Հիշել նախագիծը

«Պետական անշարժ գույքի օտարման գործընթացում կատարված ծախսերի փոխհատուցման և փոխհատուցումից հետո գոյացած միջոցների տնօրինման կարգը հաստատելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«……» …………………… 2017 թվականի N …….. -Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԳՈՅԱՑԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Պետական անշարժ գույքի օտարման աշխատանքների կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելու և դրա արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մուտքերն ավելացնելու նպատակով հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի պահանջը՝ Հայսատանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. 1. Հաստատել պետական անշարժ գույքի օտարման գործընթացում կատարված ծախսերի փոխհատուցման և փոխհատուցումից հետո գոյացած միջոցների տնօրինման կարգը (այսուհետ` Կարգ)` համաձայն հավելվածի:
  2. Սահմանել, որ.

1) պետական անշարժ գույքի օտարման հետ կապված ծախսերը փոխհատուցվում են վաճառքից գոյացած միջոցների հաշվին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը վաճառքի գնից օտարման հետ կապված ծախսերը հանելուց հետո մնացած գումարը բաշխում է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, եթե այդ ծախսերի համար միջոցներ նախատեսված չեն համապատասխան բյուջեներում,

2) պետական անշարժ գույքի օտարման ծախսերի մեջ մտնում են՝

ա. վաճառքի նախապատրաստման և կազմակերպման հետ կապված ծախսերը, այդ թվում՝

 գովազդային նյութերի թողարկման.

 հայտարարությունների տպագրման, գովազդային նյութերի և գովազդային հոլովակների հեռարձակման հետ կապված,

 միջնորդական (բրոքերային) ծառայությունների փոխհատուցման,  

գործարար ծրագրերի կազմմանն աջակցելուն ուղղված ծախսերը,

թարգմանչական ծառայությունների փոխհատուցման,

բ. պետական անշարժ գույքի պահառության ծախսերը, այդ թվում՝

          աշխատավարձի գծով,

շարունակական ծախսեր (էներգետիկ, կոմունալ, կապի և այլ ծառայություններ),

 ընթացիկ նորոգման,

 պահպանման ծախսեր,

 գ. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակիցների խրախուսման ծախսերը,

դ. այլ ծախսեր,

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2017թվականի

…………………… «……» -ի N …. -Ն որոշման

 

 

Կ Ա Ր Գ

ՊԵՏԱԿԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ և ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԳՈՅԱՑԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ

  1. Սույն կարգը նպատակ ունի պետական անշարժ գույքի օտարման գործընթացում նոր մոտեցումներ և գործիքներ կիրառելու, այդ թվում միջնորդական (բրոքերական) կազմակերպությունների ներգրավման, ինչպես նաև պետական գույքի անհրաժեշտ պահառության ապահովման և օտարման ենթակա գույքի վաճառքի աշխատանքներում ընդգրկված աշխատակիցների աշխատանքի խրախուսման շնորհիվ արմատապես բարեփոխել պետական գույքի վաճառքի նախապատրաստման և իրականացման գործընթացները, որի արդյունքում կբարձրանա պետական գույքի հետագա օգտագործման արդյունավետությունը, պետական գույքի օտարումից ստացված միջոցների հաշվին  էականորեն կավելանան պետական  և համայնքային բյուջեների եկամուտները և գույքն առավել սեղմ ժամկետում կմտնի տնտեսական շրջանառության մեջ:
  2. Սույն կարգը տարածվում է օտարման ներկայացված պետական այն գույքի նկատմամբ, որի առք ու վաճառքի պայմանագիրը կնքված է և վճարումները կատարված են:
  3. 3. Պետական անշարժ գույքի օտարման մասին իրավական ակտերում (Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հրաման) սահմանվում են դրույթներ օտարման հետ կապված փոխհատուցման ենթակա ծախսերի կազմի մասին:
  4. Փոխհատուցման ենթակա են միայն օտարման ծախսերի փոխհատուցման նախահաշվով սահմանված ծախսերը:
  5. 5. Օտարված պետական անշարժ գույքի վաճառքի հետ կապված ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (այսուհետ՝ Վարչություն) համապատասխան ժամանակավոր հաշվին գնորդի կողմից վճարումները կատարելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում:
  6. Կատարված ծախսերի փոխհատուցման համար առանձնացված միջոցների հավաքագրման նպատակով Վարչությունը վարում է առանձին գանձապետական հաշիվ:
  7. Վարչությունը՝ օտարված գույքի վաճառքի գնից առանձնացնում է սույն կարգի 4-րդ կետով սահմանված փոխհատուցման ենթակա փաստացի կատարված ծախսերի գումարը՝ դրանք ուղղելով սույն կարգի 6-րդ կետում նշված հաշվին, իսկ մնացած գումարը բաշխում է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համամասնություններով՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե և համայնքային բյուջե:
  8. Պետական անշարժ գույքի օտարման հետ կապված միջնորդական (բրոքերական) կազմակերպությունների կողմից մատուցված ծառայությունների փոխհատուցման ծախսերը չեն կարող գերազանցել օտարման ենթական գույքի վաճառքի գնի 10 %-ը:
  9. Վարչությունը մասնագիտացված կազմակերպությունների միջոցով պետական գույքի օտարելու դեպքում նախապես սահմանում է դրանց կողմից իրականացվող աշխատանքների կազմը (տեխնիկական առաջադրանքը):
  10. Սույն կարգի 6-րդ կետում նշված հաշվում առկա միջոցներն տնօրինվում են Վարչության պետի հրամանի համաձայն՝ օտարման հետ կապված ծախսերը փոխհատուցելու համար:
  11. Վարչությունը յուրաքանչյուր հաշվետու տարվա համար մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնում է հաշվետվություն՝ պետական գույքի օտարման հետ կապված ծախսերի տնօրինման վերաբերյալ:

 

  • Քննարկվել է

    16.10.2017 - 31.10.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի կառավարում

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8628

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Թամազ Սահակյան

23.10.2017

11. ՀՀ կառավարության որոշման ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքը ոչ կիրառելի լինելու վերաբերյալ տեղեկանքը չի համապատասխանում իրականությանը: Անհրաժեշտ է կազմել տեղեկանք, թե պետական բյուջեից ինչ ծախսեր են կատարվելու գույքի վաճառքը առաջարկվող եղանակով իրականացնելու համար: Տեղեկանքի անհրաժեշտությունը ուղղակիորեն բխում է որոշման նախագծի անվանումից և բովանդակությունից, ինչպես նաև ՀՀ-ում իրավական ակտերի կազմմանը ներկայացվող կանոններից և պահանջներից:

Թամազ Սահակյան

23.10.2017

10. Փաստարկված և հիմնավորված չէ միջնորդական (բրոքերային) կազմակերպություններին տրվող վաճառքի գնի մինչև 10%-ի չափը: Ըստ կարգի՝ «8.Պետական անշարժ գույքի օտարման հետ կապված միջնորդական (բրոքերական) կազմակերպությունների կողմից մատուցված ծառայությունների փոխհատուցման ծախսերը չեն կարող գերազանցել օտարման ենթական գույքի վաճառքի գնի 10 %-ը:»: Նախ, անհասկանալի է, թե որտեղից է վերցված 10%-ը: Երկրորդ, նման սահմանափակումը չունի մոտիվացիոն բնույթ, քանի որ այն կապված չէ ծառայություններ մատուցող կազմակերպության ջանքերի և դրանց արդյունքում կրած ծախսերի հետ: Այդ նպատակով, նման տոկոսադրույքը պետք է տարբերակվի և, առաջին հերթին, փոխհատուցի միջնորդ կազմակերպության կոնկրետ գործարքի հետ կապված բոլոր ծախսերը, այնուհետև՝ նախատեսի պարգևավճար՝ գործարքի հաջողության համար: Ընդ որում, պարգևավճարի մեծությունը պետք է տարբերակվի՝ ելնելով վաճառքի գնից՝ ավելի հստակ գույքի գնահատված արժեքի և փաստացի վաճառքի գնի միջև առաջացած տարբերությունից: Դրանով իսկ կօպտիմալացվեն կատարվող ծախսերը (այսինքն դրանք կհասցվեն նվազագույնի) որպեսզի տնտեսված գումարները ստանան միջնորդական (բրոքերական) կազմակերպությունները:

Թամազ Սահակյան

23.10.2017

9. Անհրաժեշտ է նախատեսել պատասխանատվության ինստիտուտ այն դեպքերի համար, երբ միջնորդական (բրոքերային) կազմակերպություններին «անցած» գույքը ինչ-ինչ պատճառներով գործածությունից դուրս է գալիս կամ ոչնչացվում:

Տեսնել ավելին