Հիշել նախագիծը

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ․ 

«5․ Հայաստանի Հանրապետությանը պատկանող բաժնետոմսերով ընկերությունների հիմնադրման մասին Կառավարության որոշումը պետք է պարունակի դրույթներ Ընկերության հիմնադրման, ինչպես նաև հիմնադրի անունից հանդես եկող պետական կառավարման համակարգի մարմնի (մարմինների) կամ մարզպետների և նրանցից յուրաքանչյուրի կառավարմանը հանձնված բաժնետոմսերի փաթեթի մասին: Սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված մյուս լիազորությունները Կառավարության կողմից կարող են վերապահվել համապատասխան պետական կառավարման համակարգի մարմնին (մարմիններին) կամ մարզպետներին, ինչպես նաև, որպես պատվիրակված լիազորություն, համայնքի ղեկավարին (այսուհետ` լիազորված մարմնին):»:

 Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

 Հանրապետության նախագահ

                    Վ Խաչատուրյան

Վ Խաչատրյան

 

2023 թ. -----------------------

Երևան

ՀՕ---------Ն

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 Օ Ր Ե Ն Ք Ը

 «ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ 

ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տարածքային կառավարման մասին» 2019 թվականի նոյեմբերի 14-ի ՀՕ-252-Ն օրենքի 5-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մարզպետին կարող է վերապահվել պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի կառավարման իրավասություն:»:

 Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

 

Հանրապետության նախագահ

Վ Խաչատուրյան

 

2023 թ. ---------------- -----

Երևան

ՀՕ-------------Ն

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 Օ Ր Ե Ն Ք Ը

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական գույքի կառավարման մասին» 2014 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-158-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ և 19-րդ կետերում «պետական կառավարման մարմինների» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի մարմինների և մարզպետների» բառերով։

 Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետում «պետական կառավարման մարմինների» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի մարմինների և մարզպետների» բառերով։

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

 2023 թ. ---------------------

Երևան
ՀՕ-----------Ն

 

 

  • Քննարկվել է

    16.12.2022 - 01.01.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Առողջապահություն, Էկոնոմիկա, Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2767

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ