Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 11.01.2024 - 26.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3208 90 190 9 ԵՎ 3208 90 910 9 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ՍՆՆԴԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՊԱՀԱԾՈՅԱՑՄԱՆ ՏԱՐԱՆԵՐԻ ՄԵՏԱՂԱԿԱՆ ԿԱՓԱՐԻՉՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԼԱՔԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետությանը 2024 թվականի համար հատկացված լաքերի և ներկերի, որոնք նախատեսված են սննդի արդյունաբերությունում օգտագործվող պահածոյացման տարաների մետաղական կափարիչների արտադրության համար, 500 տոննայից ոչ ավելի ծավալով ներմուծումը ազատել մաքսատուրքի վճարումից։
0 594

Քննարկվել է 11.01.2024 - 26.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0207 11 ԵՆԹԱԴԻՐՔԻՆ ԴԱՍՎՈՂ ԹԱՐՄ ԿԱՄ ՊԱՂԵՑՎԱԾ ՉՄԱՍՆԱՏՎԱԾ ՀԱՎԻ ՄՍԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է ժամանակավոր /6 ամիս ժամկետով/ արգելել Հայաստանի Հանրապետության տարածք ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0207 11 ենթադիրքին դասվող թարմ կամ պաղեցված չմասնատված հավի մսի ներմուծումը։ Վերջին շրջանում նկատվում է թարմ – պաղեցված հավի մսի շուկայում դժվար վերահսկելի իրավիճակ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ներմուծված սառեցված թռչնամիսը հաճախ վաճառվում է սպառման ցանցերին՝ որպես թարմ – պաղեցված, հատով, չփաթեթավորված և չմակնշված թռչնամիս։ Միաժամանակ առաջարկվում է ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու, ներմուծման կարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» N1959 – Ն որոշման 2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների ներմուծումը սահմանող N1 հավելվածով սահմանված քվոտայի ցանկից հանել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0207 11 100 1, 0207 11 300 1, 0207 11 900 1 ծածկագրերին դասվող թարմ – պաղեցված հավի միսը, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ նախատեսվում է ժամանակավոր /6 ամիս ժամկետով/ արգելել Հայաստանի Հանրապետության տարածք ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0207 11 ենթադիրքին դասվող հավի մսի ներկրումը։
5 1722

Քննարկվել է 16.05.2023 - 01.06.2023

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ միջազգային պարտավորությունների կատարումը, ինչպես նաև ազգային անվտանգության ապահովումը պահանջում է խիստ հսկողություն իրականացնել այնպիսի ապրանքների ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման, ինչպես նաև այնպիսի ապրանքների և մտավոր գործունեության արդյունքների առևտրի միջնորդական գործունեության նկատմամբ, որոնք իրենց բնույթին համապատասխան նախատեսված են օգտագործման բացառապես ռազմական նպատակներով:
0 1521

Քննարկվել է 06.06.2022 - 22.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1442-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1442-Ն որոշման մեջ փոփոխություն  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվի արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկը, որի արդյունքում ներմուծման և արտահանման հետ կապված՝ մեկ պատուհան էլեկտրոնային համակարգի գործարկման ընթացքում խոչընդոտներ չեն առաջանա:
0 3170

Քննարկվել է 28.03.2022 - 13.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 166-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետությունում դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում իրականացվող փորձաքննությունների ավելի հստակ, մրցունակ և իրատեսական վճարներ՝ միաժամանակ ստեղծելով բարենպաստ պայմաններ տեղական դեղարտադրողների համար:
1 2803

Քննարկվել է 27.07.2021 - 11.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԲԱՇԽՄԱՆ, ԲԱՑԹՈՂՄԱՆ, ԻՐԱՑՄԱՆ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ ստեղծվում են իրավական հիմքեր Հայաստանի Հանրապետությունում բժշկական արտադրատեսակների շրջանառության պետական վերահսկողության համար, մասնավորապես՝ բժշկական արտադրատեսակների արտադրության, ներմուծման, բաշխման, բացթողման, իրացման և կիրառման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար:
0 4884

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 19.02.2018 - 08.03.2018

ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ/ԿԱՄ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ/ԿԱՄ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով սահմանված արտաքին առևտրի ոլորտում արտահանման և/կամ ներմուծման սահմանափակումների մեխանիզմի կիրառման անհրաժեշտությամբ։
0 8824

Քննարկվել է 29.12.2017 - 15.01.2018

«Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում սահմանահատման ժամանակ պետական կառավարման մարմինների կողմից կիրառվող ընթացակարգերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման ընթացքի գնահատման հիմնական կատարողական ցուցիչները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգի ներդրման ընթացքի գնահատման հիմնական կատարողական ցուցիչների սահմանված չլինելու հանգամանքով պայմանավորված՝ բացակայում է նշված համակարգի արդյունավետության գնահատման հնարավորությունը՝ համակարգի կողմից մատուցվող ծառայությունների հետագա բարելավման և ընդլայնման տեսանկյունից: Նախագծի ընդունման դեպքում սահմանվում են «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման ընթացքի գնահատման հիմնական կատարողական ցուցիչները:         
1 7728