Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ԱՏԱ ԿԱՌՆԵՏ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ 

 

_____ _________________2023 ԹՎԱԿԱՆԻ N ___ -Ն

 

 

ԱՏԱ ԿԱՌՆԵՏ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

Հիմք ընդունելով «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետը և Հայաստանի Հանրապետության 2022 թվականի սեպտեմբերի 14-ի  ««Առևտրաարդյունաբերական պալատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՕ-351-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառա­վա­րութ­յունը որոշում է.

  1. Հաստատել ԱՏԱ Կառնետ (ժամանակավոր ներմուծման գրքույկ) ժամանակավոր ներմուծման հավաստագրերի տրամադրման կարգը՝ համաձայն Հավելվածի։

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

               ՎԱՐՉԱՊԵՏ                                                          ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված

ԿԱՐԳ

ԱՏԱ ԿԱՌՆԵՏԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  2. Սույն կարգում օգտագործվող տերմիններն ունեն հետևյալ նշանակությունը.

1) «ԱՏԱ Կառնետ» - ժամանակավոր ներմուծման մասին փաստաթուղթ, որն օգտագործվում է ապրանքների ժամանակավոր ներմուծման համար, բացառությամբ տրանսպորտային միջոցների,

2) «ժամանակավոր ներմուծում» - մաքսային ընթացակարգ, որով որոշակի ապրանքներ կարող են բերվել մաքսային տարածք՝ պայմանականորեն ազատվելով  ներմուծման  տուրքեր ու հարկեր վճարելուց՝ և առանց տնտեսական բնույթի ներմուծման արգելքների կամ սահմանափակումների կիրառման: Այդ ապրանքները պետք է ներմուծվեն հատուկ նպատակով և նախատեսված լինեն սահմանված ժամկետում վերաարտահանման համար՝ առանց որևէ փոփոխության ենթարկվելու` բացառությամբ դրանց օգտագործման հետևանքով առաջացած բնական մաշվածության,

3) «երաշխավորող միավորում» (Հայաստանում մաքսային մարմնի և պետության կողմից այդպիսի լիազորություններ ստանում է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը, իսկ երաշխավորման ցանցը հանդիսանում է Միջազգային առևտրի պալատը) - միավորում, որը տվյալ երկրի մաքսային մարմինների կողմից ճանաչվել է որպես այդ երկրի տարածքում սույն հավելվածի 8-րդ հոդվածում նշված գումարները երաշխավորող և մտնում է երաշխավորման ցանցի կազմի մեջ),

4) «տրամադրող միավորում» (ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ) - մաքսային մարմինների կողմից ճանաչված միավորում, որը տրամադրում է ժամանակավոր ներմուծման փաստաթղթեր և ուղղակի կամ անուղղակի կերպով մտնում է երաշխավորման ցանցի կազմի մեջ:

5) «տրամադրող գործընկեր միավորում» (այլ առևտրաարդյունաբերական պալատներ, որոնք լիազորված են իրենց երկրներում տրամադրել և ընդունել նշված հավաստագրերը) 1990թ. հունիսի 26-ին Ստամբուլում ընդունված և նույն երաշխիքային շղթայի անդամ հանդիսացող` ժամանակավոր ներմուծման մասին Կոնվենցիային միացած այլ երկրում ստեղծված փաստաթղթի հանձնման միավորում,

6) «ներմուծման տուրքեր» - մաքսատուրքեր և այլ պարտավորություններ, հարկեր, տուրքեր և ներմուծումից գանձվող այլ ծառայությունների մոտավոր արժեքի չափով,

7) «երաշխիքներ (բանկային քաղվածք)» - փաստաթուղթ, որը նախատեսում է մաքսատուրքերի վճարում, որոնք կարող են առաջանալ  ԱՏԱ Կառնետի միջոցով ժամանակավոր ներմուծման մաքսային ընթացակարգերը չկատարելու դեպքում,

8) «ԱՏԱ Կառնետի դիմումատու» - ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը բնակվում է/գրանցված է Հայաստանում:

  1. ԱՏԱ Կառնետի վավերականության ժամկետը չի կարող գերազանցել մեկ տարին այն թողարկած օրվանից: Մաքսային մարմինները կարող են նշել ժամանակավոր ներմուծման ժամանակահատվածը, երբ ապրանքը ներմուծվում է համապատասխան երկրի տարածք, որոնք չեն կարող գերազանցել ԱՏԱ Կառնետի վավերականության ժամկետները:
  2. Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատը (այսուհետ` ԱԱՊ) նշանակվում է որպես միավորում, որը տրամադրում է, երաշխավորում և հանդիսանում է Համաշխարհային պալատների ֆեդերացիայի համակարգմամբ միջազգային երաշխիքային ցանցի անդամ:
  3. ԱՏԱ Կառնետի դիմումի  պայմանները
  4. ԱՏԱ Կառնետ ունեցող ապրանքները Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր ներմուծման և ժամանակավոր արտահանման համար կանոնակարգվում են 1990 թվականի հունիսի 26-ին Ստամբուլում ընդունված ժամանակավոր ներմուծման մասին կոնվենցիայի հետևյալ հավելվածներով .

Հավելված B.1 - ապրանքների ցուցադրման կամ օգտագործման համար ցուցահանդեսների, տոնավաճառների, սիմպոզիումների և նմանատիպ միջոցառումների ժամանակ

Հավելված B.2 - մասնագիտական սարքավորումների տեղափոխման ժամանակ

Հավելված B.3 - առևտրային շահագործման հետ կապված բեռնարկղերի, փաթեթների, նմուշների և այլ ապրանքների համար

  Հավելված B.5 - կրթական, գիտական կամ մշակութային նպատակներով ժամանակավոր ներմուծվող ապրանքների համար:

Համապատասխան հավելվածները կիրառվում են 1990 թվականի հունիսի 26-ին Ստամբուլում ընդունված` Հայաստանի Հանրապետության «Ժամանակավոր ներմուծման մասին» կոնվենցիային միանալու մասին պայմաններին համապատասխան:

  1. 5. ԱՏԱ կառնետի միջոցով ժամանակավորապես ներմուծվող ապրանքները ենթակա են վերաարտահանման առանց որևէ փոփոխության ենթարկվելու, բացառությամբ դրանց օգտագործման հետևանքով առաջացած բնական մաշվածության, կամ եթե ապրանքները լուրջ վնաս են կրել վթարի կամ անհաղթահարելի ուժի (ֆորս-մաժոր) հետևանքով։

 

 

III. ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

  • ԱՏԱ Կառնետի դիմումատուն պետք է երաշխիքներ տրամադրի ԱԱՊ-ին ներմուծման պարտավորությունների և համապատասխան երկրների ներմուծվող ապրանքի ժամանակավոր ներմուծման կամ մաքսային տարանցման պայմանների չկատարման դեպքում պահանջվող այլ գումարների վճարման համար:
  • Երաշխիքը կարող է լինել՝
  1. վճարված դրամական միջոցներով, կանխիկով կամ անկանխիկ վճարմամբ, առևտրաարդյունաբերական պալատի կողմից ներկայացված բանկային հաշվեհամարներին, ազգային արժույթով:
  2. բանկի կողմից տրամադրված երաշխավորագիր՝ նամակի ձևով:
  • Առանձին երաշխիք կարող են համարվել՝
  • դիմորդի երաշխավորագիրը
  • գործող օրենսդրությամբ սահմանված կարգով պայմանագիրը
  • ԱԱՊ-ն կարող է ընդունել երաշխավորագիր այլ անձի անունից, դիմումատուի համար
  • Առնվազն 12 ամիս ժամկետով ապահովված երաշխիքի արժեքը սահմանվում է ԱԱՊ գործադիր մարմնի կողմից հաստատված սակագների համաձայն
  • Երաշխիքը դիմումատուին դիմումի հիման վրա վերադարձվում է դիմումի ներկայացման օրվանից սկսած 15 օրը չգերազանցելու ժամկետում

ԱԱՊ-ն պարտավորվում է կատարել Մաքսային ծառայությանը ներմուծման պարտականությունների ամբողջական վճարումը Ատա Կառնետի օգտագործմամբ ապրանքների մաքսային տարածքում ժամանակավոր ներմուծման համար սահմանված պայմանների խախտման դեպքում։

  1. ԱՏԱ Կառնետ ստանալու համար դիմումատուն կամ նրա լիազոր ներկայացուցիչը պետք է նախօրոք տեղեկացվեն ինչպես ազգային, այնպես էլ միջազգային ընթացակարգերի և կարգավորող շրջանակների մասին, և առևտրաարդյունաբերական պալատը պետք է ապահովի տեղեկատվության մատչելիությունը (ներառյալ ԱԱՊ կայքում տեղադրված տեղեկատվությունը) հետևյալի վերաբերյալ.

ա) նշանակված երկրում ապրանքի ժամանակավոր ներմուծման ընթացակարգի տրամադրման և երրորդ երկրների միջոցով ապրանքների տարանցման ընթացակարգերի մասին

 բ) ժամանակավոր ներմուծման և ապրանքների ժամանակավոր արտահանման ընթացիկ սահմանափակումների, ինչպես նաև երրորդ երկրների միջոցով տարանցիկ փոխադրումների վերաբերյալ

 գ) ԱՏԱ Կառնետի ժամանակավոր ներմուծման մասին Կոնվենցիայի հավելվածները ճանաչած երկրների ցանկը

 դ) ԱՏԱ Կառնետի տրամադրման և երաշխավորող միավորումների ցանկը։        

 7․ ԱՏԱ Կառնետի տրամադրման հիմքը Դիմում-հայտարարագիրն է, որը լրացվում է դիմողի կամ նրա օրինական ներկայացուցչի կողմից, սույն Կարգի 1-ին եւ 2-րդ Հավելվածներում սահմանված կարգով: Դիմում-հայտարարագրի ստորագրումը հանդիսանում է պատասխանատվության ստանձնման հաստատում ԱՏԱ Կառնետի օգտագործման համար կիրառվող ընթացակարգերի և կարգավորող շրջանակների առաջ:

  1. 8. Դիմում-հայտարարագրին կցվում են հետևյալ փաստաթղթերը՝

            1) դիմումատուի պետական գրանցման վկայական (պատճենը հավաստվում է դիմողի կնիքով և ստորագրությամբ)

           2) դիմումատուին/իրավաբանական անձին տրված փաստաթուղթ, որը հաստատում է կնիքի նմուշները, ղեկավարի ստորագրությունը և նրա լիազորված ներկայացուցչին.

           3) դիմողի կամ նրա օրինական ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթ (դիմումատուի ստորագրությամբ և ստորագրությամբ հաստատված պատճենով).

         4) հայտատուի ներկայացուցչին տրված լիազորագիր, որը հաստատում է կազմակերպության և իր շահերը ներկայացնելու լիազորությունը սույն Կարգի 2-րդ հավելվածի համաձայն․

         5) երաշխիքի վճարման հաստատումը, համաձայն սույն Կարգի III գլխի դրույթների (բնօրինակ).         

         6) ապրանքի ժամանակավոր արտահանման համար հիմք հանդիսացող փաստաթուղթ (պայմանագիր, հրավեր և այլն), (դիմումի կնիքով և ստորագրությամբ հաստատված պատճեն).

        7) ապրանքի անվանումը, քանակությունը, շուկայական արժեքը, ապրանքի ծագումը հաստատող փաստաթղթեր (հաշիվ-ապրանքագրեր, գնման փաստաթղթեր, փորձագիտական եզրակացություններ և այլն, անհրաժեշտության դեպքում);

       8) ԱԱՊ-ի կողմից մատուցվող ծառայությունների վճարումը հաստատող վճարման հաշիվ-ապրանքագիր (բնօրինակը կամ պատճենը` վավերացված կնիքով և դիմումի մեջ նշված ստորագրությամբ, անհրաժեշտության դեպքում):

  1. Դիմում-հայտարարագիրը և դրա համապատասխան հավելվածները կարող են լրացվել հայտատուի կողմից, ԱԱՊ-ի կայքում www.armcci.am հրապարակված փաստաթղթերի օրինակելի ձևերին համապատասխան: Էլեկտրոնային ձևով լրացված փաստաթղթերը անհրաժեշտ հավելվածներով ուղարկվում են էլեկտրոնային փոստով `atacarnet@armcci.am հասցեով և վավերացված են դիմողի կնիքով և ստորագրությամբ:

 10.Առևտրաարդյունաբերական պալատում փաստաթղթերը ստացող պատասխանատու անձը դիմում-հայտարարագիրը ստանալուց հետո 3 օրվա ընթացքում ստուգում է դիմում-հայտարարագիրը և դրան կից փաստաթղթերը և տեղեկացնում է դիմումատուին ԱՏԱ Կառնետի տրամադրման պայմանների կամ մերժման պատճառների մասին:

  1. ԱՏԱ Կառնետի վերաբերյալ դրական որոշման դեպքում ձևաթուղթը լրացվում է հայտատուի կամ վերջինիս խնդրանքով ԱԱՊ աշխատակցի կողմից:
  2. 12. Դիմում-հայտարարագիրը և դրա համապատասխան հավելվածները (սույն դրույթի 14-րդ կետը) կարող են տրամադրվել / լրացվել էլեկտրոնային ձևով, եթե ԱԱՊ-ի տեղեկատվական համակարգը թույլ է տալիս:
  3. Առևտրաարդյունաբերական պալատի պատասխանատու անձի կողմից նշանակված օրը հայտատուն կամ նրա լիազոր ներկայացուցիչը պետք է ժամանեն առևտրաարդյունաբերական պալատ (Խանջյան 11), որպեսզի ստանան ԱՏԱ Կառնետը։

 

Հավելված 1

        

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

                       ԱՏԱ ԿԱՌՆԵՏԻ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ

№.            ամսաթիվ

(դիմողի ելքային համարը)

 

№.            ամսաթիվ

(ԱԱՊ մուտքային համարը)

(որոշում)

(որոշում)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  1. Դիմումատուի տվյալներ

1.Դիմող՝ ___________________________________________________________________________________________   Իրավաբանական անձի լրիվ անվանումը /ֆիզիկական անձի անունը, ազգանունը (հայերեն)

 

____________________________________________________________________________                       

Իրավաբանական անձի լրիվ անվանումը /ֆիզիկական  անձի անունը, ազգանունը (ֆրանսերեն/անգլերեն)

 

 Նույնականացման համարը

____________________________________________________________________________

 

2.Հասցե՝

 ___________________________________________________________________________

(իրավաբանական անձի իրավաբանական հասցեն / անձնական հասցեն) (հայերեն) ____________________________________________________________________________         

(իրավաբանական անձի իրավաբանական հասցեն /  անձնական հասցեն) (անգլերեն/ֆրանսերեն)

 

Հեռախոս՝____________________Ֆաքս՝ ____________Էլ-փոստ՝ ________________ 

 

3.Ֆիզիկական անձի անձը հաստատող փաստաթուղթ/անձնագիր  №___________________,  

տրված ______________________________մինչև__________________________________

 

  1. Դիմումատուի ազգանունը և զբաղեցրած պաշտոնը

____________________________________________________________________________  

                                                  ( հայերեն)

____________________________________________________________________________

                                                  (անգլերեն/ֆրանսերեն)

 

  1. Դիմումատուի լիազոր ներկայացուցիչը

 ____________________________________________________________________________                                 

(անուն, ազգանուն)

(Լիազորագրի  համարը)  _______________________________________________________

 

 

  1. ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՏԱ ԿԱՌՆԵՏԻ ՀԱՅՏԻ ԼՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

Ապրանքի տեսակը  -  (նշե՛լ)

 

Ցուցադրման կամ օգտագործման համար նախատեսված ապրանքներ ցուցահանդեսներում, տոնավաճառներում, կոնգրեսներում և նմանատիպ միջոցառումների ժամանակ

 

Մասնագիտացված սարքավորումներ

 

Բեռնարկղեր, փաթեթներ, նմուշներ և այլ ապրանքներ, որոնք տեղափոխվում են առևտրային գործառնությունների շրջանակներում

Մարդասիրական նպատակով տեղափոխվող ապրանքներ

 

Կրթական, գիտական կամ մշակութային նպատակով տեղափախվող պրանքներ

 

 

Տուրիստական գովազդային նյութեր

 

Սպորտային նպատակով տեղափոխվող անձնական իրեր և ապրանքներ

 

 

Կենդանիներ

 

Ներմուծման տուրքերից և հարկերից մասնակիորեն չեղյալ հայտարարված ապրանքներ

 

 

 

  1. ԱՏԱ Կառնետի ձեռքբերման նպատակը ________________________________________________

                                                                            ( հայերեն)  

  1. Տեղափոխումների քանակը: (լրացվում է լրացուցիչ թերթերի անհրաժեշտությունը որոշելու համար)

ա)  ¨ սահմանված է (հստակ է տեղափոխուների և համապատասխան թերթերի քանակը)

բ)   ¨ սահմանված չէ (անորոշ թվով տեղափոխումներ, լրացուցիչ թերթերի հնարավորությամբ)

  1. ԱՏԱ Կառնետի վավերականության ժամկետը,

սկսած ___________   20___  մինչև ______________20___.

 

  1. Տրանսպորտային միջոցները, որոնք տեղափոխելու են ATA Carnet-ով ապրանքները (եթե հայտնի է)

____________________________________________________________________________            

                                                         (հայերեն)                  

____________________________________________________________________________         

                                                                ( ագլերեն/ֆրանսերեն)  

 


  1. Ապրանքների ժամանակավոր ներմուծման երկրներ (անհրաժեշտ է նշել)

□ ԱԼԺԻՐ            (DZ)

□ԱՆԴՈՐՐԱ      (AD)

□ ԱՎՍՏՐԱԼԻԱ  (AU)

□ ԱՎՍՏՐԻԱ       (AT)

□ԲԵԼԱՌՈՒՍ     (BY)

□ԲԵԼԳԻԱ             

□ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳ(BE)

□ ԲՈՒԼՂԱՐԻԱ     (BG)

□ ԿԱՆԱԴԱ           (CA)

□  ՉԻԼԻ                (CL)

□ՉԻՆԱՍՏԱՆ       (CN)

□ ԿՈՏ Դ՛ԻՎՈՒԱՐ  (CI)

□ ԽՈՐՎԱԹԻԱ     (HR)

□ԿԻՊՐՈՍ            (CY)

□ ՉԵԽԻԱ            (CZ)

□ ԴԱՆԻԱ             (DK)

□ ԷՍՏՈՆԻԱ         (EE)

□ՖԻՆԼԱՆԴԻԱ (FI)

□ՖՐԱՆՍԻԱ     (FR)

□ԳԵՐՄԱՆԻԱ (DE)

□ՋԻԲԼԱՐԹԱՐ (GI)

□ՀՈՒՆԱՍՏԱՆ(GR)

□ՀՈՆԳ-ԿՈՆԳ (HK)

□ՀՈՒՆԳԱՐԻԱ(HU)

□ԻՍԼԱՆԴԻԱ   (IS)

□ՀՆԴԿԱՍՏԱՆ (IN)

□ԻՐԱՆ               (IR)

□ԻՌԼԱՆԴԻԱ  (IE)

□ԻՍՐԱՅԵԼ         (IL)

□ԲՐԱԶԻԼԻԱ   (BR)

□ԲԱՀՐԵՅՆ      (BH)

□ԻՆԴՈՆԵԶԻԱ (IN)

□ԱԼԲԱՆԻԱ     (AL)

□ԲՈՍՆԻԱ և ՀԵՐՑՈԳՈՎԻՆԱ(BА)

□ԻՏԱԼԻԱ         (IT)

□ՃԱՊՈՆԻԱ     (JP)

□ԿՈՐԵԱ          (KR)

□ԼԱՏՎԻԱ        (LV)

□ԼԻԲԱՆԱՆ      (LB)

□ԼԻՏՎԱ            (LT)

□ՄԱԿԵԴՈՆԻԱ (MK)

□ՄԱԼԱԶԻԱ     (MY)

□ՄԱԼԹԱ          (MT)

□ՄԱՎՐԻՏԱՆԻԱ (MU)

□ՄՈԼԴՈՎԱ      (MD)

□ՄԱԴԱԳԱՍԿԱՐ(МG)

 

□ՄՈՆՂՈԼԻԱ     (MN)

□ՄՈՆՏԵՆԵԳՐՈ  (ME)

□ՄԱՐՈԿԿՈ         (MA)

□ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐ(NL)

□ՆՈՐ ԶԵԼԱՆԴԻԱ(NZ)

□ՆՈՐՎԵԳԻԱ      (NO)

□ՊԱԿԻՍՏԱՆ      (PK)

□ԼԵՀԱՍՏԱՆ         (PL)

□ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ (PT)

□ՌՈՒՄԻՆԻԱ       (RO)

□ՌՈՒՍԱՍՏԱՆ     (RU)

□ՄԵՔՍԻԿԱ          (MX)

□ ԱՄԷ (AE)

□ՉԻՆ. ԹԱՅՓԵՅ(TW)

 

 

□ՍԵՆԵԳԱԼ                (SN)

□ՍԵՐԲԻԱ                  (RS)

□ՍԻՆԳԱՊՈՒՐ          (SG)

□ՍԼՈՎԱԿԻԱ            (SK)

□ՍԼՈՎԵՆԻԱ             (SI)

□ՀՎ.ԱՖՐԻԿԱ           (ZA)

□ԻՍՊԱՆԻԱ             (ES)

□ՇՐԻ ԼԱՆԿԱ            (LK)

□ՇՎԵԴԻԱ                  (SE)

□ՇՎԵՅՑԱՐԻԱ          (SE)

□ԹԱԻԼԱՆԴ              (TH)

□ԹՈՒՆԻՍ                 (TN)

□ԹՈՒՐՔԻԱ               (TR)

□ՈՒԿՐԱԻՆԱ            (UA)

□ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ(GB)

□ ԱՄՆ                      (US)

ՀԱՅԱՍՏԱՆ             (AM)

 

 

 

  1. Այն երկրները, որոնցով կատարվելու է ապրանքների տարանցումը (նշե՛լ)

□ԱԼԺԻՐ            (DZ)

□ԱՆԴՈՐՐԱ      (AD)

□ԱՎՍՏՐԱԼԻԱ  (AU)

□ԱՎՍՏՐԻԱ       (AT)

□ԲԵԼԱՌՈՒՍ     (BY)

□ԲԵԼԳԻԱ         □ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳ(BE)

□ԲՈՒԼՂԱՐԻԱ     (BG)

□ ԿԱՆԱԴԱ           (CA)

□ՉԻԼԻ                (CL)

□ՉԻՆԱՍՏԱՆ             (CN)

□ԿՈՏ Դ՛ԻՎՈՒԱՐ  (CI)

□ ԽՈՐՎԱԹԻԱ     (HR)

□ԿԻՊՐՈՍ                 (CY)

□ ՉԵԽԻԱ.    (CZ)

□ԴԱՆԻԱ             (DK)

□ԷՍՏՈՆԻԱ        (EE)

□ՖԻՆԼԱՆԴԻԱ (FI)

□ՖՐԱՆՍԻԱ     (FR)

□ԳԵՐՄԱՆԻԱ (DE)

□ՋԻԲԼԱՐԹԱՐ (GI)

□ՀՈՒՆԱՍՏԱՆ(GR)

□ՀՈՆԳ-ԿՈՆԳ (HK)

□ՀՈՒՆԳԱՐԻԱ(HU)

□ԻՍԼԱՆԴԻԱ   (IS)

□ՀՆԴԿԱՍՏԱՆ (IN)

□ԻՐԱՆ               (IR)

□ԻՌԼԱՆԴԻԱ  (IE)

□ԻՍՐԱՅԵԼ         (IL)

□ԲՐԱԶԻԼԻԱ   (BR)

□ԲԱՀՐԵՅՆ      (BH)

□ԻՆԴՈՆԵԶԻԱ (IN)

□ԱԼԲԱՆԻԱ     (AL)

□ԲՈՍՆԻԱ և ՀԵՐՑՈԳՈՎԻՆԱ(BА)

□ԻՏԱԼԻԱ         (IT)

□ՃԱՊՈՆԻԱ     (JP)

□ԿՈՐԵԱ          (KR)

□ԼԱՏՎԻԱ        (LV)

□ԼԻԲԱՆԱՆ      (LB)

□ԼԻՏՎԱ             (LT)

□ՄԱԿԵԴՈՆԻԱ (MK)

□ՄԱԼԱԶԻԱ     (MY)

□ ՄԱԼԹԱ          (MT)

□ՄԱՎՐԻՏԱՆԻԱ    (MU)

□ՄՈԼԴՈՎԱ      (MD)

□ՄԱԴԱԳԱՍԿԱՐ (МG)

 

□ՄՈՆՂՈԼԻԱ     (MN)

□ՄՈՆՏԵՆԵԳՐՈ  (ME)

□ՄԱՐՈԿԿՈ         (MA)

□ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐ(NL)

□ՆՈՐ ԶԵԼԱՆԴԻԱ(NZ)

□ՆՈՐՎԵԳԻԱ      (NO)

□ՊԱԿԻՍՏԱՆ      (PK)

□ԼԵՀԱՍՏԱՆ         (PL)

□ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ (PT)

□ՌՈՒՄԻՆԻԱ       (RO)

□ՌՈՒՍԱՍՏԱՆ     (RU)

□ՄԵՔՍԻԿԱ          (MX)

□ ԱՄԷ (AE)

□ՉԻՆ. ԹԱՅՓԵՅ(TW)

 

 

 

□ՍԵՆԵԳԱԼ                (SN)

□ՍԵՐԲԻԱ                  (RS)

□ՍԻՆԳԱՊՈՒՐ         (SG)

□ՍԼՈՎԱԿԻԱ         (SK)

□ՍԼՈՎԵՆԻԱ           (SI)

□ՀՎ.ԱՖՐԻԿԱ         (ZA)

□ԻՍՊԱՆԻԱ             (ES)

□ՇՐԻ ԼԱՆԿԱ           (LK)

□ՇՎԵԴԻԱ                  (SE)

□ՇՎԵՅՑԱՐԻԱ          (SE)

□ԹԱԻԼԱՆԴ              (TH)

□ԹՈՒՆԻՍ                 (TN)

□ԹՈՒՐՔԻԱ               (TR)

□ՈՒԿՐԱԻՆԱ            (UA)

□ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ(GB)

□ ԱՄՆ                      (US)

ՀԱՅԱՍՏԱՆ             (AM)

 

 

  1. Փաթեթավորման մանրամասն նկարագրությունը (եթե առկա է)

 ____________________________________________________________________________            

                                                      (հայերեն)  

____________________________________________________________________________    

                                                        (անգլերեն/ֆրանսերեն)  

 

 


  • Ընդհանուր ցանկ

                                                                                                                                                                             

Հմ.

 

 

Ապրանքի անվանումը, անհրաժեշտության դեպքում, ապրանքային նշանները և նշումները (հայերեն)

 

Ապրանքի անվանումը, անհրաժեշտության դեպքում, ապրանքային նշանները և նշումները (անգլերեն/ֆրանսերեն)

 

Տեղերի քանակ

 

Քաշ կամ ծավալ

 

Քաշի կամ ծավալի չափման միավորը

 

Արժեք

 

Ծագման երկիր

1

2

3

4

5

6

7

8

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ապրանքների ընդհանուր արժեքն ու քանակը (հայերեն և օտար լեզվով)

 

 

 

 

Ընդամենը

 

Ընդամենը

 

Ապրանքի ընդհանուր արժեքը

 

 

 

 

Դիմում-հայտարարագրի տրման ամսաթիվ

ՀՀ  ԱԱՊ  կողմից  լիազորված պատասխանատու անձի անունը

 

ԱՏԱ Կառնետի դուրսգրման ամսաթիվ

 

ԱՏԱ Կառնետի համարը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    28.04.2023 - 13.05.2023

  • Տեսակ

    Կարգ

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1903

Տպել