Հիշել նախագիծը

«Սոցիալական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

Նախագծով նախատեսվում է սահմանել հստակ ընթացակարգ համաձայն ինչի` սոցիալական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման թույլտվության տրամադրման համար հիմք են հանդիսանում կենդանական աշխարհն ուսումնասիրող սուբյեկտների կողմից լիազորված մարմնին տրամադրած կենդանական աշխարհի ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը։ Կենսաթոշակային տարիքի անձինք՝ սիրողական ձկնորսության դեպքում ազատվում են բնօգտագործման վճար վճարելու պարտավորությունից։ Սոցիալական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումն իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից իրականացվում է լիազորված մարմնի հետ կնքված պայմանագրի հիման վրա։

  • Քննարկվել է

    06.09.2022 - 21.09.2022

  • Տեսակ

    Կարգ

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 736

Տպել