Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 292-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2022 թվականի ______ N__-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի
N 292-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասը և «Ոստիկանության մասին» օրենքի 9.1-ին հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 13-ի «Ոստիկանության ստորաբաժանումների կողմից քննության ենթակա վարչական իրավախախտումներ կատարած անձանց հաշվառման կարգը հաստատելու մասին» N 292-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) նախաբանում «օրենքի» բառից հետո լրացնել «9.1-ին հոդվածի 3-րդ մասի և» բառերը,
2) 1-ին հավելվածի՝
ա. 1-ին կետից «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը հանել և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն. «Սույն կարգի գործողությունը տարածվում է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի (այսուհետ՝ Սահմանապահ զորքեր) կողմից հայտնաբերված՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումներ կատարած անձանց հաշվառման հետ կապված հարաբերությունների վրա:»,
բ. 3-րդ կետում «ստորաբաժանումներին,» բառից հետո լրացնել «Սահմանապահ զորքերին,» բառերը,
գ. 5-րդ կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն. «Կենտրոնացված հաշվառման ենթակա են նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում Սահմանապահ զորքերի կողմից հայտնաբերված՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումներ կատարած անձինք:»,
դ. 11-րդ կետում «ստորաբաժանման» բառից հետո լրացնել «, ինչպես նաև սույն կարգի 5-րդ կետում նշված դեպքում Սահմանապահ զորքերի» բառերը,
զ. 12-րդ կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.
«Կենտրոնացված հաշվառման քարտադարանի ավտոմատացված համակարգին հասանելիություն ունենալու դեպքում հաշվառման քարտում լրացման ենթակա տեղեկություններն առցանց եղանակով մուտքագրվում են ավտոմատացված համակարգ, իսկ հաշվառման քարտ չի լրացվում:»,
է. 18-րդ կետում «կառավարության» բառը փոխարինել «վարչապետի» բառով, իսկ «կառավարությանն առընթեր» բառերը հանել,
3) 2-րդ հավելվածի ձևի «ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՇՎԱԾ ՏՈՒՅԺԻ ՄԱՍԻՆ» բաժնում «ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՂ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒ-ՄԸ» բառերը փոխարինել «ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՂ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՅԼ ՄԱՐՄՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ» բառերով, «այլ ծառայություն - 7» բառերից հետո լրացնել «, Սահմանապահ զորքեր - 8» բառերը, իսկ «201 թ.» թիվը փոխարինել «20 թ.» թվով,
4) 3-րդ հավելվածի ձևի վերնագրից հանել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ» բառերը, 3-րդ կետից՝ «19» թիվը, իսկ «201 թ.» թիվը փոխարինել «20 թ.» թվով,
5) 4-րդ և 5-րդ հավելվածներում «200 թ.» թիվը փոխարինել «20 թ.» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի դեկտեմբերի 1-ից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2022թ. ...................... ........
Երևան

 

  • Քննարկվել է

    16.11.2022 - 01.12.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Ազգային անվտանգության ծառայություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2547

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ