Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 22.01.2024 - 10.02.2024

Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին Պետական գույքի վաճառքի կազմակերպման արդյունավետության բարձրացման նպատակով պետական գույքի օտարման էլեկտրոնային աճուրդների իրականացման համակարգի բարեփոխում։
0 700

Քննարկվել է 09.01.2024 - 25.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի № 1098-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի №1098-Ն որոշման մեջփոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության 2006 թվականի №1098-Ն որոշմամբ (Որոշում) սահմանվել է ՀՀ համայնքներիվարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն համարվող անշարժ գույքի (բացառությամբ հողերի),իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության, այդ թվում` անավարտշինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացվող միջոցների տնօրինման կարգը:Ներկայացված նախագծով առաջարկվում է Որոշումը համապատասխանեցնել ՀՀ ԱԺ 12.09.2023թ.«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»ՀՕ-277-Ն, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-278-Ն,«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելումասին» ՀՕ-279-Ն, «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքում փոփոխությունկատարելու մասին» ՀՕ-280-Ն օրենքների սահմանված դրույթներին:Մասնավորապես.- որոշման վերնագրից, 1-ին կետից, որոշմամբ հաստատված կարգի վերնագրից և 1-ին կետից հանել«(բացառությամբ հողերի)» բառերը՝ ինչն ամրագրվել է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգիմասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-277-Ն օրենքով,-պետական սեփականություն համարվող հողերի օտարումից ստացված միջոցների տնօրինումը իրականացնելվերը նշված օրենքների պահանջներին համապատասխան:
0 792

Քննարկվել է 22.11.2023 - 12.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 595-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Պետական սեփականություն հանդիսացող գույքն անհատույց օգտագործման տրամադրման գործընթացի արդյունավետության բարձրացում։
0 886

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 31.10.2023 - 19.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1073-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Պետական գույքը (տարածքները) անհատույց օգտագործման տրամադրելու գործընթացը ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելը։
0 1050

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 20.09.2023 - 08.10.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 8-ի N 1403-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումեր կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով սահմանվում է, որ Կոմիտեի կողմից մարմիններից հետ վերցնելու և այլ մարմիններին ամրացնելու կամ հանձնելու ենթակա են յուրաքանչյուր միավոր մինչև 5 մլն դրամը չգերազանցող տրանսպորտային  միջոցները։ Ընդ որում հետ վերցվող տրանսպորտային  միջոցների նկատմամբ արժեքային սահմանափակումները սահմանվել են` ելնելով գույքը հետ վերցնելու և հանձնելու կամ ամրացնելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումների քանակը հնարավորինս կրճատելու պայմանից։
0 1259