Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 27.04.2019 - 13.05.2019

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի №88Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ Որոշման նախագծով նախատեսվում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 15.04.2015թ. №88Ն որոշմամբ հաստատված մեթոդիկայում հստակեցնել 2018թ. նոյեմբերի 2-ից մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածում  մինչև 5 ՄՎտ (ներառյալ) տեղակայված հզորությամբ արևային (գումարային 100 ՄՎտ հզորության շրջանակում) և մինչև 30 ՄՎտ (ներառյալ) տեղակայված հզորությամբ հողմային էլեկտրակայաններում արտադրության լիցենզիա ստացած կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի բազիսային սակագները, ինչպես նաև նշված մեթոդիկայով վերահաշվարկման ենթակա փոքր հիդրոէլեկտրակայանների շրջանակը։
0 6136

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 24.10.2017 - 14.11.2017

<< ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ     Նախագծով առաջարկվել է ՀՀ ջրային օրենսգրքի 30.1 հոդվածը լրացնել նոր մասերով, որոնցով ամրագրվել են ՓՀԷԿ-երի կառուցման և շահագործման համար արգելված գոտիները և, ելնելով բնապահպանական առանձնահատկություններից՝ նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայաններին տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժման հիմքերը: Էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի և այդ  լիցենզիան ստանալու նպատակով տրամադրված ջրօգտագործման թույլտվության ժամկետների կարգավորման նպատակով խմբագրվել է ՀՀ ջրային օրենսգրքի 33-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերը:
1 9168