ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔԸ

ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 ԳԼՈՒԽ I.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 

ՀՈԴՎԱԾ 1. ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ 

  1. Սույն օրենքով սահմանվում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց հասկացությունները, նրանց հաշվառման և հաշվառումից հանելու հիմքերը, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության նպատակները և հիմնական սկզբունքները, կարգավորվում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց սոցիալական պաշտպանության հետ կապված հարաբերությունները: 

ՀՈԴՎԱԾ 2. ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ 

  1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում բնակվող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող և բնակվող՝ օտարերկրյա քաղաքացի հանդիսացող, քաղաքացիություն չունեցող և փախuտականի կարգավիճակ ունեցող՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց վրա: 

ՀՈԴՎԱԾ 3. ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

  1. Հայաստանի Հանրապետությունում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց սոցիալական պաշտպանության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով, «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով:
  2. Եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի նորմերը:

ԳԼՈՒԽ II. ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԵՎ ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԹՎԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՁԻՆՔ 

ՀՈԴՎԱԾ 4. ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԸ 

  1. Առանց ծնողական խնամքի մնացած երեխա է համարվում 18 տարին չլրացած այն երեխան, որը սույն մասով սահմանված մեկ կամ մի քանի գործոններով պայմանավորված, մշտապես կամ ժամանակավորապես զրկված է ծնողական խնամքից, այն է,

1) որի միակ ծնողը կամ ծնողները՝

ա. մահացել են.

բ. դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով զրկվել են ծնողական իրավունքներից.   

գ. խուսափում են երեխայի դաստիարակությունից կամ նրա իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունից.

դ. հիվանդանոցային բուժման մեջ կամ հոսպիսում կամ կարգապահական գումարտակում, կամ ուղղիչ հիմնարկում կամ ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրում գտնվելու, կամ վարժական հավաքներին մասնակցելու կամ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունում կամ մարտական գործողությունների ընթացքում զինված ուժերի կազմում կամ oտարերկրյա գործուղման մեջ գտնվելու կամ գերության պատճառով չեն կարող իրականացնել (հնարավորություն չունեն իրականացնելու) իրենց ծնողական իրավունքներն ու պարտականությունները, և եթե տվյալ երեխան չունի կենսաբանական ընտանիքի այլ չափահաս անդամ կամ այդ անդամը կամ երեխայի այլ մերձավոր ազգականը չի իրականացնում երեխայի խնամքը և դաստիարակությունը, նրա իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը.      

ե. դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել են անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

զ. դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել են անհայտ բացակայող կամ մահացած. 

է. անհայտ են.

ը. Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով սահմանված կարգով ինքնակամ հրաժարվել են ծնողական իրավունքներից և արտահայտել երեխային որդեգրման հանձնելու մասին իրենց կամահայտնությունը.

թ. հրաժարվում են երեխային վերցնել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունից կամ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունից կամ նմանատիպ այլ կազմակերպություններից՝ այդ կազմակերպություններում (հաստատություններում) երեխայի գտնվելու հիմքերը վերանալուց հետո կամ հրաժարվում կամ խուսափում են բնակչության սոցիալական պաշտպանության խնամքի գիշերօթիկ հաստատությունում բնակվող (խնամվող) կամ հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունում սովորող երեխային ուսումնական արձակուրդների ժամանակահատվածում ընտանիքում պահելուց.

ժ. գտնվում են հետախուզման մեջ. 

ժա. տառապում են այնպիսի հիվանդությամբ, որի պատճառով չեն կարող ապահովել երեխային խնամքի տրամադրումը, իրականացնել նրա դաստիարակությունը և երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, և եթե տվյալ երեխան չունի կենսաբանական ընտանիքի այլ չափահաս անդամ կամ այդ անդամը կամ երեխայի այլ մերձավոր ազգականը չի իրականացնում երեխայի խնամքը և դաստիարակությունը, նրա իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը.       

2) որի միակ ծնողի կամ ծնողների ծնողական իրավունքները սահմանափակվել են դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով.

3) որը խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից վերցվել է ծնողներից կամ միակ ծնողից՝ երեխայի կյանքը կամ առողջությունը վտանգող անմիջական սպառնալիքի դեպքում:

  1. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ժա» ենթակետով սահմանված հիվանդությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
  2. Երեխայի միակ ծնողի կամ ծնողների մոտ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված հիվանդությունների ցանկում ընդգրկված որևէ հիվանդության առկայությունն ինքնին բավարար չէ երեխային առանց ծնողական խնամքի մնացած երեխա համարելու համար:
  • Քննարկվել է

    07.11.2017 - 24.11.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Հանրային քննարկում

07.11.2017 15:23

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1447

Տպել

Առաջարկներ`

«Դիսըբիլիթի ինֆո» հասարակական կազմակերպություն

23.11.2017

Ելնելով 1-ին և 2-րդ առաջարկներից, փոփոխություններ և լրացումներ կատարել ամբողջ նախագծում՝ այն համապատասախանեցնելով Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիային և Հայաստանի նախնական զեկույցի վերաբերյալ եզրափակիչ դիտարկումներին։

«Դիսըբիլիթի ինֆո» հասարակական կազմակերպություն

23.11.2017

Հոդված 4-ի 1-ին մասի 1-ին կետից հանել «ժա» ենթակետը։ Ենթակետը հակասում է հաշմանդամություն ունեցող անձանց տան և ընտանիքի նկատամամբ հարգանքի իրավունքին։ Եթե անձը՝ անհատական և միջավայրային գործոններով պայմանավորված ունի երեխայի խնամքի իրականացման, դաստիարակության և իրավունքների պաշպտանության դժվարություններ, ապա ոչ թե պետք է զրկել անձին ծնողական իրավունքից, այլ տրամադրել խելամիտ հարմարեցումներ, այդ թվում՝ անհատական աջակցող։ Նույնը վերաբերում է նաև ժամանակավոր վարակիչ հիվանդություններ ունեցող անձանց և նրանց երեխաներին։ Տե՛ս CRPD/C/ARM/CO/1, պարբ. 40։

«Դիսըբիլիթի ինֆո» հասարակական կազմակերպություն

23.11.2017

Հոդված 4-ի 1-ին մասի 1-ին կետից հանել «ե» ենթակետը։ Հաշմանդամություն ունեցող անձանց գործունակության իրավունքից զրկումը կամ սահմանափակումը հակասում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիային, ուստի դրանից բխող սահմանափակումները խախտում են նաև Կոնվենցիայի հոդված 23-ը։ Տե՛ս CRPD/C/ARM/CO/1, պարբ. 5։

Տեսնել ավելին