Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպա­տակը Կառա­վա­րության որոշմամբ հավանության արժանացած գործարար ծրագիր իրականացնող ռեզի­դենտ շահութահարկ վճարողների կողմից գործարար ծրագրի շրջանակներում ստեղծված նոր աշխա­տատեղերի մասով հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի և դրան հավասարեցված վճա­րումների գումարը շահութահարկի գումարից նվազեցնելու՝ Հարկային օրենս­գրքի 127-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արտոնությունը ուժը կորցրած ճանաչելն է:
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Ներ­կա­յումս հանրային ռեսուրսների կառավարման արդյունավետությունն ու հասցեականությունը բարձ­­­րացնելու և այդ ռեսուրսները հանրօգուտ ու համապետական նշանակություն ունեցող ծրագ­­­րերի վրա ծախսելու, ինչպես նաև հարկաբյուջետային կայունությունն ապահովելու նպա­տա­­կով Կառավարության կողմից քայլեր են իրականացվում հարկային եկամուտների ընդ­լայն­ման ուղղությամբ: Կրճատվում են հասցեականություն չունեցող կամ ոչ արդյունավետ հարկային արտո­նությունները:

Այլ կերպ ասած՝ ներկա փուլում խնդիր է դրված ոչ միայն ձեռնպահ մնալ նոր հար­կա­յին արտո­­նու­­թյունների տրամադրումից, այլ նաև կիրառությունից հանել բոլոր այն հարկա­յին արտո­­­նու­թյունները, որոնց կիրառությունը չի հիմնավորվում ծախսեր/օգուտներ հարաբե­րակ­­­ցու­­թյան տեսանկ­յունից։

Բացի այդ, հատկանշական է նաև այն, որ խնդրո առարկա արտոնության սահմանման մոտ 10 տարի­ների ընթացքում այն գործնականում լայն կիրառություն չի ունեցել տնտեսավարող սուբ­յեկտ­ների շրջանում (նշյալ ժամանակահատվածում արտոնությունից օգտվել է ընդամենը 4 կազմակերպություն):

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է Կառա­վա­րու­թյան որոշմամբ հավանության արժանացած գործարար ծրագիր իրականացնող ռեզիդենտ շահու­թահարկ վճարողների կողմից գործարար ծրագրի շրջանակներում ստեղծված նոր աշխա­տա­տեղերի մասով հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի և դրան հավասարեցված վճա­րում­ների գումարը շահութահարկի գումարից նվազեցնելու՝ Հարկային օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արտոնությունը ուժը կորցրած ճանաչել:
  2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան շահութահարկի մասով սահման­ված հարկային արտոնություններն են:
  3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախա­­գի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:
  4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է հնարավորինս կրճատել հասցեականություն չունեցող կամ ոչ արդյու­նավետ հարկային արտո­նությունները, ինչպես նաև ապահովել հարկեր/ՀՆԱ ցուցանիշի բարձ­րա­ցում:

Միաժամանակ, նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրա­ժեշ­տու­թյուն չի պահանջում, իսկ դրա ընդուն­­մամբ պայմանավորված՝ պե­տա­­կան բյուջեի եկա­­մուտ­­ների էական նվա­­զե­­ցում կամ ծախ­­­­սերի ավելա­ցում տեղի չի ունենա:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազ­մա­վա­րություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազ­մա­վա­րություններ

Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկա­բյու­­ջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի հանրային ռեսուրսների կառավարման արդյունավետությունն ու հասցեականությունը բարձ­­րացնելու և այդ ռեսուրսները հանրօգուտ ու համապետական նշանակություն ունեցող ծրագ­րերի վրա ծախսելու, ինչպես նաև հարկաբյուջետային կայունությունն ապահովելու նպա­տա­կով քայլեր են իրականացվելու հարկային եկամուտների ընդլայնման ուղղությամբ: Կրճատ­վելու են հասցեականություն չունեցող կամ ոչ արդյունավետ հարկային արտոնությունները, դրանց կիրառումն ու արդյունավետության գնահատումն իրականացվելու է համալիր խթանների և միջոցառումների շրջանակներում:

  • Քննարկվել է

    21.07.2023 - 11.08.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Ֆինանսական

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2126

Տպել

Առաջարկներ`

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն

09.08.2023

Տես նախագիծը https://www.e-draft.am/projects/6087/about

Տեսնել ավելին