Հիշել նախագիծը

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի N 884-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«      » ________________ թ. N______- Ն

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի N 884-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «գ2» կետով, 25-րդ հոդվածի 2-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել սոցիալական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման և օգտագործման մասին պայմանագրերի կնքման կարգը՝ համաձայն հավելվածի:
  2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի «Կենդանական աշխարհի օբյեկտների` սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի կնքման կարգը հաստատելու մասին» N 884-Ն որոշումը։
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

Հավելված

ՀՀ կառավարության ______ թվականի

_________ «      » N        –Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ

  1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության տարածքում սոցիալական նպատակով՝ սպորտային ձկնորսության կամ սիրողական ձկնորսության կամ սպորտային որսի կամ սիրողական որսի կամ հաղթանշանային որսի իրականացման՝ կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման և օգտագործման մասին պայմանագրերի կնքման հետ կապված հարաբերությունները:

 

  1. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
  2. Հայաստանի Հանրապետությունում սոցիալական նպատակով օգտագործման համար կենդանական աշխարհի օբյեկտներ են համարվում սիրողական որսի և ձկնորսության օբյեկտ հանդիսացող կենդանիների ցանկում ընդգրկված և Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում չընդգրկված վայրի կենդանիների տեսակները:
  3. Սոցիալական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտներն օգտագործվում են անձնական կարիքների համար՝ առանց շահույթ ստանալու։
  4. Կենդանական աշխարհի օբյեկտներ օգտագործողները ֆիզիկական և իրավաբանական անձինք են։
  5. Հայաստանի Հանրապետությունում սոցիալական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը վճարովի է (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի)։
  6. Յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական մարմինը (այսուհետ` լիազորված մարմին) հաստատում է սիրողական որսի և ձկնորսության օբյեկտ հանդիսացող կենդանիների ցանկում ներառված կենդանիների որսի օգտագործման ենթակա չափաքանակները և որսի ժամկետները։
  7. Սույն կարգի 6-րդ կետում նշված իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո, մեկ շաբաթվա ընթացքում զանգվածային լրատվական միջոցներով ծանուցվում է հասարակությանը։
  8. Սոցիալական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման տարածքների, որսի կենդանիների ցանկի, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակների և որսի ժամկետների սահմանման համար հիմք են հանդիսանում այդ տարածքների կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման համար` օրենքով սահմանված կարգով իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ստացված տվյալները:
  9. Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքներում սոցիալական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը թույլատրվում է այդ տարածքների համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահպանության ռեժիմների համաձայն:

 

  1. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼԸ

 

  1. Հայաստանի Հանրապետության տարածքում սոցիալական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման մասին պայմանագրերը (այսուհետ՝ պայմանագիր) յուրաքանչյուր որսաշրջանի համար լիազորված մարմինը կնքում է սոցիալական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման մասին հայտեր ներկայացրած իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ։
  2. Կենդանական աշխարհի օբյեկտների սոցիալական նպատակով օգտագործման համար իրավաբանական և ֆիզիկական անձինք լիազորված մարմին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները`

1) պայմանագրի կնքման մասին հայտ՝ նշելով իրավաբանական անձի (անվանումը, պետական գրանցման կամ վկայականի համարը, գտնվելու վայրը) կամ ֆիզիկական անձի (անունը, ազգանունը, փաստացի բնակության վայրը) տվյալները, սոցիալական նպատակով օգտագործման ենթակա կենդանական աշխարհի օբյեկտի տեսակները, չափաքանակը, տարածքը (մարզը, որսահանդակը), որսի իրականացման համար նախատեսված ժամանակը/ժամանակահատվածը (օրը կամ օրերը) և որսամիջոցները,

2) ֆիզիկական անձինք՝ հրազենով որս կատարելու դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զենք կրելու իրավունքը հավաստող փաստաթղթի և որսորդական վկայականի պատճեները:

  1. Հայտերը ներկայացվում են առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստի միջոցով։
  2. Լիազորված մարմինը հայտը և դրան կից ներկայացված փաստաթղթերն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում հայտատուի հետ կնքում է պայմանագիր կամ մերժում է հայտը:
  3. Հայտի մերժման հիմք են հանդիսանում`

1) դիմողի կողմից հայտում և դրան կից ներկայացված փաստաթղթերում ակնհայտ ոչ ճշգրիտ տվյալների առկայությունը,

2) հայտում ներկայացված օգտագործման ենթակա վայրի կենդանու տեսակի վիճակի որակական և քանակական տվյալների վերաբերյալ ոչ բարենպաստ ցուցանիշները,

3) հայտում ներկայացված օգտագործման ենթակա վայրի կենդանու տեսակը Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված լինելը,

4) հայտում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արգելված միջոցներ, կամ ձևեր, կամ գործիքներ, կամ մեթոդներ, կամ որսի համար արգելված կենդանատեսակներ կամ կենդանատեսակներ, որոնց համար որսաշրջանի ընթացքում թույլատրելի չափաքանակներ սահմանված չեն կամ վայրի կենդանատեսակների օգտագործման թույլատրելի չափաքանակներից ավելի չափաքանակներ կամ որսի իրականացման համար թույլատրելի տարածքներից դուրս տարածքներ նշված լինելը:

  1. Պայմանագրի կնքման մասին հայտի մերժումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:
  2. Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտման դեպքում պայմանագիրը կարող է լուծվել օրենքով սահմանված կարգով:
  3. Պայմանագրի և հայտի ձևերը հաստատում է լիազորված մարմինը:
  4. Պայմանագրի մեջ նշվում են իրավաբանական անձի (անվանումը, պետական գրանցման կամ վկայականի համարը և գտնվելու վայրը) կամ ֆիզիկական անձի (անունը, ազգանունը, փաստացի բնակության վայրը) տվյալները, օգտագործման ենթակա տարածքը, մարզը, որսահանդակը, օգտագործման ենթակա վայրի կենդանու անվանումը (տեսակները), չափաքանակը, որսի իրականացման համար նախատեսված ժամանակը/ժամանակահատվածը (օրը կամ օրերը), որսամիջոցը (հրազենով որս իրականացնելու դեպքում` զենք կրելու վկայականի համարը, ում կողմից է տրվել, տրման ամսաթիվը), բնօգտագործման վճարի չափը, գործող օրենսդրության համաձայն վճարման կարգն ու պայմանները, կողմերի իրավունքներն ու պարտականությունները, պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելու հիմքերը։
  5. Պայմանագիր կնքած իրավաբանական և ֆիզիկական անձինք պատասխանատու են բնապահպանական նորմերի ու սահմանափակումների պահպանման և պայմանագրում նշված պայմանների կատարման համար:
  6. Պայմանագիրը կնքվում է 2 օրինակից, որոնցից մեկը մնում է իրավաբանական կամ ֆիզիկական անձի‚ իսկ մյուսը՝ լիազորված մարմնի մոտ:
  • Քննարկվել է

    06.09.2022 - 08.05.2023

  • Տեսակ

    Կարգ

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2679

Տպել

Առաջարկներ`

Դեմ եմ նոր օրենքի նախագծին

07.09.2022

Կենդանական աշխարհը Ձեզ չի պատկանում որ դուք հարկ գանձեք հասարակ ազգից ու մարդկանցից, կենդանական աշխարհը պատկանում է արարիչներին քանի որ նրանք են ստեղծել այդ ամենը իմ նման հասարակ մարդկանց համար, եթե դուք օրենք ընդունողներդ չեք կարող ապացուցել որ իրավունքով եք ՀԱՐԿ փորձում գանձել անօրինական ու անհիմն նոր հարկի տեսակ հորինում մարդկանց գրպանը կրկին մտնելու համար... բան ու գործ չունեք քնում ելնում են նոր հարկերի ու մադկանց թալանի տարբերակներ են մտածում, մինչդեռ երկրի ընդերքը հանքանյութերը ջուրը ու բնությունը պատկանում է Մեզ մարդկանցս ու ազգիս, ու մենք պահանջում ենք որ ընդհանրապես հանվեն հարկերը այդ ամեն ինչից քանի որ դա մեզ է պատկանում աստծու իրավունքով, թող նզոովվեն նրանք օվքեր այսուհետ կփորձեն մտնել հասարակ հայ ազգի ու իմ նման մադկանց գրպանները փնտրելով ու ընդունելով զանազան հարկ գանձելու օրենքներ, ես թքած ունեմ էն գլոբալիստ վիժվածքների վրա ու գռանտներ լափող չակեռտավոր բնապահպանների վրա օվքեր ֆեյք գլոբալ տաքացման ու ոսկե միլիարդի գաղափարներին են հետևում, հիշեք ամեն մեկիդ մի Սողոմոն թեհլերյան մի օր գտնելու է, Ես պահանջում եմ անմիջապես չեղարկել բոլոր հարկերը կապված բնության ու կենդանական աշխարհի հետ որը հայ մարդը օգտագործում է, չեղարկել ջրի հարկը և ֆռանսիացի ու գերմանացի այդ կազմակորություններին որ օկուպացրել են մեր ջրի պաշարները կեղծ բարերարի անվան տակ և արդեն տասնապատիկ օգուտ քաղել վռնդել մեր երկրից քանի որ իրենք ստացել են իրենց ծաղսի եկամուտը, իսկ ջուր դա հայ ազգին է պատկանում ինչ հիմքով են վաճառում հայի վրա իր հողի ջուրը երբ այդ ջուրը չի էլ մաքրվում և ամեն անձրևից հետո ծորակներից հոսում է ցեխոտ ջուր,

Տեսնել ավելին