Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 09-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Լիանա Հակոբյան 27.11.2022 08:47:26 Նախագծից առանձնացրել եմ այս կետը: Գործող կարգավորումներում նախատեսված չէ դասերը հեռավար իրականացնելու դեպքում ավարտական քննությունները հեռավար կազմակերպելու հնարավորությունը: Այս կետում չկա հիմնավորում, թե ինչո՞ւ չի թույլատրվում հեռավար ուսուցում ընտրած սովորողին քննությունները հանձնել հեռավար տարբերակով, չէ որ սովորողը հիմնականում ընտրում է հեռավար կրթություն, երբ ունի առողջական խնդիրներ կամ բացակայում է տվյալ երկրից, բայց ուզում է իր ուսումը շարունակել նույն դպրոցում, այսինքն՝ սովորողին դժվար է (եղել են դեպքեր, որ նույնիսկ անհնար է եղել) գտնվել ֆիզիկական միջավայրում, ապա ինչո՞ւ պարտադրել քննության օրը գալ դպրոց: Ստացվում է, որ կասկածանքի տակ է դրվում հեռավար տարբերակով ուսուցման ձևաչափը, այսինքն, մեծ թվով սովորողներ կհրաժարվեն այս տարբերակը ընտրելու հնարավորությունից: Առանձնացրել եմ նաև այս կետը: Կրթության շարունակականությունն ապահովելու համար հանրակրթական հիմնական կրթական ծրագրերով հեռավար ուսուցումը կարող է կազմակերպվել նաև այն դեպքում, երբ ուսուցիչն ունի առկա ուսուցումն անհնարին դարձնող բուժման կարիք, որի ժամանակ ուսուցչի կողմից իր դպրոցի սովորողների համար կարող է իրականացվել առավելագույնը 10 աշխատանքային օր տևողությամբ հեռավար դասավանդում: Այս կետը մեր կրթահամալիրի դասավանդողների համար նորություն չէ, դասավանդողները անհրաժեշտությունից ելնելով այդպիսի ուսուցում կազմակերպել են, ինքնս էլ եմ կազմակերպել, ընդ որում դասարանում սովորողների աշխատանքին հետևել է կազմակերպիչը, արդյունավետ դաս է ստացվել: Այստեղ առաջարկում եմ առողջական խնդիրները հանել և փոխարենը նշել անհրաժեշտությունից ելնելով: Ուսուցիչը կարող է բացակայել ոչ միայն իր հիվանդության պատճառով, այլ նաև իր փոքրիկի հիվանդության պատճառով կամ այլ խնդիրներով: Ընդունվել է ի գիտություն: Հեռավար քննության վերաբերյալ հարկ է նշել, որ ՏՀՏ գործիքակազմի հզորացման արդյունքում հնարավոր կլինի իրականացնել նշված ընթացակարգով: Խնդիրն այսօր օրակարգային է: Ինչ վերաբերում է դասավանդող ուսուցչի կողմից ըստ անհրաժեշտության ձևակերպմամբ դրույթ սահմանելուն՝ պարզ չէ՝ ըստ անհրաժեշտության դեպքերը որո՞նք կարող են լինել:
2 Մարթա Ասատրյան 29.11.2022 11:04:10 Գործող կարգավորումներում նախատեսված չէ դասերը հեռավար իրականացնելու դեպքում ավարտական քննությունները հեռավար կազմակերպելու հնարավորությունը: Նոր կարգավորումում նախատեսված է, բայց ձևակերպումը անհասկանալի է և խտրական «7.1. Ավարտական քննությունները կարող են իրականացվել հեռավար, եթե հաստատությունը չունի համապատասխան առարկայի մասնագետ և դասերն իրականացվում են հեռավար:»: Կարծում եմ, որ հեռավար ուսուցուման կարգը պետք է ավելի ճկուն լինի և պաշտպանի սովորողի կրթության իրավունքը։ Առաջարկում եմ այսպիսի ձևակերպում Ավարտական քննությունները կարող են իրականացվել հեռավար, եթե սովորողի մասնակցությունը քննությանը անհնարին է՝ սահմանված կարգով (գտնվում է արտերկրում և ֆորսմաժորային իրավիճակի պատճառով վերադարձը անհնարին է, ստանում է ստացիոնար բուժում, գիատկցությունը տեղն է, բայց հաստատություն ներկայանալն անհնարին է և այլն)։ Համամիտ չեմ, որ լրացված տարբերակում շեշտադրումը դրվում է միայն համապատասխան մասնագետ չլինելու վրա, որն էլ անհասկանալի է և սովորողի կրթության իրավունքը չի պաշտպանում։ Օրինակ դպրոցում չկա քիմիայի մասնագետ և դասերը կազմակերպվել են հեռավար ու 9-րդ դասարանի սովորղը պետք է հանձնի քննություն քիմիայից։ Ինչու՞ է հանձնում քննությունը հեռավար, կամ ինչպես։ Եթե կարգով նախատեսված է թեստ, հսկիչը պետք է լինի ոչ մասնագետ, ստուգող մասնագետն էլ պարտադիր չէ լինի առարկայի ուսուցիչ։ Եվ այդպես նաև մյուս գրավոր-թեստային քննությունների մասով։ Իսկ բանավոր քննությունների մասով ինչ-որ տեղ կարելի է այդ կետը հասկանալ, չնայած վիճելի է։ 8. Կրթության շարունակականությունը ապահովելու համար հանրակրթական հիմնական կրթական ծրագրերով հեռավար ուսուցումը կարող է կազմակերպվել՝․․․․․․․․ Առաջարկում եմ 8․8 կետ․ Այլընտրանքային, փորձարարական,հեղինակային և այլ ծրագրեր  իրականացնող հաստատությունները հեռավար ուսուցումը կազմակերպում են այլ ընթացակարգով, որը հաստատվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից։ Չի ընդունվել: Թեստային եղանակով իրականացվող քննությունների վերաբերյալ հարկ է նշել, որ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ցանկացած վայրից էլեկտրոնային եղանակով թեստավորում անցկացնելու համար: Ինչ վերաբերում է վերջին առաջարկին, հարկ է նշել, որ հարցի կարգավորման համար անհրաժեշտ է իրականացնել օրենքի փոփոխություն, հետևաբար Ձեր առաջարկը սույն իրավական ակտի նախագծով չի կարող կարգավորվել: