Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ և ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՀԵՏՈ ՏԵՂԱԴՐՎԱԾ ԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՈՉ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«_____» ___________ 2022 թվականի  N___- Ն

 

ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՀԵՏՈ ՏԵՂԱԴՐՎԱԾ ԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՈՉ ՀԻՄՆԱ­ԿԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

ԱԶԱՏԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասը, «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագիրը հաստատելու մասին» օրենքի 4-րդ գլուխը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ, 7-րդ և 8-րդ մասերը, «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել աղետի գոտու բնակավայրերի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը երկրաշարժից հետո տեղադրված կամ կառուցված ոչ հիմնական շինություններից ազատելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ.

1) սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի դրույթները տարածվում են 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժից հետո աղետի գոտու բնակավայրերի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում տեղադրված կամ կառուցված բոլոր ոչ հիմնական շինությունների և որպես ոչ հիմնական շինություն համարակալված հիմնական շինությունների վրա՝ անկախ դրանց օգտագործման նշանակությունից (բնակության, առևտրի, կենցաղային և այլ նպատակներով) և պատկանելությունից,

2) սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգով նախատեսված գործընթացի իրականացման համար ելակետային են հանդիսանում Հայաստանի Հանապետության կառավարության 2018 թվականի մարտի 29-ի N361-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 20-ի N1658-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի գործունեության շրջանակներում փաստագրված ոչ հիմնական շինությունների վերաբերյալ գրաֆիկական և աղյուսակային նյութերը, որոնք ենթակա են ճշտման ոչ հիմնական շինությունների և դրանցում բնակվող ընտանիքներին վերաբերող փաստաթղթային փաթեթների ուսումնասիրության արդյունքում,

3) բնակության նպատակով օգտագործվող ոչ հիմնական շինությունների քանդման և տարածքների ազատման ժամանակ այդ շինություններում բնակվող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման մասով ցուցաբերվում է պետական աջակցության տարբերակված մոտեցում՝ կախված տվյալ ընտանիքի՝ ոչ հիմնական շինությունում բնակվողի կարգավիճակում հայտնվելու հիմքերից,

4) սույն որոշմամբ սահմանված մոտեցումների և առաջնահերթությունների համաձայն պետական աջակցություն ստանալու հավակնող ընտանիքներին նախատեսված աջակցության տրամադրման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեներում նախատեսվում են համապատասխան մարզպետարանների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե ներկայացված հայտերի հիման վրա,

5) սույն որոշմամբ նախատեսված գործընթացը մեկնարկում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից և ավարտվում է ոչ ուշ՝ քան 2027 թվականի նոյեմբերի 1-ը:

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի համայնքների ղեկավարներին՝ սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգով՝ դրանով ամրագրված մոտեցումների և առաջնահերթությունների համաձայն, ապահովել համայնքների բնակավայրերի տարածքների պետական և համայնքային սեփականություն հանդիսացող տարածքները ոչ հիմնական շինություններից ազատելու գործընթացը:

4. Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզպետներին՝ համակարգել սույն որոշման 3-րդ կետով սահմանված գործընթացը և կիսամյակային պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե ներկայացնել տեղեկատվություն՝ քանդված (ապամոնտաժված) ոչ հիմնական շինությունների և քանդված (ապամոնտաժված) ոչ հիմնական շինություններից վերաբնակեցված ընտանիքների վերաբերյալ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

  • Քննարկվել է

    02.09.2022 - 18.09.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2436

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ