Հիշել նախագիծը

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Նախագիծ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

----- -------------- 2023 թվականի N ------- -Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ

ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 1308-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

     Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասով՝  կառավարությունը որոշում է.

  1. 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի «Ռազմական նշանակության արտադրանքի ցանկը, ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, այդ արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման կարգերը և անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը հաստատելու մասին» N 1308-Ն որոշման (այսուհետ՝ «Որոշում») մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

     1) Որոշման Հավելված N 1-ում.

     ա. ՌՆ4.a. կետում կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունը.

     ա) «փամփուշտներ» բառից հետո լրացնել «, դրանց ենթազինամթերք» բառերը,

      բ) ՌՆ4.a.  կետի «Նկարագիր»-ից հետո նույն հաջորդականությամբ լրացնել նոր «Հատուկ նկարագիր» հետևյալ բովանդակությամբ.

«Հատուկ նկարագիր. ՌՆ1. կամ ՌՆ2. կետերում սահմանված զենքերի կամ հեռանետող զենքերի և զինամթերքի համար հատուկ նախագծված ենթազինամթերքների համար նռնակների կամ քարտիճի (տարողությունների) համար տե՛ս ՌՆ3. կետը։»։

      գ) ՌՆ4.b. կետի Նկարագիր 1-ի a. ենթակետից հանել «որը կարող է արտադրել օրական 1000 կգ կամ ավելի հեղուկացնող գազ» բառերը,

     բ. ՌՆ10.f. կետում «Նկարագիր.» բառը փոխարինել «Նկարագիր 1.» բառերով և ավելացնել նոր Նկարագիր հետևյալ բովանդակությամբ.

«Նկարագիր 2. ՌՆ10.f. կետը չի վերաբերում.

  1. 1. առեղներին (քարշարկման սարքավորումներին),
  2. 2. պաշտպանիչ հատակային ծածկոցներին և ծածկոցներին,
  3. սանդուղքներին և հարթակներին,
  4. դիմադիր կոճղակներին, կառաններին և բեռների ամրացման սարքավորումներին:»։

      գ. ՌՆ11a. կետում.

     ա) Նկարագրի e. ենթակետում «ծածկագրման գործընթացներ» բառերը փոխարինել «ծածկագրման գործառույթներ» բառերով,

     բ) ՌՆ11b. կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«Խափանող, խաթարող սարքավորում, որը նախագծված կամ փոփոխված է «արբանյակային նավիգացիոն համակարգերի» կողմից տրվող տեղորոշման, նավիգացիայի կամ ժամանակայնության ծառայությունների ընդունմանը, կիրարկմանը կամ ճշգրտությանը խոչընդոտելու համար և դրանց համար հատուկ նախագծված բաղադրամասերը։»,

     դ. ՌՆ13. կետի Նկարագիր 4-ից հետո լրացնել նոր Նկարագիր և Հատուկ նկարագիր հետևյալ բովանդակությամբ.

«Նկարագիր 5. ՌՆ13.d.1. կետը չի վերաբերում պաշտպանիչ ակնոցներին։

      Հատուկ նկարագիր. Լազերային պաշտպանիչ ակնոցների համար տե՛ս ՌՆ17.o կետը:»։

    2) Որոշման ողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության Ոստիկանություն» բառերը և վերջինիս համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն» բառերով և վերջինիս համապատասխան հոլովաձևերով։

     3) Որոշման Հավելված N 2-ում.

    ա. 8-րդ կետում «7-րդ կետում» բառերը փոխարինել «6-րդ և 7-րդ կետերում» բառերով,

    բ. 9-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

    «Լիցենզիան տրամադրում է լիցենզավորող մարմինը՝ անժամկետ։»:

    4) Որոշման Հավելված N 3-ում.

    ա. 6-րդ կետի 2-րդ ենթակետում «տրանսպորտային միջոցների սեփականության վկայականները» բառերը փոխարինել «տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրերը» բառերով,

     բ. 8-րդ կետում «7-րդ կետում» բառերը փոխարինել «6-րդ և 7-րդ կետերում» բառերով,

     գ. 9-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

     «Լիցենզիան տրամադրում է լիցենզավորող մարմինը՝ անժամկետ։»:

     5) Որոշման Հավելված N 4-ում.

    ա. 8-րդ կետում «7-րդ կետում» բառերը փոխարինել «6-րդ և 7-րդ կետերում» բառերով,

     գ. 9-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«Լիցենզիան տրամադրում է լիցենզավորող մարմինը՝ անժամկետ։»:

     6) Հավելված N 5-ը շարադրել նոր խմբագրությամբ.

 

 

 «

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2009 թվականի
նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշման

 

Ձև

 

ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ԵՎ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ

      ք․ __________                                                                                                  «____» «___________» 20__թ.

 

 

Արտահանող կազմակերպության տվյալները (իրավաբանական հասցե, հեռախոսահամար, ֆաքս, էլ-փոստ, տնօրեն),

 

Ներմուծող կազմակերպության տվյալները (իրավաբանական հասցե, հեռախոսահամար, ֆաքս,  էլ-փոստ, տնօրեն),

 

Փոխադրող կազմակերպության տվյալները (իրավաբանական հասցե, հեռախոսահամար, ֆաքս, տնօրեն),

 

Արտահանվող (ներմուծվող) ռազմական նշանակության
արտադրանքի անվանումը, չափման միավորը, քանակը

 

Ռազմական նշանակության արտադրանքի վերջնական օգտագործողի մասին տվյալները:

 

________________ հայտարարում է, որ վերը նշված տվյալները ճիշտ են, վերը նշված ռազմական նշանակության արտադրանքը կհանձնվի վերը նշված վերջնական օգտագործողին և չի վերավաճառվի կամ որևէ այլ կերպ փոխանցվի որևէ այլ երրորդ պետություն և (կամ) որևէ այլ երրորդ կողմի` առանց արտահանող երկրի լիազոր մարմնի գրավոր և պատշաճ կերպով վավերացված դրական եզրակացության:

___________ հավաստում է, որ ներկայացված վերը նշված ներմուծվող ռազմական նշանակության արտադրանքը օգտագործվելու է ____________ կողմից և չի փոխանցվի որևէ այլ երրորդ պետության և (կամ) որևէ երրորդ կողմի՝ առանց արտահանող երկրի լիազոր մարմնի գրավոր և պատշաճ ձևով վավերացված դրական եզրակացության:

___________ հայտարարում է, որ վերը նշված ռազմական նշանակության արտադրանքը օգտագործվելու է բացառապես ________________ նպատակով:

___________ հավաստում է, որ վերը նշված ռազմական նշանակության արտադրանքը չի օգտագործվի վերը նշված նպատակից բացի որևէ այլ նպատակով` առանց արտահանող երկրի լիազոր մարմնի գրավոր և պատշաճ ձևով վավերացված համաձայնության:

Ներմուծող կազմակերպության ղեկավարի ստորագրությունը և կնիքը:

_________________

 

»։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

      Հայաստանի Հանրապետության

                Վարչապետ                                                                     Ն. Փաշինյան

 

  • Քննարկվել է

    16.05.2023 - 01.06.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1677

Տպել