Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի փետրվարի 9-ի N56-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

                           ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                          
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

-- ------------ 2023 թվականի №----Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N56-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

          Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածերը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

 

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի փետրվարի 9-ի «Էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում կարգավորվող անձանց նկատմամբ հսկողության փոխանցումը համաձայնեցնելու կարգը սահմանելու մասին» N56-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխություն.

1) Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1-15.3-րդ կետերով.

«15.1 Ազգային անվտանգության կամ պետական շահերից ելնելով կարգավորվող անձից կարող են պահանջվել լրացուցիչ տեղեկություններ (փաստաթղթեր): Հանձնաժողովն սույն կետում նշված լրացուցիչ տեղեկությունների (փաստաթղթեր) ներկայացման անհրաժեշտության վերաբերյալ գրությամբ տեղեկացվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր տեղեկացնում է կարգավորվող անձին և վերջինիս կողմից նշված տեղեկությունները ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում այն ներկայացնում է իրավասու մարմնին։

15.2 Իրավասու մարմինը, սույն կարգի 15.1-ին կետին համապատասխան տեղեկությունները (փաստաթղթերը) ստանալուց հետո երեսուն աշխատանքային օրվա ընթացքում հայտի վերաբերյալ վերջնական դիրքորոշումն ուղարկում է հանձնաժողով։

15.3 Սույն կարգի 15.1-ին կետով նախատեսված դեպքում սույն կարգի 17-րդ կետով սահմանված ժամկետը կասեցվում է, մինչև սույն կարգի 15.2-րդ կետի համաձայն՝ հանձնաժողովին իրավասու մարմնի վերջնական դիրքորոշում ներկայացնելը, իսկ չներկայացնելու դեպքում մինչև նույն կետում նշված ժամկետի ավարտը։»,

2) Որոշման 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16.  Իրավասու մարմնի դիրքորոշումը սույն կարգի 15-րդ կամ 15.2-րդ կետերով սահմանված ժամկետներում չներկայացվելու դեպքում այն համարվում է դրական։»։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

      ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ

                ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                           Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

  

           ք.Երևան

   -- --------------- 2023 թ.

  • Քննարկվել է

    13.02.2023 - 01.03.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հեռահաղորդակցություն(էլեկտրոնային հաղորդակցութուն)

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2091

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ