Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 45-րդ հոդվածի 1-ին մասում`

  • 3-րդ և 4-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

     «3) երբ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի սնանկության գործը դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով ավարտվում է, և կազմակերպությունը համարվում է լուծարված, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի գործունեությունը համարվում է դադարած,

     4) երբ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի սնանկության գործը դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով ավարտվում է, և  վճռով ֆիզիկական անձը ազատվում է բոլոր պարտավորություններից բացառությամբ՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերի,»,

    2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ, 8-րդ և 9-րդ կետեր.

    «7) երբ անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի երկու միլիոն դրամը չգերազանցող հարկային պարտավորությունների բռնագանձման կատարողական վարույթներն ավարտվել են պարտապանի կամ նրա գույքի գտնվելու վայրը պարզելու անհնարինության, պարտապանի՝ գույք կամ եկամուտներ չունենալու, կամ պահանջատիրոջ պահանջները բավարարելու համար բավարար գույք չունենալու հիմքով և պարտավորության վճարման Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետից անցել է 5 տարի։

8) երբ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի` երկու միլիոն դրամը չգերազանցող հարկային պարտավորությունների բռնագանձման կատարողական վարույթներն ավարտվել են պարտապանի կամ նրա գույքի գտնվելու վայրը պարզելու անհնարինության, պարտապանի՝ գույք կամ եկամուտներ չունենալու, կամ պահանջատիրոջ պահանջները բավարարելու համար բավարար գույք չունենալու հիմքով և պարտավորության վճարման Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետից անցել է 7 տարի։

9) երբ մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձը չունի որևէ ժառանգ կամ ժառանգը (ժառանգները) հրաժարվել են ժառանգությունից և ֆիզիկական անձի մահվանից անցել է 5 տարի:»:

Հոդված 2. Օրենսգրքի 45-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենսգրքի 45-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հարկային պարտավորությունների հաշվառման և հաշվառումից հանելու կարգը սահմանում է հարկային մարմինը:»:

Հոդված 4․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն առկա հարկային պարտավորությունների նկատմամբ։

  • Քննարկվել է

    28.03.2023 - 12.04.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1766

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ