Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 165-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

--------- 2022 թվականի N -Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 165-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 9-ի «Գույքի նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների պետական գրանցման դիմումները և փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգը հաստատելու մասին» N 165-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝

1) Որոշման 1-ին կետում «սահմանափակումների» բառից հետո լրացնել «, դրանց դադարեցման» բառերը:

2) Որոշմամբ հաստատված  հավելվածի՝

    ա. 1-ին կետում «իրավունքների» բառից հետո լրացնել «ու սահմանափակումների, դրանց դադարեցման» բառերը.

    բ.  4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

   «4. Դիմումներ և դրանց կից փաստաթղթեր առցանց կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրման կենտրոններից էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագիր ստացած և սույն կարգով սահմանված կանոններով անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջում (այսուհետ` կայքէջ) գրանցված անձինք կամ նոտարները, ինչպես նաև սույն կարգի 6.1-ին կետով սահմանված կարգով՝ առանց էլեկտրոնային ստորագրության՝ նույնականացումը ապահովող այլ եղանակով:

   գ.  6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 6.1-6.4-րդ կետերով.

   «6.1. Ֆիզիկական անձինք դիմումներ և դրանց կից փաստաթղթեր առցանց կարող են ներկայացնել Կադաստրի կոմիտեի կայքէջ կամ բջջային հավելվածի (այսուհետ՝ բջջային հավելված) միջոցով, որը հնարավորություն է տալիս նույնականացնել փաստաթուղթը ներկայացնողին, ինչպես նաև ապահովում է էլեկտրոնային համակարգ մուտք գործող անձին վերաբերող տեղեկությունների գաղտնիությունն ու պաշտպանվածությունն այլ անձանց չարտոնված միջամտությունից:

   6.2. Սույն կարգի 6.1-ին կետով նախատեսված կարգով դիմում ներկայացնելու նպատակով անձը, նախապես ներբեռնելով բջջային հավելվածը կամ մուտք գործելով կայքէջ, դրանում լրացնում է իր անունը, ազգանունը, անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները, բջջային հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն և իր նախընտրած մուտքանունը:

   6.3 Սույն կարգի 6.2-րդ կետում նշված տվյալները լրացնելուց հետո բջջային հավելվածում կամ կայքէջում նշված էլեկտրոնային փոստին կամ բջջային հեռախոսահամարին ինքնաշխատ եղանակով ուղարկվում է գրանցումը ակտիվացնելու համար նախատեսված մեկանգամյա օգտագործման գաղտնաբառ, որը պետք է մուտքագրվի բջջային հավելված կամ կայքէջ: Մեկանգամյա գաղտնաբառը մուտքագրելուց հետո բջջային հավելվածը կամ կայքէջը օգտագործողը փոխարինում է այն մշտական օգտագործման գաղտնաբառով:

   6.4 Բջջային հավելվածը և կայքէջը պետք է ապահովեն գաղտնաբառը փոխելու հնարավորություն:».

   դ.  7-րդ կետում «հիման վրա» բառերից հետո հանել «պետական գրանցման» բառերը,

   ե. 7-րդ կետի 1-ին ենթակետում «ներկայացնելու» բառից հետո լրացնել «համար» բառը.

   զ.  7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 7.1-ին կետով.

    «7.1 Իրավաբանական անձի ներկայացուցիչը դիմումներ և կից փաստաթղթեր կարող է ներկայացնել նաև սույն կարգի 6.1-ին կետով սահմանված կարգով՝ պահպանելով սույն կարգի 7-րդ կետի վերաբերելի պահանջները:».

է.  8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «8. Կայքէջում և բջջային հավելվածում սույն կարգով սահմանված կանոններին համապատասխան գրանցված անձի կողմից դիմում ներկայացնելու նպատակով գրանցված անձի համար բացված անձնական տիրույթից լրացվում է կայքէջում տեղադրված համապատասխան դիմումի էլեկտրոնային ձևաթուղթը, որի բովանդակությունը պետք է համապատասխանի օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջներին: Բացառությամբ բջջային հավելվածի միջոցով դիմումներ ներկայացնելու դեպքերի, դիմումի էլեկտրոնային ձևաթուղթը լրացվելուց հետո այն ներբեռնվում է դիմողի համակարգիչ և դիմողի էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատվելուց հետո` հաստատված դիմումի ֆայլը մուտքագրվում (վերբեռնվում) է կայքէջի դիմումները ներկայացնելու էլեկտրոնային համակարգ:».

ը.  9-րդ կետում հանել «Գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների» բառերը.

թ. 9-րդ կետի 1-ին ենթակետում «ստորագրությամբ» բառից հետո լրացնել                                   «, բացառությամբ սույն կարգի 6.1-ին կետով սահմանված կարգով ներկայացված դիմումների և դրանց կից փաստաթղթերի.» բառերը:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ                                                                                                          Ն. Փաշինյան     

 

2022 թվական

ք. Երևան           

  • Քննարկվել է

    16.09.2022 - 01.10.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կադաստր

  • Նախարարություն

    Կադաստրի կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2523

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ