Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱԴՐՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ, ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱԴՐՈՂ ԱՆՁԱՆՑ, ՆՐԱՆՑ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՈՒ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ՊՐՈՑԵՍՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

_________ 2022 թվականի N ____ - Ն

 

ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱԴՐՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ, ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱԴՐՈՂ ԱՆՁԱՆՑ, ՆՐԱՆՑ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՈՒ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ՊՐՈՑԵՍՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ

ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Սահմանել  հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ տեղեկատվություն արտադրող անձանց պետական ռեեստրի վարման, հիդրոօդերևութաբանական տեղեկատվություն արտադրող անձանց, նրանց կատարած աշխատանքների ու մատուցած ծառայությունների, ինչպես նաև հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ տեղեկատվությունը պետական ռեեստրում ներառելու կարգը՝ համաձայն հավելվածի։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

_________ __-ի N ____-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԻԴՐՈՕԴԵՐևՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱԴՐՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ, ՀԻԴՐՈՕԴԵՐևՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱԴՐՈՂ ԱՆՁԱՆՑ, ՆՐԱՆՑ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՈՒ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ՊՐՈՑԵՍՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ

 

  1. Սույն կարգով կարգավորվում է հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ տեղեկատվություն արտադրողների (այսուհետ՝ տեղեկատվություն արտադրողներ)  պետական ռեեստրի (այսուհետ՝ պետական ռեեստր) վարման կարգի հետ կապված հարաբերությունները: Սույն կարգում կիրառվող հասկացությունները համապատասխանում են «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված հասկացությունների բովանդակություններին: 
  2. Տեղեկատվություն արտադրողները, որոնք չեն մտնում պետական հիդրոօդերևութաբանական ծառայության մեջ, հաշվառվում են պետական ռեեստրում և պետական ռեեստրում հաշվառվելուց հետո ճանաչվում որպես տեղեկատվություն արտադրողներ պետական ռեեստրում հաշվառվելուց հետո։
  3. Պետական ռեեստրի վարումն իրականացվում է հիդրոօդերևութաբանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի (այսուհետ՝ Լիազորված մարմին) կողմից՝ համաձայն ձև 1-ի։ Լիազորված մարմնի ղեկավարը սահմանում է պատասխանատու ստորաբաժանում (այսուհետ՝ ստորաբաժանում)՝ ռեեստրը թղթային կամ էլեկտրոնային տարբերակով կազմման և վարման համար։
  4. Պետական ռեեստրը հասանելի է Լիազորված մարմնի պաշտոնական կայքում։
  5. Տեղեկատվություն արտադրողները պետական ռեեստրում ընդգրկվելու համար գրավոր դիմում են ներկայացնում Լիազորված մարմին՝ հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ տեղեկատվության արտադրությունը սկսելու և դադարեցնելու կամ առանձին աշխատանքներ կատարելու և հիդրոօդերևութաբանական գործունեության այդ տեսակը կազմող ծառայությունների մատուցման մասին՝ կցելով հետևյալ տեղեկությունները՝
  • իրավաբանական անձանց դեպքում՝ իրավաբանական անձի լրիվ անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման համարը, տարեթիվը, ամիսը և ամսաթիվը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն,
  • ֆիզիկական անձանց դեպքում՝ անունը, ազգանունը, անձնագրային տվյալները կամ նույնականացման քարտի համարը, բնակության վայրը, հաշվառման վայրը (եթե չի համընկնում բնակության վայրի հետ), հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, իսկ ֆիզիկական անձ հանդիսացող անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ նաև անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը, պետական հաշվառման տարեթիվը, ամիսը և ամսաթիվը, հաշվառման վկայականի տվյալները, հարկ վճարողի հաշվառման համարը,
  • հիդրոօդերևութաբանական տեղեկատվության արտադրությունը կազմող աշխատանքների և մատուցվող ծառայությունների ցանկը,
  • հիդրոօդերևութաբանական տեղեկատվության արտադրությունը կազմող աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման սկզբի և դադարեցման ամսաթվերը,
  • հիդրոօդերևութաբանական դիտարկումների կետերի ցանկը, հասցեները (գտնվելու վայրը), հիդրոօդերևութաբանական դիտարկումների կետերի գտնվելու վայրի բնութագրերը,
  • տեղեկատվության արտադրության համար օգտագործվող սարքերի և սարքավորումների տեխնիկական անձնագրի պատճենները, համապատասխանության հավաստագրերը,
  • հիդրոօդերևութաբանական դիտարկումների արդյունքում ստացված տվյալների փոխանցման եղանակները,
  • հիդրոօդերևութաբանական գործունեության բնագավառում հիդրոօդերևութաբանական տեղեկատվության արտադրությունը կազմող աշխատանքներ կատարող կամ ծառայություններ մատուցող աշխատողների որակավորման վերաբերյալ տեղեկությունները,
  • դիմող ֆիզիկական անձի ստորագրությունը կամ դիմող իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ լիազորված անձի ստորագրությունը:
  1. Ստորաբաժանումն ուսումնասիրում է սույն կարգի 5-րդ կետով նախատեսված տեղեկությունների ամբողջականությունը և Լիազորված մարմնի ստեղծած հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա գրանցում պետական ռեեստրում՝ այդ մասին երկու աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ծանուցելով տեղեկատվություն արտադրողին, իսկ թերություններ հայտնաբերելու դեպքում՝ սույն կետում նշված ժամկետում պատշաճ ծանուցում է փաստաթղթերը ներկայացնողին՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում հայտնաբերված թերությունները շտկելու և փաստաթղթերը կրկին ներկայացնելու համար։

          Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի ա) ենթակետով սահմանված մարմնի հիդրոլոգիական, օդերևութաբանական, հեռահաղորդակցության և հիդրոօդերևութաբանական տվյալների կառավարման ծառայության, ինչպես նաև Լիազոր մարմնի համապատասխան աշխատակիցներ։

  1. Լիազորված մարմինը հանձնաժողովի եզրակացության հիման վրա, սույն կարգի 5-րդ կետի պահանաջները չբավարարելու դեպքում մերժում է տեղեկատվություն արտադրողին պետական գրանցամատյանում ընդգրկելը՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում ծանուցելով պատճառաբանված մերժման մասին։
  2. Պետական գրանցամատյանում ընդգրկված տեղեկատվություն արտադրողին տրվում է պետական ռեեստրում ընդգրկվելու մասին վկայական (այսուհետ ՝ վկայական) ՝ համաձայն Ձև N 2-ի:

Վկայականի գործողության ժամկետը որոշվում է հիդրոօդերևութաբանական տեղեկատվության արտադրությունը սկսելու և դադարեցնելու կամ առանձին աշխատանքների կատարման և հիդրոօդերևութաբանական գործունեության այդ տեսակը կազմող ծառայությունների մատուցման վերաբերյալ տեղեկությունների հիման վրա, որոնք տրամադրել է տեղեկատվություն արտադրողը:

Տեղեկատվություն արտադրողի հաշվառման վակայականի ժամկետը 2 տարի է:

  1. Պետական ռեեստրում փոփոխությունների և լրացումների կատարումն իրականացվում է սույն կարգի 5-րդ և 6-րդ կետերին համապատասխան։

Վկայականում նշված տեղեկությունները փոփոխելիս՝ տրվում է նոր վկայական:

10․ Տեղեկատվություն արտադրողները Լիազոր մարմնի կողմից սահմանված կարգի համաձայն հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների մասին ընդհանուր նշանակության և հույժ կարևոր տեղեկատվությունն անհատույց տրամադրում են Լիազոր մարմնին՝ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության կողմից նախատեսված ձևաչափով, որը գրանցվում է պետական ռեեստրում և օգտագործվում  հիդրոօդերևութաբանական երևույթների մասին տվյալների` Հայաստանի Հանրապետության միասնական պետական ֆոնդի ձևավորման համար։

  1. Իրավաբանական անձի վերակազմակերպման արդյունքում ռեեստրավարը պետական ռեեստրում կատարում է գրառում՝ հիմք ընդունելով վերակազմակերպված իրավաբանական

անձի պետական գրանցման համարը, կանոնադրությունը և փոխանցման ակտը:

  1. Տեղեկատվություն արտադրողները հաշվառումից հանվում են Լիազորված մարմնի կողմից գրավոր ծանուցման միջոցով՝ նշելով հիմքերը:
  2. Տեղեկատվություն արտադրողը պետական ռեեստրից ենթակա է հեռացման հետևյալ դեպքերում՝
  • տեղեկատվություն արտադրողի գործունեության դադարման․
  • տեղեկատվության արտադրության կամ առանձին աշխատանքների կատարման և հիդրոօդերևութաբանական գործունեության այդ տեսակը կազմող ծառայությունների մատուցման դադարեցման․
  • վկայականի ժամկետը լրանալու դեպքում․
  • հիդրոօդերևութաբանական գործունեության բնագավառում նորմատիվ իրավական ակտերի կամ տեխնիկական ակտերի պահանջները խախտելու կամ հիդրոօդերևութաբանական տեղեկատվություն չներկայացնելու դեպքում։
  1. Լիազոր մարմինը տեղեկատվություն արտադրողին գրավոր ծանուցում է պետական ռեեստրից հանելու մասին առնվազն հինգ աշխատանքային օր առաջ։
  2. Սույն կարգի 5-րդ կետում նշված դիմումի և տեղեկությունների քննարկման, վկայականի տրամադրման և պետական ռեեստրից հանելու համար գումար չի գանձվում:
  3. Լիազորված մարմնին տրամադրած տեղեկությունների արժանահավատության համար պատասխանատվություն է կրում տեղեկատվություն արտադրողը:
  4. Տեղեկատվություն արտադրողի կողմից տրամադրված տեղեկությունների հետ պետական ռեեստրում ներառված տեղեկությունների համապատասխանության համար պատասխանատվությունը կրում է Լիազոր մարմինը:

  

  Ձև 1

 

 

ՊԵՏԱԿԱՆ ՌԵԵՍՏՐ

ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ԵՎՊՐՈՑԵՍՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ

 

Հ/Հ

տեղեկատվություն արտադրողի պետական ռեեստրում հաշվառվելու ամիս ամսաթիվը

տեղեկություններ տեղեկատվություն արտադրողի մասին

տեղեկատվություն արտադրողի գործունեության (աշխատանքների կատարման և/կամ ծառայությունների մատուցման) ցանկ

տեղեկատվություն արտադրողի գործունեության սկիզբ (ամիս, ամսաթիվ, տարեթիվ)

տեղեկատվություն արտադրողի գործունեության ավարտ

(ամիս, ամսաթիվ, տարեթիվ)

այլ

1․

2․

3․

4․

5․

6․

7․

 

 

Ձև 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

 _________ __-ի N ____-Ն որոշման

 

 

ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ՊՐՈՑԵՍՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱԴՐՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ

ՎԿԱՅԱԿԱՆ N____________

 

  _________________________________________________________

(ֆիզիկական անձի դեպքում` անունը, հայրանունը (առկայության դեպքում), ազգանունը,

հաշվառման կամ բնակության վայրը

 

_________________________________________________________

իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը և գտնվելու վայրը)

 

_________________________________________________________

(Պետական ռեեստրում ընդգրկվելու տարին, ամիսը, ամսաթիվը)

 

Հաշվառված է հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերավերյալ տեղեկատվություն արտադրողների պետական ռեեստրում և իրականացնում է հիդրոօդերևութաբանական տեղեկատվության արտադրություն՝ սույն վկայականի հավելվածում նշված հիդրոօդերևութաբանական տեղեկատվության արտադրությունը կազմող կատարվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների ցանկին համապատասխան:

 

 

  • Քննարկվել է

    19.08.2022 - 03.09.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն, Գյուղատնտեսություն, Բնապահպանություն, Միջազգային հարաբերություններ, Էներգետիկա և բնական պաշարներ, Էկոնոմիկա, Տարածքային կառավարման և զարգացման, Արտակարգ իրավիճակներ, Տեղեկատվական տեխնոլոգիաներ

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2842

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ