Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի փետրվարի 27-ի №39-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

--- դեկտեմբերի 2022 թվականի №-- -Ն

        ք. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի №39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի փետրվարի 27-ի «Էներգետիկայի բնագավառում լիցենզիա ունեցող անձի բաժնեմասի (բաժնետոմսի, փայի) կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման, ինչպես նաև լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման համաձայնեցման կարգը հաստատելու մասին» №39-Ն որոշմամբ հաստատված էներգետիկայի բնագավառում լիցենզիա ունեցող անձի բաժնեմասի (բաժնետոմսի, փայի) կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման, ինչպես նաև լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման համաձայնեցման կարգում (այսուհետ՝ Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
  1. Կարգի 5-րդ կետում «գրավադրելու արդյունքում փոխանցելու»բառերը փոխարինել «գրավադրելու, երաշխավորության արդյունքում փոխանցելու, հարկադիր կարգով  իրացման (վաճառքի)» բառերով, իսկ «սերվիտուտ սահմանելու» բառերից հետո լրացնել « , » կետադրական նշանը.
  2. Կարգի 7-րդ կետի 7-րդ ենթակետում «սկզբնական»բառից հետո լրացնել «, իսկ դրա որոշման անհնարինության դեպքում, համապատասխան հիմնավորմամբ՝ շուկայական» բառերը․
  3. Կարգի 8-րդ կետի 6-րդ ենթակետից հանելերկրորդ նախադասությունը.
  4. Կարգի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Հայտը ներառում է`

  1. բաժնեմաս (գույք) կամ դրա նկատմամբ իրավունք (այսուհետ՝ բաժնեմաս (գույք)) օտարող, այլ կերպ փոխանցող կամ գրավադրող անձի անվանումը (անունը, ազգանունը և հայրանունը), պետական գրանցման (հաշվառման) համարը, անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը,
  2. բաժնեմաս (գույք) ձեռք բերող անձի անվանումը (անունը, ազգանունը և հայրանունը), պետական գրանցման (հաշվառման) համարը, անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը, բացառությամբ այն դեպքերի, երբ գործարքի տեսակով պայմանավորված՝ գործարքի կողմը սկզբնական փուլում հայտնի չէ (այդ թվում՝ աճուրդի կամ մրցույթի միջոցով գույքի օտարման դեպքում),
  3. բաժնեմասի (գույքի) օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման գործարքի էական պայմանները, աճուրդի դեպքում՝ օտարվող գույքի անվանումը, մեկնարկային գինը, մեկնարկային գինը նվազեցնելու հնարավոր (թույլատրելի) սահմանը,
  4. բաժնեմասի (գույքի) բնորոշ հատկանիշները,
  5. լիցենզավորված անձի կանոնադրական (բաժնեհավաք կամ փայահավաք) կապիտալում բաժնեմաս ձեռք բերողի մասնակցության նախատեսվող չափը և տոկոսը, վերջինիս պատկանող՝ լիցենզավորված անձի բաժնեմասի (հավաստագրի) քանակը (եթե ունի նման մասնակցություն), նշում ձեռք բերող անձին պատկանող և ձեռք բերվող բաժնեմասերով հավաստվող քվեարկության իրավունքի մասին (բաժնեմասի օտարման դեպքում),
  6. գործարքի կնքման հիմնավորումը,
  7. բաժնեմասի (գույքի) նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը, իսկ դրա բացակայության դեպքում՝ համապատասխան հիմնավորմամբ,լիցենզավորված անձի հաշվապահական հաշվառման մեջ տվյալ գույքի հաշվառման գույքային համարը,
  8. բաժնեմասը (գույքը) ձեռք բերող անձի անհրաժեշտ փորձի վերաբերյալ հիմնավորող տեղեկություններ,
  9. հայտը լրացնող պատասխանատու անձի կոնտակտային տվյալները,
  10. հայտը ներկայացնելու տարին, ամիսը և ամսաթիվը,
  11. այլ տեղեկություններ և (կամ) կից ներկայացվող փաստաթղթեր՝ լիցենզավորված անձի հայեցողությամբ։».

      5)Կարգի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

     «13. Լիցենզավորված անձն օրենքով սահմանված գաղտնի համարվող տեղեկությունը ներկայացնում է նման փաստաթղթերի շրջանառության կարգին համապատասխան՝ հայտում նշելով տվյալ տեղեկությունը գաղտնի համարելու հիմքը։ Տվյալ դեպքում հանձնաժողովը հայտը քննարկում է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջների պահպանմամբ:».

      6) Կարգի 19-րդ, 20-րդ, 21-րդ, 22-րդ և 24-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերը փոխարինել «Կառավարության» բառով.

      7) Կարգի 26-րդ կետը լրացնել հետևյալ նախադասությամբ.

       «Լիցենզավորված անձը պարտավոր է գրավադրման, երաշխավորության և համանման այլ գործարքների արդյունքում (շրջանակում) բաժնեմասի (գույքի) փոխանցման դեպքում համապատասխան հիմքի ի հայտ գալու օրվանից երկշաբաթյա ժամկետում, իսկ բաժնեմասի (գույքի)՝ հարկադիր կարգով իրացման (վաճառքի) գործընթաց սկսվելու դեպքում, այդ մասին տեղեկանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնել հանձնաժողովին։»։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ                                                  

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                                            Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

           ք. Երևան

---- դեկտեմբերի 2022 թ.

  • Քննարկվել է

    19.12.2022 - 03.01.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա և բնական պաշարներ

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2152

Տպել

Առաջարկներ`

Կարեն Աբրահամյան

20.12.2022

Ի՞ նչ որոշվեց, էլեկտրաէներգիայի սակագները կնվազե՞ն

Տեսնել ավելին