Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ԱՏԱ ԿԱՌՆԵՏ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՏԱ ԿԱՌՆԵՏ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ  ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«ԱՏԱ Կառնետ ժամանակավոր ներմուծման հավաստագրերի տրամադրման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 1990 թվականի հունիսի 26-ին Ստամբուլում ստորագրված «Ժամանակավոր ներմուծման մասին» կոնվենցիայի կիրառումն ապահովող աշխատանքների կազմակերպմամբ և համակարգմամբ և Հայաստանի Հանրապետության 2022 թվականի հոկտեմբերի 3-ի  «Առևտրաարդյունաբերական պալատների մասին օրենքում լրացում կատարելու մասին» ՀՕ-351-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով։

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

«Առևտրաարդյունաբերական պալատների մասին օրենքում լրացում կատարելու մասին» ՀՕ-351-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվել են և  ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի են վերապահվել  ԱՏԱ Կառնետ հավաստագրերի տրամադրման իրավասությունը: Անհրաժեշտ է նշված նախագծով սահմանել ԱՏԱ Կառնետ հավաստագրերի ստացման համար անհրաժեշտ փաստաթղթերը, դիմելու և տրամադրման պայմանները և դիմումատուի պարտավորությունները։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի ապահովել «Առևտրաարդյունաբերական պալատների մասին օրենքում լրացում կատարելու մասին» ՀՕ-351-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ԱՏԱ Կառնետ հավաստագրերի տրամադրման աշխատանքների արդյունավետ կազմակերպումը և համակարգումը:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

ԱՏԱ Կառնետ ժամանակավոր ներմուծման հավաստագրերի տրամադրման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «2. Տնտեսություն բաժնի «Գործարար և ներդրումային միջավայր» ենթաբաժնից։

  1. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

Այլ տեղեկություններ առկա չեն:

ԱՏԱ Կառնետ ժամանակավոր ներմուծման հավաստագրերի տրամադրման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

«ԱՏԱ Կառնետ ժամանակավոր ներմուծման հավաստագրերի ձևակերպման և տրամադրման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունում չի նախատեսվում։

 

 

  • Քննարկվել է

    28.04.2023 - 13.05.2023

  • Տեսակ

    Կարգ

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1905

Տպել