Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 20.03.2024 - 04.04.2024

ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Շուկայի վերահսկողության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Լիազոր մարմինը վերահսկողության ընթացքում այլ պետական մարմնի լիազորություններին առնչվող խախտումների բացահայտման դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է տվյալ պետական մարմնին: Տեղեկացման եղանակը և ընթացակարգը սահմանում է Կառավարությունը»: Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1324-Ա որոշմամբ հաստատվել է Օրենքի կիրակումն ապահովող միջոցառումների ցանկը, որի առաջին կետով սահմանվել է «Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից վերահսկողության ընթացքում բացահայտված խախտումների մասին տեղեկացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակումը, որի ներկայացման կամ ընդունման համար պատասխանատու պետական կառավարման համակարգման մարմիններ սահմանվել են Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը և Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը, ուստի անհրաժեշտություն է առաջացել  մշակել «Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից վերահսկողության ընթացքում բացահայտված խախտումների մասին տեղեկացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծի ընդունման արդյունքում, Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հնարավորություն կընձեռի այլ պետական մարմիններին տեղեկանալ իրենց լիազորություններին առնչվող խախտումների վերաբերյալ:
0 420

Քննարկվել է 24.11.2023 - 10.12.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն հստակեցվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով թափուր զինվորական պաշտոնի նշանակված զինվորական ծառայության մեջ չգտնվող անձի վերաբերյալ տեղեկանքը տրամադրող մարմինը, տեղեկանքի տրամադրման ժամկետը, տեղեկանքում ներառվող տեղեկությունների շրջանակը, մի շարք պետական մարմինների անվանումները համապատասխանեցվում են օրենքով սահմանված պետական կառավարման համակարգի մարմինների անվանումներին։  
0 1208

Քննարկվել է 12.10.2023 - 02.11.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 25-ի N 1561-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման բացակայության մասին տեղեկանքի տրամադրման ընթացակարգն առավել հստակեցնել, կատարել ՀՀ օրենսդրության և քաղաքացիների շահերից բխող մի շարք փոփոխություններ:
0 2263

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 27.07.2023 - 14.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2169-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագծով առաջարկվում է Կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2169-Ն որոշման մեջ այդ որոշման շրջանակներում շահառու երեխայի կարգաթիվը որոշելիս հաշվի առնել նաև զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո, սակայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողության կամ պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծագած հիվանդության կամ ստացած վնասվածքի հետևանքով մահացած զավակը՝ հաշվի առնելով համապատասխան ուժային մարմնի տված Կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 141-Ն որոշման հավելվածով սահմանված՝ զինծառայողի զոհվելու մասին N 1 ձևի տեղեկանքը և անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի տված տեղեկանքը՝ զոհված զավակի մահվան պատճառական կապի մասին:  
0 1544

Քննարկվել է 26.04.2023 - 11.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 502-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակն է կարգավորել ՀՀ-ում պետական գրանցում չունեցող դեղերի պետական գնումներին մասնակցության հնարավորության սահմանափակման խնդիրները, համապատասխան տեղեկանքի ներկայացման փուլը:
0 1932

Քննարկվել է 15.12.2022 - 09.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1154-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվող փոփոխությունների նպատակն է անձի՝ ՀՀ քաղաքացիության մասին տեղեկանքի ստացումն առավել հասանելի դարձնել ՀՀ քաղաքացիների համար՝ անձամբ կամ ներկայացուցչի միջոցով դիմելու գործող պահանջին ստեղծելով այլընտրանք՝ առցանց՝ էլեկտրոնային հյուպատոսական համակարգի միջոցով դիմելու հնարավորություն։  
0 2634

Քննարկվել է 15.12.2022 - 03.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 977-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի ՀՀ կառավարության 2021 թվականի հունիսի 10-ի N 977-Ն որոշմամբ սահմանված թույլատվական փաստաթղթի ստացման և ներկայացման գործընթացի իրականացումը՝ համացանցային կայք էջում հասանելի «Միասնական հայտ» համակարգի միջոցով, որը կստեղծի առավել հարմարավետ պայմաններ տնտեսվարողների համար:  Միաժամանակ ապահովելով «Միասնական հայտ» համակարգի միջոցով անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի կամ անվտանգության սերտիֆիկատների կամ համապատասխանության տեղեկանքի տրամադրումը, իրավական կարգավորում է տրվել նաև էլեկտրոնային համակարգի խափանման, ինչպես նաև արտահանվող երկրի պահանջի բավարարաման դեպքերին՝ չխոչնդոտելով տնտեսվարողների գործունեությանը։ 
0 2825

Քննարկվել է 24.10.2022 - 08.11.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի ԹԻՎ 193 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Սույն նախագծի նպատակը Արդարադատության նախարարություն համապատասխան դիմում ներկայացնելու միջոցով նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման փաստի մասին հավաստող տեղեկանքի կորստի դեպքում դրա կրկնօրինակի տրամադրման ընթացակարգի նախատեսումն է, ինչը օբյեկտիվ հնարավորություն է ստեղծում թարգմանիչների համար համագործակցելու իրենց վստահություն հայտնած նոտարների հետ:
0 2235

Քննարկվել է 09.07.2021 - 24.07.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N1371-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կողմից տրամադրվող համապատասխան տեղեկանքի ձևը սահմանել՝ հաշվի առնելով վերջինիս լիազորությունների շրջանակներում հասանելի տեղեկատվությունը։ Նախագծով առաջարկվում է լիազոր մարմին սահմանել նաև ՀՀ կենտրոնական բանկին, որի արդյունքում իր կողմից վարվող ռեեստրում ներառված ֆինանսական կազմակերպություններում կատարված ներդրումների վերաբերյալ համապատասխան տեղեկանքը կտրամադրվի ՀՀ կենտրոնական բանկի կողմից։
0 3594