«ՀՀ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանվում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց հասկացությունները, նրանց հաշվառման և հաշվառումից հանելու հիմքերը, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության նպատակները և հիմնական սկզբունքները,  կարգավորվում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց սոցիալական պաշտպանության հետ կապված հարաբերությունները:

  • Քննարկվել է

    07.11.2017 - 24.11.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Հանրային քննարկում

07.11.2017 15:23

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1833

Տպել

Առաջարկներ`

«Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ

23.11.2017

Ելնելով 1-ին և 2-րդ առաջարկներից, փոփոխություններ և լրացումներ կատարել ամբողջ նախագծում՝ այն համապատասախանեցնելով Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիային և Հայաստանի նախնական զեկույցի վերաբերյալ եզրափակիչ դիտարկումներին։

«Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ

23.11.2017

Հոդված 4-ի 1-ին մասի 1-ին կետից հանել «ժա» ենթակետը։ Ենթակետը հակասում է հաշմանդամություն ունեցող անձանց տան և ընտանիքի նկատամամբ հարգանքի իրավունքին։ Եթե անձը՝ անհատական և միջավայրային գործոններով պայմանավորված ունի երեխայի խնամքի իրականացման, դաստիարակության և իրավունքների պաշպտանության դժվարություններ, ապա ոչ թե պետք է զրկել անձին ծնողական իրավունքից, այլ տրամադրել խելամիտ հարմարեցումներ, այդ թվում՝ անհատական աջակցող։ Նույնը վերաբերում է նաև ժամանակավոր վարակիչ հիվանդություններ ունեցող անձանց և նրանց երեխաներին։ Տե՛ս CRPD/C/ARM/CO/1, պարբ. 40։

«Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ

23.11.2017

Հոդված 4-ի 1-ին մասի 1-ին կետից հանել «ե» ենթակետը։ Հաշմանդամություն ունեցող անձանց գործունակության իրավունքից զրկումը կամ սահմանափակումը հակասում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիային, ուստի դրանից բխող սահմանափակումները խախտում են նաև Կոնվենցիայի հոդված 23-ը։ Տե՛ս CRPD/C/ARM/CO/1, պարբ. 5։

Տեսնել ավելին