Հիշել նախագիծը

«Պետական անշարժ գույքի օտարման գործընթացում կատարված ծախսերի փոխհատուցման և փոխհատուցումից հետո գոյացած միջոցների տնօրինման կարգը հաստատելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԳՈՅԱՑԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

Իրավական ակտի մշակման համար հիմք է հանդիսացել «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի պահանջը, որով սահմանվում է վաճառքի գնից օտարման հետ կապված ծախսերի փոխհատուցման մոտեցումը:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Պետական գույքի օտարման գործընթացում վաճառքի նոր մոտեցումների և ձևերի կիրառումը նպատակ ունի  էականորեն բարձրացնել օտարման գործընթացի արդյունավետությունը, կապված վաճառքի գովազդը ժամանակակից  ձևերով կազմակերպելու, միջնորդական (բրոքերային) կազմակերպությունների ծառայություններից օգտվելու, գույքը որպես բիզնես վաճառելու համար իրատեսական գործարար ծրագրեր կազմելու, պատշաճ պահառություն իրականացնելու ինչպես նաև օտարման աշխատանքներով զբաղված աշխատողներին խրախուսելու հաշվին:

 

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Վերը նշված ուղղություններով կատարված ծախսերը նպաստելու են ներդրումային դաշտն ուղղորդելուն և օտարման ենթակա գույքի մասին տեղեկատվությունները հրապուրիչ, հավաստի և լայն մաշտաբներով ներկայացնելուն, վաճառքի կազմակերպիչի նկատմամբ հավանական գնորդների հավատը մեծացնելուն, որի արդյունքում կստեղծվեն նախադրյալներ էականորեն կրճատելու օտարման ժամկետները և բարձրացնելու վաճառքի գինը:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Որոշման ընդունման դեպքում նախատեսվում են պետական գույքի օտարման գործընթացում նոր մոտեցումներ և գործիքներ կիրառելու, այդ թվում միջնորդական (բրոքերական) կազմակերպությունների ներգրավման, ինչպես նաև պետական գույքի անհրաժեշտ պահառության ապահովման և օտարման ենթակա գույքի վաճառքի աշխատանքներում ընդգրկված աշխատակիցների աշխատանքի խրախուսման շնորհիվ արմատապես բարեփոխել պետական գույքի վաճառքի նախապատրաստման և իրականացման գործընթացները, որի արդյունքում էականորեն կավելանան պետական բյուջեի մուտքերը և գույքը հնարավոր կարճ ժամկետում կմտնի տնտեսական շրջանառության մեջ:

 

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՊԵՏԱԿԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԳՈՅԱՑԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ » ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

  1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների

անհրաժեշտությունը

Չի առաջացնում:

  1. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ

համապատասխանությունը

Համապատասխանում է:

  1. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

Չկան: 

 

 

 

 

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

«ՊԵՏԱԿԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԳՈՅԱՑԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԸ ՈՉ ԿԻՐԱՌԵԼԻ ԼԻՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

      

«Պետական անշարժ գույքի օտարման գործընթացում կատարված ծախսերի փոխհատուցման և փոխհատուցումից հետո գոյացած միջոցների տնօրինման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքի լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

  • Քննարկվել է

    16.10.2017 - 31.10.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի կառավարում

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8626

Տպել

Առաջարկներ`

Թամազ Սահակյան

23.10.2017

11. ՀՀ կառավարության որոշման ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքը ոչ կիրառելի լինելու վերաբերյալ տեղեկանքը չի համապատասխանում իրականությանը: Անհրաժեշտ է կազմել տեղեկանք, թե պետական բյուջեից ինչ ծախսեր են կատարվելու գույքի վաճառքը առաջարկվող եղանակով իրականացնելու համար: Տեղեկանքի անհրաժեշտությունը ուղղակիորեն բխում է որոշման նախագծի անվանումից և բովանդակությունից, ինչպես նաև ՀՀ-ում իրավական ակտերի կազմմանը ներկայացվող կանոններից և պահանջներից:

Թամազ Սահակյան

23.10.2017

10. Փաստարկված և հիմնավորված չէ միջնորդական (բրոքերային) կազմակերպություններին տրվող վաճառքի գնի մինչև 10%-ի չափը: Ըստ կարգի՝ «8.Պետական անշարժ գույքի օտարման հետ կապված միջնորդական (բրոքերական) կազմակերպությունների կողմից մատուցված ծառայությունների փոխհատուցման ծախսերը չեն կարող գերազանցել օտարման ենթական գույքի վաճառքի գնի 10 %-ը:»: Նախ, անհասկանալի է, թե որտեղից է վերցված 10%-ը: Երկրորդ, նման սահմանափակումը չունի մոտիվացիոն բնույթ, քանի որ այն կապված չէ ծառայություններ մատուցող կազմակերպության ջանքերի և դրանց արդյունքում կրած ծախսերի հետ: Այդ նպատակով, նման տոկոսադրույքը պետք է տարբերակվի և, առաջին հերթին, փոխհատուցի միջնորդ կազմակերպության կոնկրետ գործարքի հետ կապված բոլոր ծախսերը, այնուհետև՝ նախատեսի պարգևավճար՝ գործարքի հաջողության համար: Ընդ որում, պարգևավճարի մեծությունը պետք է տարբերակվի՝ ելնելով վաճառքի գնից՝ ավելի հստակ գույքի գնահատված արժեքի և փաստացի վաճառքի գնի միջև առաջացած տարբերությունից: Դրանով իսկ կօպտիմալացվեն կատարվող ծախսերը (այսինքն դրանք կհասցվեն նվազագույնի) որպեսզի տնտեսված գումարները ստանան միջնորդական (բրոքերական) կազմակերպությունները:

Թամազ Սահակյան

23.10.2017

9. Անհրաժեշտ է նախատեսել պատասխանատվության ինստիտուտ այն դեպքերի համար, երբ միջնորդական (բրոքերային) կազմակերպություններին «անցած» գույքը ինչ-ինչ պատճառներով գործածությունից դուրս է գալիս կամ ոչնչացվում:

Տեսնել ավելին