Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2017 թվականի ապրիլի 13-ի N 370-Ն հարամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրաման

 

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ

ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

ՀՐԱՄԱՆ

 

 

N o  __________________-Ն                                                     «_____» ______________________  2022թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 370-Ն ՀԱՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջով և հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջը՝

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ

 

  1. ՀՀ կրթության և գիտության նախարարի 2017 թվականի ապրիլի 13-ի ‹‹Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգը սահմանելու մասին›› N 370-Ն հրամանի հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:

 

 

Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ

 

 

Հավելված

Կրթության, գիտության, մշակույթի և

սպորտի  նախարարի 2022 թվականի

-ի N -Ն  հրամանի

 

«Հավելված

Կրթության և գիտության

  նախարարի 2017 թվականի

ապրիլի 13-ի N 370-Ն հրամանի

 

 

ԿԱՐԳ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

  1. Ընդհանուր դրույթներ
  2. Սույն կարգով կարգավորվում են կրթական գործընթացի մասնակիցներին «Հանրակրթության մասին օրենքով» սահմանված կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների (այսուհետև՝ Աջակցության ծառայություններ) տրամադրման հետ կապված հարաբերություններն ըստ մակարդակների.
  • ուսումնական հաստատության, որը տրամադրվում է հանրակրթական ուսումնական հաստատության կողմից (այսուհետև` Հաստատություն),
  • տարածքային, որը տրամադրվում է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի կողմից (այսուհետև` Տարածքային կենտոն).
  • հանրապետական, որը տրամադրվում է հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից (այսուհետև` Հանրապետական կենտոն):

2․   Աջակցության ծառայությունները կրթական գործընթացի մասնակիցներին տրամադրվում են չորս հիմնական ուղղություններով՝

  • հարմարեցված և մատչելի միջավայրի ստեղծում.
  • խելամիտ հարմարեցումների տրամադրում.
  • կրթության մատչելիության, ներառականության, որակի ու արդյունավետությունը բարձրացում.
  • Սովորողի Անհատական ուսուցման պլանով (այսուհետև՝ ԱՈՒՊ) սահմանված աջակցության ծառայությունների տրամադրում (Ձև 1):

3․  Սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ եզրակացությունն ու արձանագրությունը ստանալուց հետո՝ 5-10 աշխատանքային օրվա ընթացում, Հաստատությունն ու Տարածքային կենտրոնը միասին մշակում և հաստատում են սովորողի ԱՈՒՊ-ը, որով սահմանվում են կրթության առանձնահատուկ պայմանները և այդ պայմանների ապահովմանն ուղղված սովորողին, նրա մանկավարժներին և ծնողին տրամադրվող Աջակցության ծառայությունները` ըստ մակարդակների (համաձայն ձև 2 և ձև 3)։ Յուրաքանչյուր հաջորդ տարում, այդ թվում հերթական գնահատումների ժամանակ ԱՈՒՊ-ը մշակվում և հաստատվում է մինչև տվյալ ուսումնական տարվա սեպտեմբերի 20-ը։

4․  Հաստատության և Տարածքային կենտրոնի տնօրենների տեղակալները, համատեղ, երկու ամիսը մեկ անգամ, հրավիրում են միասնական ժողով՝ ամփոփելու տվյալ ամիսների ընթացքում տրամադրած աջակցության ծառայությունները, արձանագրելու սովորողների ունեցած ձեռքբերումները, առաջընթացը և առկա դժվարությունները, առաջարկներ ներկայացնելու սովորողի մոտ առկա դժվարությունների հաղթահարման աշխատանքների ձևերի և մեթոդաբանության ուղղությամբ։ Միասնական ժողովի արձանագրությունը հաստատում են Տարածքային կենտրոնի տնօրենի տեղակալը և  Հաստատության տնօրենի տեղակալը (Ձև 4)։ ԱՈւՊ-ը և ԱՈւՊ-ի գնահատման արձանագրությունը հիմք է հանդիսանում Հանրապետական կենտրոնի կողմից իրականացվող մշտադիտարկումների համար։

5․  Սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման և Աջակցության ծառայությունների տրամադրման ընթացքում հավաքագրված տեղեկատվությունը Տարածքային կենտրոնը և Հաստատությունը մուտքագրում են Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների տվյալների միասնական բազա:

6․  Սովորողի վերաբերյալ մշակված անձնական տվյալները (ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել սովորողի ինքնությունը), գաղտնի են և չեն կարող փոխանցվել երրորդ անձանց՝ առանց ծնողի (օրինական ներկայացուցչի) (այսուհետև՝ Ծնող) գրավոր համաձայնության: Տվյալների փոխանցումը երրորդ անձանց՝ առանց Ծնողի համաձայնության, հնարավոր է միայն օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

  1. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում

7․   Սովորողի՝ հանրակրթական հիմնական ծրագրերը յուրացնելու համար անհրաժեշտ կրթության առանձնահատուկ պայմանները, ներառյալ՝ խելամիտ հարմարեցումները սահմանելու նպատակով իրականացվում է սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում՝ Տարածքային կենտրոնի կողմից։

8․  Սովորողի՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը բաղկացած է երեք փուլից՝

  • 1-ին փուլ՝ սովորողի կրթական ծրագրերին մասնակցության դիտարկում,
  • 2-րդ փուլ՝ սովորողի զարգացման հնարավորությունների բացահայտում և գնահատում,
  • 3-րդ փուլ՝ կրթության առանձնահատուկ անհրաժեշտ պայմանների սահմանում.

9․  Սովորողի՝ կրթական ծրագրերին մասնակցության դիտարկումն ու զարգացման հնարավորությունների բացահայտումը իրականացվում են սովորողի ուսումնական հաստատությունում՝ ուսուցման և ուսումնառության ընթացքում։ 

10․ Գնահատման 1-ին և 2-րդ փուլերի ընթացքում ուսումնասիրվում է նաև սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման տեղեկատվությունը։

11․  Գնահատման 3-րդ փուլն իրականացվում է առաջին և երկրորդ փուլերի ընթացքում հավաքագրված տեղեկատվության հիման վրա։ 

12․ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման երեք փուլերի ավարտից հետո սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ Տարածքային կենտոնը կազմում է արձանագրություն և տալիս եզրակացություն։

13․ Սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի հերթական գնահատումն իրականացվում է կրթական յուրաքանչյուր աստիճանին անցման նախորդող ուսումնական տարվա ավարտին կամ տվյալ ուսումնական տարվա սկզբին (առաջին, հինգերորդ և տասներորդ դասարաններում), եթե մինչ այդ սովորողի համար կրթության առանձնահատուկ նոր պայմանների սահմանման անհրաժեշտություն չի առաջացել:

 

  1. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման կազմակերպման գործընթացը

 

14․ Եթե ուսումնական գործընթացում սովորողի մոտ նկատվել են ուսումնառության հետ կապված կայուն դժվարություններ, ապա ուսումնական հաստատությունը, Ծնողի համաձայնության հիման վրա, հայտ է ներկայացնում տվյալ ուսումնական հաստատությունը սպասարկող Տարածքային կենտրոն՝ իրականացնելու սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում (Ձև 5):

15․ Սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը կարող է իրականացվել նաև անմիջականորեն Ծնողի դիմումի հիման վրա՝ նույն ընթացակարգով (Ձև 6):

16․ Սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման գործընթացը ղեկավարում է Տարածքային կենտոնի տնօրենի տեղակալը, ով պատասխանու է ողջ գործընթացի սահուն և օբյեկտիվ իրականացման համար։  

17․ Ուսումնական հաստատությունում սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման գործընթացի կազմակերպման և համակարգման պատասխանատուն ուսումնական հաստատության տնօրենի տեղակալն է։ 

18․ Սովորողին կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման ներկայացնելու համար հանրակրթական ուսումնական հաստատության տնօրինությունը կազմում է հետևյալ փաստաթղթերի փաթեթը՝

  • ուսումնական հաստատության հայտը.
  • Ծնողի գրավոր դիմումը.
  • Ծնողի անձնագրի և երեխայի ծննդյան վկայականի պատճենը.
  • սովորողի հանրային ծառայության համարանիշը.
  • սովորողի ուսումնառության ընթացքում արձանագրված կայուն դժվարությունների.
  • ինչպես նաև հայտորոշիչ և ձևավորող գնահատման ընթացքում հավաքագրած տեղեկատվության ամփոփ նկարագրությունը (Ձև 7).
  • առկայության դեպքում՝ սովորողի հայտորոշիչ և ձևավորող գնահատման արձանագրությունները
  • այլ փաստաթղթեր, որոնք, ըստ ուսումնական հաստատության կամ Ծնողի հայեցողության, կարող են սովորողի մասին օգտակար տեղեկատվություն տրամադրել:

19․ Ուսումնական հաստատության հայտը և անհրաժեշտ մյուս փաստաթղթերը ստանալուց հետո, առնվազն 5 աշխատանքային օրվա ընթացքում, Տարածքային կենտրոնը նշանակում է սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը սկսելու օրը, որի մասին նախօրոք տեղեկացնում է ուսումնական հաստատությանը:

20․ Տարածքային կենտրոնի տնօրենի հրամանով ձևավորվում է տվյալ սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը գնահատող մանկավարժական աշխատողների խումբ (Գնահատող խումբ): Գնահատող խմբում ներառում է Տարածքային կենտոնի առնվազն երկու մանկավարժ (հատուկ մանկավարժ և սոցիալական մանկավարժ) և մեկ հոգեբան, ըստ անհրաժեշտության Գնահատող խմբում կարող են ներգրավված լինել նաև այլ մանկավարժներ և մասնագետներ։ 

  1. Սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատմանգործընթացում ներգրավված են նաև ուսումնական հաստատության ուսուցիչները, այլ մանկավարժական աշխատողները, սովորողը և նրա Ծնողը։

22․ Ուսումնական հաստատությունում սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը տևում է 5-ից 25 աշխատանքային օր։ 

23․ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման ավարտից հետո, 5 աշխատանքային օրվա ընթացքում, Գնահատող խումբը սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների վերաբերյալ կազմում է արձանագրություն և տալիս եզրակացություն։

24․ Սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման արձանագրությունը և եզրակացությունը հաստատում է Տարածքային կենտոնի տնօրենը: Արձանագրության և եզրակացության բնօրինակը Տարածքային կենտոնը տրամադրում է սովորողի Ծնողին, իսկ պատճենը՝ ուսումնական հաստատություն:  

25․ Սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ Տարածքային կենտոնի կողմից տրված եզրակացության հետ համաձայն չլինելու դեպքում, սովորողի Ծնողը կարող է եզրակացությունը ստանալուց հետո, 5 աշխատանքային օրվա ընթացքում, գրավոր բողոքարկել հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն։ 

26․ Ծնողի գրավոր բողոքը ստանալու և մուտքագրելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրենի հրամանով ստեղծվում է բողոքը քննող հանձնաժողով (այսուհետ Հանձնաժողով):  

27․ Հանձնաժողովը Տարածքային կենտոնից ստանում է սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման ընթացքում հավաքագրված և փաստաթղթավորված ողջ տեղեկատվությունը։ 

28․ Բողոքը քննության առնելիս Հանձնաժողովը, ըստ անհրաժեշտության, կարող է հրավիրել համապատասխան այլ մասնագետներ, ինչպես նաև սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը գնահատած Տարածքային կենտոնի Խմբին, ուսումնական հաստատության տնօրենի տեղակալին, ուսուցիչներին և մանկավարժական աշխատողներին, սովորողի Ծնողին: Անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովը կարող է իրականացնել ուսումնական գործընթացում սովորողի դիտարկում։

29․ Բողոքի քննությունը իրականացվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում։

30․ Բողոքի քննությունը ավարտելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, Հանձնաժողովը ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

  • Սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման եզրակացությունը անփոփոխ թողնելու մասին, կամ 
  • Սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների գնահատման եզրակացությունը Տարածքային կենտոնի կողմից վերանայելու մասին։

31․      Հանձնաժողովի ընդունած որոշումը վավերացնում է Հանրապետական կենտրոնի տնօրենը։

32․ Հանձնաժողովի ընդունած որոշումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված դատական կարգով։

 

  1. Հաստատության մակարդակի կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրումը

 

33․ Հաստատության մակարդակի Աջակցության ծառայությունների պատասխանատուն ուսումնական հաստատության տնօրենն է։

34․ Հաստատության մակարդակի աջակցության ծառայությունները տրամադրվում են Հաստատության մանկավարժահոգեբանական աջակցության խմբի կողմից (այսուհետև՝ Հաստատության խումբ), որի կազմում ընդգրկվում են առարկայական մեթոդական միավորումների մանկավարժները, դասղեկը, ուսուցչի օգնականը, գրադարանավարը, սոցիալական մանկավարժը, հոգեբանը, լաբորանտը և երկարօրյա խմբերի մանկավարժական աշխատողները։

35․ Աջակցության ծառայությունների կազմակերպման և Հաստատության խմբի աշխատանքների համակարգման պատասխանատուն ուսումնական հաստատության տնօրենի տեղակալն է։ 

36․Հաստատության մակարդակի Աջակցության ծառայությունների տրամադրումը, համաձայն սույն կարգի 2-րդ կետի, իրականացվում է ԱՈՒՊ-ի հաստատումից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում:

37․ Հաստատության տնօրենը․

  • ապահովում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողի ԱՈՒՊ-ով սահմանված խելամիտ հարմարեցումների՝ ուսուցման անհատական տեխնիկական միջոցների և գույքի, սարքավորումների, մատչելի ձևաչափերով (տպագիր, աուդիո և վիդեո) մշակած ուսումնական նյութերի, բանավոր և գրավոր հաղորդակցման այլընտրանքային միջոցների տրամադրումը.
  • պետական բյուջեի միջոցների հաշվին, ստեղծում է Հաստատությունում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ազատ տեղաշարժն ու կրթական գործընթացին նրանց ակտիվ մասնակցությունը հեշտացնող մատչելի միջավայր, այդ թվում՝ մատչելի տարածքով և գույքով դասասենյակներ, լաբորատորիաներ, ճաշարան, մարզադահլիճ, գրադարան և սանհանգույցներ.
  • անհրաժեշտության դեպքում ապահովում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ընդգրկումը Հաստատության երկարօրյա խմբերում, համաձայն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 13-ի N 38-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգի»:

38․Հաստատության խումբը աջակցում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողի հետ աշխատող մանկավարժական աշխատողներին.

  • պլանավորելու, ապահովելու և գնահատելու առարկայական չափորոշիչներով և ծրագրերով նախատեսված` սովորողի առանձնահատկություններին, զարգացման հնարավորություններին և առավելագույն ներուժին համապատասխան գիտելիքների, հմտությունների, դիրքորոշումների ու արժեքների ձևավորումը.
  • կիրառելու դասավանդման աշակերտակենտոն և ինտերակտիվմեթոդներ՝ յուրաքանչյուր սովորողի համար ուսումնական գործընթացը հավասարապես խթանելու, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող  սովորողների ներառումն ու ակտիվ մասնակցությունն ապահովելու համար.      
  • սովորողի մանկավարժներին, սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքին համապատասխան, իրականացնելու առաջադրանքի, թեստերի, գիտելիքների ստուգման, գնահատման ու ժամանակի պլանավորման խելամիտ հարմարեցումներ.
  • սովորողներին և ծնողներին` ուսման մեջ, առօրյա հարաբերություններում և արտակարգ իրավիճակներում հանդիպող արգելքների և դժվարությունների հաղթահարման գործընթացում.
  • տրամադրելու երկարօրյա խմբերում ընդգրկված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողներին նրանց ԱՈՒՊ-ներով սահմանված աջակցության ծառայություններ՝ դասապատրաստում, ինքնուրույն սովորելու հմտությունների ձևավորում ու զարգացում։

39․     Հաստատության տնօրենի տեղակալը կարող է հրավիրել ընդլայնված Ժողով՝ Տարածքային խմբի անդամների մասնակցությամբ, եթե անհրաժեշտություն է առաջացել վերանայելու սովորողի ԱՈՒՊ-ով սահմանված Աջակցության ծառայությունները՝ համաձայն սովորողի ուսումնառության արդյունքների։ 

40․     Սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման ընթացքում հավաքագրված տեղեկատվությունը, գնահատման արձանագրության և եզրակացության պատճենը, հայտորոշիչ, ձևավորող և ամփոփիչ (բնութագրող և միավորային) գնահատումների փաթեթները և Աջակցության ծառայությունների Անհատական աջակցության պլանի բնօրինակը պահպանվում է սովորողի Անհատական թղթապանակում։

41․      Հաստատությունում սովորողի Անհատական թղթապանակի պատասխանատուն Հաստատության տնօրենի տեղակալն է։ 

 

  1. Տարածքային մակարդակի կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրումը

 

42․      Տարածքային մակարդակի Աջակցության ծառայությունների տրամադրման, որակի և արդյունավետության պատասխանատուն Տարածքային կենտոնի տնօրենն է։

43․     Տարածքային մակարդակի աջակցության ծառայությունները տրամադրվում են Տարածքային կենտոնի մանկավարժահոգեբանական խմբի կողմից (այսուհետև՝ Տարածքային խումբ), որի կազմում ընդգրկված են առնվազն մեկ հատուկ մանկավարժ, մեկ սոցիալական մանկավարժ և մեկ հոգեբան, իսկ ըստ անհրաժեշտության նաև այլ մանկավարժներ և մասնագետներ։ 

44․     Տարածքային աջակցության ծառայությունների կազմակերպման և Տարածքային խմբի աշխատանքների համակարգման պատասխանատուն Տարածքային կենտոնի տնօրենի տեղակալն է։ 

  1. Հատատությունում Տարածքային մակարդակի աջակցության ծառայությունները տրամադրվում են սովորողին, նրա մանկավարժներին և Ծնողին համաձայն ԱՈԻՊ-ով սահմանված գործողությունների:

46․     Տարածքային աջակցության ծառայությունների տրամադրումը սկսվում է ԱՈՒՊ-ի հաստատումից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում։

  1. Տարածքային կենտոնը խորհրդատվություն և գործնական աջացություն է տրամադրում Հաստատությանը․
  • սովորողի անհատական ուսուցման պլանով (ԱՈՒՊ) սահմանված խելամիտ հարմարեցումների (ուսուցման անհատական տեխնիկական միջոցներ, գույք և սարքավորումներ, մատչելի ձևաչափերով (տպագիր, աուդիո և վիդեո) մշակած ուսումնական նյութեր, բանավոր և գրավոր հաղորդակցման այլընտրանքային միջոցներ) ձեռք բերման ու ստեղծման հարցերով.
  • մշակելու մատչելի միջավայրի ստեղծման տեխնիկական առաջադրանքներ՝ մատչելի միջավայրի չափանիշներին, այդ թվում՝ համընդհանուր դիզայնի չափանիշներին համապատասխան.
  • ձեռքբերելու համապատասխան գույք և սարքավորումներ, ապահովելու համար մատչելի տարածքով դասասենյակներ, լաբորատորիաներ, ճաշարան, մարզադահլիճ, գրադարան և սանհանգույցներ։
  1. Հաստատությունում Տարածքային խումբը Հաստատության ուսուցիչներին և մանկավարժական թիմին տրամադրում է Աջակցություն հետևյալ ուղղություններով.
  • սովորողի ուսումնական գործընթացում ակտիվ մասնակցությունը խթանելու նպատակով իրականացնում է սովորողի առաջընթացի, դասաժամերին նրա ներգրավվածության և մասնակցության դիտարկում․
  • սովորողի հետ աշխատող մանկավարժներին (Հաստատության խումբ) տրամադրում է խորհրդատվություն և տեխնիկական աջակցություն սովորողի ուսումնական նյութերի հարմարեցումների, դասի պլանավորման, սովորողի մասնակցությունը խթանող դասավանդման մեթոդների, դասարանում սովորողի նստատեղի, առաջադրանքների հանձնարարման ու կատարման ձևերի ընտրության, դասընկերների հետ սոցիալական հարաբերությունների և շփումների խթանման հարցերում.
  • խորհրդատվություն և գործնական աջակցություն են տրամադրում սովորողի հետ աշխատող մանկավարժներին, սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքին համապատասխան, իրականացնելու առաջադրանքի, թեստերի, գիտելիքների ստուգման, գնահատման ու ժամանակի պլանավորման խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով.
  • խորհրդատվության տրամադրում երկարօրյա խմբերում ընդգրկված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների հետ աշխատող մանկավարժներին` դասապատրաստման, ինքնուրույն սովորելու հմտությունների ձևավորման ու զարգացման հարցերում.
  • սովորողի Ծնողին խորհրդատվության տրամադրում սովորողի ուսումնառության արդյունավետության բարձրացման, առկա դժվարությունների հաղթահարման և սոցիալական ու կենցաղային հմտությունների զարգացման ուղղություններով:
  1. Դասերից հետո, սովորողի ԱՈՒՊ-ով սահմանված Տարածքային աջակցության ծառայություններ է տրամադրում սովորողին Հաստատությունում, իսկ Ծնողի դիմումի հիման վրա` նաև Տարածքային կենտրոնում: Սովորողին տրամադրվող կրթության կազմակերպման տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տեսակը, տևողությունն ու ծավալները սահմանված են ձև 8-ում։
  2. Տարածքային կենտրոնը Հաստատության մանկավարժների և նրանց Ծնողների համար մշակում և իրականացնում է դասընթացներ ու գործնական պարապմունքներ` կրթական ծառայությունների մատչելիության, ներառականության, որակի ու արդյունավետության բարձրացման հարցերով։

 

  1. Հանրապետական մակարդակի կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրումը

 

  1. Հանրապետական մակարդակի Աջակցության ծառայությունների տրամադրման, որակի և արդյունավետության պատասխանատուն Հանրապետական կենտոնի տնօրենն է։

 52․Հանրապետական մակարդակի աջակցության ծառայությունների կազմակերպման և աշխատանքների համակարգման պատասխանատուն Հանրապետական կենտոնի տնօրենի տեղակալն է։ 

53․ Հանրապետական մակարդակի Աջակցության ծառայությունները, ըստ տնօրենի հաստատած տարեկան պլանի և ժամանակացույցի, տրամադրվում են Տարածքային կենտրոնների տնօրեններին, մանկավարժական աշխատողներին և հոգեբաններին հետևյալ ուղղություններով․

  • Վերապատրաստումների (կամ դասընթացների և սեմինար պարապմունքների) կազմակերպում ու իրականացում՝ յուրաքանչյուր Տարածքային կենտրոնում՝ տարեկան առնվազն երկու անգամ.
  • Տարվա ընթացքում Տարածքային կենտրոնի աշխատակիցների համար կազմակերպում է խորհրդատվություն սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման, եզրակացության կազմման և նրա ԱՈՒՊ-ով կրթության առանձնահատուկ պայմանների սահմանման հարցերով.
  • Յուրաքանչյուր Տարածքային կենտրոնում տարեկան առնվազն երկու անգամ կազմակերպում է դասընթաց կամ սեմինար պարապմունք՝ խելամիտ հարմարեցումների տրամադրման, ուսումնական նյութերի, թեստերի և գիտելիքների ստուգման ձևերի հարմարեցումների, դասի պլանավորման, դասավանդման մեթոդների, սովորողին տրամադրվող աջակցության ծառայությունների, ինչպես նաև ծնողավարությանն առնչվող հարցերով,

54․ Հանրապետական կենտրոնը կազմակերպում է տարածքային աջակցության ծառայությունների շարունակական մշտադիտարկում՝ յուրաքանչյուր մարզում առնվազն ամիսը մեկ անգամ և, տվյալ եռամսյակի ավարտին, վերլուծում է հավաքագրած տեղեկատվությունն ու յուրաքանչյուր Տարածքային կենտրոնի  առաջարկություններ է ներկայացնում՝ աջակցության ծառայությունների բարելավվման ուղղությամբ։

 

 

Ձև 1

ԱՆՀԱՏԱԿԱՆ ՈւՍՈւՑՄԱՆ ՊԼԱՆ

  1. ՍՈՎՈՐՈՂԻ ՏՎՅԱԼՆԵՐ

1.1       Ազգանուն, անուն, հայրանուն`

1.2       Ծննդյան վայր`

1.3      Ծննդյան օր, ամիս, տարեթիվ`

1.4      Սեռը`  ð իգական ð արական

1.5      Քաղաքացիությունը`

1.6      Բնակության հասցեն`

1.7       Ուսումնական հաստատությունը`

1.8      Դասարանը (նշել ուսումնական տարին)`

1.9      Ծնողների (օրինական ներկայացուցիչների) անուններն ու հեռախոսահամարները`

1.10    Արտակարգ իրավիճակների դեպքում` կապի միջոց` աշխատանքային և բնակարանի հեռախոսահամարներ`

  1. ՍՈՎՈՐՈՂԻ ՄԱՍԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2.1 Հաշմանդամություն

□ ունի                      □ չունի

2.2 Բացառիկ ընդունակությունների դրսևորումը հետևյալ ոլորտներում

________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

2.3 Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության աստիճանն ըստ սովորողի խոսքի և լեզվի, հաղորդակցման, լսողության, տեսողության, ինտելեկտի (մտավոր), հուզական, վարքի, շարժունակության հետ կապված խնդիրների։

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք

Աջակցության աստիճան

1-ին

2-րդ

3-րդ

4-րդ

Խոսքի և լեզվի

 

 

 

 

Հաղորդակցման

 

 

 

 

Լսողության

 

 

 

 

Տեսողության

 

 

 

 

Ինտելեկտի (մտավոր)

 

 

 

 

Հուզական

 

 

 

 

Վարքի

 

 

 

 

Շարժունակության

 

 

 

 

2.4 ՍՈՎՈՐՈՂԻ ՆԿԱՐԱԳԻՐ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3.   ՍՈՎՈՐՈՂԻՆ, ՆՐԱ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ

3․1 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՄԱՆԿԱՎԱՐԺ

ԾՆՈՂ

ՍՈՎՈՐՈՂ

Ուսուցման և ուսումնառության գործընթացի մատչելիության, ներառականության և  արդյունավետության ապահովում

 

 

 

Խելամիտ հարմարեցումների ապահովում

 

 

 

Երկարօրյա ուսուցման պլանավորում և իրականացում

 

 

 

3․2 ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ (դասընթացներ, խորհրդատվություն, մասնագիտական, մեթոդական աջակցություն և այլն)

ՄԱՆԿԱՎԱՐԺ

ԾՆՈՂ

ՍՈՎՈՐՈՂ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3.3 Սովորողին տրամադրվող մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների գրաֆիկ

Հատուկ մանկավարժական ծառայություն

Տևողություն

Ծավալներ

Ծառայությունների տրամադրման գրաֆիկ

լոգոպեդ

 

 

 

տիֆլոմանկավարժ

 

 

 

սուրդոմանկավարժ

 

 

 

օլիգոֆրենոմանկավարժ

 

 

 

Հոգեբանական ծառայություն

Տևողություն

Ծավալներ

Ծառայությունների տրամադրման գրաֆիկ

հոգեբան

 

 

 

Սոցիալ մանկավարժական ծառայություն

Տևողություն

Ծավալներ

Ծառայությունների տրամադրման գրաֆիկ

սոցիալական մանկավարժ

 

 

 

4.   ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐ, ԸՍՏ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ

Տվյալ տարում ուսումնական պլանով նախատեսված առարկաներ

Առարկաներ, որոնք սովորողն ուսումնասիրում է տվյալ ուսումնական տարում

Առարկաներ, որոնց համար անհրաժեշտ է անհատական պլանավորում

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

5.   ՍՈՎՈՐՈՂԻ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ` ՏԱՐԵԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ԸՍՏ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ

ԱՌԱՐԿԱՅԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ _____________________

Առարկայի ուսուցիչ` ___________________

Ուսուցչի օգնական` ____________________

Արդյունք բաժնում գնահատվում է սահմանված քայլերի արդյունավետությունը 5 միավորային համակարգով:

1 - շատ վատ          2 – վատ          3 – բավարար           4 - լավ            5 - շատ լավ

Տարեկան նպատակ

Կարճաժամկետ նպատակներ

Ուսումնամեթոդական աջակցություն, միջավայրային հարմարեցումներ, աջակցող սարքեր և տեխնոլոգիաներ

Ժամկետ

Արդյունք

1.

·          

 

 

 

·          

 

 

 

·          

 

 

 

·          

 

 

 

  1. ՍՈՎՈՐՈՂԻ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ` ՏԱՐԵԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ԸՍՏ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

6.1 ՀԱՏՈՒԿ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Արդյունք բաժնում գնահատվում է սահմանված քայլերի արդյունավետությունը 5 միավորային համակարգով:

1 - շատ վատ          2 – վատ          3 – բավարար           4 - լավ            5 - շատ լավ

Լոգոպեդ ________________________________________________________

Տարեկան նպատակ

Կարճաժամկետ նպատակներ

Ուսումնամեթոդական աջակցություն, միջավայրային հարմարեցումներ, աջակցող սարքեր և տեխնոլոգիաներ

Ժամկետ

Արդյունք

1.

·          

 

 

 

·          

 

 

 

·          

 

 

 

·          

 

 

 

Տիֆլոմանկավարժ ________________________________________________

Տարեկան նպատակ

Կարճաժամկետ նպատակներ

Ուսումնամեթոդական աջակցություն, միջավայրային հարմարեցումներ, աջակցող սարքեր և տեխնոլոգիաներ

Ժամկետ

Արդյունք

1.

·          

 

 

 

·          

 

 

 

·          

 

 

 

·          

 

 

 

Սուրդոմանկավարժ ________________________________________________

Տարեկան նպատակ

Կարճաժամկետ նպատակներ

Ուսումնամեթոդական աջակցություն, միջավայրային հարմարեցումներ, աջակցող սարքեր և տեխնոլոգիաներ

Ժամկետ

Արդյունք

1.

·          

 

 

 

·          

 

 

 

·          

 

 

 

·          

 

 

 

Օլիգոֆրենոմանկավարժ ________________________________________________

Տարեկան նպատակ

Կարճաժամկետ նպատակներ

Ուսումնամեթոդական աջակցություն, միջավայրային հարմարեցումներ, աջակցող սարքեր և տեխնոլոգիաներ

Ժամկետ

Արդյունք

1.

·          

 

 

 

·          

 

 

 

·          

 

 

 

·          

 

 

 

6.2 ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Հոգեբան ________________________________________________

Արդյունք բաժնում գնահատվում է սահմանված քայլերի արդյունավետությունը 5 միավորային համակարգով:

1 - շատ վատ          2 – վատ          3 – բավարար           4 - լավ            5-շատ լավ

Տարեկան նպատակ

Կարճաժամկետ նպատակներ

Ուսումնամեթոդական աջակցություն, միջավայրային հարմարեցումներ, աջակցող սարքեր և տեխնոլոգիաներ

Ժամկետ

Արդյունք

1.

·          

 

 

 

·          

 

 

 

·          

 

 

 

·          

 

 

 

6.3 ՍՈՑԻԱԼ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Սոցիալական մանկավարժ ________________________________________________

Արդյունք բաժնում գնահատվում է սահմանված քայլերի արդյունավետությունը 5 միավորային համակարգով:

1 - շատ վատ          2 – վատ          3 – բավարար           4 - լավ            5-շատ լավ

Տարեկան նպատակ

Կարճաժամկետ նպատակներ

Ուսումնամեթոդական աջակցություն, միջավայրային հարմարեցումներ, աջակցող սարքեր և տեխնոլոգիաներ

Ժամկետ

Արդյունք

1.

·          

 

 

 

·          

 

 

 

·          

 

 

 

·          

 

 

 

  1. ԱՈՒՊ-Ի ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ

71 ՍՈՎՈՐՈՂԻ ՆԿԱՐԱԳԻՐ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

7.2 ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՋՈՐԴ ՏԱՐՎԱ ԿԱՄ ՀԱՋՈՐԴ ԿՐԹԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ

_______________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

Սովորողի կրթության արդյունավետ իրականացման համար առաջարկվում է`

ð       Սովորողի կրթությունը կազմակերպել անհատական ուսուցման պլանով

·         Հետևյալ հանրակրթական առարկայական ծրագրերի հարմարեցումներով (նշել բոլոր անհրաժեշտները)

_____________________________                                           _____________________________

_____________________________                                           _____________________________

_____________________________                                           _____________________________

·         Հետևյալ մանկավարժահոգեբանական աջակցության  ծառայությունների մատուցմամբ (նշել բոլոր անհրաժեշտները)

ð       Հատուկ մանկավարժական ծառայություն (լոգոպեդ, օլիգոֆրենոմանկավարժ, սուրդոմանկավարժ, տիֆլոմանկավարժ)

ð       Սոցիալական մանկավարժի ծառայություն

ð       Հոգեբանական ծառայություն

ð       Իրականացնել սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում`

ð       ______________________ (խոսքի և լեզվի, հաղորդակցման, լսողության, տեսողության, ինտելեկտի (մտավոր), հուզական, վարքի, շարժունակության) խանգարմամբ պայմանավորված մանկավարժահոգեբանական աջակցության ____________ աստիճանից _____________ աստիճան փոփոխելու նպատակով:

ð       Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը չեղարկելու նպատակով:

Գնահատման հիմնավորում _____________________________________________________________________________________________________________________

 

ԾՆՈՂԻ (ՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ) ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄԸ

Ես` _________________________________________ս, սույնով հավաստիացնում եմ, որ մասնակցել եմ երեխայիս` _____________________________________ ԱՈւՊ-ի մշակման գործընթացին և գիտակցում եմ, որ սույն ԱՈւՊ-ի տարեկան և կարճաժամկետ նպատակներն ու դրանց իրականացման գործընթացը հարմարեցվել և պարզեցվել են երեխայիս կարողությունների և հմտությունների առավելագույն ներուժին համապատասխան, և որ իմ երեխայի կրթության արդյունքներն ու ձեռքբերումները գնահատվելու են ըստ իր ԱՈւՊ-ով սահմանված նպատակների:

___________________________________________               ___________________________

(անուն, ազգանուն)                                                                                              (ստորագրություն)

ԱՈւՊ-ը մշակող խումբ՝

 

Ազգանուն, անուն

Պաշտոն

Ստորագրություն

  1.  

__________

__________

_______________________

  1.  

__________

__________

_______________________

  1.  

__________

__________

_______________________

  1.  

__________

__________

_______________________

  1.  

__________

__________

_______________________

Հաստատված է`

 

_____________________________ հանրակրթական ուսումնական հաստատություն

 

________________ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն

Տնօրեն` _____________________ ________________________________

               (ստորագրություն)                                               (անուն ազգանուն)

Ամսաթիվ`                                                                                    ԿՏ

 

Տնօրեն` ____________________ ________________________________

               (ստորագրություն)                        (անուն ազգանուն)

Ամսաթիվ`                                                                                ԿՏ

                                             

 

 

Ձև 2

ԱՐՁԱՆԱԳՐՈւԹՅՈւՆ N

ԿՐԹՈւԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈւԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

 

Անուն, հայրանուն, ազգանուն՝ _____________________________________________

Ծննդյան օր, ամիս, տարի՝ ___________, Ծննդյան վկայական՝ ________________

Ուսումնական հաստատություն՝ _______________________________________

Դասարան՝ ______________________

Գնահատման սկիզբ՝ _________________, Գնահատման ավարտ`______________

 

☐   Բողոքարկում

Հաշմանդամություն

☐ Ունի

☐ Չունի

_______________ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի տնօրենի _____________ հրամանով ձևավորված գնահատման մասնագետների խումբն արձանագրել է հետևյալ տեղեկատվությունը և արել հետևյալ առաջարկությունները՝

սովորողին տրամադրվող կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության  ծառայությունների

☐ ունի _____________________ (խոսքի և լեզվի, հաղորդակցման, լսողության, տեսողության, ինտելեկտի (մտավոր), հուզական, վարքի, շարժունակության) խանգարումով պայմանավորված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք և սովորողին տրամադրվող կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական  ծառայությունների ________________ (1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ) աստիճանի աջակցության կարիք:

 

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք

1-ին

2-րդ

3-րդ

4-րդ

Խոսք և լեզվի

 

 

 

 

Հաղորդակցման

 

 

 

 

Լսողության

 

 

 

 

Տեսողության

 

 

 

 

Ինտելեկտի (մտավոր)

 

 

 

 

Հուզական

 

 

 

 

Վարքի

 

 

 

 

Շարժունակության

 

 

 

 

☐ ունի բացառիկ ընդունակություններով պայմանավորված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք:

☐     չունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք։

ՍՈՎՈՐՈՂԻ ՆԿԱՐԱԳԻՐ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԵՐԵԽԱՅԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է.

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Ուսումնական հաստատության մակարդակի ծառայություններ

Տարածքային մակարդակի ծառայություններ

Ուսուցման և ուսումնառության գործընթացի  մատչելիության, ներառականության և  արդյունավետության ապահովում

 

 

Խելամիտ հարմարեցումների ապահովում

 

 

Երկարօրյա ուսուցման պլանավորում և իրականացում

 

 

Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության  հետևյալ ծառայությունները

 Հատուկ մանկավարժական ծառայություն

Տևողություն

Ծավալներ

□   լոգոպեդ

 

 

□   տիֆլոմանկավարժ

 

 

□   սուրդոմանկավարժ

 

 

□   օլիգոֆրենոմանկավարժ

 

 

□   Էրգոթերապիստ

 

 

Հոգեբանական ծառայություն

Տևողություն

Ծավալներ

□      հոգեբան

 

 

Սոցիալ-մանկավարժական ծառայություն

Տևողություն

Ծավալներ

□      սոցիալական մանկավարժ

 

 

 

Կիրառված գործիքների ցանկ`________________________________

Գնահատողներ`

Հատուկ մանկավարժ`                ___________________________

Հոգեբան`                                 ___________________________

Սոցիալական մանկավարժ`        ___________________________

տարածքային մանկավարժահոգեբանական

աջակցության կենտրոնի տնօրեն՝ _______________ _____________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

Կ.Տ.

Ես՝_____________________________________________ս, մասնակցել եմ երեխայիս՝ _______________________________________ի գնահատմանը և համաձայն եմ/համաձայն չեմ գնահատման արդյունքներին: Տալիս եմ/Չեմ տալիս իմ համաձայնությունը երեխայիս գնահատման արդյունքում արված առաջարկներին:

Ծնող՝ _______________________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

Տրման ամսաթիվ՝ _______________

 

Ձև 3

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N

ԵՐԵԽԱՅԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ

ԿԱՐԻՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Անուն, հայրանուն, ազգանուն՝ ____________________________________________

Ծննդյան օր, ամիս, տարի՝_______________, Ծննդյան վկայական՝ ____________

Ուսումնական հաստատություն` ___________________________________________

Դասարան ՝ ___________________

Գնահատման սկիզբ՝ _______________, Գնահատման ավարտ`_______________

 

Եզրակացություն՝

☐ ունի _____________________ (խոսքի և լեզվի, հաղորդակցման, լսողության, տեսողության, ինտելեկտի (մտավոր), հուզական, վարքի, շարժունակության) խանգարումով պայմանավորված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք և սովորողին տրամադրվող կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական  ծառայությունների ________________ (1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ) աստիճանի աջակցության կարիք:

 

☐ ունի բացառիկ ընդունակություններով պայմանավորված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք:

☐ չունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք։

 

__________ տարածքային/հանրապետական մանկավարժահոգեբանական

աջակցության կենտրոնի տնօրեն՝_________________ ________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

Կ.Տ.

Տրման ամսաթիվ՝ _______________

 

 

 

 

Ձև 4

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Անհատական ուսուցման պլանի գնահատման

 

 

Սովորողի անուն, հայրանուն, ազգանուն` _________________________________________

Ուսումնական հաստատություն` ____________________________, Դասարան` _________

Ամփոփ նկարագիր (ձեռքբերումներ, առաջընթաց, առկա դժվարություններ)

___________________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

Առաջարկություններ (առկա դժվարությունների հաղթահարմանն ուղղված աշխատանքների ձևեր և մեթոդաբանություն)

___________________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

 

 

Ուսումնական հաստատության տնօրենի տեղակալ` _________________________________

(ստորագրություն, անուն ազգանուն)

 

____________________ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի տնօրենի տեղակալ` ___________________________________________________

(ստորագրություն, անուն ազգանուն)

 

 

Հաստատման օր, ամիս, տարի` _________________________

 

 

 

 

 

Ձև 5

________________________ տարածքային

մանկավարժահոգեբանական

աջակցության կենտրոնի

տնօրեն ____________________________ին

ՀԱՅՏ

ԵՐԵԽԱՅԻՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

 

  1. Երեխայի անուն, հայրանուն, ազգանուն` __________________________________
  2. Ծննդյան օր, ամիս, տարի`______/________/________________________________
  3. Դպրոց, դասարան` _____________________________________________________
  4. Հասցե, հեռախոս` ______________________________________________________
  5. Երեխայի ծնողի անուն, ազգանուն` _______________________________________
  6. Դիմումի ներկայացման ամսաթիվ` ___________/_____________/______________
  7. Դպրոցի տնօրենի դիմում՝

Հիմք ընդունելով _______________________________ դպրոցի _______ դասարանի սովորող՝ ____________________________________________ի ուսումնառության գնահատման արդյունքների վերլուծությունը, խնդրում եմ սահմանված կարգով իրականացնել կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը:

Դպրոցի տնօրեն` ___________________________________

Ամսաթիվ` ________/________/________________________

Կ.Տ

  1. Երեխայի ծնողի համաձայնություն՝

Ես՝ ______________________________________ս, տալիս եմ իմ համաձայնությունը՝ իրականացնելու երեխայիս՝ _________________________________ի, կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը:

Ծնող՝ _______________________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Ձև 6

________________________ տարածքային

մանկավարժահոգեբանական

աջակցության կենտրոնի

տնօրեն ____________________________ին

 

 

ԴԻՄՈՒՄ

ԵՐԵԽԱՅԻՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

 

 

Հարգելի տիկին/պարոն _____________________________

                                              ազգանուն

Ես՝______________________________________ս, խնդրում եմ Ձեզ իրականացնել երեխայիս՝ __________________________________________________ի, կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը:

 

 

Ծնող` ________________________________________________

անուն, ազգանուն

 

 

Ստորագրություն __________________ Ամիս, ամսաթիվ  __________________

 


 

Ձև 7

 

ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ

ՆԿԱՐԱԳԻՐ

 

 

Անուն, հայրանուն, ազգանուն` ___________________________________________________

Ուսումնական հաստատություն`_____________________________, Դասարան` _________

Ուսումնառության ընթացքում արձանագրված կայուն դժվարությունների ամփոփ նկարագիր

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

Հայտորոշիչ և ձևավորող գնահատման ընթացքում հավաքագրած տեղեկատվություն

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

___________________________________________________________________________

____________________________________________________________________________

 

Ուսումնական հաստատության

տնօրենի տեղակալ` ___________________ ________________________________(ստորագրություն)                                              (անուն ազգանուն)

Ամսաթիվ` _________________________


Ձև 8

 

ՍՈՎՈՐՈՂԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ  ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐԻ

ՏԵՍԱԿԸ, ՏԵՎՈՂՈւԹՅՈւՆՆ Ու ԾԱՎԱԼԸ

 

Ծառայությունների ժամկետային և ծավալային ցուցանիշներն ըստ կրթության առանձնահատուկ պայմանների 

կարիքի աստիճանի

 Հատուկ մանկավարժական ծառայություն

1-ին աստիճան = 

հսկում

2-րդ աստիճան = հաճախակի աջակցություն

3-րդ աստիճան = մեծ հաճախականությամբ աջակցություն

4-րդ աստիճան = մշտական աջակցություն

Լոգոպեդի ծառայություն

Ապահովել մասնագիտական աջակցությունը՝ շաբաթական երկու անգամ - 30 րոպե տևողությամբ (ընդհանուր` 60 րոպե)

Ըստ կարիքի ապահովել համապատասխան մասնագիտական աջակցությունը՝ շաբաթական երեք անգամ - 30 րոպե տևողությամբ կամ երկու անգամ– 45 րոպե տևողությամբ (ընդհանուր` 90 րոպե) րոպե

Ըստ կարիքի ապահովել համապատասխան մասնագիտական աջակցությունը՝ շաբաթական երեք անգամ - 30 րոպե տևողությամբ կամ երկու անգամ– 45 րոպե տևողությամբ (ընդհանուր` 90 րոպե) րոպե

Ըստ կարիքի ապահովել համապատասխան մասնագիտական աջակցությունը՝ շաբաթական երեք անգամ - 30 րոպե տևողությամբ կամ երկու անգամ– 45 րոպե տևողությամբ (ընդհանուր` 90 րոպե) րոպե

Տիֆլոմանկա-վարժի ծառայություն

Ապահովել մասնագիտական աջակցությունը՝ շաբաթական երկու անգամ - 30 րոպե տևողությամբ (ընդհանուր` 60 րոպե)

Ըստ կարիքի ապահովել համապատասխան մասնագիտական աջակցությունը՝ շաբաթական երեք անգամ - 30 րոպե տևողությամբ կամ երկու անգամ– 45 րոպե տևողությամբ (ընդհանուր` 90 րոպե) րոպե

Ըստ կարիքի ապահովել համապատասխան մասնագիտական աջակցությունը՝ շաբաթական երեք անգամ - 30 րոպե տևողությամբ կամ երկու անգամ– 45 րոպե տևողությամբ (ընդհանուր` 90 րոպե) րոպե

Ըստ կարիքի ապահովել համապատասխան մասնագիտական աջակցությունը՝ շաբաթական երեք անգամ - 30 րոպե տևողությամբ կամ երկու անգամ– 45 րոպե տևողությամբ (ընդհանուր` 90 րոպե) րոպե

սուրդոմանկա-վարժի ծառայություն

Ապահովել մասնագիտական աջակցությունը՝ շաբաթական երկու անգամ - 30 րոպե տևողությամբ (ընդհանուր` 60 րոպե)

Ըստ կարիքի ապահովել համապատասխան մասնագիտական աջակցությունը՝ շաբաթական երեք անգամ - 30 րոպե տևողությամբ կամ երկու անգամ– 45 րոպե տևողությամբ (ընդհանուր` 90 րոպե) րոպե

Ըստ կարիքի ապահովել համապատասխան մասնագիտական աջակցությունը՝ շաբաթական երեք անգամ - 30 րոպե տևողությամբ կամ երկու անգամ– 45 րոպե տևողությամբ (ընդհանուր` 90 րոպե) րոպե

Ըստ կարիքի ապահովել համապատասխան մասնագիտական աջակցությունը՝ շաբաթական երեք անգամ - 30 րոպե տևողությամբ կամ երկու անգամ– 45 րոպե տևողությամբ (ընդհանուր` 90 րոպե) րոպե

օլիգոֆրենա-մանկավարժի ծառայություն

Ապահովել մասնագիտական աջակցությունը՝ շաբաթական երկու անգամ - 30 րոպե տևողությամբ (ընդհանուր` 60 րոպե)

Ըստ կարիքի ապահովել համապատասխան մասնագիտական աջակցությունը՝ շաբաթական երեք անգամ - 30 րոպե տևողությամբ կամ երկու անգամ– 45 րոպե տևողությամբ (ընդհանուր` 90 րոպե) րոպե

Ըստ կարիքի ապահովել համապատասխան մասնագիտական աջակցությունը՝ շաբաթական երեք անգամ - 30 րոպե տևողությամբ կամ երկու անգամ– 45 րոպե տևողությամբ (ընդհանուր` 90 րոպե) րոպե

Ըստ կարիքի ապահովել համապատասխան մասնագիտական աջակցությունը՝ շաբաթական երեք անգամ - 30 րոպե տևողությամբ կամ երկու անգամ– 45 րոպե տևողությամբ (ընդհանուր` 90 րոպե) րոպե

Հոգեբանական ծառայություն

1-ին աստիճան = հսկում

2-րդ աստիճան = հաճախակի աջակցություն

3-րդ աստիճան = մեծ հաճախականությամբ աջակցություն

4-րդ աստիճան = մշտական աջակցություն

հոգեբանի ծառայություն

Ապահովել մասնագիտական աջակցությունը՝ շաբաթական երկու անգամ - 30 րոպե տևողությամբ (ընդհանուր` 60 րոպե)

Ըստ կարիքի ապահովել համապատասխան մասնագիտական աջակցությունը՝ շաբաթական երեք անգամ - 30 րոպե տևողությամբ կամ երկու անգամ– 45 րոպե տևողությամբ (ընդհանուր` 90 րոպե) րոպե

Ըստ կարիքի ապահովել համապատասխան մասնագիտական աջակցությունը՝ շաբաթական երեք անգամ - 30 րոպե տևողությամբ կամ երկու անգամ– 45 րոպե տևողությամբ (ընդհանուր` 90 րոպե) րոպե

Ըստ կարիքի ապահովել համապատասխան մասնագիտական աջակցությունը՝ շաբաթական երեք անգամ - 30 րոպե տևողությամբ կամ երկու անգամ– 45 րոպե տևողությամբ (ընդհանուր` 90 րոպե) րոպե

Սոցիալ-մանկավարժական ծառայություն

1-ին աստիճան = հսկում

2-րդ աստիճան = հաճախակի աջակցություն

3-րդ աստիճան = մեծ հաճախականությամբ աջակցություն

4-րդ աստիճան = մշտական աջակցություն

սոցիալական մանկավարժի ծառայություն

Ապահովել մասնագիտական աջակցությունը՝ շաբաթական երկու անգամ - 30 րոպե տևողությամբ (ընդհանուր` 60 րոպե)

Ըստ կարիքի ապահովել համապատասխան մասնագիտական աջակցությունը՝ շաբաթական երեք անգամ - 30 րոպե տևողությամբ կամ երկու անգամ– 45 րոպե տևողությամբ (ընդհանուր` 90 րոպե) րոպե

Ըստ կարիքի ապահովել համապատասխան մասնագիտական աջակցությունը՝ շաբաթական երեք անգամ - 30 րոպե տևողությամբ կամ երկու անգամ– 45 րոպե տևողությամբ (ընդհանուր` 90 րոպե) րոպե

Ըստ կարիքի ապահովել համապատասխան մասնագիտական աջակցությունը՝ շաբաթական երեք անգամ - 30 րոպե տևողությամբ կամ երկու անգամ– 45 րոպե տևողությամբ (ընդհանուր` 90 րոպե) րոպե

»:

  • Քննարկվել է

    06.10.2022 - 21.10.2022

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4525

Տպել

Առաջարկներ`

Գայա Նե

18.10.2022

Ելնելով կարգի 34 կետից` կարո՞ղ ենք ասել, որ դպրոցներում բացի հոգեբանից պետք է լինի նաև սոցիալական մանկավարժ։ Եթե այո, ապա այս կարգի և հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման նոր կարգի միջև կլինի օրենսդրական հակասություն, քանի որ այնտեղ միայն հոգեբանի հաստիքն է ֆիքսված։ Եթե ոչ,ապա ինչու՞ եք շեշտել սոցիալական մանկավարժի մասնակցությունը, եթե ուսումնական հաստատությունում չպետք է լինի սոցիալական մանկավարժի հաստիք։ Կխնդեմ խելամիտ հիմնավորում տալ։

Տեսնել ավելին