Հիշել նախագիծը

«Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության և տնօրենի նշանակման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Արմեն Վարդանյան 10.10.2022 16:36:25 ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՄԱՆ, ԱՆՑԿԱՑՄԱՆ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՆՕՐԵՆԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 319-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԻԾԸ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԼԱՎ ԵՎ ԳՈՎԵԼԻ ՆԱԽԱԳԻԾ Է, ՍԱԿԱՅՆ ԳՏՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԵԹԵ ՓՈՓՈԽՎԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՎԵԼՎԱԾԻ 2_ՐԴ, 3_ՐԴ ԵՎ 7_ՐԴ ՄԱՍԵՐԸ, ԱՅՍԻՆՔՆ ՄՐՑՈՒՅԹԸ ՀԱՅՏԱՐԱՐՎԻ և ԿԱՅԱՆԱ ՄԻՆՉԵՎ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ԱՎԱՐՏԸ; ԱՅԴ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԿԱՐԵԼԻ Է ԽՈՒՍԱՓԵԼ ՊԱՍՏՈՆԱԿԱՏԱՐՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՀԱՆՁՆՈՒՄ ԱՆԵԼՈՒ ԱՇԽԱՏԱՏԱՐ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՑ; Չի ընդունվում:
2 Արմեն Հովհաննիսյան 16.10.2022 16:54:52 Շատ ճիշտ որոշում է,ներկայիս համակարգի բացերից մեկը այն է, որ մանկավարժական և ծնողական խորհրդի անդամները գործնականում տնօրենի դրածո մարդիկ են որոնք քվեարկում են միշտ իր օգտին առանց նույնիսկ զարգացման ծրագրին ծանոթանալու, անհնարին դարձնելով մրցույթի էությունը, հատկապես գյուղական համայնքների դպրոցներում միշտ թեկնածուն նույն է բոլորը կողմ նրան։ Շատ ճիշտ նախագիծ է Շնորհակալություն
3 Մամիկոն Աբգարյան 18.10.2022 15:28:20 Համապատասխան փոփոխությունները կատարել ուսումնական հաստատության Կանոնադրության մեջ: Առնչվող բոլոր իրավական ակտերը գրեթե միաժամանակ մշակվում և շրջանառվում են:
4 Մամիկոն Աբգարյան 18.10.2022 15:28:20 Մրցույթին մասնակցելու իրավունք վերապահել գործող այն տնօրենին, ով իր պաշտոնավարման ընթացքում իրականացրել է դպրոցի տնօրեն ընտրվելիս զարգացման ծրագրի առնվազն 75 տոկոս աշխատանքները: Ձեր դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Զարգացման ծրագրի գնահատման չափանիշները մշակման փուլում են:
5 Մամիկոն Աբգարյան 18.10.2022 15:28:20 Հանձնաժողովը կազմված լինի 11-անդամից: Նշված կազմին ավելացնել մեկական ներկայացուցիչ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնից, գործող տնօրեն, վաստակաշատ մանկավարժ և տնօրեն: Ընդունվել է ի գիտություն:
6 Սամուել Մարտիրոսյան 21.10.2022 22:03:28 Բավականին լավ նախագիծ է այն առումով, որ իրականացվելու է տնօրենի հավակնորդների զարգացման ծրագրերի փորձաքննություն։ Սակայն լավ կլիներ, որ մասնագիտական հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստացած հավակնորդների շրջանում մրցույթն անցկացնելիս հաշվի առնվեր նաև աշակերտական, մանկավարժական և ծնողական խորհուրդների կարծիքները՝ առավելությունը տալով այն հավակնորդին, ով կստանար ծնողական և մանկավարժական խորհուրդների անդամների ձայների մեծամասնությունը և ում զարգացման ծրագրի կազմմանը և լրամշակմանը կմասնակցեր աշակերտական խորհուրդը։ Հավասար ձայների կամ, եթե մի հավակնորդը արժանացել է նշածս խորհուրդների մեկի վստահությանը, իսկ մյուսը՝ մյուս խորհրդի, հավակնորդները ունենան հավասար հնարավորություն մրցույթին մասնակցելիս։ Տնօրենի միանձնյա նշանակումը լիազոր մարմնի ղեկավարի կողմից, կարծում եմ սխալ քայլ է, քանի որ, չեմ կարծում թե լիազոր մարմնի ղեկավարը ավելի ծանոթ է դպրոցի խնդիրներին, և եթե հավակնորդները նույն դպրոցի մանկավարժներ են, նաև նրանց կամային և այլ արժանիքներին, քան այդ դպրոցի սաների ծնողները և մանկավարժները, և դժվար թե մի քանի րոպե կամ ժամ տևող հարցազրույցի արդյունքում լիազոր մարմինը կարող է ճիշտ պատկերացում կազմել հավակնորդի կամ հավակնորդների կարողունակությունների և անձնային որակների մասին։ Այսպիսով, իմ առաջարկով լիազոր մարմնի ղեկավարը կնշանակի այն անձնավորությանը, ով կարժանանա դպրոցի հենասյուները կազմող 3 խորհուրդների՝ աշակերտական, ծնողական և մանկավարժական խորհուրդների հավանությանը և վստահությանը։ Կառվարման խորհրդի մասնակցությունը դպրոցի տնօրենի նշանակմանը այս դեպքում համարում եմ անիմաստ, քանի որ այն կազմված է մանկավարժական և ծնողական խորհուրդների, լիազոր մարմնի, ԿԳՄՍՆ ներկայացուցիչներից, և իմ առաջարկով հավակնորդները անցնում են այս կառույցներով, նախ արժանանալով խորհուրդների վստահությանը, իսկ հետո նաև՝ մասնագիտական հանձնաժողովի կողմից ստանալով զարգացման ծրագրի վերաբերյալ եզրակացություն։ Տնօրենի նշանակման ներկայիս կարգին ևս դեմ եմ, քանի որ այս պարագայում ևս մանկավարժական և ծնողական խորհուրդներում կատարված ընտրությունները հիմնականում էական դեր չեն խաղում, իսկ իմ ներկայացրած առաջարկով այդ խորհուրդները տնօրենի նշանակման գործընթացում ստանում են մասնակցության ավելի լայն հնարավորություն։ Ձեր ներկայացրած առաջարկը լրացուցիչ կքննարկվի: Միաժամանակ հայտնում եմ, որ նշված ձևը չի արդարացրել իրեն: