Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՈՒԳԱՐՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԻՑ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, «ԳՈՒԳԱՐՔԻ Հ. ՇԻՐԱԶԻ ԱՆՎԱՆ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՈՒԳԱՐՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՈՒԳԱՐՔԻ Հ. ՇԻՐԱԶԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-Ի N 575-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

-------------------- 2023  ԹՎԱԿԱՆԻ  N  - Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՈՒԳԱՐՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԻՑ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, «ԳՈՒԳԱՐՔԻ Հ. ՇԻՐԱԶԻ ԱՆՎԱՆ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՈՒԳԱՐՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ  «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՈՒԳԱՐՔԻ Հ. ՇԻՐԱԶԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի  N 1392-Ն  ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-Ի  N 575-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ և 64-րդ հոդվածներով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

  1. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի, Գուգարք համայնքի 2-րդ փողոց, 1-ին նրբանցք, շենք 11 դպրոց հասցեում գտնվող՝ 4394,63 քառ. մետր ընդհանուր մակերեսով ուսումնական մասնաշենքը, 202.9 քառ.մետր կաթսայատունը և 2,352 հեկտար մակերեսով հողատարածքը (անշարժ գույքի   օգտագործման իրավունքի   գրանցման  N 10092021-06-0040 վկայական) հետ վերցնել «Հայաստանի Հանրապետության  Լոռու մարզի Գուգարքի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և թողնել Հայաստանի Հանրա­պետության տարածքային կառավարման և ենթակա­ռուց­վածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝  Կոմիտե)   տնօրինությանը:
  2. «Գուգարքի Հ. Շիրազի անվան ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գուգարքի Հ. Շիրազի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն և թույլ տալ իրականաց­նելու   միջնակարգ կրթության  1-ին աստիճան՝ (1-4-րդ դասարաններ), 2-րդ աստիճան՝ (5-9-րդ դասարաններ), 3-րդ աստիճան՝ (10-12-րդ դասարաններ), հանրա­կրթա­կան հիմնական և  լրացուցիչ ծրագրեր:
  3. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գուգարքի Հ. Շիրազի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հանդիսանում է «Գուգարքի Հ. Շիրազի անվան ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը:
  4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել «Գուգարքի Հ. Շիրազի անվան ավագ դպրոց»   պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ սույն որոշման 1-ին կետից բխող  համապատասխան  փոփոխությունների կատարումը և պետական գրանցումը: 
  5. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գուգարքի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 62.210.00323) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գուգարքի Հ. Շիրազի անվան միջնակարգ դպրոց»  պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը` 62.210.00322):
  6. Սահմանել, որ՝

 1) «Հայաստանի Հանրապետության  Լոռու մարզի Գուգարքի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գուգարքի Հ. Շիրազի անվան միջնակարգ դպրոց»  պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան:

2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են` «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գուգարքի Հ. Շիրազի անվան միջնակարգ դպրոց»  պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

  1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել՝

1) սույն որոշման 5-րդ կետում նշված «Հայաստանի Հանրապետության  Լոռու մարզի Գուգարքի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպման հետ կապված աշխատանքները՝ գույքագրման աշխատանքների իրականացում, գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարում, փոխանցման ակտի, գույքի կազմի և արժեքի, միացման պայմանագրի և նշված գույքի հանձնման-ընդունման ակտի հաստատում.

2)  «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գուգարքի Հ. Շիրազի անվան միջնակարգ դպրոց»   պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ վերակազմակերպումից բխող համապատասխան  փոփոխությունների կատարումը և պետական գրանցումը.

3) «Հայաստանի Հանրապետության  Լոռու մարզի Գուգարքի հիմնական դպրոց»  պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը.

4) սովորողների ուսումնառության բնականոն գործընթացը:

  1. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գուգարքի Հ. Շիրազի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման` «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ» «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազո­րու­թյունները վերապահել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետաարանին:

9.. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 661 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 1996 թվականի մայիսի 15-ի N 150 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1392-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) հավելված 1-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկների ցանկի  «Լոռու մարզ»  բաժնի Գուգարքի տարածաշրջանի ցանկի 148-րդ և 149-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել,

2) հավելված 2-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների ցանկի  «Լոռու մարզպետարանի ենթակայության դպրոցներ» բաժնի Գուգարքի տարածաշրջանի ցանկի 146-րդ և 147-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել:

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի «Ավագ և հիմնական դպոցների ցանկը հաստատելու մասին» N 575-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) հավելվածի «Ավագ և հիմնական դպրոցներ» ցանկի  «Լոռու մարզ»  բաժնի ցանկի 156-րդ կետը ուժը կորցրած ճանաչել,

2) հավելվածի «Ավագ և հիմնական դպրոցներ» ցանկի  «Լոռու մարզ»  բաժնի ցանկում «155. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գուգարքի Հ. Շիրազի անվան ավագ դպրոց» բառերը փոխարինել «155. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գուգարքի Հ. Շիրազի անվան միջնակարգ դպրոց» բառերով:

  1. Կոմիտեի նախագահին՝
  • սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում լուծել «Հայաստանի Հանրապետության  Լոռու մարզի Գուգարքի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության 2019 թվականի փետրվարի 8-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման N 19/0013 պայմանագիրը՝ սահմանելով, որ պայմանագրի լուծման և օգտագործման իրավունքի դադարեցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գուգարքի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
  1. Կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ներկայացնել առաջար­կություն «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գուգարքի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազ­մա­կերպությանն ամրաց­ված՝ Գուգարք համայնքի 2-րդ փողոց, 1-ին նրբանցք, շենք 11 դպրոց հասցեում գտնվող անշարժ գույքի հետագա օգտա­գործման վերաբերյալ:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

     

                                                                                                                 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ`                                           Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

  • Քննարկվել է

    08.06.2023 - 23.06.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2319

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ