Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետությունում 2023/2024 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի (ըստ մասնագիտությունների) և ինտերնատուրայի ընդունելության տեղերն հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

------------------------- 2023 թվականի N --------- -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2023/2024 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ (ԱՆՎՃԱՐ), ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱՅԻ (ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԵՎ ԻՆՏԵՐՆԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասին և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

       1. Հաստատել

    1) Հայաստանի Հանրապետությունում 2023/2024 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի (ըստ մասնագիտությունների) և ինտերնատուրայի ընդունելության տեղերը` համաձայն N 1 հավելվածի,

      2) Գաղտնի:

  2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ համապատասխան նախարարությունների կամ ուսումնական հաստատությունների հայտերի հիման վրա՝ տրամադրված տեղերի շրջանակում, իրականացնել թափուր մնացած տեղերի վերաբաշխում:

       3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  • Քննարկվել է

    19.04.2023 - 04.05.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1815

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Մարիետա Մելիքյան

02.05.2023

Այս նախագծի վերաբերյալ ունեմ մեկ դիտարկում-առաջարկ: Հետպատերազմյան երկրում, առավել քան երբևէ ծննդօգնությունը պետք է գտնվի ուշադրության կենտրոնում և հասցվի հնարավորինս ավելի բարձր մակարդակի: Այդ ճանապարհին շատ կարևոր է գիտելիքներով զինված նոր կադրերով ոլորտի համալրումը: Ես կարծում եմ, որ ցանկալի է  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» կլինիկական օրդինատուրային տրամադրել 1 անվճար( ուսանողական նպասի ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցում) տեղ:

Մարիետա Մելիքյան

02.05.2023

Ողջունում եմ առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի՝ պետության կողմից ուսուման վարձի լրիվ փոխհատուցմանը վերաբերվող նախագիծը: Սա հրաշալի հնարավորություն է նոր մակարդակի վրա դնել մարզային բժշկությունը՝ հագեցնելով այն բարձր որոկավորում ունեցող, մոտիվացված և երիտասարդ կադրերով: Միաժամանակ այն թույլ կտա խուսափել մայրաքաղաք Երևանում կադրային կուտակումից և կապահովի համաչափ բաշխում ամբողջ Հանրապետության տարածքով:

Տեսնել ավելին