Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 31.08.2022 19:30:30 դեռևս 2018 թվականի մարտի 12-ի թիվ 023 գրությամբ Ֆինանսների նախարարությանը նախագծի տեսքով ներկայացվել էր առաջարկություն Հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 36-րդ կետի, ինչպես նաև 65-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները վերանայելու համար: Մինչդեռ նախարարությունը գրություն և առաջարկությունը անպատասխան թողեց: Տպավորությունն այնպիսին է, որ ՖՆ և ՊԵԿ-ում ցանկացած առաջարկ առաջին հերթին մերժում են և մի քանի տարի հետո, որպես գործարար միջավայրի բարելավվման սեփական առաջարկներ ներկայացվում
2 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 31.08.2022 19:31:23 1. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 36-րդ կետն ուժը կորցրած ճանաչել: 2. Օրենսգրքի 65-րդ հոդվածի՝ ա) 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1) Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» կամ «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված ապրանքի (բացառությամբ սև և գունավոր մետաղների ջարդոնի) «արտահանման գործարքները.», բ) 2-րդ մասի 4-րդ կետի «ա» ենթակետի «տարածքում» բառից հետո լրացնել «եթե այն սկսվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս և ավարտվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս» բառերը: