, որովհետև ոնց նշեցի երբ անհատը ֆրագմենտար պատկերացումներ ունի աշխարհի մասին նրան հեշտ է դրդել այս կամ այն գործողության, նրան դժվար է կայացնել ճիշտ որոշումներ, նրան հեշտ է դարձնել տնտեսության կցորդ, հեշտ է մանիպուլացնել: Ու հենց այս մանիպուլացիայով է զբաղվում ԿԳՄՍ նախարարությունը ու Կառավարությունը: Սա նաև բովանդակության մասին է: Ընդունվել է ի գիտություն:
4 Հերմինե Ալեքսանյան 01.08.2023 13:21:28 Հիմնավորման մեջ նշվում է, որ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված միակ ինստիտուտը ԿԳՄՍ նախարարությունն էր: Մի տեսակ վստահություն չի ներշնչում: Կա ԿԳՄՍ Գիտության կոմիտե, Գիտության ակադեմիա, Կինեմատոգրաֆիստների միություն, Նկարիչների միություն, Գրողների միություն, Քաղաքաշինության կոմիտե, Հայնախագիծ և այլ մասնագիտացված կառույցներ, որոնք պետք է կազմեն այս նախագիծը: Քանի՞ քննարկում է տեղի ունեցել նշված ինստիտուտների հետ: ԿԳՄՍ նախարարությունը մի տեսակ շատ բան է իր վրա վերցնում: Ինքը կարող էր լիներ համակարգող, բայց միանձնյա նախագիծ մշակող հնարավոր է միայն ԿԳՄՍ-ի մասնագիտացուներին արժանավայել հպարտ ՀՀ քաղքացիներին: Լավ է, որ «Ակնկալվող արդյունքը» բաժնում չի գրվել «Ակնկալում ենք ունենալ Ակադեմիական քաղաք»: Սակայն հնչեցվող արդյունքներ իբրև կրթության որակի բարձրացում այստեղ չկա: Խոսքը միայն այս զվարճնքների կենտրոնի իրագործման մասին է: Ի՞նչ մասնագիտություններ են ներկայացվելու այդ քաղաքում, ի՞նչ ենթակառուցվածք է նախատեսվում յուրաքանչյուն ներկայացված մասնագիտության համար: Մեզ ներկայացրել ե մի աբստրակտ ամպ ու ասում են սա էսպես է լինելու: Զավեշտալի է «Հայֆիլմի» հիշատակումը: «Հայֆիլմը» նույնպես մասնավորեցվեց, երբ մի այսպիսի Հոլիվուդի նախագիծ ներկայացրեցին ու հիմա նորից... Նույն սխալները: Չի ընդունվել: Հայեցակարգի նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից, քանի որ հայեցակարգով նախատեսված ակադեմիական քաղաքը ծառայելու է հանրապետությունում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների զարգացմանը: Հայեցակարգը շրջանառվել է ՀՀ պետական կառավարման համակարգի բոլոր շահագրգիռ մարմիններում, գիտական կազմակերպություններում և բուհերում: Իսկ հայեցակարգի նախագծիծը հստակ սահմանում է, որ Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքը դիտարկվում է որպես պահուստային տարածք «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման համար: Ինչը նշանակում է, որ նախագծման փուլում առաջնահերթ դիտարկվելու է Երևանի 17-րդ թաղամասը և հարակից տեղամասը, որից հետո` ըստ անհրաժեշտության և նպատակահարմարության` պահուստային տարածքը:
5 Լաուրա Մնացականյան 01.08.2023 18:59:31 Կարդացի ամփոփաթերթիկը: Լիովին համամիտ եմ այլ կարծիքների հետ: Սա ամոթալի նախագիծ է: Մեր սիրելի «Հայֆիլմը» կմախք են դարձնում ու ուզում են ծառայացնել այլ ոլորտին: Սթափվեք: Ճակատագրական սխալ մի թույլ տվեք: Ընդունվել է ի գիտություն:
6 Աշխեն Տիգրանյան 03.08.2023 00:40:16 Պետք է վերամշակել և հանել Հայֆիլմը: Ոչ մի կապ չկա նախագծի ու Հայֆիլմի միջև: Չի ընդունվել: Հայեցակարգի նախագծով հստակ նշվում է, որ Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքը դիտարկվում է որպես պահուստային տարածք «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման համար: Ինչը նշանակում է, որ նախագծման փուլում առաջնահերթ դիտարկվելու է Երևանի 17-րդ թաղամասը և հարակից տեղամասը, որից հետո` ըստ անհրաժեշտության և նպատակահարմարության` պահուստային տարածքը:
7 Լավրենտի Մարկոսյան 03.08.2023 00:51:45 Էսպիսի նախագծերից մարդ արդեն սեփական ադեկվատության մեջ է կասկածում: Ուրախացնում ա, որ մենակ չեմ ով դեմ ա նման եսիմինչին: Աբու Դաբին Յաս կղզիի նախագիծը մեկնարկել էր 2006 թվականին ու մինչև 2018-2019 դեռ զարգանում էր: 12-13 տարի: Բայց ով Աբու Դաբիի հնարավորությունները ունի? Իսկ էս նախագիծը դատարկ հողի վրա 2030 թվականին ակնկալում է ունենալ 4 բուհ համաշխարհային լավագույն 500 բուհերի ցանկում: Ընդունվել է ի գիտություն:
8 Tadevi Simonian 03.08.2023 01:28:37 Ասքս գորցանում են... Ընդունվել է ի գիտություն:
9 Սիմոն Սիսակյան 03.08.2023 02:12:21 Ինչու է միայն ԿԳՄՍն մշակել այս նախագիծը? Մասնագիտացված ինստիտուտեր էս երկրում չկա? Նախկինում Հայպետնախագիծը քաղաքների հատակագիծ էր կազմում, իսկ այսօր մենք չունենք նման հաստատություն? ԿԳՄՍն պետք է սովորի համագործակցել այլ կառույցների հետ: Լավ է մտածել եք կառուցապատել, իսկ գուցե Էս նախագիծը տեղափոխվեր Էրեբունի կամ Շենգավիտ վարչական շրջան, որտեղ գործարանների մնացորդներ կան: Ինչու ընտրվել Աշտարակը? Հիմնավորումները շատ ջուր են պարունակում: Չի ընդունվել: Հայեցակարգի նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից, քանի որ հայեցակարգով նախատեսված ակադեմիական քաղաքը ծառայելու է հանրապետությունում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների զարգացմանը: Հայեցակարգը շրջանառվել է ՀՀ պետական կառավարման համակարգի բոլոր շահագրգիռ մարմիններում, գիտական կազմակերպություններում և բուհերում:
10 Garik Gasparyan 03.08.2023 02:22:07 Երևանում տարբեր վարչական շրջաններում պետական սեփականություն հանդիսացող շինություններ են մնացել: Քաղաքը անխնամ տեսք ունի կենտրոնից դուրս: Ինչո՞ւ է այս նախագիծը ուզում ավերել կենտրոնը ու թողնելով ավերակնել տեղափոխվել Աշտարակի ամայի տարածքներ: Սա նույնիսկ վիրավորական է: Ինչպիսի՞ն էր Քաղաքաշինության կոմիտեի եզրակացությունը: Հետազոտական, գիտնական էլ ինչ ուզես բառ օգտագործել եք, բայց այս նախագծի ետևում բացակայում է հետազոտական որևէ արդյունք: «Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարությամբ նախատեսված 1. «կիրթ և կարողունակ քաղաքացի, ժողովուրդ» և 15. «գիտելիքահենք Հայաստան» նպատակներից»: Սա լո՞ւրջ եք գրում: Նախագղծում բացակայում է որևէ լուծում ներկայիս կրթական համակարգի ճգնաժամի մասով: Ի՞նչ կիրթ հասարակություն պետք է ձևավորեն անկիրթ հայեցակարգ գրողները: Չի ընդունվել: Բարձրագույն կրթության համակարգի վերաբերյալ վերլուծության մասն առկա է «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքի հավելվածում:
11 Ալբինա Սարիբեկյան 03.08.2023 02:31:51 Կինոն այստեղ ներկայացրել եք իբր ինչ-որ անցողիկ մի երևութ, թեև դա արդյունաբերության մի հսկա է: Համարժեք է ՏՏ ոլորտին: Ե՞րբ եք վերջին անգամ տիտրերը դիտել: Հայֆիլմը կարելի ա վերականգնել, օրինակ Մոսֆիլմի, Բելոռուսֆիլմի և մնացած բոլոր ստուդիաների նման, որ կարողանա լիարժեք համագործակցել այլ ստուդիաների հետ ու կինոարդյունաբերությունը զարգանա: Այն չի լինի մենաշնորհային, այլ կլինի միակ պետականը, որ հիմիկվա ճգնաժամային վիճակում կարողանա կինո արտադրել: Երբ քովիդն էր տիրում մենակ կինոն էր ներկայացնում մեր երկիրը միջազգային հարթակներում ու Հայաստանի անունը տեսանելի դարձնում: Մի քիչ քթի ծակ ունեցեք ու ուսումնասիրեք: Խոսելով հնի (Հայֆիլմի) մասին հիշեցի, որ մենք ունենք Նաիրիտ գործարանի տարածքը, ինչու այդ գործարանը չի վերակազմակերպվում բուհի: Քիմիայի օրինակ: Ինչո՞ւ է շեշտադրվում Հայֆիլմը այս ծրագրում: Տարածք է պետք՝ գնացեք Նաիրիտ: Ընդունվել է ի գիտություն:
12 Narine Asatryan 03.08.2023 03:06:28 8.4. Տեղափոխումից հետո Երևան քաղաքում ազատված անշարժ գույքը ըստ նպատակահարմարության և հնարավորության ծառայելու է ակադեմիական քաղաքում զարգացման և այլ բնույթի ծրագրերի իրականացման համար: «Այլ բնույթի ծրագրերի իրականացման» տակ ի՞նչ նկատի ունեք: Որոնք են այդ այլ բնույթի ծրագրերը, որ պահանջում են պատմական շենքերի զոհաբերություն: Ի՞նչ հիմնավորում ունի այս եզրույթը: Ո՞վ է որոշում այդ ծրագրերը: Կասեք ժամանակը ցույց կտա, բայց այդպես նախագիծ չեն ներկայացնում հանրությանը: Սա հուզուղ հարց է: Նախկին Արտաքին գործերի շենքի դիմապակիները պատված են այդ շինությանը ոչ արժանավայել «զարդարանքով»: Կներեք, բայց ես այս կրկեսին չեմ վստահում: Եթը նման տարածություն է ենթադրում այս նախագիծը ինչո՞ւ է տեղի ունենում բուհերի խոշորացում: Չէ որ խնդիրը բուհերի քանակի մեջ չէ, այլ այն մասնագիտությունների, որը այդ բուհերը սպասարկում են: Ու սրա մասին խոսք չկա հայեցակարգում: «8.6. Քանի որ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը իր մասշտաբով հանդիսանում է նորույթ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ, ապա այս համակարգի կառավարման և բովանդակային կայացման համար կառուցմանը զուգընթաց կազմակերպվելու են ինչպես ակադեմիական համակազմի, այնպես էլ ադմինիստրատիվ կազմի վերապատրաստումներ գործընկեր համալսարաններում:» Սպիտակ արջն էլ Հայաստանի համար «հանդիսանում է նորույթ», բայց ինչ-որ ոչ ոգ չի փորձում տեղայնացնել մի կենդանու, որը «Հայաստանի Հանրապետության պատմության մեջ» երբեք գոյություն չի ունեցել: Ընդունվել է ի գիտություն: Այլ բնույթի ծրագրերը վերաբերում են Ակադեմիական քաղաքում իրականացվող կամ իրականացվելիք ծրագրերին, որոնք կարող են լինել խիստ բազմազան, կրթաթոշակների տրամադրումից մինչև ենթակառուցվածքների համալրում/արդիականացում կամ հետազոտությունների խթանում: Ինչ վերաբերում է Երևան քաղաքում ազատված գույքերի կառավարմանը, ապա հնարավոր է դրանց կառավարումն ապահովել հավատարմագրային կառավարման եղանակով` ՀՀ կառավարության 2023 թվականի օգոստոսի 17-ի N 1404–Ա որոշման օրինակով: Բուհերի խոշորացումը և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորումը միտված է բուհական կրթության որակի բարձրացմանը և դրանում հետազոտական բաղադրիչի ավելացմանը, ինչը սահմանված է «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքով:
13 Onik Harutyunyan 05.08.2023 19:02:41 350 ձայն կողմ 2 ժամվա ընթացքում: Ո՞վ պիտի էս երկրում հավատա արդարության: 3.2. Արվեստների կլաստերը նախատեսված է լինելու կրթական ծրագրերի մասով մոտ 2 000 ուսանողի և 200 աշակերտի կրթական գործընթացը կազմակերպելու նպատակով: Կլաստերում կրթական և հետազոտական ծրագրերի իրականացման համար ներգրավված են լինելու շուրջ 900 ակադեմիական կազմի աշխատակիցներ, իսկ վարչական կազմի աշխատակիցների քանակությունը կհստակեցվի հայեցակարգային քննարկումների և նախագծման փուլում: 3.3. Կրթական կլաստերը նախատեսված է լինելու կրթական ծրագրերի մասով մոտ 15 000 ուսանողի կրթական գործընթացը կազմակերպելու նպատակով: Կլաստերում կրթական և հետազոտական ծրագրերի իրականացման համար ներգրավված են լինելու շուրջ 1 400 ակադեմիական կազմի աշխատակիցներ, իսկ վարչական կազմի աշխատակիցների թվաքանակը կհստակեցվի հայեցակարգային քննարկումների և նախագծման փուլում: 3.1. Տեխնոլոգիական կլաստերը նախատեսված է լինելու կրթական ծրագրերի մասով մոտ 14 500 ուսանողի և 500 աշակերտի կրթական գործընթացը կազմակերպելու նպատակով: Կլաստերում կրթական, հետազոտական և փորձակոնստրուկտորական ծրագրերի իրականացման համար ներգրավված են լինելու շուրջ 3 000 ակադեմիական կազմի աշխատակիցներ, վարչական կազմի աշխատակիցների քանակությունը կհստակեցվի հայեցակարգային քննարկումների և նախագծման փուլում: 3.4. Սպայական կլաստերի կառուցվածքը և հզորությունը կհստակեցվեն մասնագիտական քննարկումների արդյունքում: Սպայական կլաստերը մնում է անհայտ: Ինչո՞ւ այս հաշվարկը չի արվել, եթե հստակ նշվել է երեք կլաստերների թվաքանաը: Հուսով եմ այս նախագծի մեջ կներառվի նաև ծննդատունը, որովհետև հորմոնների նմնա Ընդունվել է ի գիտություն:
14 Onik Harutyunyan 05.08.2023 19:02:41 Ժամանակացույցը համարում եք իրատեսակա՞ն: Եթե «Կառուցման փուլը հանդիսանում է ծրագրի առավել տևական փուլը, այն նախատեսվում է մեկնարկել 2025 հոկտեմբեր ամսվանից և նախնական գնահատմամբ կավարտվի 2029 թվականի դեկտեմբեր ամսին:», որտեղի՞ց այդքան վստահություն, որ 2030 մենք արդեն կունենանք մրցունակ կրթական համակարգ (եթե խոչընդտ է նշվում հետազոտությունների, ստարտափների, խելքի պակասը), որ ընդգրկվենք 500 ցուցակի մեջ: Սնուփ Դոգի համերգի տեղը վճարեիք այդ ցուցակում հայտնվելու համար: Այդ կառուցապատումը (եթե այն լինելու է որակյալ) պետք է տևի մինիմում 5 տարի: Հիշեցնեմ նպատակը «Ակադեմիական քաղաքը հանդիսանում է նաև Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով սահմանված մի շարք կարևորագույն թիրախների ապահովման առանցքային միջոց, որոնք են. ա) ունենալ առնվազն չորս բուհ միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ, բ) առնվազն կրկնապատկել օտարերկրյա ուսանողների թիվը` բարձրացնելով բարձրագույն կրթության համակարգի միջազգային հեղինակությունը։» Հիշեցնեմ որ 2030 թվականը դա ռազմավարական ծրագիր է: Իսկ այս հայեցակարգը արդեն մի փոքր այն տապալում է: Երևի շինարարությունը կավարտվի թղթերով 2029 թվականի դեկտեմբերի 31-ին 23:59 Ընդունվել է ի գիտություն:
15 Onik Harutyunyan 05.08.2023 19:02:41 Ցուցակագրված չեն տեղական պատկան մարմինները, որոնք պատասխանատու են շինարարության և նախագծի հաստատման համար: Կասկածի տեղ է տալիս: Չի ընդունվել: Գործընթացում ներգրավված են պետական կառավարման համակարգի բոլոր մարմինները իրենց լիազորությունների շրջանակներում:
16 Onik Harutyunyan 05.08.2023 19:02:41 Հայֆիլմ. անտրամաբանական ներկայություն: Կես տարի առաջ նախագիծը ներկայացնելիս այստեղից էր ամեն ինչ սկսվում, հիմա այն պահեստային տարածք է: Հաշվի էր առնվում Կինոյի ինստիտուտի ուսանողությանը: ԲԱՅՑ Հայֆիլմը միշտ եղել էր մի վայր, որտեղ ուսանողությունը գնում էր ուսումը ավարտելուց հետո, որ արդեն աշխատեր ոլորտում: Իսկ հիմա նախագիծը գրում է «3.2.4. Արվեստների կլաստերի տարածքում հնարավոր է նաև կինոքաղաքի նախատեսում, որը տարբեր ժամանաշրջանների ոճով կառուցված ու կինոարտադրության միջավայր ծառայող շենքերի ու փողոցների համախումբ է: Բացի կինոարտադրությունից՝ այն կընձեռի նաև որոշակի զբոսաշրջային հնարավորություններ։» Իսկ ոլորտի արդեն գործող ուժերը կարո՞ղ են ֆիլմ արտադրել Հայֆիլմի տարածքում, թե դա ծառայելու է միայն ուսանողությանը, որը սովորելիս միանգամից պրակտիկ բնույթի աշխատանք է կատարելու: Եվ քանի որ Հայֆիլմը, որպես այս նախագծում ուղղակի հնչող մի պահեստային անվանում է պահանջվում է խիստ բացատրություն, թե որն է դրա այս նախագծում ներառելու (հնչեցնելու) իմաստը: Անհասկանալի է. ինչո՞ւ էր համարվում հիմնական տարածք, ինչ ուսումնասիրություն էր կատարվել դրա շուրջ Ինչո՞ւ հիմնական տարածքից հայֆիլմը դարձավ պահեստ: Կրկին հետազոտության, թվերի ու կարծիքների պակաս: Խնդրում եմ լրացնել: Մի քիչ ուսումնասիրեք, որ չգրեք «կինոյի և այլ ոլորտներում»: Արվեստների այլ բնագավառների համար գուցե և Լոնդոնի Արվեստների համալսարանի գաղափարը տեղին է, բայց ինչպես կարող եք նկատել, այդ համալսարանը չունի կինոյի բաժին, որովհետև կինոյի ոլորտը ավելին է պահանջում: Եթե խոսենք Լոնդոնի մասին խնդրում եմ ուսումնասիրել https://lfs.org.uk/full-time-study/facilities Իսկ սա մնացածը https://www.nyfa.edu/campuses/nyfa-los-angeles-facilities/ https://www.lafilm.edu/campus-life/ https://www.wlv.ac.uk/schools-and-institutes/faculty-of-arts-business-and-social-sciences/wolverhampton-school-of-art/facilities/film-and-television-production-facilities/ Չի ընդունվել: Ակադեմիական քաղաքը իրենից ներկայացնում է կրթության, գիտության և նորարարության կլաստեր, որի եթակառուցվածքները ծառայելու են ոչ միայն կրթական պրոցեսին, այլ նաև հետազոտություններին և նորարարություններին: Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքը դիտարկվում է որպես պահուստային տարածք «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման համար: Ինչը նշանակում է, որ նախագծման փուլում առաջնահերթ դիտարկվելու է Երևանի 17-րդ թաղամասը և հարակից տեղամասը, որից հետո` ըստ անհրաժեշտության և նպատակահարմարության` պահուստային տարածքը:
17 Onik Harutyunyan 05.08.2023 19:02:41 «կառուցվելու է նաև ազգային ստադիոն»: Ինչո՞ւ է այդ ստադիոնը դեռ նախագծային բայց արդեն ԱԶԳԱՅԻՆ: Ինչ որոշումների, ուսումնասիրությունների արդյունք է սա: Պարզապես ուզեցե՞լ եք: «Ստադիոնի ենթակառուցվածքները (ավտոկայանատեղիներ, լողավազաններ, մարզասրահներ) մրցաշարերից կամ այլ միջոցառումներից ազատ ժամանակահատվածում օգտագործվելու է կլաստերների կարիքների համար:» Ստացվում է, որ ԱԶԳԱՅԻՆ ստադիոնը ծառայելու է ոչ թե կրթության զարգացմանը, այլ ոմն միջոցառումների անցկացման համար: Սա ի՞նչ հաշիվ է: Չի ընդունվել: Համաձայն հայեցակարգի նախագծի 4.8-րդ կետի՝ Ակադեմիական քաղաքի հիմնական տեղամասում կառուցվելու է նաև ազգային ստադիոն՝ անհրաժեշտ հարակից ենթակառուցվածքներով, ստադիոնի տարողունակությունը նախատեսվելու է մինչև 35 000 հանդիսատեսի համար։ Ստադիոնի ենթակառուցվածքները (ավտոկայանատեղիներ, լողավազաններ, մարզասրահներ) մրցաշարերից կամ այլ միջոցառումներից ազատ ժամանակահատվածում օգտագործվելու է կլաստերների կարիքների համար:
18 Onik Harutyunyan 05.08.2023 19:02:41 «ժամանակակից տրանսֆորմեր թատրոն-կինոթատրոն-համերգասրահը, որը ծառայելու է թե՛ իբրև ուսումնական միջավայր, թե՛ իբրև թատերական ներկայացումների, կինոդիտումների, համերգների կազմակերպման արդիական հագեցված տարածք, ընդ որում, հաշվի առնելով ներկայումս ժամանակակից համերգասրահի խիստ պակասը՝ նախատեսվում է, որ նոր կառուցվող բազմաֆունկցիոնալ համալիրը կծառայի որպես ֆիլհարմոնիկ և սիմֆոնիկ նվագախմբերի համար հիմնական համերգային հարթակներից մեկը,» "Лёгким движением руки, брюки превращаются в элегантные шорты." Տպավորություն է ստեղծվում, որ սա գրողը երբեք չի եղել կինոթատրոնում, թատրոնում ու համերգասրահում: Երեք տարբեր բնագավառ է: Ափսոս հնարավոր չէ լուսանկար կցել: Կինոթատրոնը ու սիմֆոնիկի համերգասրահը մեկում մենակ Հայաստանում կարող էին հորինել: Գրանցեք այս գաղափարի պատենտը, խնդրում եմ ու ցույց տվեք ինձ այս փայլուն գաղափարի հեղինակին: Կինոհամերգային կարող էր լիներ, բայց ոչ սիմֆոնիկի կամ ֆիլարմոնիկի համար: Չի ընդունվել: Հայեցակարգի 3.2.2-րդ կետը նախատեսում է, որ Արվեստների կլաստերը միավորելու է նաև ժամանակակից տրանսֆորմեր թատրոն-կինոթատրոն-համերգասրահը: Վերջինս ելնելով իր բազմաֆունկցիոնալ բնույթից՝ ծառայելու է թե՛ իբրև ուսումնական միջավայր, թե՛ իբրև թատերական ներկայացումների, կինոդիտումների, համերգների կազմակերպման արդիական հագեցված տարածք:
19 Onik Harutyunyan 05.08.2023 19:02:41 «Տեղափոխումից հետո Երևան քաղաքում ազատված անշարժ գույքը ըստ նպատակահարմարության և հնարավորության ծառայելու է ակադեմիական քաղաքում զարգացման և այլ բնույթի ծրագրերի իրականացման համար:» Տվեք «այլ բնույթի ծրագրերի» բացվածքը: Երաշխավորեք, որ այդ շինությունները չեն վերածվի Ալեքսանդեր հյուրանոցի, կամ մի այլ անհասկանալի բովանդակությամբ չեն լցվի: Չի ընդունվել: Այլ բնույթի ծրագրերը վերաբերում են Ակադեմիական քաղաքում իրականացվող կամ իրականացվելիք ծրագրերին, որոնք կարող են լինել խիստ բազմազան, կրթաթոշակների տրամադրումից մինչև ենթակառուցվածքների համալրում/արդիականացում կամ հետազոտությունների խթանում: Ինչ վերաբերում է Երևան քաղաքում ազատված գույքերի կառավարմանը, ապա հնարավոր է դրանց կառավարումն ապահովել հավատարմագրային կառավարման եղանակով` ՀՀ կառավարության 2023 թվականի օգոստոսի 17-ի 1404–Ա որոշման օրինակով:
20 Onik Harutyunyan 05.08.2023 19:02:41 «Համագործակցության նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել միջազգային հեղինակավոր ճարտարապետական (gmp Architekten) և կառուցապատող (NUSSLI) ընկերությունների հետ»: Մրցույթ անցկացվե՞լ է թե ոչ: Ի՞նչ չափանիշներով են ընտվել հենց այս ընկերությունները: Սա պետպատվե՞ր է: Չի ընդունվել: Կազմակերպությունն ընտրվել է նմանատիպ նախագծեր անելու իր նախկին փորձի հիման վրա, ինչպես նաև մի շարք առաջադեմ հեղինակային նախագծեր իրականացնելու իրենց փորձից ելնելով:
21 Onik Harutyunyan 05.08.2023 19:02:41 «4.4. Հաշվի առնելով, որ կլաստերների աշխատակիցների մի մասը ցանկություն կունենա ձեռք բերել սեփականության իրավունքով բնակարաններ, անհրաժեշտ կլինի նաև աշխատակիցների համար կազմակերպել տեղամասերին մերձակա տարածքներում հիփոթեքային վարկավորման հատուկ պայմաններ:» Սա բնակելի թաղամասի զարցանելո՞ւ հայեցակարգ է, թե կրթությա՞ն ոլորտի բարելավման: Ինչո՞ւ են այս «ուսանողական քաղաքի» տարածքում վաճառվելու բնակարաններ: Չի ընդունվել: Առաջարկում ենք հայեցակարգին ծանոթանալ ամբողջ ծավալով և ըստ էության, իսկ ինչ վերաբերում է «տեղամասերին մերձակա տարածքներում» բառակապակցության, ապա այն նշանակում է տեղամասերից դուրս սակայն դրանց ֆիզիկապես մոտ:
22 Onik Harutyunyan 05.08.2023 19:02:41 «բոլոր անվանումները պայմանական են` նկարագրելու համար դրանց գործառնական առանձնահատկությունները» Առանձնահատկությունները յուրաքանչյուր կլաստերի դեքպում պետք է հասկացվի ելնելով ոլորտներից: Այլ ոչ թե չոր դատողություն անել: Ընդունվել է ի գիտություն Ներկայումս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրավիրում է ՀՀ պետական բուհերին և գիտահետազոտական կազմակերպություններին ներկայացնելու հայեցակարգային առաջարկություններ ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի վերաբերյալ:
23 Hasmik Khachatryan 06.08.2023 18:34:20 Ներկայացված նախագծեւմ նշվում է, որ ծախսերը կատարվելու է պետական միջոցներով։ Կարելի է նմանատիպ խոշորամաշտաբ նախագծերը իրականացնելիս այլ միջոցներով կատարել։ Գիտական ինստիտուտները Երևանում ի՞նչ են լինելու։ Գուցե եղած ռեսուրսները պետք է օգտագործվի և դրա հիման վրա կատարվի բարեփոխումները։ Ընդունվել է ի գիտություն: Համաձայն հայեցակարգի նախագծի 8.4-րդ կետի՝ տեղափոխումից հետո Երևան քաղաքում ազատված անշարժ գույքը ըստ նպատակահարմարության և հնարավորության ծառայելու է ակադեմիական քաղաքում զարգացման և այլ բնույթի ծրագրերի իրականացման համար:
24 мигран Галстян 06.08.2023 21:37:39 Ես դեմ եմ քվեարկել, քանի որ Ակադեմիական քաղաքի ճանապարհային քարտեզը հստակ չէ, բովանդակային առումով հումանիտար և հասարակական գիտությունների հետ կապված կան բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները կառավարության կողմից դեռ հստակ ձևակերպված չէ: Այս նախագծով ակադեմիական գիտությունը դարցել է գիտության կցորդ և պասիվ սպասարկող: Օրինակ, անհասկանալի է թե հնագիտական, ազգագրական, բանահյուսական գիտությունները որտեղ են հայտնվելու: Համալսարանո՞ւմ:Համալսարանը <դանայան տակառ> չէ, որ բոլոր հայագիտական և հումանիտար գիտություններին ընդունի: Այս և նմանատիպ բազմաթիվ հարցերի պատասխաները, իհարկե հնարավոր չէ նախագծում ներառել, բայց մենք իրավունք ունեն չէ՞ նախօրոք իմանալու: Ընդունվել է ի գիտություն: Ներկայումս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրավիրում է ՀՀ պետական բուհերին և գիտահետազոտական կազմակերպություններին ներկայացնելու հայեցակարգային առաջարկություններ ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի վերաբերյալ:
25 Միլենա Բաղդասարյան 07.08.2023 00:00:12 «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը կարդալիս անմիջապես հիշեցի Ջեյմս Սքոթի կողմից նկարագրված 20-րդ դարի «բարձր մոդեռնիստական» նախագծերը, որոնք տխրահռչակ, եթե ոչ ողբերգական, արդյունք ունեցան (James C. Scott 1998, Seeing like a state): Նախագիծը պաթոսով է գրված և բարձր նպատակներ է իր առջև դնում, սակայն այդ նպատակներին հասնելու ուղիներն իրականում կապ չունեն այդ նպատակների հետ: Հստակ է, որ նախագիծը գրվել է ոչ մասնագետների կողմից՝ հաշվի չառնելով գիտական համայնքի ներկայացուցիչների մոտեցումները: Նախագիծը չափազանց լայնածավալ և արմատական է, միաժամանակ շատ թույլ, գործին չնպաստող լուծումների վրա հենված և այդ առումով պոտենցիալ ունի խարխլելու Հայաստանում արդեն գոյություն ունեցող բարձրագույն կրթության և գիտահետազոտական կազմակերպությունները, գիտությունն առհասարակ: Նախագիծը նաև անիրատեսական է իր այդչափ լայնածավալ լինելու պատճառով և բազում գիտությունների ուղղություններ անխուսափելիորեն լուրջ կորուստներ են կրելու, եթե փորձ արվի այս նախագիծը կյանքի կոչել: «Սոցիալական ճարտարագիտության» նման նախագծերի դեմ բազում մտավորականներ են զգուշացրել, բացի Ջեյմս Սքոթից, օրինակ Կարլ Փոփերը, ով «Բաց հասարակություն» իր գրքում զգուշացնում է կտրուկ ինստիտուցիոնալ փոփոխություն ենթադրող պետական նախագծերի դեմ և խորհուրդ է տալիս փոփոխությունները, իրականացնել փոքր, իրատեսական, հանրության հետ համաձայնեցված քայլերով՝ ինստիտուտներին լուրջ վնաս չհասցնելու նպատակով: Գիտական և կրթական համակարգը, որը կառուցվել է տասնամյակներով անհնար է հաջողությամն մի քանի տարվա ընթացքում ոչ միայն լրիվ վերակազմավորել, այլև ավելի բարձր մակարդակի հասցնել, իսկ լուրջ վնասներ հասցնելը միանգամայն հնարավոր է: Գիտական հաստատությունները և ԲՈՒՀ-երը զարգացնելու համար ամենևին անհրաժեշտ չէ դրանք կազմալուծել և մեկ այլ վայրում այլ կերպ փորձել վերամիավորել: Ակադեմիական քաղաքի կառուցումը ինքնին չի կարող բարձրացնել նշված հաստատությունների պոտենցիալը: Իրականում գիտական հաստատությունների և ԲՈՒՀ-երի զարգացումը բովանդակային է խնդիր է, կապված է գիտական կադրերին զարգացման հնարավորություններ տալու, երկրում պահելու, նրանց արդեն իսկ նվիրական աշխատանքը սատարելու հետ: Այդ առումով, սխալ է փորձել նրանց աշխատանքը պետական պաշտոնյաների ուտոպիստական նախագծերին ենթարկելը: Գերմանիայում, որ ես պաշտպանել եմ իմ թեկնածուական ատենախոսությունը (PhD), մարդիկ հպարտանում են իրենց քաղաքների համալսարանների երկար պատմությամբ, իսկ համալսարանների համբավը բարձրանում է այդ հաստատություններում աշխատող գիտնականների շնորհիվ: Այդ առումով, համալսարանները տեղափոխելու փոխարեն գումարն անհրաժեշտ է այլ ուղղություններով ծախսել: Անհրաժեշտ են արտասահմանյան լուրջ համալսարանների հետ համատեղ իրականացվող ծրագրեր, մասնագետների փոխանակում, դասավանդող կադրերի զարգացում: Գիտնականը սովորաբար կայանում է երկար տարիների ընթացքում և հենց գիտնականն է հետազոտությունների և ԲՈՒՀ-երի հենքը: ԲՈՒՀ-երի և գիտության զարգացման համար կարևոր է կադրերի ուսումը, նրանց կողմից փորձի ձեռքբերումը արտասահմանյան լուրջ բուհերում և առաջատար գիտական հաստատություններում և այդ փորձի կիրառումը Հայաստանում: Բացի այդ, ցանկալի է Հայաստան հրավիրել անվանի գիտնականների, ովքեր կդասավանդեն այստեղ թեկուզ 1 կիսամյակ: Ուսանողները նույնպես համալսարան պետք է մտնեն օտար լեզուների շատ լավ իմացությամբ, որպեսզի կարողանան առնվազն անգլալեզու գիտական գրականություն կարդալ (քանի որ ժամանակակաից հետազոտությունների մեծ մասն անգլերեն է լույս տեսնում), սա արդեն դպրոցների խնդիրն է: ԵՊՀ-ի նման ԲՈՒՀ չի կարելի կազմալուծել և տեղավորել ինչ-որ «կլաստերի» շրջանակներում, Հայաստանի համար դա կլինի ողբերգություն: ԵՊՀ-ն և այլ կարևոր ԲՈՒՀ-երը պետք է զարգացնել և կադրերի ֆինանսավորումն է այս դեպքում կարևորագույն խնդիր: ԵՊՀ-ի դասախոսները շատ ավելի ծանրաբեռնված են դասավանդման առումով, քան ցանկացած արևմտյան ԲՈՒՀ-ի պրոֆեսոր, իսկ նրանց աշխատավարձը չափազանց ցածր է: Անշուշտ, բարձրագույն կրթությունը և հետազոտությունները պետք է փոխկապակցված լինեն և ուսանողները արդեն իսկ ներգրավվում են հետազոտական աշխատանքներին իրենց ավարտական կամ կուրսային աշխատանքների, պրակտիկաների, գիտաժողովներին մասնակցելու շնորհիվ: Այնուամենայնիվ, գերազանց հետազոտող նախապատրաստելու համար շատ կարևոր է հենց հիմնարար տեսական գիտելիքի ձեռքբերումը, ինչը շատ ավելի լայն դաշտ է, քան հետազոտական գործընթացը (որը շատ ավելի նեղ և խորացված գործունեություն է): Փայլյուն նեղ մասնագետ դառնալու համար նախ անհրաժեշտ է տիրապետել գիտության ավելի լայն տեսական հարստույթանը, որը հենց համալսարաններն են տրամադրում: Նախագծում, օրինակ, նշվում է. «Ակադեմիական քաղաքը ներառելու է նաև մտավոր ժամանցի և մշակութային հաղորդակցման ենթակառուցվածքներ, որոնք դառնալու են նաև նախագծի հանրային վերափոխման գործիքներից մեկը»: Իրականում, Երևան քաղաքում արդեն կայացած են մտավոր ժամանցի և մշակութային հաղորդակցման կառույցները և ակադեմիական քաղաքը երբեք չի կարողանա փոխարինել վերջիններին: Ցանկացած ծրագիր նախագծելիս պետք է հաշվի առնել, թե արդյոք մասնագետները կհամագործակցեն: Հայաստանում մենք ունենք գերազանց գիտական կադրերի պակաս: Նման նախագծի պարագայում շատ քիչ մասնագետներ, ովքեր արդեն հաստատված են իրենց բնակարաններում, ում երեխաները հաճախում են կոնկրետ դպրոցներ և այլն, կհամաձայնվեն աշխատանքի մեկնել Երևանի 17-րդ թաղամաս կամ ընտանիքներով տեղափոխվել հանրակացարաններ: Գերազանց կադրերից շատերը հնարավոր է նախընտրեն արտագաղթել կամ աշխատանքի անցնել մասնավոր սեկտորում, քանի որ նրանց համար Հայաստանում կստեղծվեն հավելյան դժվարություններ: Սա կհանգեցնի առանց այդ էլ սակավ կադրերի կորստին: Ինչ վերաբերում է բնակարանների ձեռքբերմանը, ապա որոշ ծրագրերի արդյունքում բազում գիտնականներ արդեն իրենց խնայողությունները ներդրել են և ներդնում են բնակարաններ գնելու համար, և ակադեմիական քաղաքում բնակարան գնելու համար ֆինանսական միջոցներ չեն ունենա: Ինչ վերաբերում է գիտական հաստատություններին, ապա փորձ է արվում հետազոտական ինստիտուտները կցել կրթական հաստատություններին: Գիտահետազոտական հաստատությունները կազմալուծելը, այլ հաստատություններին կցելը, ստորադասելը վտանգերով լի է: Հայաստանում ունենք բազում արդյունավետ հետազոտական հաստատություններ, որոնց անհրաժեշտ է սատարել՝ բռնի կազմալուծելու և ֆիզիկապես տեղափոխելու փոխարեն: Ուսումնական կլաստերին նրանց ներգրավելը անպատասխանատու է. գիտական դիսկուրսրը զարգանում է կրթությունից լրիվ անկախ, գիտական դիսկուրսն է, որ պետք է առաջնորդի կրթությունը, այլ ոչ թե ծառայի վերջինիս: Համալսարաններ, զանազան կենտրոններ, գիտահետազոտական ինստիտուտներ ունենալը տվյալ ծրագրի հայեցակարգում դիտարկվում է որպես «ավանդական» մոտեցում, որից պետք է վեր բարձրանալ, սակայն առաջարկվող լուծումը հիմնված չէ հաջողված փորձի վրա, ավելի շատ ուտոպիա է, պետական պաշտոնյաների մտահղացում: Քննադատվող «ավանդական» մոտեցումը գերազանց է գործում, օրինակ Գերմանիայում, որը հիմա Եվրոպայում գիտության զարգացման առումով առաջատար երկրներից է: Իմ կարծիքով, որը կիսում են բազում այլ գիտնականներ, ակադեմիական քաղաքի ծրագիրը գրվել է Երևանի կենտրոնում անշարժ գույք ազատելու նպատակով. Սա փորձ է հատուկ այս կազմակերպությունների համար կառուցված շենքերը խլել գիտության և կրթության ոլորտից և հավանաբար ծառայեցնել բիզնեսի նպատակներին: Ակադեմիական քաղաքի այս նախագիծը Հայաստանում կնշանակի գիտության և արվեստի գավառականացում: Այս նախագիծը ցույց է տալիս, թե ինչ դեր են վերապահում գիտությանը ներկա իշխանությունները՝ դուրս մղելով վերջիններիս մայրաքաղաքի կենտրոնից: Մյուս կողմից, ակադեմիական քաղաքի կառուցմանը հնարավոր է ներգրավվեն պետական պաշտոնյաների հարազտների կազմակերպությունները, ինչը հնարավոր է նույնպես մոտիվացիայի աղբյուր է որոշ պաշտոնյաների համար: Հայաստանի համար հիմա շատ կարևոր է տեխնոլոգիաների զարգացումը, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների և ռազմաարդյունաբերական կոմպլեքսի զարգացումը, ընդլայնումը: Ակադեմիական քաղաքի համար նախատեսված միջոցները պետք է ուղղել այդ ուղղություններով նոր կրթական, հետազոտական, արդյունաբերական կազմակերպություններ ստեղծելուն և զարգացնելուն, որպեսզի այս բարդ պայմաններում Հայաստանը կարողանա իրականացնել իր ինքնապաշտպանությունը բարձր տեխնոլոգիաներ պահանջող պատերազմների կոտեքստում: Մյուս կողմից, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ուսումը պետք է հասանելի և անվճար դարձնել բոլոր ցանկացող ուսանողների համար, այս ոլորտը հատկապես պետք է ֆինանսավորվի պետության կողմից: Արդյունքում տարիներ անց Հայաստանը կշահի նման մասնագետնրի առկայությունից: Չի ընդունվել: Հայաստանի Հանրապետության գիտական համայքից հինգամյա կտրվածքով հեռանում է 50 տարեկանից բարձր տարիք ունեցող 549 մարդ: Այս երևույթն իրական պոտենցիալ ունի «խարխլելու» «գիտությունն առհասարակ»: Ակադեմիական քաղաք նախագիծը նախատեսված է ավարտին հասցնել 2030 թվականին, մինչ այդ ժամանակը ևս (549/5)×7 ≈ 769 50 տարկանից բարձր տարիք ունեցող գիտնական կհեռանա համակարգից: Սրան զուգահեռ ներհոսքը դեպի գիտության ոլորտ վերջին տասնամյակի տվյալների վերլուծությամբ դրական արժեք ունի միայն 2022 թվականի համար, ինչը այնուամենայնիվ բավարար չէ հեռացողների քանակը համալրելու համար, քանի որ խոսքը գնում է առավել կոմպետենտ գիտնականների փոխարեն երիտասարդ և դեռևս բավարար փորձառություն չունեցող երիտասարդ կադրերի ընդունման մասին: Ուշադրություն ենք հրավիրում նաև հետևյալ կետին «8.2. Ակադեմիական քաղաքի կառուցումն ու կայացումը չի խոչընդոտելու գործող բուհական և գիտական համակարգի զարգացմանը, ինչը նշանակում է, որ ռազմավարական փաստաթղթերից և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի ԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրից բխող որևէ ընթացիկ բովանդակային կարևորության ծրագիր չի դադարեցվելու:»: Այսինքն ծրագիրն իրականացնելու է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների մրցունակության բարձրացման պետական ծրագրերին զուգընթաց այլ ոչ դրանց հաշվին: Հավելենք նաև, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրավիրել է ՀՀ պետական բուհերին և գիտահետազոտական կազմակերպություններին ներկայացնելու հայեցակարգային առաջարկություններ ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի վերաբերյալ: Գործընթացի արդյունքում ակնկալվում է, որ բուհերն ու գիտահետազոտական կազմակերպությունները կծավալեն մասնագիտական քննարկումներ, որոնց ավարտին նախարարություն կներկայացվի վերոնշյալ ուղղություններին համապատասխան խոշորացված բուհի առաջարկ, որը կներառի խոշորացվող բուհերի և միացող գիտահետազոտական կազմակերպությունների ցանկը, դրանց կառուցվածքը, կառավարման համակարգը, իրականացվող կրթական ծրագրերն ու գիտահետազոտական ուղղությունները, ինչպես նաև պլան-ժամանակացույցը, կարողունակությունների զարգացման ծրագրերի անհրաժեշտ ցանկը և հնարավոր գործընկեր միջազգային կազմակերպությունների ցուցակը: Այսինքն նախատեսվում է ունենալ ներկայիս բուհերի և գիտական կազմակերպությունների միավորման արդյունքում ձևավորված կլաստերների կառավարման նոր համակարգ, որը կերաշխավորի արդյունավետ գիտնականների ակադեմիական ազատությունները և մասնագիտական գործունեության առավել հարմարավետությունը, ինչպես նաև կլաստերներում գիտական ինստիտուտների գործունեության որոշակի մոդել, որը չի ենթադրում որևէ ստորադասություն, այլ հստակ գործակցություն` հարաբերությունների սահմանված շրջանակներում: Աշխատակիցների բնակարաններով ապահովման հարցը նախատեսված է հայեցակարգով և դրա բոլոր հնարավորությունների վերաբերյալ կլինի պատշաճ խորհրդատվություն և ուղղորդում: Ինչ վերաբերում է Ակադեմիական քաղաքին հասնելուն, ապա դա կազմակերպվելու է այդ թվում նաև երկաթուղու միջոցով, իսկ քաղաքի ցանկացած մասից դեպի 17-րդ թաղամաս առանձնակի դժվարություն չի ենթադրում: