«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՒ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐ
-
17 - Կողմ
-
5 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» 2003 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-532-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 1-ին հոդվածի 5-րդ մասը օրենքով բառից հետո լրացնել , բացառությամբ սույն օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված ատեստավորման կարգի:
Հոդված 2. Օրենքի 4-րդ գլխի վերնագրում ԱՏԵՍՏԱՎՈՐԵԼԸ բառը փոխարինել ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ բառով:
Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասից ատեստավորման արդյունքում բառերը հանել,
2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
4. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների ավագ և միջին խմբերի պաշտոններում ծառայողների առաջխաղացումը կատարվում է պետական լիազոր մարմնի համապատասխան ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից պետական լիազոր մարմնի ղեկավարին ներկայացված հիմնավոր զեկուցագրի հիման վրա:,
3) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Օրենքի 26-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 6-րդ կետում : կետադրական նշանը փոխարինել . կետադրական նշանով,
2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.
7) սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված դեպքում՝ մինչև 2 ամիս ժամանակով:,
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
7. Սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված դեպքում կադրերի տրամադրության տակ գտնվելիս ազգային անվտանգության մարմինները պարտավոր են ծառայողին` նրա կրթությանը և նախկինում զբաղեցրած պաշտոնի խմբին կամ դրանից մեկ աստիճան ցածր խմբին համապատասխանող և սույն օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով չնախատեսված պաշտոն առաջարկել: Կադրերի տրամադրության տակ գտնվելու սահմանված ժամկետը լրանալուց հետո ծառայողը, սույն օրենքով սահմանված կարգով, արձակվում է ծառայությունից::
Հոդված 6. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 4-րդ կետից ատեստավորման արդյունքների հիման վրա բառերը հանել,
2) 7-րդ կետում : կետադրական նշանը փոխարինել . կետադրական նշանով,
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով.
8) սույն օրենքի 28-րդ հոդվածի 12-րդ մասով նախատեսված դեպքում::
Հոդված 7. Օրենքի 28-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 28. Պետական սահմանի պահպանության կամ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման կամ հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորումը
- Ազգային անվտանգության մարմիններում պետական սահմանի պահպանության կամ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման կամ հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ (սույն հոդվածում այսուհետ՝ համապատասխան պաշտոն) զբաղեցնող ծառայողների մասնագիտական ունակությունների գնահատման և զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունը որոշելու նպատակով կատարվում է ատեստավորում (այսուհետ՝ ատեստավորում), որի արդյունքներով հաշվարկվում է հավելավճար:
- Ատեստավորման կարգը և պետական սահմանի պահպանության, օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման, հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման, վերահսկման գործառույթների շրջանակը սահմանվում է Կառավարության որոշմամբ: Համապատասխան պաշտոնների անվանացանկը սահմանում է պետական լիազոր մարմնի ղեկավարը: Ատեստավորման՝ սույն հոդվածով սահմանված կարգը տարածվում է նաև ազգային անվտանգության մարմինների շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների վրա:
- Ատեստավորման անցկացման նպատակով պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում է ատեստավորման հանձնաժողով (հանձնաժողովներ):
- Համապատասխան պաշտոնի առաջին անգամ նշանակվող ծառայողները ենթակա են ատեստավորման պաշտոնի նշանակվելու օրվանից ոչ շուտ, քան երեք և ոչ ուշ, քան չորս ամիս հետո, որի արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվում է պաշտոնի նշանակման օրվանից:
- Համապատասխան պաշտոնում ատեստավորված և տվյալ պաշտոնի խմբի համար սահմանված չափով հավելավճար ստացող ծառայողները ենթակա են ատեստավորման յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ՝ հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար:
- Հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվող ծառայողը ենթակա է ատեստավորման ոչ շուտ, քան արձակուրդից վերադառնալուց ոչ շուտ, քան երեք և ոչ ուշ, քան չորս ամիս հետո:
- Արձակուրդում կամ գործուղման մեջ գտնվող կամ ժամանակավոր անաշխատունակ ծառայողը ատեստավորման ծառայության անցնելուց հետո` երկամսյա ժամկետում:
- Ատեստավորման ենթակա չեն ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողները և բարձրագույն սպայական կոչում ունեցող ծառայողները:
- Ատեստավորման ենթակա ծառայողն ատեստավորման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում է ատեստավորման անցկացման ժամկետի մասին:
- Ատեստավորման արդյունքներով կայացվում է հետևյալ եզրակացություններից որևէ մեկը`
1) ենթակա է հավելավճար հաշվարկվելու.
2) ենթակա է շարունակելու հավելավճարի հաշվարկումը.
3) ենթակա չէ հավելավճար հաշվարկվելու:
- Ատեստավորում անցած այն ծառայողները, որոնց վերաբերյալ կայացվել է սույն հոդվածի 10-րդ մասի 2-րդ կամ 3-րդ կետերով նախատեսված եզրակացությունը, նոր ատեստավորում անցնելու համար մեկ տարվա ընթացքում կարող են դիմել ոչ ավելի, քան երկու անգամ, որի արդյունքներով սույն հոդվածի 10-րդ մասի 1-ին կետով նախատեսված եզրակացությունը կայացվելու դեպքում, հավելավճարը հաշվարկվում է այդ իրավունքի ձեռքբերման օրվանից:
- Սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված՝ երկրորդ անգամ նոր ատեստավորում անցած այն ծառայողները, որոնց վերաբերյալ կայացվել է սույն հոդվածի 10-րդ մասի 3-րդ կետով նախատեսված եզրակացությունը, ազատվում են զբաղեցրած համապատասխան պաշտոնից:
- Ծառայողը պարտադիր ծանոթացվում է ատեստավորման արդյունքներին և կայացված եզրակացությանը: Ծառայողն իրավունք ունի վերադասության կարգով բողոքարկելու ատեստավորման արդյունքները և կայացված եզրակացությունը՝ դրանց ծանոթանալու օրվանից հետո ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում, կամ դատական կարգով՝ երեսուն օրացուցային օրվա ընթացքում:
- Ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը և վճարման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ: Հավելավճարի հաշվարկման կարգը և հաշվարկված հավելավճարի վճարումը դադարեցնելու հիմքերը սահմանվում են պետական լիազոր մարմնի ղեկավարի նորմատիվ հրամանով: Սույն մասի համաձայն հավելավճար հաշվարկելու դեպքում ծառայողներին «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված լրավճարը և պայմանագրային զինվորական ծառայության պաշտոնի համար սահմանված հավելումը չի հաշվարկվում::
Հոդված 8. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 9. Օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 10. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն օրենքի 9-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 28-րդ հոդվածի 2-րդ և 14-րդ մասերի, որոնք ուժի մեջ են մտնում դրանցով նախատեսված համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելու պահից:
- 2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում:
- Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին Ազգային անվտանգության մարմիններում պետական սահմանի պահպանության կամ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման կամ հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող ծառայողները սույն օրենքի 9-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 28-րդ հոդվածով նախատեսված ատեստավորմանն առաջին անգամ մասնակցում են կամավոր:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ oրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետը «ավելացում» բառից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում պետական սահմանի պահպանության կամ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման կամ հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնող ծառայողների որակավորման համար՝ պաշտոնային դրույքաչափին դրամական բացարձակ մեծությամբ սահմանվող ավելացում» բառերով:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.
«6.1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում պետական սահմանի պահպանության կամ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման կամ հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնող ծառայողներին օրենքով սահմանված կարգով ատեստավորման արդյունքում որակավորման համար տրվում է հավելավճար, որը հաշվարկվում է պաշտոնային դրույքաչափին դրամական բացարձակ մեծությամբ սահմանվող ավելացման միջոցով:,
2) 7-րդ մասում «դատավորին վճարվող» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև սույն հոդվածի 6.1-ին մասով սահմանված» բառերը:
Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.
5.1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում պետական սահմանի պահպանության կամ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման կամ հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնող ծառայողներին ատեստավորման արդյունքում որակավորման համար տրվում է հավելավճար՝ որի չափերը և վճարման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։ Սույն մասով սահմանված հավելավճար հաշվարկելու դեպքում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնող ծառայողներին սույն օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված լրավճարը և պայմանագրային զինվորական ծառայության պաշտոնի համար սահմանված հավելումը չի հաշվարկվում։»։
Հոդված 4. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
- Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում:
-
Քննարկվել է
27.12.2022 - 11.01.2023
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Ազգային անվտանգության ծառայություն
Դիտումներ` 4371
Տպել