Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Սերգեյ Հովսեփյան 23.07.2023 03:59:00 Առհասարակ «Ակադեմիական քաղաքի» նախագիծը հիմնավորված չէ ոչ մի կերպ: Կրթության որակը պայմանավորված չէ տարածքով: Եթե հանրապետությունում բացակայում են մասնագետներ, դա նշանակում է, որ համապատասխան մասնագիտություններ չեն կիրառում: Օրինակ. «Հայֆիլմ» կինոստուդիան ԽՍՀՄ պետությունների ամենախոշոր և ազդեցիկ կինոստուդիաներից էր, իր հեղինակությունը մեծ էր, իսկ այսօր նույնիսկ «Ադրբեջանֆիլմը» պահպանում են, իսկ մեր «Հայֆիլմը» վերապրոֆիլավորում են բուհի: Կրթություն ունեցող մադը մի ամբողջ արդյունաբերությանը նվիրված տարածքը չէր օգտագործի երևակայելի նախագծի իրագործման համար: Տարիներ շարունակ մենք լսում էինք, որ «Հայֆիլմի» վերանորոգման համար գումար չկա, իսկ հիմա տարածքով երեք-չորս անգամ մեծ նախագծի համար գումար կա՞: Բուհերը կրճատելու տեղը կրճատեք մասնագիտությունները, վերանայեք կրթական ծրագրերը և ռուսերեն ասած «специализации»: Նույն դատարկ դասախոսին, որը 20 տարի ամուսնացած է ու զարգանալու նպատակ չունի դնեք Երևանի կենտրոնից հանեք Աշտարակի խճուղի ինչ-որ բան պետք է փոխվի՞: Սա նախագիծ չէ, սա պատվամոլություն է: Դուս հանեք «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքը այս նախագծից: Հազար ու մի հոդված կա, թե ինչ վիճակում են պահպանվում հայկական ֆիլմերը «Հայֆիլմում» վերանորոգեք այդ մասնաշենքերը, պահպանեք ժառանգությունը, այլ ոչ թե հերթական արկածախնդրությանը մատնվեք: Հայաստանում բացակայում է պրոդյուսերական կուրսեր և դա պայմանավորված չէ տարածքով, չկա մասնագետ, չկա մասնագիտացում, Կրթության նախաարարության կողմից երբևիցե չէր մշակվել նմանատիպ կրթական ծրագիր: Տարա՞ծքն է մեղքը: Պրոդյուսեր լիներ «Հայֆիլմն» էլ կվերականգնվեր ինչպես «Ադրբեջանֆիլմը» այլ ոչ թե կմասնավորեցվեր անգրագետների կողմից: Կրկնում եմ առաջարկս՝ հանեք «Հայֆիլմ» կինոստուդիան այս ծրագրից: Ընդունվել է ի գիտություն:
2 Հերմինե Հովհաննիսյան 26.07.2023 11:26:39 Արդյո՞ք ԿԳՄՍ նախարարությունը սկզբից փորձել է վերանայել մասնագիտացումները և ուսումնասիրություն է կատարել պահանջարկ ունեցող մասնագիտությունների շուրջ, որ նման նախագիծ է մշակվել: Եթե կա մասնագիտությունների ուռճացում, գուցե՞ ավելի լավ է կրճանել նմանատիպ մասնագիտությունների դասավանդումը տարբեր բուհերում ու ներդնել պահանջարկ ունեցող մեկը: Ի՞նչ ճակատագիր է սպասվում ներկայիս բուհերի շենքերին: Տպավորություն է ստեղծվում, որ կենտրոնում հյուրանոցների համար էլ տեղ չկա «բյուջեն լցնելու» համար ազատվում են տարածքներ: Առավել տխրեցնող իրողություն է «Հայֆիլմ» կինոստուդիայի ոչնչացումը որպես կինոմիավոր: Նախագծի հեղինակները կարծես չունեն արժեհամակարգ: Մի նախարարություն, որը այս տարի տոնում էր Հայկինոյի 100 ամյակ, որոշում է միակ ոլորտային կառույցը վերածել բուհի: Չգիտեմ, մի տեսակ երազանքների անհիմն նախագիծ է: Ինչո՞ւ պետք է քանդել նորը կառուցելու համար: Վատ հիշողություններ ունե՞ք: Առաջարկում եմ չեղարկել այս նախագիծը: Շնորհակալություն: Չի ընդունվել: ՀՀ-ում ներկայումս գործում են պետական լիցենզիա ունեցող 60 բուհեր և բուհական կրթություն տրամադրող կազմակերպություններ, որոնցից 23-ը պետական, 25-ը` մասնավոր, 4 օտարերկրյա բուհերի մասնաճյուղեր, 4 միջպետական կամ պետության մասնակցությամբ բուհերև 4 այլ տեսակի կազմակերպություններ: Սրա արդյունքում փոշիացվում է ինչպես մարդկային ռեսուրսը` որակյալ դասախոսական կադրերի առումով, այնպես էլ բարձրագույն կրթության որակը, քանի որ նշված բազմազանությունը երաշխավորում է ցածրակարգ կրթությունը:
3 Ռուզաննա Նալբանդյան 26.07.2023 12:27:32 Գաղափարն ինքնին հետաքրքիր է, բայց երբեք չի կարելի տասնամյակների, ԵՊՀ-ի պարագայում նաև 100-ամյա պատմություն ունեցող հաստատությունները միավորել անորոշության մեջ։ Կառուցեք,ընթացքում հասկացեք ի՞նչ, ինչպե՞ս,ինչու՞ ,գտեեք խոցելի տեղերը, որովհետև թղթի վրա գրվածն ուրիշ է, իրականությունը՝ ուրիշ, նույն բանը X երկրում հրաշալի աշխատում է, իսկ y երկրում՝ ձախողվում։ Ստեղծեք մրցունակ կրթություն մատուցող քաղաք,թո՛ղ մրցեն և մնա ուժեղն ու հզորը։ Հանրային քննարկումններ անընդհատ պիտի լինեն։ Իսկ <<Հայֆիլմը>> Հայաստանի ,սիմվոլներից է, որտեղ նկարահանվել են Օսկարի արժանի ֆիլմեր։ Մտածել է պետք։ Ընդունվել է ի գիտություն:
4 Ռուզաննա Նալբանդյան 26.07.2023 12:31:09 Հանկարծ չարժանանա ավագ դպրոցների ճակատագրին, ի՞նչ էր նախատեսվում, ինչ ստացանք։ Ընդունվել է ի գիտություն:
5 Արմինե Կիրակոսյան 26.07.2023 12:32:39 Նկարագրի 1.5 կետում նշվում է «Ակադեմիական քաղաքը հանդիսանում է նաև Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով սահմանված մի շարք կարևորագույն թիրախների ապահովման առանցքային միջոց, որոնք են. ա) ունենալ առնվազն չորս բուհ միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ, բ) առնվազն կրկնապատկել օտարերկրյա ուսանողների թիվը` բարձրացնելով բարձրագույն կրթության համակարգի միջազգային հեղինակությունը։» Չորս բուհ ունենալու համար անհրաժեշտ է կրճատե՞լ, որ մնա չորս բուհ: Որն է երաշխիքը, որ աստղաբաշխական գումարներ ծախսելուց հետո, Հայաստանը կհայտնվի այդ լավագույն 500-ի մեջ: Սա ի՞նչ մրցավազք է: Գումար վճարեք նկարեն էդ ցուցակում, եթե այս նախագիծը ստեղծված է ինչ-որ աղյուսակում հայտնվելու համար: Սլավոնականն էլ էր տարբեր ցուցակների մեջ, բայց վիշապ բուհը միևնունն է ընդամենը մի քանի մասնագիտությամբ է լավ դասավանդում: Բ կետը առհասարակ անհասկանալի է, հաշվի առնելով վերջին նորությունները: Հիշեցնեմ «Ինչ վերաբերում է միասնական քննությունների մրցույթին, բուհ է ընդունվել 7․355 հոգի, որից 1․451-ը՝ անվճար, 5․799-ը` վճարովի: Ի դեպ, նախորդ ուսումնական տարում բուհերում թափուր էր մնացել 14.158 տեղ, որից 13.900-ը՝ վճարովի, 258-ը՝ անվճար: Այս տարի ևս պատկերը մտահոգիչ է. բուհերում թափուր է մնացել 350 անվճար տեղ, իսկ վճարովիի պարագայում՝ 15․984 տեղերի կեսից ավելին՝ 8․764-ը։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/670006.html © factor.am» այսինքն մենք տեսնում ենք թափուր տեղերի աճի տենդենց տեղացիների մոտ: Եթե կրթությունը իր համակարգով, մասնագիտություններով, էլ չեմ ասում, որ սեփական մասնագիտությամբ աշխատանք չես գտնի, ՀՀ քաղաքացուն վստահություն չի ներշնչում և համարվում է անիմաստ ժամանակի ծախս, ինչո՞ւ օտարերկրյացին պետք է գա ու ընդունվի ՀՀ պետական բուհ: Երկրորդ պահ, եթե օտարերկրյացիների ուսուցումը Հայաստանում հավասարեցվում է «բարձրագույն կրթության համակարգի միջազգային հեղինակության» բարձրացմանը, ապա պետք է համարենք որ գործը կատարված է, չէ որ Հայաստանում այդքան հնդիկ է սովորում: Ու եկեք հաշվի չառնենք, որ մեզ մոտ իրենց ուսուցումը ավելի էժան է ու որակյալ, քան Հնդկաստանում: Այս նախագիծը չի լուծում կրթության հանդեպ աճող անվստահությունը, չի ապահովում իսկական մասնագետի առկայությունը: Այստեղ արդեն նշել են, որ որոշ դասախոսները իսկապես ստացել են իրենց կրթությունը խորհրդային գրքերով և չեն պատրաստվում զբաղվել սեփական կարիերայով, որովհետև կա ընտանիք ու դե պետությունը վճարում է: Կրթությունը կառուցվում է գիտելիքների ու մշակույթի վրա, իսկ Հայաստնում մենք ունեք Կրթության, գիտության հետո նոր մշակույթի նախարարություն: Մարդ Աֆրիկայի ոմն գյուղի խճիթում ավելի շատ բան կարող է սովորեցնել գետնին նստած ուսանողներին, քան ենթադրում է այս համակարգը, որը պարզապես հերթական անհիմն ֆինանսական եռ է ստեղծելու: Հանուն հետազոտության, վերցրեք որևէ բուհի հեղինակություն չունեցող դասախոսի ու գործուղեք Աֆրիկայի Ճ գյուղ: Այ հենց դա ցույց կտա կրթության մակարդակը Հայաստանում: Առավել խայտառակ է մեծանուն Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի ներքաշումը այս նախագիծ: 20 տարի է այդ կինոստուդիան ոչ մեկին հանգիստ չի տալիս: Միշտ վաճառքի միտքը յուրաքանչյուր կառավարության մոտ կա: «Հայֆիլմի» ճգնաժամը իսկապես կրթության բացակայության պատճառով է: Էլ ով կհիշի, որ մի ժամանակ գոյություն ուներ Կինոտեխնիկում: «Հայֆիլմը» ոչ պահեստ, ոչ էլ պահուստային տարածք: Առաջարկում եմ չեղարկել «Ակադեմիական քաղաք» նախագիծը: Շնորհակալություն: Չի ընդունվել: ՀՀ-ում ներկայումս գործում են պետական լիցենզիա ունեցող 60 բուհեր և բուհական կրթություն տրամադրող կազմակերպություններ, որոնցից 23-ը պետական, 25-ը` մասնավոր, 4 օտարերկրյա բուհերի մասնաճյուղեր, 4 միջպետական կամ պետության մասնակցությամբ բուհերև 4 այլ տեսակի կազմակերպություններ: Սրա արդյունքում փոշիացվում է ինչպես մարդկային ռեսուրսը` որակյալ դասախոսական կադրերի առումով, այնպես էլ բարձրագույն կրթության որակը, քանի որ նշված բազմազանությունը երաշխավորում է ցածրակարգ կրթությունը: Սրան զուգահեռ հանրապետության գիտական համայնքը նկարագրվում է վերջին տասնամյակում հետազոտողների քանակի անընդհատ նվազմամբ, մասնավորապես 2017-2022 թվականների ընթացքում` 50 տարեկանից ավել տարիք ունեցող գիտնականների թվաքանակը նվազել է 506 անձով: Սա բերում է ոլորտում սերնդափոխության և որակյալ կադրերի ներգրավման հրամայականի: Միևնույն ժամանակ, «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացմամբ հնարավորություն է ստեղծվելու մարզերի և արտերկրի ուսանողների և աշխատակիցների համար իրենց մասնագիտական գործունեությունը ծավալել արժանապատիվ պայմաններում` հնարավորինս տրամադրվելով անմիջական գործունեության մեջ առավելագույնս ներդրվելուն և զերծ մնալով այլ տեսակի լոգիստիկ խնդիրներից, նույն պայմանները հնարավորություն կընձեռեն նաև հանրապետության բարձրագույն կրթության համակարգ ներգրավել նաև արտերկրի լավագույն հետազոտողներին: Վերը նշված միջոցառումների իրականացման արդյունքում կունենանք ազգային և միջազգային չափանիշներին համապատասխանող բարձրագույն կրթության որակի հավաստման և գնահատման վստահելի և օբյեկտիվ համակարգ:
6 Նարեկ Կարապետյան 26.07.2023 16:57:43 Դեմ եմ այս ամբողջ նախագծին Ընդունվել է ի գիտություն:
7 Անահիտ Լազարյան 26.07.2023 17:08:48 Այս նախագիծը չունի ոչ մի հիմնավորում իրականություն դառնալու համար: Երազների հավաքածու: Գուցե որպես տարածք սա ստեղծվի, բայց կրթության որակը չի բարձրանա: Ու մի հատ էլ «Հայֆիլմը» վերջնականապես կոչնչացվի: Դեմ եմ այս նախագծի իրագործմանը: Ընդունվել է ի գիտություն:
8 Ռոման Հովսեփյան 27.07.2023 13:13:10 Բավականին մասշտաբային և հավակնոտ նախագիծ է, որը բարեհաջող իրականացնելու դեպքում, իմ կարծիքով, երկիրը և գիտակրթական ոլորտը կշահեն։ Մտահոգություններ ունեմ համալիրը համապատասխան կադրերով ապահովելու հարցով։ Հույսով եմ կներգրավեն մասնագետներ նաև արտերկրից և արդար մրցակցային միջավայր կապահովեն։ Առաջարկ Կարծում եմ Ակադեմիական քաղաքի սահմաններում արժի ունենալ նաև գոնե մի քանի հազար քմ տարածքով և մոտ տաս կառույցով "ազգագրական գյուղակ" (open-air folk museum կամ ethnographic park), որտեղ կտեղափոխվեն կամ կկառուցվեն հայկական տիպական ավանդական կացարաններ, տնտեսական կառույցներ (օրինակ՝ ջրաղաց, ձիթհան, գինու մառան, քարվանսարայ, աղբյուր) և այլն։ Կառույցները կարելի է կահավորել ավանդական կահույքով, կենցաղային պարագաներով, գործիքներով և այլն, որոնցից նշանակալի քանակություններով պահվում են տարբեր թանգարանների պահոցներում (թանգարաններում տեղի սահմանափակության պատճառով ազգագրական նյութերի փոքր մասն է ցուցադրվում)։ Այս կառույցներին մերձակա տարածքներում կարելի է տնկել պտղատու ծառերի և խաղողի ավանդական սորտեր, ցանել Հայաստանի համար բնութագրական դաշտային մշակաբույսեր, որով կլուծվի նաև կանաչապատման հարցը։ Նմանատիպ ավանդական հայկական և հայաստանյան (չմոռանալով նաև այլ ազգություններին՝ կարելի է ունենալ նաև, օրինակ, եզդիական ավանդական վրան) միջավայրը կարող է ծառայել մշակութային կրթական նպատակներով, կունենա թանգարանային գործառույթ, ինչպես նաև կհետաքրքրի ավանդական հայկականը տեսնելու ակնկալիքով Հայաստան ժամանող զբոսաշրջիկների։ Ընդունվել է ի գիտություն:
9 Arsen Tavadyan 27.07.2023 13:43:43 Ոչ մի հղում վիճակագրական տվյալների, միջազգային փորձի, ֆինանսական ծախսերի: Նախագիծը մի քանի հարյուր միլիոն դոլար է արժենալու: Այսպիսի լուրջ բյուջետային ծախսը չի կարող հիմնավորվել մի քանի տողով: Բացի դրանից, որևէ պատճառահետևանքային կապ առկա չէ կրթության/գիտության ոլորտի խնդիրների լուծման և ակադեմիական քաղաքի ստեղծման հետ: Ակադեմիական քաղաքի ստեղծումը այս հայեցակարգով որևէ խնդիր չի լուծելու, ստեղծելու է նորը, սակայն ավելի մեծ ծախսերով: Գրագետ նախագիծը պետք է ներառեր` Ա. վիճակագրական տվյալներ, խնդիրների վերհանումներ, Բ. այդ խնդիրները լուծելու տարբերակները, դրանց ֆինանսավորման չափը, Գ. առկա տարբերակներից լավագույնի (գին/որակ հարաբերակցությամբ) ընտրության հիմնավորումը: Ընդունվել է ի գիտություն: Առավել մանրամասն ֆինանսական գնահատական հնարավոր կլինի տալ գլխավոր հատակագիծը պատրաստ լինելուց հետո:
10 Գոհար Ստեփանյան 28.07.2023 20:31:08 Գիտության դերը նսեմացնող, գիտությունը բացառապես կրթությանը ծառա դարձնող նախագիծ է սա, որը վստահաբար չի բերելու և նույն կրթության զարգացմանը, ինչպես որ կարծում են հեղինակները։ Ամենախոսուն վկայությունը դրանում "գիտություն" բառեզրի գրեթե բացակայությունն է, այն չկա, գոյություն չունի, փոխարինված է "հետազոտություններով"։ Մեջբերում նախագծից․ "Ակադեմիական քաղաք ստեղծելու անհրաժեշտությունն առաջացել է կրթության, հետազոտության և արդյունաբերության ու ծառայությունների մատուցման ոլորտների միջև կապ ստեղծելու նպատակից ելնելով՝ տնտեսվարող սուբյեկտների արդի պահանջները բավարարող ու առաջադիմական կրթություն և հետազոտություն ապահովելու նպատակով"։ Գիտության հանդեպ նման քամահրական մոտեցման պարագայում անիմաստ եմ համարում բովանդակային որևէ խնդրի քննարկումը՝ սկսած առաջարկվող անհասկանալի կլաստերային բաժանումներից, վերջացրած այսպես կոչված "ակադեմիական քաղաքի" տեղակայմամբ։ Ի դեպ, լավ կլիներ եթե այն ուղղակի իր բովանդակությանն ու ոգուն համահունչ անվանվեր ոչ թե "ակադեմիական", այլ "բուհական քաղաք"։ Ընդունվել է ի գիտություն:
11 Կարեն Գրիգորյան 28.07.2023 20:49:16 Հետաքրքիր և ողջունելի նախագիծ է: Սակայն կառաջարկեի նախագծի թիվ 8.4 կետը վերաշարադրել նույն բովանդակությամբ, բայց ավելի փոքր տառաչափով, որպեսզի հնարավոր լինի առավել աննկատ ճանապարհներով այն մոռացության մատնել: Կամ էլ հակառակ մտադրությունն էլ առավել հաստատակամ կերպով շեշտելու համար նշված կետը բարձրացնել մինչև նախագծի առաջին՝ «ՆԿԱՐԱԳԻՐ» բաժինը՝ առանձին կետով կամ էլ որպես 1.4. կետի շարունակություն: Ընդունվել է ի գիտություն:
12 Յուլիա Անտոնյան 29.07.2023 13:46:50 Ծրագիրը լավ մտածված ու մշակված չէ։ Այն ավելի շատ պոպուլիստական է, քան իրատեսական։ Ես անձամբ տեսնում եմ լուրջ խնդիրների մի քանի «կլաստեր»։ Առաջինը՝ մշակությաին է։ Կրթական հաստատությունները ձևավորում են քաղաքի մշակությաին հիշողությունը, չի կարելի վերցնել ու արմատախիլ անել այն։ Առանց դրա էլ Երևանը անընդհատ զրկվում է իր պատմական միջավայրից։ Օքսֆորդը Օքսֆորդ է նաև որովհետև արդեն գրեթե հազար տարի նույն վայրում է ու դա ավանդույթի շարունակականություն է խորհրդանշում։ Իսկ Սորբոնը արդեն չկա, քանի որ կազմալուծել է, տեղվափոխվել է ու ժառանգականությունը կորել է, իսկ նորաստեղծ համալսարաններից ոչ մեկը չունի այն ամբողջականությունը, որը ուներ Սորբոնը որպես Լատինական թաղամասում դարեր շարունակ գտնվող համալսարանը։ Մեզ պետք են ավանդույթներ, պետք է անփոփոխ պատմական ու շարունակական ֆունկցիոնալ տարածություն։ Այդ կլաստերի երկրորդ խնդիրը այն է, որ քաղաքի սոցիալական ու մշակությաին "էկոհամակարգի" համար սխալ է հեռացնել համալսարաններն ու ուսանողությունը։ Դա շատ կթուլացնի քաղաքային մթնոլորտը, կստեղծի տնտեսական լուրջ խնդիրներ, ի վերջո քաղաքային բիզնեսներից շատերը նաև ապրում են ուսանողների հաշվին ու ուսանողական կաֆե-ճաշարանների, գրախանութների, լոֆտերի, մշակութային հաստատությունների խնդիրները միայն տուրիստներով հնարավոր չի լինի լուծել, նրանց մի մասը ուղղակի կանհետանա։ Դա, օրինակ, տեղի է ունեցել Փարիզում, երբ կենտրոնից համալսարանական հաստատությունները տարել են կամպուսներ։ Անհետացավ Փարիզի Լատինական թաղամասի ունիկալ ինտելեկտուալ միջավայրը, գրադարանների, գրախանութների տեղը բացվեցին հագուստի խանութներ, կաֆեներում այևս միայն տուրիստներ են նստած ու, որպես արդյունք, անկում ապրեց ֆրանսիական հումունիտար ու սոցիալական գիտությունների ոլորտը։ Խնդիրների երկրորդ կլաստերը սոցիալական բնույթի է։ Դասախոսներից շատերը մի քանի տեղ են աշխատում, համատեղում են ընտանիքն ու աշխատանքը, հատկապես կանայք։ Շատերը լուրջ դժվարություններ կունենան իրենց կյանքի կազմակերպման հարցում։ Որպես լավագույն տարբերակ, կարելի է առաջարկել երկուական "կամպուսների" գոյությունը՝ քաղաքային ու քաղաքից դուրս։ Քաղաքից դուրս կարող են կառուցել շատ կարևոր հարմարություններ, օրինակ էքսպերիմենտալ տարածքներ, ջերմոցներ, ջրային ավազաններ, քիմիական ու ֆիզիկական լաբորատորիաներ, որոնք ակնհայտորեն չեն տեղավորվում քաղաքի ներսում։ Որոնց ներկայությունը, իրոք, կբարելավի ուսումնական գործընթացը։ Մի գուցե նաև իմաստ ունի որոշ ուսունական ծրագրերի գործունեությունը մասամբ կամ ամբողջությամբ այնտեղ տեղափոխել, բայց ոչ ամբողջ համալսարաններ կամ ֆակուլտետներ։ Սոցիալական ու հումանիտար գիտությունները, հակառակը, պիտի մնան քաղաքում, որտեղ կա գրադարանների ցանց /դրանք հնարավոր չէ տեղափոխել, քանի նրանք ծառայում են ոչ միայն համալսարաններին/, արխիվներ, քաղաքային ու քաղաքական կյանքին հետևելու հնարավորություն, առանց ինչի այդ ոլորտների մասնագետները չեն կարող կայանալ։ Եթե ուզում եք բարելավել համալսարանների որակը, առաջարկում եմ չորս քայլից բաղկացած ծրագիր․ 1․ Սահմանվում են որակյալ դասախոսի/գիտնական չափանիշներ /ըստ կարգավիճակային սանդղակի/։ 2․ Ընդունվում են աշխատանքի միայն այդ չափանիշներին համապատասխանողները, բաց մրցույթով։ 3․ Սահմանվում է ուսումնա-գիտական ծանրաբեռնվածության իրատեսական մոդել, որտեղ դասախոսը չի քամվում դասախոսություններ կարդալիս, չի դասավանդում միաժամանակ 10 տարբեր առարկաներ /որ ժամերը հերիքեն/ և ժամանակ ունի գիտությամբ զբաղվելու ոչ միայն իր քնի ու հանգստի հաշվին։ 4․ Ստեղծվում են մինիմալ պայմաններ՝ աշխատասենյակներ, կոնդիցիոներներ ու անհրաժետ տեխնիկական հնարավորություններ /պրոյեկտորներ, համակարգիչներ/։ 5․ Զգալիորեն բարձրացվում է աշխատավարձը, առնվազն 3-3,5 անգամ։ Որ դասախոսները 4 տեղ չաշխատեն ու զուգահեռաբար 3 գրանտային ծրագրեր չվերցնեն։ Աղքատ դասախոսը ու աղքատ գիտնականը որակյալ արդյունք չի տալիս։ 200,000 ստացող դոցենտը երկար չի դիմանա։ Ուզում եք որակ, վճարեք որակի համար։ Չի ընդունվել: Առաջարկում ենք հայեցակարգին ծանոթանալ ամբողջ ծավալով և ըստ էության:
13 Նելի Գրիգորյան 29.07.2023 22:03:00 Նախագիծը ոչ մի հիմնավորում չունի։ Անհասկանալի նմատակ, անհասկանալի վաձրում, չես հասկանում ինչ գործ ունի այստեղ Հայֆիլմը, որը կրթությանը ոչ մի կերպ չի առընչվում։ Ծախսը չեմ համարում նպատակահարմար։ Վերջին ցուցանիշները մտահոգիչ են։ Կրթության հանդեպ վստահություն չկա։ Մոտ 10000 տեղ թափբւր է մնացել։ Սա պետք է անհանգստացնի։ Լինի սա Ապարանում, Մեղրիում կամ Աշտարակում միեւնունն է որակական հարցը չի լուծում։ Չի հիմնավորվում Հայֆիլմի տարածքի ընտրությունը, որը առհասարակ արտադրական շինություն է եւ կապ չի ունեցել կրթության հետ։ Չի հիմնավորվում Հայֆիլմի շինության վերապրոֆիլավորման նպատակահարմարությունը։ Չի հիմնավորվում ինչու վերապրոֆիլավորման գումար ունենալով չի վերանորոգվում եւ չի ծառայացվում իր նպատակին։ Աբսուրդ։ Չի ընդունվել: Հայեցակարգի նախագծով հստակ նշվում է, որ Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքը դիտարկվում է որպես պահուստային տարածք «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման համար: Ինչը նշանակում է, որ նախագծման փուլում առաջնահերթ դիտարկվելու է Երևանի 17-րդ թաղամասը և հարակից տեղամասը, որից հետո` ըստ անհրաժեշտության և նպատակահարմարության` պահուստային տարածքը:
14 Վարդանուշ Գաբրիելյան 30.07.2023 15:18:52 Վերջին անգամ նման պայքար էս կայքում տեսել եմ «Գոյ» թատրոնի շուրջ, այս անգամ որոշեցի մասնակցել: Մենք ունեն հրաշալի համալսարանային շենքերի համակարգ, որը պարզապես պետք է արդյունավետ օգտագործել և ճիշտ կառավարել: Կրթության մակարդակը ցածր է, որովհետև հին կրթությամբ անձնավորությունները կրթում են նոր սերնդին իրենց հին պատկերացումներով ու մեթոդներով: Իսկ երիտասարդները ստիպված են գնալ համալսարան ինչ է թե ծնողները ասում են, որ դիպլոմը էս կյանքում մի բան լուծում է: Հայաստանում դիպլոմը հարց չի լուծում, որովհետև առհասարակ դիպլոմ են պահանջում, այլ ոչ թե դիպլոմ ըստ մասնագիտության: Բարձր կրթություն ստանալը կարծես զուտ պայքար անցած մարդկանց նշան լինի: Նախագծում չի լուծվում որակական հարց: Մարդիկ ախ են անում ուրիշ երկրում պատմական շենքում սովորել, իսկ մեզ մոտ փորձում են «թարմացնել» միջավայրը: Համամիտ եմ կարծիքների հետ, որ Հայֆիլմի ներկայությունը լիովին այլ ոլորտի նախագծի մեջ անհասկանալի է: Հիշեցնեմ Ազգային կինոկնտրոնի նախկին տնօրեն Գևորգ Գևորգյանի խոսքերը Հայֆիլմի վերաբերյալ: Մեջբերում Արմենպրեսից «Եթե ժամանակին տեսել եք «Հայֆիլմ»-ը և տեսնեք հիմա, կհասկանաք, որ Սիրիայի ռմբակոծված տարածքներն ավելի բարեկարգ են: Ուստի ներդրումներ, իսկապես, անհրաժեշտ են: Շատ մեծ ներդրումների մասին է խոսքը»: Սա 2016 թվականի մեջբերում է: Եթե այժմ կա գումար այս մասշտաբային նախագծի համար, ինչո՞ւ այն չի ուղղվում Հայֆիլմի վերականգնմանը և կինոարվեստի բնագավառի զարգացմանը: Հիմա գումար է գտնվել, կամ հաշվի առնելով նախագիծը դեռ գումար չկա, բայց այս կառույցը մեջը ներառվել է: Ի՞նչ արվեստի կլաստերի մասին է խոսքը: Հայաստանում դերասանին ներառելու բնագավառ չկա: Չկա լայնածավալ կինոարտադրություն, չկա լայնածավալ կինոնկարների կրկնօրինակում, թատրոնը գեղի կլուբ է, մնում է անորակ սերիալները: Մարդ ոչ թե պետք է բողոքի որ սերիալներն են վատ, այլ պետք է միջավայր ստեղծի այլ բնագավառների զարգացման համար: Ինչը այս նախագիծը չի անում: Շատ տխրեցնող է: Չի ընդունվել: «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացմամբ հնարավորություն է ստեղծվելու մարզերի և արտերկրի ուսանողների և աշխատակիցների համար իրենց մասնագիտական գործունեությունը ծավալել արժանապատիվ պայմաններում` հնարավորինս տրամադրվելով անմիջական գործունեության մեջ առավելագույնս ներդրվելուն և զերծ մնալով այլ տեսակի լոգիստիկ խնդիրներից, նույն պայմանները հնարավորություն կընձեռեն նաև հանրապետության բարձրագույն կրթության համակարգ ներգրավել նաև արտերկրի լավագույն հետազոտողներին: Քաղաքը նաև իր կենտրոնացվածության և հասանելիության շնորհիվ հնարավորություն է տալու միջդիսցիպլինար հետազոտությունների համար` որոնք ժամանակակից աշխարհում հանդիսանում են բեկումնային առաջընթաց ապահովող հետազոտությունների լավագույն ձևերը: Ակադեմիական քաղաքի կոմպակտության շնորհիվ նաև նախապայմաններ կստեղծվեն փորձարարական մշակումների և նախատիպավորման համար խոշոր ենթակառուցվածքների կառուցման համար, ինչն իր հերթին կնպաստի հանրապետությունում հետազոտական և ինովացիոն համակարգի կայացմանը և մշակումների` ներքին և գլոբալ արժեքային շղթաներում ներդրմանը: Միևնույն ժամանակ հայեցակարգի նախագծով հստակ նշվում է, որ Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքը դիտարկվում է որպես պահուստային տարածք «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման համար: Ինչը նշանակում է, որ նախագծման փուլում առաջնահերթ դիտարկվելու է Երևանի 17-րդ թաղամասը և հարակից տեղամասը, որից հետո` ըստ անհրաժեշտության և նպատակահարմարության` պահուստային տարածքը:
15 Անահիտ Սարգսյան 30.07.2023 15:23:35 «Ակադեմիական քաղաքը կայանալու է Հայաստանի Հանրապետությունում գործող պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների և պետական գիտական կազմակերպությունների հենքի վրա` դրանք ֆիզիկապես տեղափոխելով հատկացված տարածքներ և հզորացնելով առկա հետազոտական, կրթական ենթակառուցվածքները, ինչպես նաև համալրելով նոր ենթակառուցվածքներով:» Կարծում եմ սրանով ամեն ինչ ասված է հազար «Դեմ եմ» դնելու համար: Նախագիծը խնդիր չի լուծում: Զուտ տեղափոխում է ու ֆինանսական բեռ է ստեղծում պետության համար: Չի ընդունվել: Ակադեմիական քաղաքի ստեղծման անհրաժեշտությունն առաջացել է բուհական կրթության մեջ հետազոտական բաղադրիչի ավելացման նպատակից, ինչի օգնությամբ կապահովվի գիտելիքի և հմտությունների ձեռքբերումն ու ամրապնդումը կիրառության մեջ և իրական համատեքստում: Ակադեմիական քաղաքը նաև երաշխավորելու է ձեռք բերված գիտելիքի լավագույն կիրառությունը` ապահովելով հետազոտությունների գերազանցության, կիրառական արդյունքների հայտնաբերման, զարգացման և դրանց փոխանցման, նորարարական գործունեության խթանման և մտավոր սեփականության պաշտպանության սկզբունքները, այսպիսով ծառայելով հանրությանը` սոցիալական, տնտեսական և մշակութային մարտահրավերների հաղթահարման համար, ինչպես նաև հանրային և մասնավոր կազմակերպությունների հետ համագործակցությամբ ապահովելու է ստեղծվող գիտելիքի, տեխնոլոգիաների և նորարարությունների ներդրումն ու ծառայեցումը հանրային բարեկեցությանն ու առաջընթացին:
16 Լարիսա Մեժլումյան 30.07.2023 15:31:33 Զավեշտալին այն է, որ այս նախագիծը հորինել են այս նույն համակարգի զոհերը: Պնդում են, որ «գժանոցը» տեղափոխես Երևանի կենտրոնից Արզնի այն կդառնա «առողջարան» ու ավելի արդյունավետ կբուժի: Ու էս ամենի ամենաանհասկանալին «Հայֆիլմն» է, որը առանց այդ էլ մեկ անգամ տեղափոխվել էր կենտրոնից Աշտարակ: Երևի այս նախագծի հեղինակները անտեղյակ են դրանից: Սակայն, երբ Հայֆիլմը տեղափոխեցին, այն ծառայեց իր նպատակին և հրաշալի ժառանգություն թողեց: Ի տարբերություն այս նախագծի, որը քիչ է անհիմն է, այլ նաև ներխուժում է այլ ոլորտի ենթակառուցվածք: Սա խենթ, խենթ, խենթ, խենթ աշխարհ է Ընդունվել է ի գիտություն:
17 Ստեփան Հակոբյան 30.07.2023 15:39:53 Այսքան հարց է բարձրացվում մարդկան կողմից: Ի՞նչ-որ մեկը պատասխանելու է, թե ջրելո՞ւ են գնա: Միևնունն է ընդունվելու է առանց որևէ բացատրության: Ես դեմ եմ սրան: Ընդունվել է ի գիտություն:
18 Armine Sargsyan 30.07.2023 15:48:08 Ոչ, ոչ, ոչ: Վերանայեք: Ընդունվել է ի գիտություն:
19 Սուրեն Սիմոնյան 30.07.2023 15:51:54 Սա այն դեպքը չէ, որ պետք է օրինակ վերցվի այլ պետությունից: Օրինակ, ոնց կառուցվեց միջազգային դպրոցը Դիլիջանում: Դա նպատակային էր: Հիմա եթե նույնիսկ այս նախագծում հիմքերը փոխվեն այն միևնունն է մնալու է դատարկ կրթության որակի պատճառով: Եթե մենք ունենաինք որակ ու խնդիրը լիներ ենթակառուցվածքը ժողովուրդը կասեր լավ, բայց որակ չկա, իսկ ենթակառուցվածք կա: Այս նախագծի իմաստը ինչո՞ւմ է: Ընդունվել է ի գիտություն:
20 Նարեկ Հարությունյան 30.07.2023 16:03:26 Մասշտաբային անհիմն նախագիծ: Դատարկ ցանկություն: Նույն «երազներով» մասնավորեցին հազար ու մի որլորտային կառույցներ՝ հանուն երազանքի: Դեմ եմ: Ընդունվել է ի գիտություն:
21 Արայիկ Հարությունյան 30.07.2023 16:05:44 Հրաշք նախագիծ: Ակնհայտ զարգացման ուղղու վրա ենք: Ընդունվել է ի գիտություն:
22 Լիլիթ Նազարբեկյան 30.07.2023 16:12:53 Դեմ եմ «Հայֆիլմ» կինոստուդիայի ոչնչացմանը: Ազգային արժեք ներկայացնող մշակութային բնօրանը չպետք է փոխի իր սկզբնական ոլորտը: Ոչ մի հիմք չկա, թե ինչո՞ւ է այդ կառույցը տեղ գտել այս անբովանդակ հայեցակարգում: Ես նկատում եմ ամբողջ խորհրդային ժառանգության աննկատ ոչնչացման միտումներ: Եթե սա նախագիծ է կրթության համար, ապա հանեք «Հայֆիլմը» այս խայտառակությունից: Արվեստի բուհերը տարեք Դիլիջանում/Ջերմուկում/Սևան/Մատունի քաղաքում տեղավորեք, ենթակառուցվածք ստեղծեք: Հանգիստ թողեք «Հայֆիլմի» հոգին: Չի ընդունվել: Հայեցակարգի նախագծով հստակ նշվում է, որ Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքը դիտարկվում է որպես պահուստային տարածք «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման համար: Ինչը նշանակում է, որ նախագծման փուլում առաջնահերթ դիտարկվելու է Երևանի 17-րդ թաղամասը և հարակից տեղամասը, որից հետո` ըստ անհրաժեշտության և նպատակահարմարության` պահուստային տարածքը:
23 Նունե Նիկողոսյան 30.07.2023 16:32:27 «3.2.3. Արվեստների համալսարանի կազմում նախատեսվում է նաև միջին մասնագիտական կրթության ծրագրերի ներառում՝ ուղղված կինոյի և այլ ոլորտներում անհրաժեշտ կադրերի պատրաստմանը։ 3.2.4. Արվեստների կլաստերի տարածքում հնարավոր է նաև կինոքաղաքի նախատեսում, որը տարբեր ժամանաշրջանների ոճով կառուցված ու կինոարտադրության միջավայր ծառայող շենքերի ու փողոցների համախումբ է: Բացի կինոարտադրությունից՝ այն կընձեռի նաև որոշակի զբոսաշրջային հնարավորություններ։» Սա իբր Հայֆիլմի մսխման հիմնավորո՞ւմ է: «Հնարավոր է նաև կինոքաղաքի նախատեսում»: Ոչինչ որ Հայֆիլմի տարածքում նախատեսվում էր Հին Երևանի կառուցապատումը ֆիլմերի նկարահանման համար: Իսկ այս «կինոքաղաքը» զբոսաշրջիկ ներգրավելու համար է: Տպավորություն է ստեղծվում, որ մենք ապրում ենք զբոսաշրջիկների համար, այլ ոչ թե մեզ համար: Եթե մի բան չանենք զբոսաշրջիկի համար իմաստ չի ունենա ու մեր կյանքը դատարկ կթվա: Միանշանակ դեմ եմ: Չի ընդունվել: Հայեցակարգի նախագծիծը հստակ սահմանում է, որ Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքը դիտարկվում է որպես պահուստային տարածք «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման համար: Կինոքաղաքի գաղափարի մեջ մտնում է Հայֆիլմ կինոստուդիայի տարածքի կառուցապատման հայեցակարգը` տարբեր ժամանակաշրջաններին բնորոշ հայկական ճարտարապետական լուծումներով, ինչը կծառայի ոչ միայն «ֆիլմերի նկարահանման համար», այլ կունենա նաև զբոսաշրջային-մշակութային նշանակություն, ինչը պակաս կարևոր չէ:
24 Նարինե Սուքիասյան 31.07.2023 09:34:28 Էս ինչ ֆրանկենշթեյն նախագիծ է: Տարբեր ոլորտներ իրար կարած, դատարկ բուհական համակարգը հինքում: Մնում է Հիսուսի արձանի նախագիծը ներառվեր Հայֆիլմի տարածքում, արձանի մատն էլ ցույց կտար կամ Աշտարակի մետաղյա խաչի վրա, կամ Արարատի վրա: Չկա վիճակագրություն, հետազոտության արդյունք, Փաստերը բացակայում են, անհիմն հիմնավորում են: Էդպես էլ պատկերացնում եմ, որ այս նախագիծը հորինելիս տանը խոհանոցում նստած մտորում էր «Ուզում եմ ունենալ առնվազն չորս բուհ միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ»: Այլ կերպ այս հիմնավորումը չի ընկալվում: Անլուրջ մոտեցում է: Ընդունվել է ի գիտություն: Բարձրագույն կրթության համակարգի վերաբերյալ վերլուծության մասն առկա է «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքի հավելվածում:
25 Հարութ Կագրամանյան 31.07.2023 22:06:15 Եթե այս նախագիծը ընդունվի նմանատիպ տեսքով, ուրեմն ժողովուրդի խոսքը ու կարծիքը ոչ մի դեր չի խաղում այս երկրում: Արդնացեք, ի՞նչ կրթություն, ի՞նչ Հայֆիլմ, ի՞նչ տրանսֆորմեր կինոթատրոն: Դիսնեյլենդն է պակասում որ զբոսաշրջային վարձ դառնա: Ես դեմ եմ: Որտեղ են փաստերը, հիմքերը, արդյունքներին հասնելու ճանապարհները, ի՞նչ խնդիրներ են լուծվում և այլն: Ընդունվել է ի գիտություն: