Հիշել նախագիծը

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

  ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքի  (այսուհետ` Օրենսգիրք) 41-րդ հոդվածում «տասնիններորդ» բառը փոխարինել «տասնութերորդ» բառով:

Հոդված 2. Օրենսգրքի 41.8-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 41.9-րդ հոդվածով.

 «Հոդված 41.9. Աշխատանքի վայրում տեղի ունեցած դժբախտ դեպքերի առնչությամբ ծառայողական քննություն չիրականացնելը կամ դժբախտ դեպքը չհաշվառելը

  1. Գործատուի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետում աշխատանքի վայրում տեղի ունեցած դժբախտ դեպքի առնչությամբ ծառայողական քննություն չիրականացնելը կամ դժբախտ դեպքը չհաշվառելը՝

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրերեսնապատիկի չափով: 

  1. Սույն հոդվածով նախատեսված արարքներից որևէ մեկը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 42-րդ հոդվածում

  1. 1-ին մասի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` քառասնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

  1. 2-րդ մասի 2-րդ պարբերությունը «հարյուրհիսնապատիկի» բառը փոխարինել «հինգհարյուրապատիկի» բառով:

 Հոդված 3. Օրենսգրքի 42.1-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 Հոդված 4. Օրենսգրքի 47.3-րդ հոդվածի 9-րդ մասի 1-ին պարբերությունում «պատրաստված դեղերի որակի, ձևավորման, փաթեթավորման, պիտակավորման, պահպանման, իրացման» բառերը փոխարինել «պատրաստված դեղերի որակի կամ ձևավորման կամ փաթեթավորման կամ պիտակավորման կամ պահպանման կամ իրացման» բառերով»:

 Հոդված 5. Օրենսգրքի 474-րդ հոդվածում

  1. 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
  2. լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 4-րդ և 5-րդ մասերով.

«Գովազդատուի կամ գովազդ արտադրողի կողմից արյան կամ դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկության կամ մարդու օրգանների և հյուսվածքների առևտրային (կոմերցիոն) բնույթ կրող գովազդը`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:

Սույն հոդվածով նախատեսված արարքներից որևէ մեկը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը ՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքի չափերի կրկնապատիկի չափով:»:

 Հոդված 6. Օրենսգրքի 47.7-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Գովազդատուի կամ գովազդ արտադրողի կողմից հատուկ նշանակության սննդամթերքի գովազդը «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի պահանջների խախտմամբ`

առաջացնում է տուգանքի նշանակում գովազդատուի կամ գովազդ արտադրողի  նկատմամբ յուրաքանչյուր սննդատեսակի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով:»:

 

Հոդված 7. Օրենսգրքի 47.18-րդ հոդվածում

  1. 3-րդ մասում «առաջացնում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:» բառերը փոխարինել «առաջացնում է նախազգուշացում խախտում թույլ տված անձի նկատմամբ:» բառերով:
  2. լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով՝

«5. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով»:

 Հոդված 8. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 47.29-47.32-րդ հոդվածներով.

«Հոդված 47.29. Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքները խախտելը

  1. Հոգեբուժական կազմակերպություն ընդունված անձին, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում` նաև օրինական ներկայացուցչին բժիշկ-հոգեբույժի կողմից ընդունվելուց հետո՝ մեկ օրացուցային օրվա ընթացքումհոգեբուժական կազմակերպություն ընդունված անձի իրավունքների, ազատությունների, դրանց սահմանափակումների, ինչպես նաև հոգեկան խանգարման բնույթի, առաջարկվող բուժման նպատակի, մեթոդաբանության, տևողության, ինչպես նաև կողմնակի ազդեցության և ակնկալվող արդյունքների, հոգեբուժական օգնությունից և սպասարկումից հրաժարվելու հետևանքների վերաբերյալ  օրենքով սահմանված կարգով չիրազեկելը՝

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից ութսունապատիկի չափով:

  1. Հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմնի կողմից հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին  իրազեկելու  համար պատասխանատու անձ չսահմանելը՝

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ հոգեբուժական կազմակերպության ղեկավարի նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

  1. Հոգեկան խանգարում ունեցող անձանց հոսպիտալացման, բուժման կամ դուրսգրման պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով:

  1. Սույն հոդվածով նախատեսված արարքներից որևէ մեկը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքի չափերի կրկնապատիկի չափով:

 Հոդված 47.30. Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և       փոխներարկումային բժշկական օգնության պահանջները խախտելը

  1. Դոնորին տրամադրվող տեղեկատվության տրամադրման կամ համաձայնության ստացման պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով:    

  1. Արյունը կամ դրա բաղադրամասը վերցնելու ընթացակարգի պահանջները խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում`

առաջացնում է սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով:    

  1. Արյան և դրա բաղադրամասերի պարտադիր հետազոտությունների իրականացման կարգի ու մեթոդների պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով:

  1. Արյան բաղադրամասերի պատրաստման պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով:

  1. Արյան կամ դրա բաղադրամասերի պահպանման, տեղափոխման, արտահանման կամ ներմուծման պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով:

  1. Դոնորական արյան պատրաստուկների արտադրության կամ շրջանառության պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով:

  1. Դոնորին տրվող արտոնությունների պահպանման պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով:

  1. Արյան բաղադրամասերի փոխներարկման իրականացման պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով:

  1. Արյան պաշարների ապահովման կամ արյան բաղադրամասերի տրամադրման պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով:

  1. Սույն հոդվածով նախատեսված արարքներից որևէ մեկը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքի չափերի կրկնապատիկի չափով:

 Հոդված 47.31. Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքները խախտելը

  1. Սեռաբջիջների և սաղմի պահպանման պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով:    

  1. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով:

  1. «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով սահմանված դոնորության պահանջները խախտելը՝

          առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով:

  1. Դոնորական սերմի կամ ձվաբջջի տրամադրման և/կամ դրանց պահպանման կարգը խախտելը՝

          առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով:

  1. Սույն հոդվածով նախատեսված արարքներից որևէ մեկը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքի չափերի կրկնապատիկի չափով:

 Հոդված 47.32. Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ          փոխպատվաստելու պահանջները խախտելը

  1. Փոխպատվաստման օրգաններ կամ հյուսվածքներ վերցնելու, մշակելու կամ փոխպատվաստման պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից հազարապատիկի չափով:

  1. Օրգանների կամ հյուսվածքների դոնորների կամ ռեցիպիենտների ռեեստրի գործունեության, տեղեկությունների գրանցման կամ օգտագործման պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով:

  1. Դիակից օրգաններ կամ հյուսվածքներ վերցնելու թույլտվության պահանջները խախտելը՝

 առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից հազարապատիկի չափով:»:

 

Հոդված 9. Օրենսգրքի 87-րդ, 105-րդ և 15710-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

 Հոդված 10. Օրենսգրքի 108-րդ, 109-րդ և 109․1-ին հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 108. Բույսերի կարանտին վնասակար օրգանիզմների դեմ պայքարի կանոնները խախտելը

Բույսերի կարանտին վնասակար օրգանիզմների դեմ պայքարի կանոնները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:

Հոդված 109. Կարանտին բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքներն առանց կարանտին բուսասանիտարական հսկողության ենթարկելու ներմուծելը

Կարանտին բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքներն առանց կարանտին բուսասանիտարական հսկողության ենթարկելու ներմուծելը

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:

Հոդված 1091 Ժամկետանց, անորակ և Հայաստանի Հանրապետությունում չգրանցված և համապատասխան անվանացանկում  չընդգրկված պետսիցիդների և ագրոքիմիկատների իրացումը

Ժամկետանց, անորակ և Հայաստանի Հանրապետությունում չգրանցված և համապատասխան անվանացանկում  չընդգրկված պետսիցիդների և ագրոքիմիկատների իրացումը

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` երեքհարյուրապատիկի չափով:

 Հոդված 11. Օրենսգրքի 109․2-րդ հոդվածում «թունանյութերի և պարարտանյութերի» բառերը փոխարինել «պեստիցիդների և ագրոքիմիկատների» բառերով, «քսանապատիկի» բառը փոխարինել «հիսինապատիկի» բառով, «երեսնապատիկի» բառը փոխարինել «հարյուրապատիկի» բառով։

  Հոդված 12. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 109․3-րդ, 109․4-րդ , 109․5 և 109․6-րդ  հոդվածներով՝

«Հոդված 1093 Եվրասիական տնտեսական միության անդամ  պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխված կարանտին բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքները կարանտին բուսասանիտարական հսկողության չներկայացնելը

Եվրասիական տնտեսական միության անդամ  պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխված կարանտին բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքները կարանտին բուսասանիտարական հսկողության չներկայացնելը

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` երկուհարյուրապատիկի չափով:»

Հոդված 1094 Պեստիցիդների և ագրոքիմիկատների փաթեթավորմանը և մակնշմանը ներկայացվող պահանջները խախտելը

Պեստիցիդների և ագրոքիմիկատների փաթեթավորմանը և մակնշմանը ներկայացվող պահանջները խախտելը

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` երկուհարյուրապատիկի չափով:

Հոդված 1095 Պեստիցիդների և ագրոքիմիկատների պահեստավորման, պահպանման, իրացման, վաճառքի և փոխադրման կանոնները խախտելը

Պեստիցիդների և ագրոքիմիկատների պահեստավորման, պահպանման, իրացման, վաճառքի և փոխադրման կանոնները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկի չափով:

Հոդված 1096 Ներմուծված կամ Եվրասիական տնտեսական միության անդամ  պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխված պեստիցիդները և ագրոքիմիկատները բուսասանիտարիայի բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի վերահսկողությանը չներկայացնելը

Ներմուծված կամ Եվրասիական տնտեսական միության անդամ  պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխված պեստիցիդները և ագրոքիմիկատները բուսասանիտարիայի բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի վերահսկողությանը չներկայացնելը

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` չորսհարյուրապատիկի չափով:

 Հոդված 13. Օրենսգրքի 112-րդ հոդվածում քսանապատիկի բառը փոխարինել հիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի բառերով, իսկ «չորսհարյուրապատիկի» բառը փոխարինել «հինգհարյուրապատիկի» բառով։

Հոդված 14. Օրենսգրքի 1121-ին հոդվածի վերնագրում և առաջին պարբերությունում անասնաբուժական պետական բառերը փոխարինել անասնաբուժության ոլորտում վերահսկողություն իրականացնող բառերով,  բնագավառի օրենսդրական խախտումները բառերը փոխարինել բնագավառը կարգավորող նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները խախտելը բառերով, իսկ քսանապատիկի բառը փոխարինել հիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի բառերով, հիսնապատիկի բառը փոխարինել երեքհարյուրապատիկի բառով։

 Հոդված 15. Օրենսգրքի 1122-րդ հոդվածում երեսնապատիկի բառը փոխարինել հիսնապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի բառերով, իսկ հարյուրապատիկի բառը փոխարինել երեքհարյուրապատիկի բառով։

 Հոդված 16. Օրենսգրքի 1123-րդ հոդվածում երկուհարյուրապատիկի բառը փոխարինել երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի բառերով, իսկ չորսհարյուրապատիկի բառը փոխարինել հինգհարյուրապատիկի բառով։

Հոդված 17. Օրենսգրքի 1124-րդ հոդվածում քսանապատիկի բառը փոխարինել երկուհարյուրապատիկի բառով, իսկ հիսնապատիկի բառը փոխարինել երեքհարյուրապատիկի բառով։

Հոդված 18. Օրենսգրքի 1125-րդ հոդվածում հարյուրապատիկի բառը փոխարինել երկուհարյուրապատիկի բառով, իսկ երկուհարյուրապատիկի բառը փոխարինել չորսհարյուրապատիկի բառով։

Հոդված 19. Օրենսգրքի 1126-րդ հոդվածում քսանապատիկի բառը փոխարինել հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի բառերով, իսկ երեսնապատիկի բառը փոխարինել երեքհարյուրապատիկի բառով։

Հոդված 20. Օրենսգրքի 1127-րդ հոդվածում հիսնապատիկի բառը փոխարինել քսանապատիկից մինչև երկուհարյուրապատիկի բառերով, իսկ հարյուրապատիկի բառը փոխարինել հիսնապատիկից մինչև երեքհարյուրապատիկի բառերով։

 Հոդված 21. Օրենսգրքի 112․8-րդ հոդվածում քսանապատիկի բառը փոխարինել հարյուրապատիկի բառով, իսկ հարյուրապատիկի բառը փոխարինել երեքհարյուրապատիկի բառով։

Հոդված 22. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 112․9-րդ, 112․10-րդ և 112․11 հոդվածներով.

Հոդված 1129 Կենդանիների ցուցահանդեսների և (կամ) մրցույթների կամ կենդանիների մասնակցությամբ գործունեության կամ կենդանիների շուկայի կազմակերպման պահանջները խախտելը

Կենդանիների ցուցահանդեսների և (կամ) մրցույթների կամ կենդանիների մասնակցությամբ գործունեության կամ կենդանիների շուկայի կազմակերպման պահանջները խախտելը՝

 առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:

Սույն հոդվածով նախատեսված արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում յուրաքանչյուր անգամվա համար տուգանքի ավելացում՝ քաղաքացիների նկատմամբ՝ հարյուրապատիկով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` չորսհարյուրապատիկով։

 Հոդված 11210Կենդանաբանական այգիների, ակվարիումներ, տեռարիումների, վիվարիումների, կենդանակեցարանների, կենդանաբանական խանութների և այլ անասնաբուծական տնտեսությունների սեփականատերերի, ինչպես նաև ցուցահանդեսներ և (կամ) մրցույթներ, կենդանիների մասնակցությամբ գործունեություն կազմակերպողների կողմից կենդանիների պաշտպանությանը և բարօրությանը ներկայացվող պահանջները խախտելը

 Կենդանաբանական այգիների, ակվարիումներ, տեռարիումների, վիվարիումների, կենդանակեցարանների, կենդանաբանական խանութների և այլ անասնաբուծական տնտեսությունների սեփականատերերի, ինչպես նաև ցուցահանդեսներ և (կամ) մրցույթներ, կենդանիների մասնակցությամբ գործունեություն կազմակերպողների կողմից կենդանիների պաշտպանությանը և բարօրությանը ներկայացվող պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:

Սույն հոդվածով նախատեսված արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում յուրաքանչյուր անգամվա համար տուգանքի ավելացում՝ քաղաքացիների նկատմամբ՝ հարյուրապատիկով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` չորսհարյուրապատիկով։

Հոդված 11211Անասնաբուժական գործունեություն իրականացնող անասնաբուժական ծառայություն կողմից կենդանիների քնեցման պահանջները խախտելը

Անասնաբուժական գործունեություն իրականացնող անասնաբուժական ծառայություն կողմից կենդանիների քնեցման պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսինապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Սույն հոդվածով նախատեսված արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում յուրաքանչյուր անգամվա համար տուգանքի ավելացում՝ քաղաքացիների նկատմամբ՝ հիսնապատիկով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկով։

   Հոդված 23. Օրենսգրքի 158-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

Հոդված 158. Առևտրի, հանրային սննդի օբյեկտների վաճառողի, կենցաղային ծառայության օբյեկտի կատարողի, շրջիկ առևտրի կետերում վաճառքի կազմակերպչի կամ ծառայություն մատուցողի կամ շրջածախ առևտրի միջոցով վաճառքի կազմակերպչի, առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից օրենքով սահմանված պահանջները խախտելը

  1. Առանց պիտանիության ժամկետի, պիտանիության ժամկետն անցած, ոչ ընթեռնելի պիտանիության ժամկետով, պիտանիության ժամկետի կրկնակի մակնշմամբ, արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետը ջնջված և նոր ժամկետի նշումով, հայերեն մակնշումը արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետի վրա փակցված ապրանքներ իրացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

2.Առանց համապատասխանության նշանի մակնշմամբ, սերտիֆիկատով կամ գրանցված հայտարարագրով համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա ապրանքներ վաճառելը (ծառայություններ մատուցելը), այդ թվում՝ տեխնիկական կանոնակարգերի և այլ նորմատիվ իրավական ակտերի պարտադիր պահանջներին չհամապատասխանող ապրանքներ վաճառելը (ծառայություններ մատուցելը), բացառությամբ սույն օրենսգրքի 188-րդ հոդվածով նախատեսված դեպքերի`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:

3.Առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայության օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում օրենսդրությամբ սահմանված պահանջներին բավարարող ցուցանակով չապահովելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի, նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:

4.Ելնելով տվյալ առևտրի օբյեկտի առանձնահատկություններից` առևտրի օբյեկտը, օրենքով վաճառքի թույլատրված ապրանքների համար օրենսդրությանը համապատասխան, ընդունման, պահման և վաճառքի պայմաններն ապահովող սարքավորումներով և առևտրատեխնոլոգիական պարագաներով, պահեստային, վարչակենցաղային, ապրանքների վաճառքի նախապատրաստման համար անհրաժեշտ սենքերով չապահովելը, բացառությամբ սույն հոդվածի երեսունհինգերորդ մասով սահմանված դեպքերի`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

5.Հանրային սննդի օբյեկտը տեխնոլոգիական գործընթացն ապահովող համապատասխան սարքավորումներով և հանրային սննդի գործունեությունն իրականացնելու համար նախատեսված գույքով չապահովելը, բացառությամբ սույն հոդվածի երեսունհինգերորդ մասով սահմանված դեպքերի`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

6.Առևտրի օբյեկտից դուրս սգո ծիսակատարություններին վերաբերող ապրանքների նմուշներ ցուցադրելը, ինչպես նաև սգո ծիսակատարություններին վերաբերող ապրանքներ վաճառող օբյեկտների ցուցափեղկերն ու մուտքերը վարագուրապատված կամ մգավորված ապակիներով չլինելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:

7.Հանրային սննդի օբյեկտներում օրենքով սահմանված դեպքերում առանց համապատասխան մասնագիտական կրթության կամ մասնագիտական պատրաստվածության մասին դիպլոմի կամ վկայականի աշխատանքի ընդունելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:

8.Կենցաղային ծառայության օբյեկտներում օրենսդրությամբ սահմանված դեպքերում առանց համապատասխան մասնագիտական կրթության կամ մասնագիտական պատրաստվածության մասին դիպլոմի կամ վկայականի կամ առանց առնվազն երկու տարվա համապատասխան աշխատանքային ստաժի աշխատանքի ընդունելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:

9.Վաճառողի կողմից սննդամթերքի վաճառքով զբաղվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների աշխատողներին աշխատանքային արտահագուստի կրումը չապահովելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:

10.Գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում փորձաքննություն պահանջող գյուղատնտեսական արտադրանքի որակի ստուգման նպատակով համապատասխան սարքավորումներով հագեցված լաբորատորիայով չապահովելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում տվյալ պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

11.Առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից առանց պայմանագրի կնքման կամ օրենքով սահմանված պարտադիր պահանջների խախտումներով կնքված պայմանագրով վաճառատեղերը վճարովի կամ անհատույց օգտագործման նպատակով վաճառողներին տրամադրելը, ինչպես նաև առևտրի իրականացման վայրում (բացառությամբ գյուղատնտեսական ապրանքների շուկաների, կենդանիների շուկաների և տոնավաճառների (վերնիսաժների)) ֆիզիկական անձանց վաճառատեղերի տրամադրումը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով՝ յուրաքանչյուր տրամադրված տեղի համար:

12.Առևտրի, հանրային սննդի օբյեկտներում, սպառողական ապրանքների, գյուղատնտեսական արտադրանքի, կենդանիների շուկաներում, կրպակներում, ինչպես նաև շրջիկ առևտրի կետերում և շրջածախ առևտրի միջոցով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով արգելվող ապրանքներ վաճառելը (իրացնելը)՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հարյուրապատիկի  չափով:

13.Առևտրի օբյեկտում սննդամթերքի և ոչ պարենային ապրանքների, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանքի վաճառքն ըստ ապրանքախմբերի առանձին բաժիններում, իսկ առևտրի իրականացման վայրերում, ինչպես նաև շրջիկ առևտրի կետերում և շրջածախ առևտրի միջոցով սննդամթերքի, ոչ պարենային ապրանքների, գյուղատնտեսական արտադրանքի վաճառքը ըստ ապրանքախմբերի տարանջատված մեկուսամասերում չապահովելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

14.Մինչև 6 ամսական մանուկների համար մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող ցանկացած սննդամթերքի վաճառքը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

15.Մանկական սննդի և հարակից ապրանքների պահպանման համապատասխան պայմաններ չունեցող առևտրի օբյեկտի, սպառողական ապրանքների շուկայի, շրջիկ առևտրի կետի և (կամ) առևտրի կենտրոնի կողմից դրանց վաճառքը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

16.Դեղատներում գնորդին (սպառողին) վաճառված պատշաճ որակի դեղերը փոխարինելը և (կամ) հետ վերցնելը՝ 

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:

17.18 տարին չլրացած անձանց ալկոհոլային խմիչքներ, թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, սարսափ կամ պոռնոգրաֆիա բովանդակող գրականություն և տեսաերիզներ վաճառելը`

առաջացնում է տուգանքի նշանակում վաճառողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

18.18 տարին չլրացած անձանց ալկոհոլային խմիչքների, թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, սարսափ կամ պոռնոգրաֆիա բովանդակող գրականության և տեսաերիզների վաճառքի մեջ ներգրավելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

19.Առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից վաճառողներին (բացառությամբ առևտրի իրականացման վայրի տարածքում գործող առևտրի, հանրային սննդի օբյեկտների վաճառողների) օրենսդրությանը համապատասխան` առևտրատեխնոլոգիական սարքավորումներով, ինչպես նաև տվյալ առևտրական գործունեություն իրականացնելու համար նախատեսված այլ գույքով չապահովելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:

20.Վաճառքի ցուցադրված ապրանքատեսակի վրա գնապիտակի բացակայությունը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:

21.Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերից դուրս, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ վաճառք իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

22.Առևտրի, հանրային սննդի, կենցաղային ծառայության օբյեկտներում և առևտրի իրականացման վայրում տեսակը հաստատված և ստուգաչափված չափման միջոցներով չապահովելը և (կամ) չափագիտական կանոնները և նորմերը խախտելը, բացառությամբ սույն հոդվածի 41-րդ և 42-րդ մասերով նախատեսված դեպքերի`

առաջացնում են տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:

23.Ցուցանակներում, ցուցափեղկերում, ինչպես նաև տեղեկատվության տրամադրման այլ միջոցներում և գովազդում այլ անձանց պատկանող և Հայաստանի Հանրապետությունում պահպանվող ապրանքային նշանի կամ ֆիրմային անվանման օգտագործելը, եթե այդպիսի օգտագործման համար առկա չէ դրանց սեփականատիրոջ կողմից օրենքով սահմանված կարգով տրված թույլտվությունը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

24.Առևտրի իրականացման վայրերը, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերը օրենսդրությանը համապատասխան կառուցված վճարովի կամ անվճար հասարակական զուգարաններով չապահովելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև յոթանասունապատիկի չափով:

25.Առևտրի իրականացման վայրը տեսակը հաստատված և ստուգաչափված ստուգիչ չափման միջոցներով չապահովելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

  1. Վաճառվող հացի գնապիտակի վրա մեկ միավոր հացի քաշը և դրա շեղումների թույլատրելի չափերը չնշելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

27.Սահմանված ժամկետներում սննդամթերքի և սննդային հավելումների արտադրության և շրջանառության փուլերում կատարվող գործառնությունների և դրանց իրականացման տարածքների մասին լիազոր մարմնին տեղեկատվություն չտրամադրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

28.Առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրում վաճառողի (մատակարարի) կողմից մատակարարման պայմանագրով ապրանքների առքուվաճառք (մեծածախ առևտուր) կատարելու դեպքում այդ մասին ցուցանակի վրա համապատասխան տեղեկատվություն զետեղված չլինելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով։

29.Բացօթյա առևտուր իրականացնող վաճառողի կողմից վաճառքի թույլատրված ապրանքների համար, օրենսդրությանը համապատասխան, պահման և վաճառքի պայմաններն ապահովող սարքավորումներով չապահովելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից մինչև երեսնապատիկի չափով։

30.Կշռափաթեթավորված և վաճառքի դրված սննդամթերքի փաթեթի կամ մեջդիր պիտակների վրա օրենքով սահմանված նշումների բացակայությունը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով։

31.Կենցաղային ծառայության օբյեկտներում մատուցվող ծառայությունների գնացուցակը չփակցնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով։

32.Սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտի նորմատիվ իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ պահանջներին չհամապատասխանող առևտուր և (կամ) հանրային սննդի ծառայություն իրականացնելը`

առաջացնում է խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում և տուգանքի նշանակում պաշտոնատար անձի, կազմակերպչի (պատասխանատու անձի) նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հարյուրքսանապատիկի չափով:

33.Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կողմից հսկողության իրականացման աշխատանքների ընթացքը խոչընդոտելը կամ տեսուչների օրինական պահանջներն ու ցուցումները չկատարելը՝

 առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով։

  1. Առևտրի օբյեկտներում գնորդին (սպառողին) վաճառված պատշաճ որակի ոչ պարենային ապրանքները օրենքով սահմանված ժամկետում և օրենքով սահմանված դեպքերում չփոխարինելը և (կամ) հետ չվերցնելը և (կամ) հետ վերցնելուց և (կամ) փոխարինելուց հրաժարվելու մասին հայտարարություն փակցնելը՝

առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով։

35.Սույն հոդվածի 34-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

36.Սույն հոդվածի 33-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև հազարերեքհարյուրապատիկի չափով:

37.Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում վաճառողի կողմից վառելիքի անվանման, նպատակային նշանակության (կոմունալ-կենցաղային և արտադրական սպառման համար կամ որպես ավտոմոբիլային տրանսպորտի շարժիչային վառելիք) վերաբերյալ տեղեկատվությունը վառելիքաբաշխիչ սարքավորումների վրա չտեղադրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

38.Սույն հոդվածի 37-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

39.Հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետում վաճառողի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած պահանջներին համապատասխանող ստուգաչափված տարա չունենալը և (կամ) դրա չափագիտական կանոնները և նորմերը խախտելը կամ տեղադրման և կիրառման կարգը խախտելը կամ սպառողի պահանջով հեղուկ վառելիքի վաճառքը այդ տարաների միջոցով չիրականացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

40.Սույն հոդվածի 39-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:

41.Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքը տեսակը հաստատված և ստուգաչափված չափման միջոցներով չիրականացնելը և (կամ) չափագիտական կանոնները և նորմերը խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի և ստուգմանը նախորդող եռամսյակի՝ տվյալ գործունեության իրականացման հասցեում հսկիչ դրամարկղային մեքենաներով իրացման շրջանառության մեկ տոկոսի չափով, որի վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով պետական եկամուտների կոմիտեն տրամադրում է չափումների միասնականության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին:

42.Սույն հոդվածի 41-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի և ստուգմանը նախորդող եռամսյակի՝ տվյալ գործունեության իրականացման հասցեում հսկիչ դրամարկղային մեքենաներով իրացման շրջանառության երկու տոկոսի չափով, որի վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով պետական եկամուտների կոմիտեն տրամադրում է չափումների միասնականության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին:

43.Երկու հարյուր քառակուսի մետրից ավելի մակերես ունեցող առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում կաթնամթերք (արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 04 ապրանքային խմբին դասվող) ապրանքախմբի տարանջատված մեկուսամասերում կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչով կաթնամթերքի առանձնացված սպառողական դարակաշարով (հատվածով) և «պարունակում է կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչ» ընթեռնելի և տեղադրված տեսանելի վայրում հատուկ տեսակի նշումով չապահովելը՝

առաջացնում է նախազգուշացում։

44.Նույն խախտումը մեկ տարվա ընթացքում նախազգուշացումից հետո կրկին կատարելը կամ խախտումը վերացնելու մասին տրված հանձնարարականի կամ կարգադրագրի պահանջը սահմանված ժամկետում չկատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով՝ խախտման յուրաքանչյուր դեպքի համար:

45.«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 17.3-րդ մասով նախատեսված ցուցանակը վնասելը, թաքցնելը կամ դրա տեսանելիությունը նվազեցնելը կամ «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 25-րդ մասով նախատեսված QR (արագ արձագանքման) կոդ չունենալը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

  1. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ, 22-րդ, 23-րդ, 25-րդ և 32-րդ մասերով նախատեսված արարքներից որևէ մեկը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում այդ արարքների համար նշանակված տուգանքների կրկնապատիկի չափով։»:

 

Հոդված 24.  Օրենսգրքի  182.1-րդ, 182.2-րդ հոդվածը և 187-րդ հոդվածի 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

 Հոդված 25. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 182.7-րդ հոդվածով՝

Հոդված 182.7. Վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի վերահսկողության իրականացմանը խոչընդոտելը, թույլ չտալը կամ հանձնարարականը (կարգադրագիրը, ցուցումը) կամ խախտումները վերացնելու, գործունեության կամ գործողության կասեցման մասին և այլ վարչական ակտերը սահմանված ժամկետում չկատարելը

  1. Վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի վերահսկողության իրականացմանը խոչընդոտելը կամ թույլ չտալը, տեսչական մարմնի հանձնարարականը (կարգադրագիրը, ցուցումը) կամ խախտումները վերացնելու մասին այլ վարչական ակտերը, բացառությամբ բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից գործունեությունը կամ գործողությունը կասեցնելու մասին վարչական ակտերի, սահմանված ժամկետում չկատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երեքհարյուրապատիկի չափով:

  1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` ութհարյուրապատիկի չափով:

  1. Բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի՝ գործունեությունը կամ գործողությունը կասեցնելու մասին վարչական ակտը չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` ութհարյուրապատիկի չափով:

  1. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում` քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ`  հազարվեցհարյուրապատիկի չափով:»:

 Հոդված  26.  Օրենսգրքի 188-րդ հոդվածի

  1. վերնագրում «Տեխնիկական կանոնակարգերով,» բառերից հետո լրացնել «տեխնիկական անվտանգության ոլորտում այլ նորմատիվ իրավական ակտերով,» բառերը, իսկ 7-րդ, 9-րդ մասերում «Տեխնիկական կանոնակարգերի» բառերից հետո լրացնել «կամ տեխնիկական անվտանգության ոլորտում այլ նորմատիվ իրավական ակտերի» բառերը.
  2. 1-ին և 2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Արտադրողների կամ ներմուծողների (դիստրիբյուտորների) կամ իրացնողների, ինչպես նաև սննդի շղթայի (սննդի ոլորտի) բոլոր փուլերում գործառնություններ կատարողների կողմից տեխնիկական կանոնակարգերի և այլ նորմատիվ իրավական ակտերի պարտադիր պահանջները խախտելը, այդ թվում՝ առանց համապատասխանության գնահատման իրականացման համապատասխանության գնահատման ենթակա արտադրանք (այդ թվում` ներմուծվող) իրացնելը (աշխատանք կատարելը, ծառայություն մատուցելը, արտադրանք թողարկելը շրջանառության մեջ դնելու նպատակով)` բացառությամբ սույն օրենսգրքի 158-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումների կամ արտադրողների (կատարողների, մատուցողների), ինչպես նաև համապատասխանության գնահատում իրականացնող մարմինների և փորձարկման լաբորատորիաների պաշտոնատար անձանց կողմից համապատասխանության գնահատման  կանոնները խախտելը`

                առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:»:

  1. 3-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյհուրապատիկից մինչև չորս հարյուրապատիկի չափով»
  2. 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
  3. 6-րդ մասի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:»:

Հոդված 27. Օրենսգրքի 219.1-րդ հոդվածում «158-րդ (բացառությամբ 2-րդ, 3-րդ, 12-րդ, 17-րդ, 19-րդ, 23-րդ, 26-րդ, 29-րդ, 30-րդ և 35-րդ մասերի) բառերը փոխարինել «158-րդ (բացառությամբ 2-րդ, 11-րդ, 16-րդ, 18-րդ, 22-րդ, 25-րդ, 27-րդ,32-րդ, 43-րդ և 44-րդ մասերի)»  բառերով:

 Հոդված 28. Օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասում «187 հոդվածներով»  բառերից հետո լրացնել «իսկ արտադրողների մասով՝ 188-րդ հոդվածի 1-ին մասով» բառերով:

  Հոդված 29. Օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասում «41.6-րդ» թվից հետո լրացնել ստորակետով և «41.9-րդ» թվով, «42-43-րդ» թվերը փոխարինել «42-րդ, 43-րդ» թվերով,  «47.18-47.27-րդ, 47.28-րդ» թվերը փոխարինել «47.18-47.32-րդ» թվերով, հանել «87-րդ (Առողջապահության ոլորտում և աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի հանձնարարականները չկատարելու մասով),» բառերը, իսկ «19-րդ մասով,» բառերը փոխարինել «18-րդ մասով, » բառերով 

 Հոդված 30. Օրենսգրքի 238-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 238. Սննդամթերքի անվտանգության, բուսասանիտարիայի և անասնաբուժության ոլորտներում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը

  1. Սննդամթերքի անվտանգության, բուսասանիտարիայի և անասնաբուժության ոլորտներում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը քննում է սույն օրենսգրքի 108-րդ, 109-րդ, 1091-ին, 1092-րդ, 109․3-րդ, 109․4-րդ, 109.5 և 109․6, 110-րդ, 110.3-րդ, 112-112.8-րդ, 112․9-րդ, 112․10-րդ և 112․11 հոդվածներով, 158-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ, 13-րդ,  27-րդ, 32-րդ, 43-րդ , 44-րդ, մասերով, 46-րդ մասով (32-րդ մասով նախատեսված արարքներից որևէ մեկը կրկին կատարելու մասով), 4-րդ հոդվածի 3-րդ (սննդամթերքի վաճառքով զբաղվող առևտրի օբյեկտների, սննդամթերք արտադրող տնտեսավարող սուբյեկտների կամ հանրային սննդի օբյեկտների մասով) և 4-րդ մասերով, 182.5-րդ հոդվածի 3-րդ (բացառությամբ դեղորայքի) և 14-րդ մասերով, 188-րդ և 213.2-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
  2. Սննդամթերքի անվտանգության, բուսասանիտարիայի և անասնաբուժության ոլորտներում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի անունից վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն` մարմնի ղեկավարը, նրա տեղակալները, մարմնի համապատասխան տարածքային ստորաբաժանման ղեկավարը, իսկ սույն օրենսգրքի 182.4-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը՝ նաև ստուգայց իրականացնող պաշտոնատար անձինք:»:

 Հոդված 31.  Օրենսգրքի  2381-րդ և 2382-րդ հոդվածները ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 32. Օրենսգրքի 242-րդ հոդվածում «801 -87-րդ» թվերը փոխարինել «801 -86-րդ» թվերով:

 Հոդված 33. Օրենսգրքի 244.2-րդ հոդվածում «158 հոդվածի տասներկուերորդ, տասնիններորդ » բառերը փոխարինել «158 հոդվածի տասնմեկերորդ» բառերով:

 Հոդված 34. Օրենսգրքի 244.7-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 244.7. Ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգերով և տեխնիկական անվտանգության ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջների պահպանման, չափումների միասնականության ապահովման, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման պայմանների պահպանման, թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում` մանրածախ առուվաճառքի և դրանցով գործարքների իրականացման, համապատասխանության գնահատման, արտադրական կանեփի արտադրության, ինչպես նաև արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի օրինական շրջանառության ոլորտներում վերահսկողությունը

  1. Սույն օրենսգրքի 44.3-րդ հոդվածով, 47.15-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ մասերով, 47.16-րդ հոդվածով, 47.17-րդ հոդվածով, 95.3-րդ հոդվածով, 158-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 22-րդ, 25-րդ, 37-42-րդ, 45-րդ և 46-րդ մասերով (բացառությամբ 32-րդ մասով նախատեսված արարքներից որևէ մեկը կրկին կատարելու մասով), 5-րդ հոդվածի 11-րդ (բացառությամբ դեղերի և բժշկական նշանակության ապրանքների արտադրման ու ներմուծման հետ կապված իրավախախտումների) և 14-րդ մասերով, 173.1-ին հոդվածի 1-ին, 2-րդ, 4-9-րդ մասերով,188-րդ հոդվածով, 189.1-ին հոդվածի 1-4-րդ մասերով և 213.2-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում և վարչական տույժեր է նշանակում Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։
  2. Թանկարժեք մետաղների, չափումների, հավատարմագրման և ոչ պարենային արտադրանքի ոլորտներում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն տեսչական մարմնի ղեկավարը և տեղակալը:»
  3. Սույն օրենսգրքի 169.25-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում և վարչական տույժեր է նշանակում Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարը կամ նրա կողմից լիազորված Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի պաշտոնատար անձը (անձինք)::

 Հոդված 35. Օրենսդրքի 2449-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հողօգտագործման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը քննում է հողերի օգտագործման և պահպանության բնագավառներում տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների թույլ տված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:»:

 Հոդված 36. Օրենսգրքի 244¹0-րդ հոդվածի՝ վերնագրում և տեքստում «բնագավառի պետական լիազորված» բառերը փոխարինել «ոլորտներում վերահսկողություն իրականացնող տեսչական» բառերով:

 Հոդված 37. Օրենսգրքի 244.11-րդ հոդվածի՝

  1. 1-ին պարբերությունում «157.18-րդհոդվածներով» բառից հետո լրացնել «, իսկ արտադրողների մասով՝ 188-րդ հոդվածի 1-ին մասով» բառերով.
  2. 2-րդ պարբերության 1-ին կետում «157.14-րդ հոդվածներով» բառերից հետո լրացնել  «, իսկ արտադրողների մասով՝ 188-րդ հոդվածի 1-ին մասով» բառերով.
  3. 2-րդ պարբերության 2-րդ կետում «հարյուրապատիկի չափով» բառերից հետո լրացնել «, իսկ արտադրողների մասով՝ 188-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում` տուգանք` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով,»:

  Հոդված 38. Օրենսգրքի 24413-րդ հոդվածի՝

  1. 1-ին պարբերությունում «15-րդ հոդվածով» բառերից հետո լրացնել «,իսկ արտադրողների մասով՝ 188-րդ հոդվածի 1-ին մասով»  բառերով.
  2. 2-րդ պարբերությունում «վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը» բառից հետո լրացնել «, իսկ սույն օրենսգրքի3-րդ հոդվածի 1-5-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը՝ նաև վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ծառայողները» բառերը:

 Հոդված 39. Օրենսգիրք լրացնել հետևյալ բովանդակությամբ 24419-րդ հոդվածով՝

Հոդված 24419.       Վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի վերահսկողության իրականացմանը խոչընդոտելու, թույլ չտալու կամ հանձնարարականը (կարգադրագիրը, ցուցումը) կամ խախտումները վերացնելու, գործունեության կամ գործողության կասեցման  մասին և այլ վարչական ակտերը չկատարելու իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը

 1.Սույն օրենսգրքի 1827հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում և վարչական տույժեր նշանակում է վերահսկողություն իրականացնող կամ հանձնարարականը (կարգադրագիրը, ցուցումը) կամ խախտումները վերացնելու, գործունեության կամ գործողության կասեցման մասին, և  այլ վարչական ակտ կայացրած համապատասխան տեսչական մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը կամ տարածքային կենտրոնների պետերը:

Հոդված 40. Օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 41. Օրենսգրքի 277-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «105,»թիվը:

Հոդված 42. Օրենսգրքի 302-րդ հոդվածում «158 հոդվածի երկրորդ, երրորդ և քսանմեկերորդ մասերի,» բառերը փոխարինել «158-րդ հոդվածի երկրորդ և քսաներորդ» բառերով:

Հոդված 43 . Օրենսգրքի 310-րդ հոդվածում «158 հոդվածի երրորդ մասով» բառերը փոխարինել «158-րդ հոդվածի երկրորդ մասով» բառերով:

Հոդված 44.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Քննարկվել է

    31.01.2023 - 16.02.2023

  • Տեսակ

    Օրենսգիրք

  • Ոլորտ

    Տեսչական համակարգ

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2375

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ