Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Հովհաննես Մադոյան 10.11.2017 14:28:16 Հավելված 2-ի 13-րդ կետում հիվանդության անունի մեջ ավելացնեք վիրուս բառը. Մարդու իմունային անբավարարության ՎԻՐՈՒՍ (ՄԻԱՎ) վարակ (դեղեր, թեստեր):
2 «Դիսըբիլիթի ինֆո» հասարակական կազմակերպություն 15.11.2017 00:28:50 Հավելված 1-ի 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1) 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք,»։ «Հաշմանդամություն ունեցող անձ» եզրը բխում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայից։
3 «Դիսըբիլիթի ինֆո» հասարակական կազմակերպություն 15.11.2017 00:28:50 Հավելված 1-ի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2) հաշմանդամություն ունեցող երեխաներ,»։
4 «Դիսըբիլիթի ինֆո» հասարակական կազմակերպություն 15.11.2017 00:28:50 Հավելված 1-ի 1-ին մասի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ «7) հաշմանդամություն ունեցող անձանցից բաղկացած ընտանիքների երեխաներ,»։
5 «Դիսըբիլիթի ինֆո» հասարակական կազմակերպություն 15.11.2017 00:28:50 Հավելված 1-ի 2-րդ մասից հանել 1-ին կետը և 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց դեղերը տրամադրել լրիվ փոխհատուցմամբ։ Տե՛ս Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի հոդված 25-ը և Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի՝ Հայաստանի նախնական զեկույցի վերաբերյալ եզրափակիչ դիտարկումները (CRPD/C/ARM/CO/1):
6 Շուշանիկ Խոնդկարյան 19.11.2017 20:42:03 Առանձնացնել հազվագյուտ հիվանդությունների խումբ,որի համար սահմանել միայն փոխհատուցում գումարի ձևով,սահմսնելով մաքսիմում գումարը տարվա համար
7 Շուշանիկ Խոնդկարյան 19.11.2017 20:54:13 Պոլիկլինիկաներում սահմանափակել անվճար դեղերի բաժանումը,առանձնացնել պետսկան դեղատներ անվճար դեղերի համար,հատուկ ձևի դեղատոմսով,սահմանել խիստ հսկողություն և պատասխնատվություն անօրինակ ստացման համար,բացառել հատուկ ,առաջին խմբերի հաշմանդամներին անվճար դեղերի մերժումը..,դեղի բացակայության դեպքում ամպայման փոխհատուցում գումարի ձևով,անհրաժեշտ է ստեղծել անաչառ,կայուն մեխանիզմ անվճսր դեղերի ստացման համար
8 Շուշանիկ Խոնդկարյան 19.11.2017 21:00:47 Անվճար դեղերի ցուցակը պետք է լինի հասանելի,պարտադիր..կախել բոլոր բուժական հաստատություններում,նախարարություններում և օնլայն,բացառելու հսմար բոլոր անօրինականությունները