Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009Թ. ՄԱՅԻՍԻ 7-Ի N 19 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009Թ. ՄԱՅԻՍԻ 7-Ի N 19 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում սոցիալական գործընկերության հայեցակարգին՝ համաձայն հավելվածի:

  1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009թ. մայիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում սոցիալական գործընկերության հայեցակարգին հավանություն տալու մասին» N 19 արձանագրային որոշումը:

 

 

Հավելված

ՀՀ կառավարության

201_  _________ N__  որոշման

 

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ

 

 

  1. Ամփոփ համառոտագիր
  2. Սույն հայեցակարգը ներկայացնում է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության (այսուհետ` ՄԿՈՒ) ոլորտում սոցիալական գործընկերության կայացմանն ու զարգացմանը վերաբերող ռազմավարական խնդիրներն ու առաջարկում է բոլոր շահառու կողմերի շահերից բխող լուծումներ: Այն նպատակ ունի նպաստել Հայաստանի Հանրապետության կառավարության, գործատուների, արհեստակցական միությունների և քաղաքացիական հասարակության միջև համագործակցության վերաբերյալ քառակողմ համաձայնության ձևավորմանը և սոցիալական գործընկերության ինստիտուցիոնալացմանը:

 

        Ներածություն

  1. Սոցիալական գործընկերության ձևավորումը ՄԿՈՒ ոլորտում համընդհանուր խնդիր է: Այն շոշափում է հասարակության բոլոր շերտերի շահերը, ուստի և պահանջ ունի հասարակական լայն քննարկման, որի արդյունքների համակարգման դերակատարությունը պետք է ստանձնեն Հայաստանի Հանրապետության կառավարությունը, գործատուների և արհեստակցական միությունները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:
  2. Հայեցակարգն ուղղված է Հայաստանում ՄԿՈՒ ոլորտում սոցիալական գործընկերության նոր ձևաչափով ձևավորմանն ու զարգացմանը, նպատակ ունենալով նպաստել բոլոր սոցիալական գործընկերներին մասնագիտական կրթության ոլորտում տեղի ունեցող բարեփոխումներին հավասար իրավունքներով մասնակից և պատասխանատու դարձնելուն: Արդյունքում ակնկալվում է ՄԿՈՒ համակարգի հեղինակության, ուսումնական հաստատությունների շրջանավարտների մրցունակության բարձրացում և շահերի պաշտպանվածություն աշխատաշուկայում, որոնք իրենց հերթին կհանգեցնեն աղքատության հաղթահարմանն ու երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը:
  3. Հայեցակարգը հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում ՄԿՈՒ ոլորտում սոցիալական գործընկերության առկա խնդիրների արդյունավետ լուծման, զարգացման և հետագա ռազմավարության ու համալիր գործողությունների ծրագրի մշակման համար:

                                    

III. Հայաստանի Հանրապետության  ՄԿՈւ ոլորտում սոցիալական

գործընկերության  նախապատմությունը և առկա իրավիճակը

 

  1. Հայաստանի Հանրապետության ՄԿՈՒ համակարգում վերջին երկու տասնամյակում իրականացվել են մի շարք բարեփոխումներ: Մասնավորապես, ՄԿՈՒ ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտում մշակվել և կյանքի են կոչվել «Կրթության մասին» ՀՀ օրենքը (1999 թ.), «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը, ինչպես նաև դրանցից բխող մի շարք նորմատիվային ակտեր և զարգացման ծրագրեր: Այդ փաստաթղթերի մշակման համար էական նշանակություն է ունեցել ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման ռազմավարությունը» (2004թ.):
  2. Վերջին տարիների գործընթացները հիմնականում նպատակաուղղվել են կրթության բովանդակության և կրթության կազմակերպման արդյունավետ մեխանիզմների ներդրմանը, որի սկզբունքային հիմնաքարը սոցիալական գործընկերության միջոցով կարողությունների զարգացմանը միտված կրթության ապահովումն էր, ինչը նպատակ ուներ պատրաստել աշխատաշուկայի կարիքներին համապատասխան և մրցունակ կադրեր: 2009 թ-ի մայիսի 7-ին ՀՀ կառավարության արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել «ՀՀ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում սոցիալական գործընկերության հայեցակարգը», որն ի թիվս համագործակցային մի շարք այլ գործողությունների ներառում է ՄԿՈՒ ուսումնական հաստատություններում կոլեգիալ կառավարման մարմինների` Խորհուրդների ձևավորման կարգը: ՀՀ կրթության և գիտության նախարարության 11.04.2012թ. Nօ 267-Ն հրամանով հաստատվել է ոլորտային հանձնաժողովների ձևավորման կարգը, համաձայն որի հանձնաժողովները բաղկացած են սոցիալական գործընկերների կողմից առաջադրված և կամավորության սկզբունքով գործող 11-ից 19-ը անդամներից: Նրանց գործառույթները նպատակաուղղված են մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների պետական կրթական չափորոշիչների նախագծերի փորձաքննությանը, դրանց իրագործման և վերանայման հետ կապված հարցերի քննարկմանն ու եզրակացության տրամադրմանը:
  3. Վերոգրյալ փաստաթղթերը նպաստել են, որ կնքվի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Հայաստանի արդյունաբերողների գործարարների (գործատուների) միություն հասարակական կազմակերպության միջև նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիրը», որում հստակեցվում են կողմերի` ՄԿՈՒ համակարգում իրականացվելիք զարգացման ծրագրերն ու համագործակցության ուղիները:
  4. Նման համագործակցության նախանշված ուղիներից թերևս առավել հաջողված իրականություն կարող են համարվել՝
  • սոցիալական գործընկերությունը Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդի ձևավորման ու գործունեության գործընթացներում,
  • սոցիալական գործընկերությունը ՄԿՈՒ ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների ձևավորման ու գործունեության գործընթացներում,
  • սոցիալական գործընկերությունը ՄԿՈՒ ոլորտի պետական կրթական չափորոշիչների մշակման գործընթացում (ներկայում պետական կրթական չափորոշիչների մշակման և ներդրման գործընթացում արձանագրվել է որոշակի առաջընթաց: Առկա է պետական կրթական չափորոշչի ձևաչափը, մշակվել է ավելի քան 170 նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչ, մշակվել և փորձարկվել է չափորոշչի փորձագիտական եզրակացության ձևաչափը, ստեղծվել է 14 ոլորտային հանձնաժողով, որոնք պատասխանատու են չափորոշիչների մասնագիտական փորձաքննությունն իրականացնելու և երաշխավորող եզրակացություն տալու համար),
  • սոցիալական գործընկերների համատեղ ջանքերով ՄԿՈՒ ոլորտի ուսումնական և ուսումնաօժանդակ ձեռնարկների, մեթոդական երաշխավորությունների մշակումն ու տրամադրումը ուսումնական հաստատություններին, դասախոսների և ՄԿՈՒ ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների անդամների վերապատրաստումները, ՄԿՈՒ հիմնախնդիրներին նվիրված համաժողովների կազմակերպումն ու անցկացումը:
  1. Չնայած վերոգրյալ դրական գործընթացներին, ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի ուսումնասիրությունները և այդ կենտրոնի կողմից պետական կրթական չափորոշիչների մշակման ու դրանք փորձաքննության ենթարկելու գործընթացները, ինչպես նաև ՄԿՈՒ հաստատություններ կատարվող պարբերաբար այցելությունները վկայում են, որ սոցիալական գործընկերությունը ՄԿՈՒ ոլորտում դեռևս ցանկալի մակարդակի վրա չէ, և սոցիալական գործընկերությունը դեռևս էական արդյունքներ չի ապահովում: Մասնավորապես, բավականին սահմանափակ են ոլորտային հանձնաժողովների դերը և դրանց գործունեության շրջանակը, իսկ այդ հանձնաժողովների գործունեությունն իրականում հիմնված չէ հայեցակարգարգային դրույթների վրա: Փաստորեն, ոլորտային հանձնաժողովները չեն նպաստում ոլորտային հմտությունների որոշարկմանը և կանխատեսմանը կամ ՄԿՈՒ ոլորտին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրմանը: Բացի այդ, ոլորտային հանձնաժողովների արդյունավետ գործունեության որոշակի պայմաններ և նույնիսկ դրանց անդամների համար որևէ խթաններ ստեղծված չեն: Ոլորտային հանձնաժողովները չունեն վարչական կամ օժանդակ անձնակազմ և ռեսուրսներ, անդամները սովորաբար չեն վերապատրաստվել կամ ուղղորդվել: Նմանատիպ խնդիրներ առկա են նաև ՄԿՈՒ ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմիններում և սույն հայեցակարգը նպատակ ունի նորովի մոտենալ սոցիալական գործընկերության ձևավորման ու իրականացման սկզբունքներին, դրանք համապատասխանեցնելով ՄԿՈՒ համակարգի զարգացման արդի նպատակներին ու խնդիրներին:

  

  1. ՀայաստանիՀանրապետության ՄԿՈւ ոլորտում սոցիալական գործընկերության նպատակն ու խնդիրները
  1. Հայաստանի Հանրապետության ՄԿՈւ ոլորտում սոցիալական գործընկերության հետագա զարգացումը նպատակ ունի նպաստել ՄԿՈւոլորտումսոցիալական գործընկերության հիմնական կողմերի` Հայաստանի Հանրապետության կառավարության, գործատուների, արհեստակցական միությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև համագործակցության քառակողմ համաձայնության ձևավորմանը և սոցիալական գործընկերության ինստիտուցիոնալացմանը: Վերջինս թույլ կտա Հայաստանի Հանրապետության կառավարությանը գործատուների և արհեստակցական միությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համատեղ ձեռնամուխ լինել աշխատաշուկայի զարգացող պահանջներին ու անձի պահանջմունքներին համապատասխան նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության կազմակերպմանն ու իրականացմանը, ինչը և ՄԿՈՒ ոլորտում սոցիալական գործընկերության համընդհանուր խնդիրն է: Այդ խնդրի իրականացումը պետք է հենված լինի հետևյալ սկզբունքների `

1) կողմերի իրավահավասարության,

2)  կոլեկտիվ բանակցությունների ազատության,

3)  կողմերի շահերը հաշվի առնելու և հարգալից վերաբերմունք դրսևորելու,

4) կողմերի ներկայացուցիչների լիազորվածության,

5) քննարկման առաջարկվող հարցերի ընտրության ազատության,

6) պարտավորություններ ստանձնելու կամավորության,

7) ընդունվող պարտավորությունների իրատեսական լինելու,

8) կողմերի և նրանց ներկայացուցիչների կողմից աշխատանքային օրենսդրության և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները պահպանման վրա:

 

  1. Հայաստանի Հանրապետության ՄԿՈւ ոլորտում սոցիալական գործընկերության զարգացման առաջարկվող լուծումները

 

  1. Հայաստանի Հանրապետության ՄԿՈւ ոլորտում սոցիալական գործընկերության նորովի ձևավորման և հետագա արդյունավետ զարգացման համար ՄԿՈՒոլորտումառաջարկվում է սոցիալական գործընկերության  երեք մակարդակ` ազգային, տեղական և ոլորտային:
  2. Հայաստանի Հանրապետության ՄԿՈւ ոլորտում սոցիալական գործընկերության ազգային մակարդակը
  3. Ազգային մակարդակով սոցիալական գործընկերությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008թ. դեկտեմբերի 11-ի N 1012- Ա որոշմամբ ստեղծված Մասնագիտականկրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդի (այսուհետ` ՄԿՈՒԶԱԽ) կողմից:
  4. ՄԿՈՒԶԱԽ-ը քառակողմ խորհրդակցական մարմին է, որի նպատակն է Հայաստանի Հանրապետության ՄԿՈՒ ոլորտում պետական քաղաքականության, ռազմավարության, զարգացման ուղղությունների վերաբերյալ խորհրդատվություն տրամադրել այդ ոլորտի լիազորված պետական կառավարման մարմնին:
  5. ՄԿՈՒԶԱԽ-ի հիմնական գործառույթներն են`

1)   Հայաստանի Հանրապետության ՄԿՈՒ ռազմավարությանը և զարգացման ծրագրերի, ոլորտի քաղաքականությանը վերաբերող այլ փաստաթղթերի և իրավական ակտերի նախագծերի քննարկումը և առաջարկությունների ներկայացումը դրանց վերաբերյալ,

2)  Հայաստանի Հանրապետության տնտեսության համար նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության պլանավորման և բովանդակության, մասնագետներին ու դրանց պատրաստմանը ներկայացվող պահանջների և պայմանների քննարկումը և առաջարկությունների ներկայացումը դրանց վերաբերյալ,

3)  Հայաստանի Հանրապետության ՄԿՈՒ ոլորտի բարելավման ուղղությամբ առաջարկությունների ներկայացումը:

  1. ՄԿՈՒԶԱԽ-ում, որը բաղկացած է 20 անդամից, հավասար թվաքանակով ընդգրկված են սոցիալական գործընկերության կողմերից առաջադրված թեկնածուներ:
  2. ՄԿՈՒԶԱԽ-ի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են հրավիրվել շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման կենտրոն» հիմնարկի (ՄԿՈՒԶԱԽ) և Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական միջին ու նախնական մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրեններ, քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նիստերին, ըստ անհրաժեշտության, կարող են հրավիրվել նաև այլ անձինք:

 

VII. Հայաստանի Հանրապետության ՄԿՈւ ոլորտում սոցիալական գործընկերության տեղական մակարդակը

  1. Տեղական մակարդակով սոցիալական գործընկերությունն իրականացվում է ուսումնական հաստատություններում ձևավորված կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի (այսուհետ` ՄԿՈՒՀԽ) կողմից:
  2. ՄԿՈՒՀԽ-ը բազմակողմ խորհրդակցական մարմին է, որի հիմնական նպատակն է ՄԿՈՒ ուսումնական հաստատության գործադիր մարմնին խորհրդատվություն տրամադրել ուսումնական հաստատության առավել արդյունավետ կառավարման և աշխատաշուկայում մրցունակ կադրեր պատրաստելուն նպաստելու համար:
  3. ՄԿՈՒՀԽ-ի գործառույթներն են.

1)   տեղական աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտությունների, գործատուների  պահանջների  և աշխատատեղերի մասին տեղեկատվության տրամադրումը,

2)  ուսումնական հաստատության  ռազմավարական զարգացման  ծրագրերի  մշակման գործընթացներին մասնակցությունը, և խորհրդատվության տրամադրումը, քննարկումը և հաստատումը,

3)  ուսումնական հաստատության   ռազմավարական զարգացման ծրագրերից բխող միջոցառումների մշակման գործընթացներին մասնակցությունը, քննարկումը և հաստատումը,

4)  ուսումնական հաստատության տարեկան և այլ հաշվետվությունների քննարկումն ու հաստատումը,

5)  ՄԿՈՒ ոլորտի պետական զարգացման ծրագրերի, օրենսդրական բարեփոխումների քննարկումը և ուսումնական հաստատության կողմից դրանց իրականացմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ խորհրդատվության տրամադրումը

6)  ուսումնական հաստատության գործունեությունից  բխող խնդիրների քննարկումը և դրանց լուծման մասին առաջարկությունների ներկայացումը,

7)  ՄԿՈՒ և զբաղվածության ոլորտները կարգավորող իրավական ակտերի վերաբերյալ խորհրդատվության տրամադրումը,

8)  ուսումնական հաստատությունում ուսուցանվող մասնագիտությունների և որակավորումների ցանկերը աշխատաշուկային  համապատասխանեցնե-լու  ուղղությամբ առաջարկությունների ներկայացումը,

9)  ուսանողների և աշխատողների սոցիալական և աշխատանքային  պայմանների բարելավման   առաջարկությունների  ներկայացումը և աջակցությունը,

10) ուսումնական հաստատության կողմից տրվող ուսանողական նպաստների մասին առաջարկությունների ներկայացումը,  

11) ուսանողների գործնական ուսուցման կազմակերպման  և ծառայողական առաջխաղացման զարգացման աջակցությունը,

12) ուսումնական հաստատությունում իրականացվող կրթության և ուսուցման որակի և համապատասխանության անընդհատ բարելավման վերաբերյալ խորհրդատվության տրամադրումը,

13) ուսումնական հաստատության ուսումնանյութական հենքի բարելավման նպաստումը,

14) դասավանդողների մասնագիտական որակավորման բարելավման աջակցությունը,

15) ուսումնական հաստատության կողմից ոչ ֆորմալ կրթություն իրականացնելուն ուղղված գործընթացներին աջակցությունը,

16) ուսումնական հաստատությունում ներառական կրթության համակարգի ներդրման վերաբերյալ խորհրդատվության տրամադրումը և ներառական կրթության իրականացման աշխատանքների աջակցությունը,

17) ուսումնական հաստատությունում ձեռնարկությունների, այդ թվում սոցիալական ձեռնարկությունների ստեղծման ու գործունեության նպաստումը,

18) ուսումնական հաստատության կարիերայի կենտրոնների ստեղծման գործուն աջակցությունը և այդ կենտրոնների գործունեության բարելավման վերաբերյալ խորհրդատվության տրամադրումը:

  1. ՄԿՈՒՀԽ-ները, որոնց անհատական կազմերը հաստատում է պետական կառավարման լիազորված մարմինը, ներառում են մինչև 20 անդամ, և կազմված են ՄԿՈՒ ոլորտում սոցիալական գործընկերներ ճանաչված կողմերի, ինչպես նաև տվյալ հաստատության (կազմակերպության) մանկավարժական անձնակազմն ու ուսանողներին ներկայացնող անդամներից` հետևյալ համամասնությամբ`

1)   դասախոսներ`                                    10 տոկոս,

2)  ուսանողներ՝                                       10 տոկոս,

3)  հիմնադիր՝                                          10 տոկոս,

4)  լիազոր պետական մարմին՝                 20 տոկոս,

5)  գործատուներ՝                                    30 տոկոս,

6)  արհեստակցական միություններ՝         10  տոկոս,

7)  ոլորտային հասարակական կազմակերպությունների կամ դրանց միությունների, կամ բարեգործական, այդ թվում արտասահմանյան, կազմակերպությունների  ներկայացուցիչներ՝ 10 տոկոս:

  1. Հիմնադրին հատկացված տեղերում կարող են ընդգրկվել տարածքային կառավարման կամ տեղական ինքնակառավարման համապատասխան մարմնի ներկայացուցիչներ:
  2. Խորհրդի տվյալ կազմի լիազորությունների ժամկետը 5 ուսումնական տարի է: Խորհրդի լիազորությունները, նրա անդամների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են տվյալ ուսումնական հաստատության կանոնադրությամբ:

 

VIII. Հայաստանի Հանրապետության ՄԿՈւ ոլորտում սոցիալական գործընկերության ոլորտային մակարդակը

  1. Ոլորտային մակարդակով սոցիալական գործընկերությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012թ. ապրիլի 11–ի N 267-Ն հրամանով ստեղծված ոլորտային հանձնաժողովների կողմից: Հանձնաժողովների կազմում ընդգրկված են ոլորտում սոցիալական գործընկերների կողմից Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն ներկայացված փորձագետ-թեկնածուները:
  2. Ոլորտային հանձնաժողովները կարող են ստեղծվել հետևյալ որևէ տարբերակով կամ դրանց համակցմամբ`
  • առանց իրավաբանական անձի կարգավիճակի,
  • իրավաբանական անձի կարգավիճակով:
  1. Ոլորտային հանձնաժողովների գործունեության նպատակներն են`
  • կողմերի միջև փոխշահավետ համագործակցության խթանումը,
  • մասնագիտական կրթությունն ու ուսուցումը տվյալ ոլորտում գիտելիքների, կարողությունների և հմտությունների պահանջարկի փոփոխություններին առավել արագ արձագանքող դարձնելը,
  • աշխատուժի հմտությունների կատարելագործմանն ուղղված միջոցառումների մշակումը, տվյալ ոլորտում ընկերությունների մրցունակության բարձրացումը:
  1. Ոլորտային հանձնաժողովների գործառույթներն են՝
  • ոլորտի զարգացման հետ կապված տարբեր հարցերի վերաբերյալ խորհրդատվության տրամադրումը շահագրգիռ կողմերին,
  • ոլորտում պահանջվող կարողությունների, ներկայիս և ակնկալվող թափուր աշխատատեղերի վերաբերյալ տեղեկատվության տարածումն ուսումնական հաստատություններին, զբաղվածության կենտրոններին,
  • ոլորտի ձեռնարկությունների աշխատուժի հմտությունների որակական և քանակական նոր պահանջների վերհանումը, յուրաքանչյուր զբաղմունքի համար որակավորման մակարդակի և վկայագրման պահանջների մասին առաջարկություններ ներկայացնելը,
  • ոլորտի զբաղմունքների նկարագրերի, պետական կրթական չափորոշիչների, աշխատուժի կարողությունների և հմտությունների վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը,
  • մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների պետական կրթական չափորոշիչների նախագծերի փորձաքննությունը և եզրակացություններ տրամադրելը,
  • ոլորտում պահանջվող կարողությունների և առաջարկվող ուսումնական ծրագրերի միջև առկա բացերը լրացնելու համար երկխոսության նախաձեռնումը կրթություն և ուսուցում իրականացնողների հետ:
  1. Ոլորտային հանձնաժողովների ստեղծումը կատարվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով, որոնց քանակը և կազմը համաձայնեցվում է սոցիալական գործընկերների հետ: Ոլորտային հանձնաժողովների քանակը կարող է փոփոխվել, ելնելով Հայաստանի Հանրապետությունում տնտեսության և կրթության զարգացման գերակա խնդիրներից:

 

  1. Հայաստանի Հանրապետության ՄԿՈւ ոլորտում սոցիալական գործընկերության հայեցակարգի ընդունման ֆինանսական գնահատականը

 

  1. Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում սոցիալական գործընկերության հայեցակարգի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջացնի:

 

  1. Ամփոփ եզրակացություն

    

  1. Հայաստանի Հանրապետության ՄԿՈՒ ոլորտում սոցիալական գործընկերության նորովի ձևավորման և հետագա զարգացման համար անհրաժեշտ է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում, ՄԿՈւ ոլորտի մի շարք իրավական ակտերում (ՄԿՈՒ ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրություն, ՄԿՈՒԶԱԽ-ի կանոնադրություն) կատարել սույն հայցակարգի դրույթներից բխող փոփոխություններ, ինչպես նաև մշակել ՄԿՈՒ ոլորտում սոցիալական գործընկերության իրականացման համար նորմատիվ ակտներ, որոնք անհրաժեշտ են ՄԿՈՒ ոլորտում արդյունավետ ու իրավահավասար սոցիալական նորովի գործընկերության նպաստավոր իրավական հենք ստեղծելու և միջազգային մոտեցումներին համահունչ զարգացումներ ապահովելու նպատակով:
  2. Նախագծի արդյունքները կնպաստեն ՄԿՈՒ համակարգի թե՛ ֆորմալ, թե՛ ոչ ֆորմալ ուսուցման միջոցով իրականացվող և/կամ դրանցից աջակցություն ստացող կարողութենամետ ուսումնառության բարելավմանը և կծառայեն ոչ միայն ի նպաստ այնպիսի խմբերի, ինչպիսիք են գործազուրկները կամ որակավորում չունեցող անձինք, միգրանտները, երիտասարդները, այլև հմուտ աշխատակազմի պակաս զգացող մասնավոր հատվածի՝ կրթության և բիզնեսի միջև փոխշահավետ, բաց և արդյունավետ երկխոսության հաստատման միջոցով:
  • Քննարկվել է

    27.11.2017 - 18.12.2017

  • Տեսակ

    Արձանագրային որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9460

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ