Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1154-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

«      » _____________ 2022 թվականի N ______-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1154-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունն որոշում է. 

  1. Անձի քաղաքացիության վերաբերյալ տեղեկություն ստանալու կարգը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հավելված

ՀՀ կառավարության 2007 թվականի

հոկտեմբերի 4-ի N 1154-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ 

ԱՆՁԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ

 

  1. Սույն կարգով սահմանվում են անձի Հայաստանի Հանրապետության քաղաքացիության վերաբերյալ տեղեկություն (այսուհետ՝ տեղեկություն) ստանալու ընթացակարգը, տեղեկություն տրամադրելու ժամկետները, տեղեկություն ստանալու իրավունք ունեցողների ցանկը և տեղեկություն չտրամադրելու հիմքերը:
  2. Հայաստանի Հանրապետությունում գտնվող անձն իր վերաբերյալ և սույն կարգով սահմանված պետական կառավարման մարմիններն անձանց վերաբերյալ տեղեկություն ստանալու համար դիմում են ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն (այսուհետ՝ իրավասու մարմին)։

Անձի ՀՀ քաղաքացիության վերաբերյալ տվյալները ֆիզիկական անձանց, կազմակերպություններին, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև օտարերկրյա պետություններին կարող են փոխանցվել կամ տրամադրվել միայն անձի համաձայնությամբ կամ օրենքով, միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում:

  1. Հայաստանի Հանրապետությունում գտնվող անձն իր քաղաքացիության վերաբերյալ տեղեկություն ստանալու համար անձամբ կամ, անկախ գտնվելու վայրից, ներկայացուցչի միջոցով իրավասու մարմին է ներկայացնում.

1) դիմում՝ համաձայն N 1 ձևի,

2) անձը հաստատող փաստաթուղթ կամ դրա պատճենը,

3) այլ փաստաթղթեր և տվյալներ (իրավասու մարմնի պահանջով՝ անհրաժեշտության դեպքում), եթե իրավասու մարմնում առկա չէ անձի քաղաքացիության վերաբերյալ տեղեկատվություն և անհրաժեշտ է պարզել վերջինիս քաղաքացիությունը։ Այս դեպքում ներկայացվում են նաև ծննդյան վկայականի, ծնողների անձը հաստատող փաստաթղթերի, ծնողների ամուսնության կամ հայրության ճանաչման վկայականի կամ միայնակ մայր հանդիսանալու վերաբերյալ տեղեկանքի պատճենները։

  1. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները տեղեկություն ստանալու համար իրավասու մարմին են ներկայացնում հարցում՝ համաձայն N 2 ձևի։
  2. Օտարերկրյա պետությունում գտնվող անձն իր քաղաքացիության վերաբերյալ տեղեկություն ստանալու համար առցանց՝ էլեկտրոնային հյուպատոսական համակարգի միջոցով, անձամբ կամ ներկայացուցչի միջոցով դիմում է համապատասխան դիվանագիտական ծառայության մարմին՝ ներկայացնելով.

1) դիմում՝ համաձայն N 1 ձևի,

2) անձը հաստատող փաստաթուղթ,

3) օրենքով սահմանված դեպքում պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթ կամ վճարման անհրաժեշտ վավերապայմանները,

4) այլ փաստաթղթեր և տվյալներ (իրավասու մարմնի պահանջով՝ անհրաժեշտության դեպքում), եթե իրավասու մարմնում առկա չէ անձի քաղաքացիության վերաբերյալ տեղեկատվություն և անհրաժեշտ է պարզել վերջինիս քաղաքացիությունը։ Այս դեպքում ներկայացվում են նաև ծննդյան վկայականը, ծնողների անձը հաստատող փաստաթղթերը, ծնողների ամուսնության կամ հայրության ճանաչման վկայականը կամ միայնակ մայր հանդիսանալու վերաբերյալ տեղեկանքը կամ դրանց պատճենները։

Առցանց դիմելու դեպքում պահանջվող փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով՝ գունավոր սկան արված կամ լուսանկարված։

  1. Մինչև 16 տարեկան անձի դիմումը ներկայացնում է անձի ծնողներից մեկը կամ օրինական ներկայացուցիչը՝ ներկայացնելով նաև ծննդյան վկայականը և ծնողների անձը հաստատող փաստաթղթերի, ծնողների ամուսնության կամ հայրության ճանաչման վկայականի կամ միայնակ մայր հանդիսանալու վերաբերյալ տեղեկանքի պատճենները:
  2. Ներկայացուցչի միջոցով դիմելու դեպքում պետք է ներկայացվի նաև ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենը և լիազորագիր, որի համար նոտարական վավերացում չի պահանջվում։ Լիազորագրի օրինակելի ձևը հրապարակվում է իրավասու մարմնի և բոլոր դիվանագիտական ծառայությունների պաշտոնական կայքերում։
  3. Դիվանագիտական ծառայության մարմինները տեղեկություն հայցող անձի դիմումը ստանալու օրվանից երկօրյա ժամկետում էլեկտրոնային հյուպատոսական համակարգի միջոցով հարցում են կատարում իրավասու մարմին:
  4. Տեղեկություն հայցող անձի դիմումը կամ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման (բացառությամբ դիվանագիտական ծառայության) մարմնի հարցումը ստանալուց հետո իրավասու մարմինը հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկություն հայցողին տրամադրում է անձի Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին տեղեկանք` համաձայն N 3 ձևի՝ սույն կարգի 12-րդ կետով սահմանված որևէ հիմքի նշումով:
  5. Դիվանագիտական ծառայության մարմինների կողմից ուղարկված հարցման պատասխանը ձևավորվում է ինքնաշխատ եղանակով՝ էլեկտրոնային հյուպատոսական համակարգի միջոցով գեներացնելով երկլեզու (հայերեն և օտար լեզվով) տեղեկանք՝ համաձայն N 4 ձևի, եթե Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում (այսուհետ՝ բնակչության պետական ռեգիստր) առկա է անձի Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու վերաբերյալ տեղեկություն։

Ընդ որում, տեղեկանքի օտար լեզվով մասի հիմնական բովանդակությունը  թարգմանվում է էլեկտրոնային հյուպատոսական համակարգի կողմից ինքնաշխատ՝ նախապես մուտքագրված տեքստերին համապատասխան, իսկ անձի անունը, ազգանունը, առկայության դեպքում նաև հայրանունը՝ արտացոլվում է միայն անգլերեն լեզվով՝ բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալներին համապատասխան։

  1. Բնակչության պետական ռեգիստրում անձի Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու վերաբերյալ տեղեկության բացակայության դեպքում իրավասու մարմինը դիվանագիտական ծառայության մարմինների կողմից ստացված հարցմանը պատասխանում է հինգ աշխատանքային օրվա ընթացքում՝ էլեկտրոնային հյուպատոսական համակարգում նշելով անձի՝ սույն կարգով սահմանված քաղաքացիության վերաբերյալ պարզված հանգամանքներից որևէ մեկը, որի արդյունքում գեներացվում է տեղեկանք` համաձայն N 4 ձևի։ Լրացուցիչ ստուգումներ կատարելու անհրաժեշտության պարագայում ժամկետը կարող է երկարաձգվել՝ մինչև 30 օր ժամկետով:
  2. Իրավասու մարմինը, հիմք ընդունելով անձի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիության վերաբերյալ իր տրամադրության տակ առկա, ինչպես նաև ներկայացված տվյալները և փաստաթղթերը, տրամադրվող տեղեկանքում նշում է հետևյալ հանգամանքներից որևէ մեկը.
  • հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ստացել է ՀՀ քաղաքացու անձնագիր (նույնականացման քարտ) համար՝ __ , տրված __-ին կամ ՀՀ քաղաքացու անձնագրով չի փաստաթղթավորվել։
  • Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չի հանդիսանում։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու համար չի դիմել, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրով չի փաստաթղթավորվել։

  • Հայաստանի Հանրապետության նախագահի օր-ամիս-տարի թիվ «___» հրամանագրով Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցվել է։

Հայաստանի Հանրապետության քաղաքացի չի հանդիսանում։

  1. Իրավասու մարմնի կողմից տրամադրվող անձին կամ պետական կառավարման (բացառությամբ դիվանագիտական ծառայության) մարմնին տրամադրվող տեղեկանքը հաստատում է համապատասխան ստորաբաժանման ղեկավարը, ղեկավարի տեղակալը կամ համապատասխան բաժնի պետը։
  2. Իրավասու մարմնի կողմից դիվանագիտական ծառայության մարմիններին տրամադրվող տեղեկանքը էլեկտրոնային եղանակով հաստատում է համապատասխան ստորաբաժանման ղեկավարը, ղեկավարի տեղակալը կամ համապատասխան բաժնի պետը։ Տեղեկանքը հաստատած պաշտոնատար անձի տվյալները պահպանվում են էլեկտրոնային հյուպատոսական համակարգում։
  3. Դիվանագիտական ծառայության մարմինների կողմից տրամադրվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին տեղեկանքում զետեղվում է տեղեկանքի իսկությունը www.e-verify.am համակարգով ստուգելու համար նախատեսված հատուկ համարանիշը (արագ արձագանքման կոդը)։

16.Տեղեկանքը վավերական է տրամադրման պահից վեցամսյա ժամկետում:

  1. Իրավասու մարմնի կողմից տեղեկանքի տրամադրումը գրավոր մերժվում է, եթե՝

1) չեն ներկայացվել սույն կարգի 3-րդ և 5-րդ կետերով պահանջվող փաստաթղթերը։

2) հարցումը ստորագրվել է այն ստորագրելու իրավասություն չունեցող անձի կողմից:

  1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ ապահովել էլեկտրոնային հյուպատոսական համակարգում նոր բաղադրիչի մշակումը, գործարկումը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող վեցամսյա ժամկետում։
  2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող վեցամսյա ժամկետում ապահովել.
  • էլեկտրոնային հյուպատոսական համակարգի և Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի փոխգործելիությունը,
  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցրած անձանց տվյալների պահոցների համակցումը (փոխգործելիությունը) Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի հետ,
  • անձի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին տեղեկանքների էլեկտրոնային եղանակով տրամադրման գործընթացը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող վեցամսյա ժամկետում։
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

2022թ. -----------------------Երևան

 

 

Ձև N 1

2007թ. հոկտեմբերի 4-ի

N 1154-Ն որոշման

 

_____________________________________________________

(իրավասու մարմնի կամ դիվանագիտական ծառայության մարմնի անվանումը)

 

 

ԴԻՄՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Դիմում եմ

□ անձամբ

□ որպես ծնող (խնամակալ)

□ որպես լիազորված անձ

 

 

Խնդրում եմ տրամադրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին տեղեկանք:

Իմ մասին հայտնում եմ հետևյալը.

* - ով նշված կետերը պարտադիր են լրացման համար

1*

Անուն

 

2*

Ազգանուն

 

3

Հայրանուն (եթե նշված է անձնագրում)

 

4*

Ծննդյան օրը, ամիսը, տարին

 

5*

Ծննդյան վայրը (երկիր)

 

6*

Ազգություն

 

7*

Քաղաքացիություն (նշել միայն մեկ տարբերակ)

□ ՀՀ քաղաքացի եմ, ունեմ (ունեցել եմ) ՀՀ քաղաքացու անձնագիր, որի համարն է № _______________

□ Դիմել և ստացել եմ ՀՀ քաղաքացիություն՝  ________ թ. (նշել տարեթիվը)

□ Դիմել և դադարեցրել եմ իմ ՀՀ քաղաքացիությունը՝  ________ թ. (նշել տարեթիվը)

□ Եղել եմ նախկին ՀԽՍՀ քաղաքացի, ունեմ (ունեցել եմ) անձնագիր, որի համարն է № _______________, ստացել եմ ______________________________________________ (նշել ստացման վայրը)

□ Այլ (նշել) ___________________________________________________________________________

8*

Այլ պետության (պետությունների) քաղաքացիության առկայությունը

 

9*

Բնակության հասցեն

 

10

Բջջային հեռախոսահամարը

(առկայության դեպքում)

 

11

էլեկտրոնային փոստի հասցեն

(առկայության դեպքում)

 

12

Լրացուցիչ տեղեկություններ

 

 

13

Կից ներկայացնում եմ նաև հետևյալ փաստաթղթերը (նշել)

 

 

 

þ իմ կողմից ներկայացված տվյալների իսկությունը հավաստում եմ, կեղծ տեղեկություններ (տվյալներ) ներկայացնելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության մասին զգուշացված եմ

þ տալիս եմ իմ համաձայնությունը մշակել իմ անձնական տվյալները

 

Վճարված պետական տուրքի չափը _________________

 

 

Դիմող`          ________________________          ___________________________________

                                      (ստորագրություն)                                            (անուն, ազգանուն)

 

Դիմելու ամսաթիվը՝ «      » ______________  20    թ.

 

 

 

 

Ձև N 2

2007թ. հոկտեմբերի 4-ի

N 1154-Ն որոշման

____________________________

 (տեղեկությունը հայցող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմնի անվանումը)

 

 

ՀԱՐՑՈՒՄ

ԱՆՁԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Խնդրում ենք տրամադրել ստորև ներկայացված անձի Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին տեղեկանք:

* - ով նշված կետերը պարտադիր են լրացման համար

1*

Անուն

 

2*

Ազգանուն

 

3

Հայրանուն (եթե նշված է անձնագրում)

 

4*

Ծննդյան օրը, ամիսը, տարին

 

5*

Ծննդյան վայրը (երկիր)

 

6

Ազգություն

 

7

Այլ պետության (պետությունների) քաղաքացիության առկայությունը

 

8

Բնակության հասցեն

 

9

Լրացուցիչ տեղեկություններ

 

10

Կից ներկայացվում են նաև հետևյալ փաստաթղթերը (նշել)

 

 

 

 

_______________________

_______________________

_______________________

(պաշտոն)

(ստորագրություն)

(անուն, ազգանուն)

                                                                                   

 

 

 

Ձև N 3

2007թ. հոկտեմբերի 4-ի

N 1154-Ն որոշման

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

ԱՆՁԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Տրամադրող մարմնի անվանումը

 

Տրման ամսաթիվը

 

Տեղականքի համարը №

 

(օր, ամիս, տարի)

Տրվում է այն մասին, որ

 

(անունը, ազգանունը և հայրանունը, եթե առկա է)

Ծննդյան ամսաթիվը

 

Ծննդյան վայրը

 

(օր, ամիս, տարի)

 

Տեղեկանքն ուժի մեջ է տրման օրվանից վեց ամիս։

Տրվում է ներկայացնելու ըստ պահանջի։

         

 

_____________________________

 

 

(անուն, ազգանուն)

 

 

_____________________________

 

_____________________________

(պաշտոն)

 

(ստորագրություն)

 

 

 

 

 

 

 

Կ.Տ.

 

հատուկ համարանիշի

(արագ արձագանքման կոդի) տեղը

 

Տեղեկանքի իսկությունը ստուգելու համար այցելեք www.e-verify.am

 

 

 

 

 

Ձև N 4

2007թ. հոկտեմբերի 4-ի

N 1154-Ն որոշման

 

 

 

Համարժեք թարգմանությունն օտար լեզվով

ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔ

 

 

Ում կողմից

 

 

 

 

Տրման ամսաթիվ

 

 

 

 

(օր, ամիս, տարի)

 

Այն մասին, որ

 

 

 

 

 

(անունը, ազգանունը և հայրանունը, եթե առկա է)

 

 

Ծննդյան ամսաթիվ

 

 

 

 

(օր, ամիս, տարի)

 

Ծննդյան վայրը

 

 

 

 

 

 

 

Տեղեկանքն ուժի մեջ է տրման օրվանից վեց ամիս։

 

 

Տրվում է ներկայացնելու ըստ պահանջի։

 

 

                 

 

_____________________________

 

 

(անուն, ազգանուն)

 

 

_____________________________

 

_____________________________

(պաշտոն)

 

(ստորագրություն)

 

 

 

 

 

Կ.Տ.

 

հատուկ համարանիշի

(արագ արձագանքման կոդի) տեղը

 

Տեղեկանքի իսկությունը ստուգելու համար այցելեք www.e-verify.am

Համարժեք թարգմանությունն օտար լեզվով

 

 

 

 

  • Քննարկվել է

    15.12.2022 - 09.01.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքացիական և առևտրային օրենսդրություն

  • Նախարարություն

    Արտաքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2695

Տպել