Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 321-րդ հոդվածում`

  1. վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 321․ Վերստուգման ակտերով, բողոքարկման հանձնաժողովի որոշումների, դատարանի վճիռների և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի համաձայն ընդունված եզրափակիչ դատավարական ակտերի հիման վրա հաշվարկվող և վերահաշվարկվող գումարների հաշվառումը»,

  1. լրացնել նոր` 4-րդ և 5-րդ մասեր` հետևյալ բովանդակությամբ.

«4․ Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների՝ հարկերի, տուրքերի և այլ վճարների չվճարման վարույթով եզրափակիչ դատավարական ակտ ընդունվելու դեպքում պետական բյուջեի նկատմամբ հարկ վճարողի հարկային պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառումն իրականացվում է՝ հիմք ընդունելով նշված գործով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի համաձայն ընդունված և ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտով հաստատված հարկային պարտավորությունները։ Հարկային պարտավորությունները հաշվառվում են՝ հիմք ընդունելով Օրենսգրքով սահմանված վաղեմության ժամկետները, իսկ հաշվառված  հարկային պարտավորությունների նկատմամբ տույժերը և տուգանքները հաշվարկվում են Օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով և ժամկետում։ Եզրափակիչ դատավարական ակտի և դրանով հաստատված հարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմնին տրամադրելու կարգը, ժամկետները և ձևաչափը սահմանվում է հարկային մարմնի  և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության համատեղ իրավական ակտով։

5․ Եթե նույն ժամանակաշրջանի և հարցերի մասով առկա են  ստուգման ակտ, վերստուգման ակտ, բողոքարկման հանձնաժողովի որոշում կամ վարչական դատարանի վճիռ՝ հարկային պարտավորություն առաջադրող ստուգման ակտը մասնակի կամ ամբողջությամբ  անվավեր ճանաչելու կամ ուժի մեջ թողնելու վերաբերյալ, և  քրեական վարույթով եզրափակիչ դատավարական ակտ, ապա հարկ վճարողի պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունները ենթակա են հաշվառման՝ հիմք ընդունելով եզրափակիչ դատավարական ակտով (դատավճիռ կամ վարույթը կարճելու մասին որոշում) հաստատված հարկային պարտավորությունները։»։

Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 337-րդ հոդվածի 4-րդ մասի 10-րդ կետը, 338-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը և  440-րդ հոդվածի 3-րդ մասը։

Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան նշանակված հարկային ստուգում նշանակելու մասին քննիչի որոշումը բողոքարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, իսկ նշված ստուգման ընթացքում ստուգող անձի գործողությունները և ստուգման արդյունքում կազմված ակտը` Օրենսգրքով սահմանված կարգով:
  3. Սույն օրենքից բխող համատեղ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսյա ժամկետում:
  • Քննարկվել է

    03.04.2023 - 18.04.2023

  • Տեսակ

    Օրենսգիրք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2256

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ