Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 802-Ն, 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 817-Ն և 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1208-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

___ _________ 2023 թվականի N -Ն

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի

N 802-Ն, 2017 թվականի հուլիսի 6-ի N 817-Ն և 2017 թվականի սեպտեմբերի 28-ի

N 1208-Ն որոշումներԻ ՄԵՋ փոփոխություններ կատարելու մասին

 

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդ­ված­ները՝ Հայաս­­տանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի «Առան­ձին ապրանք­­ների, այդ թվում` օգտակար հանածոների և դրանց արտադրատեսակների արտա­դ­րու­­թյան, շրջանառության ֆիզիկական ծավալների, իրացման փաստացի գների (այդ թվում` միջին) վերաբերյալ հաշվետվությունները հարկային մարմին ներկայացնելու կարգը և այդ ապրանք­­ների ցանկերը սահմանելու մասին» N 802-Ն որոշման 1-ին կետի՝
  • 2-րդ ենթակետով սահմանված N 2 հավելվածի ցանկում՝

ա. «1601» թիվը փոխարինել «1601 00» թվով,

բ. 11.03.10 ծածկագրով տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

11.03.10

խմորման ենթարկված այլ խմիչքներ (խնձորագինի, տանձի գինի, մեղրագինի), ալկոհոլ պարունակող խմիչքների խառնուրդներ

2206 00

խմորման ենթարկված այլ ըմպելիքներ (խնձորի սիդր, պերրու (տանձի սիդր), մեղրաըմպելիք), պտղային, հատապտղային, մրգային և այլ գինիներ

լ

Ամսական

գ. 11.04.10 ծածկագրով տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

11.04.10

վերմուտ և այլ բուրավետաց­ված խաղողի գինի­ներ

2205

վերմուտ և խաղողի այլ գինիներ, որոնք պարու­նա­կում են բուսական և արոմատիկ էքստրակտներ

լ

Ամսական

 

  • 3-րդ ենթակետով սահմանված N 3 հավելվածի ցանկում՝ «7109» թիվը փոխարինել «7109 00 000 0» թվով:
  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի «Ծխա­խոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը մակնշելու կարգը սահմանելու մասին» N 817-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետում՝ «2402 10 00011» թիվը փոխա­րի­նել «2402 10 000 01» թվով, «2402 10 00012» թիվը՝ «2402 10 000 02» թվով, «2402 90 00011» թիվը՝ «2402 90 000 01» թվով, «2402 90 00012» թիվը՝ «2402 90 000 02» թվով:
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի «Արդյունաբերական կազմակերպությունների կողմից ձեռք բերված՝ ԱՏԳ ԱԱ 2710 19 710 - 2710 19 980 ապրանքախմբի ծածկագրերին դասվող ապրանքների (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2710 19 820 ապրանքախմբի ծածկագրին դասվող շարժիչային յուղերի) մասով վճարված ակցիզային հարկի գումարների փոխհատուցման կարգը և ժամկետները սահմանելու մասին» N 1208-Ն որոշ­­­ման՝
  • վերնագրում, 1-ին կետում, 1-ին կետով սահմանված հավելվածի վեր­նա­գրում և 1-ին կետում, որոշման 6-րդ կետով սահմանված N1 ձևի վերնա­գրում և 7-րդ կետի 3-րդ ենթա­կե­տով սահմանված N 5 ձևի վերնա­գրում «ԱՏԳ ԱԱ 2710 19 710 - 2710 19 980 ապրան­քախմբի ծած­կա­գրե­րին դասվող ապրանքների (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2710 19 820 ապրան­քախմբի ծած­կա­գրին դասվող շարժիչային յուղերի)» բառերը փոխարինել «ԱՏԳ ԱԱ 2710 19 710 0 - 2710 19 980 0 ծած­կա­գրերին դասվող ապրանքների (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2710 19 820 0 ծածկագրին դասվող շար­ժիչային յուղերի)» բառերով,
  • N 3 ձևում «Ակցիզային հարկի մասին» Հայաս­տանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդ­վածի 3-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառա­­վա­րության 2013 թվականի նոյեմ­բերի 14-ի N 1262-Ն որոշման համա­ձայն» բառերը փոխա­ր­­ի­նել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենս­գրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի և Հայաստանի Հանրապետության կառա­վա­րու­թյան 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N 1208-Ն որոշման համաձայն» բառերով:
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա:
  • Քննարկվել է

    22.03.2023 - 06.04.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1557

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ