Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

<< ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ

 

   ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 4-ի ջրային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 30.1-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ  2-4-րդ մասերով.

 «Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված մերժման հիմքերից բացի նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների հայտերը մերժվում են նաև, եթե՝

1.փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը նախատեսվում է այն գետերի վրա ՝

ա. որոնցում առկա են Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր.

բ. որոնց ծանրաբեռնվածությունը դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի է.

գ. որոնց վրա կան ջրաչափական դիտակետեր և նախատեսվող ջրառի և ջրահեռացման նիշերը շրջանցում են ջրաչափական դիտակետերը:

2.փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումն իրականացվում է՝

ա. Սևանա լճի կենտրոնական և անմիջական ազդեցության գոտիներում,

բ. բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտիներում,

գ.. բնության հուշարձանների 150 մետր շառավղով հարակից տարածքներում,

դ. ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիներում,

ե. գետերի հոսքի ձևավորման տարածքներում,

զ. գետահատվածներում, որտեղ առկա են սողանքային տարածքներ,

է. անտառային հողերում կամ տարածքներում, որտեղ շինարարական տարածքին մոտեցող ճանապարհներ կառուցելու նպատակով առաջանում է ծառեր հատելու անհրաժեշտություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 20-րդ հոդվածով նախատեսված պետական անտառային հողերում աշխատանքների իրականացման համաձայնության առկայության դեպքերի:

   Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված գետերի ցանկը սահմանում է  Կառավարությունը:

 Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ե» ենթակետով նախատեսված սողանքային տարածքները սահմանում է Կառավարությունը:»:

 

Հոդված 2.  Օրենսգրքի 33-րդ հոդվածի`

  1. 3-րդ մասը շարադրել հետևյալ  խմբագրությամբ.

   «Ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետը չի կարող 5 տարուց ավելի լինել, բացառությամբ հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու նպատակով տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների:»։

  1. 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Էլեկտրական էներգիայի  արտադրության լիցենզիա ստանալու նպատակով ջրօգտագործման թույլտվության համար դիմած անձին (անկախ տվյալ տարածքում ջրավազանային կառավարման պլանի առկայության հանգամանքից) ջրօգտագործման թույլտվությունը տրվում է 1 տարի ժամկետով, որը լիցենզիայի ստացման դեպքում համարվում է երկարաձգված` լիցենզիայի ժամկետին հավասար, բայց ոչ ավելի, քան 20 տարին, եթե ջրավազանային կառավարման պլաններով այլ ժամկետ սահմանված չէ, որի դեպքում ջրօգտագործման թույլտվությունը համարվում է երկարաձգված ջրավազանային կառավարման պլանով նախատեսված ժամկետով: Ջրավազանային կառավարման պլանների հաստատումից կամ դրանցում փոփոխություններ կատարելուց հետո նախկինում տրամադրված ջրօգտագործման թույլտվությունները ենթակա են վերանայման:»։

 

 Հոդված 3. Անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից՝
  • 1)Կառավարությունը մեկ տարվա ընթացքում սահմանում է այն գետերի ցանկը, որոնցում առկա են Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր, որոնց ծանրաբեռնվածությունը դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի է.
  • 2)Կառավարությունը երկու տարվա ընթացքում սահմանում է այն գետահատվածները, որտեղ առկա են սողանքային տարածքներ։
  • Քննարկվել է

    24.10.2017 - 14.11.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Բնապահպանություն, Էներգետիկա և բնական պաշարներ, Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9268

Տպել

Առաջարկներ`

Gayane Atoyan

26.10.2017

Լավ է, որ նշվում են գետերի անունները կոնկրետ, բայց վատ է, որ արդեն վնասված գետերի նկատմամբ որևէ բան չի նախաձեռնվում: Հարկավոր է, որպեսզի արդեն կառուցված ՀԷԿ-երը ևս կրեն պատասխանատվություն բնապահպանական վնասի համար: Եթե գրում ենք, որ այս փոփոխությունը հետադարձ ուժ չունի արդեն կառուցված ՀԷԿ-երի համար, ապա դրանով իսկ հնարավորություն եք տալիս այդ վնասների շարունակմանը... բոլոր աղտոտողները պետք է հատուցեն իրենց տված վնասի կրկնապատիկի չափով... Polluter pays տարբերակը պետք է ներառել այս տեքստի մեջ արդեն իսկ շահագորշվող ՀԷկերի համար առնվազն...

Տեսնել ավելին