Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհների 2023-2033 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

____________  2022 թվականի N _____-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ 2023-2033 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության» բաժնի 48-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել՝

1) Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհների 2023-2033 թվականների ռազմավարությունը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհների 2023-2033 թվականների ռազմավարությունից բխող 2023-2027 թվականների գործողությունների միջոցառումների  ծրագիրը՝ համաձայն N 2 հավելվածի:

 

  • Քննարկվել է

    14.11.2022 - 29.11.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն, Քաղաքաշինություն, Միջազգային հարաբերություններ, Տրանսպորտ, Տարածքային կառավարման և զարգացման, Տնտեսական, Արտակարգ իրավիճակներ, Ճանապարհային երթևեկության անվտանգություն, Տեղեկատվական տեխնոլոգիաներ

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3109

Տպել