Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

««ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Զենքի շրջանառության կարգավորման մասին» 2022 թվականի հոկտեմբեի 5-ի ՀՕ-368-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 1-ին հոդվածը լրացնել նոր մասով՝ հետևյալ բովանդակությամբ․

«2․ Սույն օրենքի դրույթները տարածվում են նաև զենքի փամփուշտների և ռազմամթերքի շրջանառության վրա:»։

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետից հանել «7.5 ջոուլ փողային էներգիայից ավել էներգիայով և 4.5 մմ տրամաչափը գերազանցող օդաճնշիչ զենք, սառը և» բառերը։

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի՝

1) 4-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագությամբ․

«1)  քաղաքացիական զենք, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր և փամփուշտներ ձեռք բերելու թույլտվություն` հնգօրյա գործողության ժամկետով.»,

2) 13-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից քաղաքացիական կամ ծառայողական զենք պահելու և կրելու գործող թույլտվություն ունենալու պայմաններում նոր զենք ձեռք բերելու, պահելու և կրելու թույլտվություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության ոստիկանություն չեն ներկայացնում  սույն հոդվածի 11-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերով նշված փաստաթղթերը։»։

Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի 6-րդ մասից հանել «Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց բոլոր աշխատողները պարտավոր են երեք տարին մեկ անցնել զենքի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու՝ իրենց պիտանիությունը որոշող ստուգարքներ:» նախադասությունը։

Հոդված 5. Օրենքի 17-րդ հոդվածի՝

1) 6-րդ մասում «Առաջին անգամ քաղաքացիական հրազեն, այդ թվում՝ ակոսափող,» բառերը փոխարինել «Առաջին անգամ զենք» բառերով, իսկ «մեկում» բառից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ուսումնական հաստատությունում» բառերը,

2) 6-րդ մասի վերջում լրացնել նոր նախադասութություն՝ հետևյալ բովանդակությամբ․

«Քննությունից ազատվում են նաև պետական ռազմականացված կազմակերպություններում ծառայած անձինք, որոնց ծառայությունը չի ավարտվել վաղաժամկետ և ծառայությունից ազատվելուց հետո չի անցել հինգ տարի։»,

3) 7-րդ մասի 2-րդ կետում «դիտավորյալ։» բառից հետո լրացնել «ծանր կամ առանձնապես ծանր։» բառերը,

4) 7-րդ մասի 5-րդ կետում «քրեական հետապնդում դիտավորյալ» բառից հետո լրացնել «ծանր կամ առանձնապես ծանր։» բառերը,

5) 7-րդ մասի 7-րդ կետում «զենքի» բառից առաջ լրացնել «մեկ տարվա ընթացքում կրկնակի։» բառերը, իսկ «՝ մինչև վարչական տույժի ժամկետը լրանալը» բառերը հանել։

Հոդված 6. Օրենքի 18-րդ հոդվածի վերնագրում և 1-ին մասում «զենք» բառից հետո լրացնել «հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր, փամփուշտներ» բառերը։

Հոդված 7. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասում «թույլտվության հիման վրա» բառերից հետո լրացնել «՝ 17-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված քանակությամբ զենք ձեռք բերելուց հետո» բառերը։

Հոդված 8. Օրենքի 27-րդ հոդվածի 7-րդ մասից հանել «և զենքի անվանացանկը» բառերը։

Հոդված 9. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը։

Հոդված 10. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

2․ Սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ուսումնական հաստատությանը վերաբերող դրույթները գործում են մինչև առաջին ռազմամարզական հասարակական կազմակերպության գործարկումը։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                ՆԱԽԱԳԱՀ

Վ․ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

«   »                   2023 թ.

                        ք․ ԵՐԵՎԱՆ

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբեի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ օրենք) 19․1-ին հոդվածի 7-րդ մասից հետո լրացնել նոր մաս՝ հետևյալ բովանդակությամբ․

«7․1․ զենք, հրազենի հիմնական

բաղկացուցիչ մասեր, փամփուշտներ

ներկրելու արտահանելու,

տարանցիկ փոխադրելու համար

(6 ամիս գործողության ժամկետով)                 բազային տուրքի հնգապատիկի չափով»։

Հոդված 2. Օրենքի 19․1 հոդվածի՝

1) 12-րդ մասում «քաղաքացիական» բառից հետո լրացնել հետո լրացնել  «և ծառայողական» բառը,

2) նույն կետի «գ» կետից հետո լրացնել նոր կետ՝ հետևյալ բովանդակությամբ․

«դ) ծառայողական զենք ձեռք բերելու համար                   բազային տուրքի

վեցապատիկի չափով»։

Հոդված 3. Օրենքի 19․1 հոդվածի 22-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«22․ Օտարերկրյա քաղաքացիներին` Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական զենք, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր և փամփուշտներ ձեռք բերելու և արտահանելու համար (5 oր գործողության ժամկետով)՝

ա) յուրաքանչյուր միավոր նետողական                            բազային տուրքի

կամ սառը զենքի համար                                                  տասնապատիկի չափով

բ) յուրաքանչյուր միավոր գազային                                   բազային տուրքի

զենքի համար                                                                  տասնապատիկի չափով

գ) յուրաքանչյուր միավոր ողորկ-երկարափող

հրազենի կամ 7.5 ջոուլից ավելի փողային                         բազային տուրքի

էներգիայով oդաճնշիչ զենքի համար                                 20-ապատիկի չափով

դ) յուրաքանչյուր միավոր երկար-ակոսափող                    բազային տուրքի

կամ համակցված հրազենի համար                                   25-ապատիկի չափով

ե) զենքի 100-ական փամփուշտից բաղկացած                  բազային տուրքի

խմբաքանակ ձեռք բերելու համար                                    հնգապատիկի չափով

զ) հրազենի հիմնական բաղկացուցիչ                                բազային տուրքի

մասեր ձեռք բերելու համար                                               հնգապատիկի չափով»։

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                ՆԱԽԱԳԱՀ

Վ․ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

«   »                   2023 թ.

                        ք․ ԵՐԵՎԱՆ

 

  • Քննարկվել է

    06.06.2023 - 21.06.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3333

Տպել

Առաջարկներ`

Արմեն Բարսեղյան

07.06.2023

Թույլատրել ակոսափող զենքերի ռելոադինգը

Վարդան Պետրոսյան

07.06.2023

Առաջարկում եմ ակոսափող զենք ունեցողներին տրվի իրավունք փամփուշտները վերալիցքավորելու, ինչպես արվում է հարփաթողի դեպքում: Հաշվի առնելով որ 308,338 տրամաչափի փամփուշտների սահմանափակ հասանելիությունը, ինչպես նաև ՌԴ կառավարության վերջերս ընդունած որոշումը, ըստ որի Ռուսաստանի կառավարությունը ժամանակավորապես արգելել է երկրից դուրս բերել քաղաքացիական և ծառայողական ակոսավոր զենքի փամփուշտներ, ինչպես նաև որոշակի տրամաչափերի ակոսավոր հրաձգային զենքի փամփուշտների պարկուճներ, Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները ովքեր ունեն ակոսափող զինատեսակներ, տրամադրել սեփական օգտագործման համար փամփուշտներ պատրաստելու իրավունք

Arman Mkrtchyan

07.06.2023

փամփուշտները շատ թանկ են և նաև լինում է չի էլ ճարվում, մեզ անհրաժեշտ է լիցքավորումը թույլատրելի լինի քաղաքացիների համար

Տեսնել ավելին