Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի № 1183-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

---- 2022 թվականի N ----Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի  № 1183-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ) և պետական կրթաթոշակ տալու կարգը, ինչպես նաև նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցման չափը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի № 1986-Ն և 2005 թվականի սեպտեմբերի 15-ի № 2114-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» № 1183-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի.
  • 1-ին կետում «հեռակա» բառից հետո ավելացնել «, հեռավար» բառը,
  • 12-րդ կետի «կարգավիճակը ձեռք բերելու պահից» բառերը փոխարինել «կարգավիճակը ձեռք բերելուն հաջորդող կիսամյակից»,
  • 13-րդ կետի «կարգավիճակը կորցնելու պահից» բառերը փոխարինել «կարգավիճակը կորցնելուն հաջորդող կիսամյակից»,
  • 16-րդ կետի

ա. 1-ին ենթակետի «առկա» բառից հետո ավելացնել «կամ հեռավար» բառերը

բ. 2-րդ ենթակետի «երկու շաբաթների» բառերը փոխարինել «շաբաթների» բառով,

  • 34-րդ կետի «հոկտեմբերի 30-ը» բառը և թիվը փոխարինել «նոյեմբերի 10-ը» բառով և թվով, իսկ «մարտի 30-ը» բառը և թիվը՝ «ապրիլի 10-ը» բառով և թվով:
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Քննարկվել է

    27.09.2022 - 12.10.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 571

Տպել