Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի N 1419-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն և 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2023 թվականի N       -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1419-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի

N 318 ԵՎ 2013  ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 806 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

           Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է .

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի §Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի` առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության կարգը և չափերը սահմանելու մասին¦ N 1419-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

      1) որոշման վերնագրում և 1-ին կետում «առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող» բառերով.

      1) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունում «սակայն՝» բառից հետո լրացնել «առնվազն» բառը.

      2) որոշման 1-ին կետով սահմանված հավելվածում՝

      ա. վերնագրում և 1-ին կետում «առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող» բառերով.

      բ. 2-րդ կետի 1-ին ենթակետում «1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող» բառերով, իսկ «սակայն՝» բառից հետո լրացնել «առնվազն» բառը.

      գ. 2-րդ կետի 2-րդ ենթակետում «1-ին խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող» բառերով.

      դ. 3-րդ կետում «1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող» բառերով, իսկ §ընթացքում¦ բառից հետո լրացնել §կամ այդ օրվանից հետո մինչև բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառվելու դիմում ներկայացնելու օրն ընկած ժամանակահատվածում¦ բառերը.

      ե. 4-րդ կետում «1-ին կամ 2-րդ խմբի զինվորական հաշմանդամության կենսաթոշակի իրավունք ունեցող» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող» բառերով.

      զ. 4-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերում «1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող» բառերով.

      է. 5-րդ կետում «1-ին կամ 2-րդ խմբի զինվորական հաշմանդամության կենսաթոշակի իրավունք ունեցող» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող» բառերով.

      ը. 7-րդ կետի 2-րդ ենթակետում «1-ին կամ 2-րդ խմբի զինվորական հաշմանդամության կենսաթոշակի իրավունք ունեցողի» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցողի» բառերով.

      թ. 7-րդ կետի 4-րդ ենթակետում «1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող» բառերով, իսկ §ընթացքում¦ բառից հետո լրացնել §կամ այդ օրվանից հետո մինչև բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառվելու դիմում ներկայացնելու օրն ընկած ժամանակահատվածում¦ բառերը.

      ժ. 10-րդ և 28-րդ կետերում «1-ին կամ 2-րդ խմբի զինվորական հաշմանդամության կենսաթոշակի իրավունք ունեցող» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող» բառերով.

      ժա. 10.1-ին և 10.2-րդ կետերում «1-ին կամ 2-րդ խմբի զինվորական հաշմանդամության կենսաթոշակի իրավունք» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք» բառերով.

      ժբ. Ձև 1-ի 1-ին կետում «1-ին կամ 2-րդ խմբի զինվորական հաշմանդամության կենսաթոշակի իրավունք» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք» բառերով.

      ժգ. Ձև 1-ի 2-րդ կետում «սակայն,» բառից հետո լրացնել «առնվազն» բառը, իսկ «1-ին խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող» բառերով.

      ժդ. Ձև 2-ի 2-րդ կետում «սակայն,» բառից հետո լրացնել «առնվազն» բառը.

      ժե. Ձև 3-ի և Ձև 5-ի երկրորդ, չորրորդ և հինգերորդ սյունակներում «1-ին կամ 2-րդ խմբի զինվորական հաշմանդամության կենսաթոշակի իրավունք» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք» բառերով.

      ժզ. Ձև 3-ի և Ձև 5-ի վեցերորդ սյունակներում «4-րդ» բառից առաջ լրացնել «առնվազն» բառը, իսկ «1-ին խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող» բառերով.

      ժէ. Ձև 4-ի վեցերորդ սյունակում «4-րդ» բառից առաջ լրացնել «առնվազն» բառը:

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունն ու սպասարկման մասին¦ N 318-Ն որոշման 1-ին հավելվածի 11-րդ կետում, 5-րդ հավելվածի 2-րդ կետի 13-րդ ենթակետում և 10-րդ հավելվածի 17-րդ կետում «հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող» բառերը փոխարինել «հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող» բառերով:
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի Սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման և ֆինանսավորման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 28-ի N 517 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին¦ N 806-Ն որոշման 1-ին հավելվածի 3-րդ և 2-րդ հավելվածի 7.1-ին կետերում «հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող» բառերը փոխարինել «հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող» բառերով:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023թ.

Երևան

  • Քննարկվել է

    17.05.2023 - 02.06.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1532

Տպել